2 733
❗️Քոչարյանի թիմը կրկին հարձակման է անցել։ Թիրախում այս անգամ այն ուժերն են, որոնք ընտրություններում իրական քվե ստանալու պոտենցիալ ունեն, բայց բացառում են Քոչարյանի առաջնորդությամբ ձևավորվող դաշինքի մաս դառնալը։
Մեր տեղեկություններով՝ նման ուժերի դեմ քարոզչություն սկսելու որոշումն անձամբ Ռոբերտ Քոչարյանն է կայացրել։ Պաշտոնաթող նախագահի հաշվարկը պարզ է՝ նման կուսակցություններն ընդդիմադիր ձայներ են տանելու, որոնց մի մասը կարող էր իր թիմին գնալ։ Հետևաբար փորձում է ամեն ինչ անել, որպեսզի կանխի դա։ Այդ խնդրի լուծման համար հետևյալ մարտավարությունն է մշակվել.
✔️ Վարկաբեկել բոլոր այն ընդդիմադիրներին, ովքեր «Հայաստան» դաշինքի մաս չեն լինի։ Քոչարյանական քարոզչությանը հանձնարարված է նման կուսակցություններին ու գործիչներին կապել իշխանությունների հետ՝ փորձելով ներկայացնել նրանց որպես կեղծ ընդդիմություն,
✔️ Խոչընդոտել ընդդիմադիր այլ խոշոր դաշինքի ձևավորմանը։ Ամեն ինչ անել, որպեսզի Սամվել Կարապետյանի ուժն ընտրություններին մասնակցի միայնակ,
✔️ Քոչարյանին ներկայացնել որպես այս իշխանությունների միակ այլընտրանք,
✔️ Թույլ չտալ, որպեսզի մեկ-երկու տոկոս ձայն ունեցող ընդդիմադիրները որևէ կերպ, բացի իրենց դաշինքին մաս կազմելով, մասնակցեն ընտրությունների։
🫶Քոչարյանի թիմում բոլոր որոշումներն արդեն կայացված են՝ թշնամիները, դաշնակիցներն ու հնարավոր գործընկերները նշանակված։
Տրված է նաև քարոզչական առաջին գործողությունների ստարտը։ Ընդ որում, դա արվում է բացահայտ։ Այսպես, «Ով մեզ հետ չի, նա մեր դեմ է» գործողության շրջանակներում, քոչարյանական մեդիաների խմբագիրներն ու քարոզչական թիմն արդեն սկսել են աշխատել Արթուր Վանեցյանի, Գագիկ Ծառուկյանի, Արման Թաթոյանի և այլոց դեմ։
🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
06 Fev, 01:31
