779
Obunachilar
-124 soatlar
-47 kunlar
-430 kunlar
Postlar arxiv
778
Մի սիրահարվիր ինձ նման մարդկանց։
Ես քեզ ցույց կտամ հուշարձաններ, թանգարաններ,
այգիներ
ու կհամբուրեմ քեզ ամենագեղեցիկ վայրերում։
Դու երբեք չես կարող վերադառնալ նրանց մոտ
առանց հիշելու իմ համը,
ինչպես որ արյան համն է ընդմիշտ մնում բերանումդ։
Ես կկործանեմ քեզ հնարավոր ամենագեղեցիկ ձևով.
Ու երբ ես գնամ,
դու վերջապես կհասկանաս,
թե ինչու են փոթորիկները կոչվում մարդկանց անուններով։
| Քեյթլին Սիլ |
778
Ինձ համար մի անհանգստացիր:
Հեշտ ու հրաշալի է ապրել
աշխարհում,
երբ իմ սիրտը քեզ մոտ է:
|Լեոնիդ Ենգիբարյան |
778
Գոնե մի բան արա,
մի անհեթհեթություն,
աննորմալ մի բան,
վախենալով արա, բայց վախենալով մի ապրի:
| Կյանք ու կռիվ |
778
Եթէ կրնաս, բարձրացիր, բայց գիտե՞ս` ուր, մինչև ուր
և քեզի հետ ուրիշներն եթէ կրնաս, բարձրացուր...
| Թեքեյան |
778
Էս անտեր մոլորակում,
ուր բոլորը մեջքիդ կանգնած են
ու երբեք չեն հասկանում, որ ծանրություն են միայն պատճառում,
կարիք կա հարմար մի ուսի,
որին գլուխդ պարզապես կհենես
ու կպատմես արևածագի գույների մասին…
\ անիկո |
778
Քո հեռանալու գիշերվանից հետո
ես արթնացա այնքան կոտրված,
որ փշրված կտորները միայն մի տեղ կարող էի պահել՝
աչքերիս տակ հայտնված պարկերում.
| Քաուր |
778
...դու ինձ կպատմես, որ ինչ-որ մեկը հանել է քեզ իր մտքից,
վիժել է սեփական էությունն ու ապրում է մի տանը, որի պատուհաններից ներս միշտ լույս է վառվում,
բայց դուրս նայող չկա.
Իսկ ես քեզ կսովորեցնեմ չխանգարել մարդկանց...
| Էդգար Կոստանդյան |
Endi mavjud! Telegram Tadqiqoti 2025 — yilning asosiy insaytlari 
