780
Obunachilar
-324 soatlar
-67 kunlar
-630 kunlar
Postlar arxiv
780
Repost from Dear •
Ֆրիդա Կալոյի նամակն ամուսնուն.
«Ես քեզ չեմ խնդրում ինձ համբուրել և ներողություն խնդրել, երբ կարծում եմ, որ սխալ ես։ Ես նույնիսկ չեմ խնդրում քեզ գրկել ինձ, երբ ինձ ամենաշատն է դա պետք:
Ես չեմ խնդրում ինձ ասել, թե ինչքան եմ ես գեղեցիկ, նույնիսկ եթե դա սուտ է, և կարող ես ինձ գեղեցիկ բառեր չգրել։ Ես չեմ խնդրելու քեզ զանգահարել ինձ, որպեսզի պատմես, թե ինչպես անցավ քո օրը և ասես,որ կարոտում ես ինձ: Ես քեզ չեմ խնդրելու շնորհակալություն հայտնել ինձ այն ամենի համար, ինչ ես անում եմ քեզ համար, և հոգ տանել իմ մասին, երբ հոգիս հոգնի, և, իհարկե, ես չեմ խնդրելու աջակցել ինձ իմ որոշումների մեջ:
Ես նույնիսկ չեմ խնդրելու քեզ լսել ինձ, երբ ես հազար պատմություն կունենամ, որոնք կուզեմ պատմել քեզ։ Ես քեզ չեմ խնդրի ինչ-որ բան անել ինձ համար , ես նույնիսկ չեմ էլ փորձի միշտ կողքիդ լինել։ Քանի որ, եթե ես պետք է խնդրեմ քեզ այս ամենի համար, ուրեմն այլևս հարկավոր չէ»:
Թարգմ.` Ա. Ալավերդյանի
780
...և չգիտես, բոլորովին չգիտես,
որ հազարավոր պատերից այն կողմ կա մեկը,
որի մի սովորական մեխից կախված է քո անունը,
և այդ անունը միայն առավոտ է ցույց տալիս:
Եվ կա մի հոգնած ու ձանձրալի մարդ,
որը այլևս չի արտասվում,
որովհետև հիմա ուրիշ են արցունքները.
նրանք իրենք իրենց են գալիս,
հենց այնպես,
թեթև ու հեշտ.
Ես այլևս չեմ հիշում քեզ.
| Հովհաննես Գրիգորյան |
780
Այլևս մի արի երազիս, աղաչում եմ քեզ.
Ոչ թե այն պատճառով, որ դա անպարկեշտ է, այլ այն պատճառով, որ դրանից հետո ես չեմ ուզում արթնանալ.
| Վիշնևսկի |
Endi mavjud! Telegram Tadqiqoti 2025 — yilning asosiy insaytlari 
