778
Obunachilar
-324 soatlar
-67 kunlar
-630 kunlar
Postlar arxiv
778
Քեզ գտել եմ ստեղ ու ստեղ էլ թողել,
ամեն փողոց հերթով անցել եմ,
պատահական չեմ հանդիպել
ու երևի չհանդիպեմ էլ.
778
Եվ ի վերջո ես հավատում եմ, որ սիրված լինելու համար ոչինչ պետք չէ անել։
Մենք ծախսում ենք մեր կյանքը՝ փորձելով ավելի գեղեցիկ և խելացի թվալ,
բայց հասկացա երկու բան`
նրանք, ովքեր սիրում են մեզ, տեսնում են մեզ իրենց սրտով և վերագրում մեզ ավելի շատ հատկություններ, քան մենք իրականում ունենք:
Իսկ նրանք, ովքեր չեն ուզում մեզ սիրել, երբեք չեն բավարարվի մեր բոլոր ջանքերով։
Այո, ես համարում եմ, որ պետք է հանգիստ թողնել մեր անկատարությունները.
Դրանք թանկ են նրանց համար, ովքեր մեզ սրտով են տեսնում:
| Ֆրիդա Կալո |
778
Ես կարող էի իմ անհատնելի երազանքներով գնել յոթ երկինք ու տալ քեզ նվեր.
Բայց դու երկնքի կարիք չունեիր.
| Սահյան |
778
Մենք գնում ենք մեզ սպասողների մոտ` մտքում ապրելով մեր վերջին զրույցը նրա հետ, ում մենք ենք սպասում անվերջ.
| Անի Մաղաքյան |
778
Ես չգիտեմ՝
ինչ են պարզել գիտնականները,
ինչն է ավելի արագ սպանում մարդուն՝
խմիչքը,
ծխախոտը,
սուրճը,
թե դու,
ես ուզում եմ ինձ քեզնով թունավորել,
դառը, սև սուրճ խմել քեզ հետ,
հարբել գլուխս կորցնելու աստիճան ու…
(լցնել քեզ երակներս,
ներսս…
ուզում եմ տաք հոսես ինձնից…)
ու ծխել.
լավ է մեկ անգամ սխալ ապրել քեզ հետ,
թունոտ,
դանդաղ մեռնել՝
տանջամահ լինելով գրկիդ մեջ,
քան ապրել ճիշտ,
առանց քեզ
ու երկար։
Ո՞ւմ է պետք այդպես ապրելը։
| Նարինե Ապոյան |
Endi mavjud! Telegram Tadqiqoti 2025 — yilning asosiy insaytlari 
