uz
Feedback
Азат Адамян

Азат Адамян

Kanalga Telegram’da o‘tish
270
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
Ma'lumot yo'q7 kunlar
-330 kunlar
Postlar arxiv
Հայի, Հայաստանի և Նիկոլի շահերը համընկնո՞ւմ են: Առաջին հայացքից աբսուրդային է թվում, թե ինչպես կարող է Հայաստանի գրեթե կեսի չափ տարածք ունեցող Արցախը միտումնավոր կորցրած, հազարավոր հայորդիների «հանուն ոչնչի» զոհած Նիկոլի շահը համընկնի հայի և Հայաստանի շահի հետ: Հիմա ավելի պարզ. դեպի Արևմուտք գնացող Հայաստանի ղեկավարը, եթե մեր օրերում լիներ Հայաստանը ծովից ծով հասցրած Տիգրան Մեծը, արդյունքը նույնն էր լինելու՝ չնչին տարբերությամբ: Այս աղետը շարունակական է լինելու, քանի Հայաստանը գնում է դեպի Արևմուտք, կամ քաղաքագիտական լեզվով՝ շարժվում է ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի կանխորոշված սցենարով, որտեղ Հայաստանն այս դաշինքին հետաքրքրում է այնքանով, որքանով կարող է վնասել այս դաշինքի թշնամի Ռուսաստան-Չինաստան-Իրան փաստացի դաշինքին: Այսինքն՝ Հայաստանը շարժվում է այն ուժերի սցենարով, որով Հայաստանը պետք է զոհաբերվի մեր դաշնակցի՝ Ռուսաստանի դեմ պայքարում՝ Արցախի օրինակով: ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի սցենարով շարժվող Հայաստանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, 150 հազար մարդու հայրենազրկեց, դարձրեց տնավեր, որպեսզի տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում , թուլացնի Ռուսաստանի դիրքերը: Այս ամենն արվեց «հանուն անկախության և ինքնիշխանության» կեղծ լոզունգով՝ էմոցիոնալ ֆոնն ապահովելով, թե իբր այս ամենն արվում է հանուն խաղաղության. սա է ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի փափուկ ուժ կոչվածը: Հայաստանն արցախյան սցենարից զերծ պահելու համար հարկավոր է կանգնեցնել պերմանենտ(շարունակական) հեղափոխությունը(արևմտականացումը, նատօ-ականացումը, վիլայեթացումը՝ ընկալումն ըստ ճաշակի, քանի որ բնույթով և բովանդակությամբ նույնն է): Ցանկացած երկրի արտաքին և ներքին քաղաքականության հիմնական մասն իրականացնում են ուժային կառույցները, այսինքն՝ արևմտյան սցենարն իրականացվում է Նիկոլի և Հայաստանի ուժայիններով, վերջիններս նաև Նիկոլին պահում են արևմտյան սցենարի ռելսերի մեջ: Նիկոլը լավ հասկանում է՝ առանց իշխանության իր ֆիզիկական անվտանգությունը երաշխավորված չէ, երաշխավորված չէ իր իշխանության լինելը արևմտյան սցենարից շեղվելու պարագայում(որի զգուշացումը եղավ արդարադատության նախարարի հրաժարականի դեպքով՝ նատօ-ական հին գվարդիականի ձեռամբ), և վերջապես, որպես սևագործի ինչ-որ մի պահի Արևմուտքի կողմից կարող է զոհաբերվել՝ հետքերը մաքրելու, հասարակության մեջ եղած ատելության բարձր մակարդակը պարպելու և այդ ալիքի վրա նոր նատօ-ական բերելու համար: Արդեն կարող ենք վերադառնալ «աբսուրդային մտքին»՝ հայի, Հայաստանի և Նիկոլի շահերը համընկնում են՝ Հայաստանի ուժայինների դիվերսիֆիկացիայով, ասել է թե՝ հայաստանակենտրոն, ՆԱՏՕ-Իսրայել դաշինքին հստակ գնահատական տվող, Հայաստան-Ռուսաստան դաշնակցությանն այլընտրանք չփնտրող մարդկանց վստահել որոշ ուժային կառույցներ, կամ գոնե շտկել 2016 թվականի փետրվարը, երբ հակահետախուզություն իրականացնող գլխավոր կառույցը հայտնվեց ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի լիակատար ազդեցության ներքո։

Հայաստանում ընթացող պերմանենտ հեղափոխությունն անհապաղ կանգնեցնելու անհրաժեշտության, նոր արհավիրքից խուսափելու տարբերակի մասին և ոչ միայն: https://www.youtube.com/live/qtye37eoUUQ?si=IHIdN_PaJucp7X03

Սուրբ է Արարատյան այս երկիրը, ուր քաջազուն ու ազատատենչ հայոց Նահապետ Հայկը հաղթեց բռնակալ Բելին և խորտակեց չարի զորությունը։
Սուրբ է Արարատյան այս երկիրը, ուր քաջազուն ու ազատատենչ հայոց Նահապետ Հայկը հաղթեց բռնակալ Բելին և խորտակեց չարի զորությունը։ Սուրբ է այս տեղը, ուր, Հայոց առաքելապատիվ Հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, Աստծո Միածին Որդին երկնքից իջավ և լուսազարդելով այս նվիրական վայրը՝ հաստատեց համայն հայության հոգևոր կենտրոնը, սրբություն սրբոց միածնաէջ Մայր Տաճարը։ Հիրավի, Սուրբ Էջմիածինը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անգին պարգևն է մեր ազգին ու Աստծո անսպառ օրհնությունների մատռվակը աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդին։ Քրիստոսի կողմից հիմնադրված ոսկեխարիսխ այս սրբավայրը մշտապես լինելու է ազգային ու հոգևոր կյանքի առանցքը, քանզի Արարատահայաց Սուրբ Էջմիածինը Աստվածադրոշմ է, Սուրբ և անկորնչելի։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ

Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարվածել հայոց պետականությանը. Սուրբ Էջմիածնի առաքելությունն արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ

Հայաստանն աշխարհաքաղաքական հին իրողությունների և նոր երևույթների համատեքստում: https://youtu.be/cWBpPczgibY?si=Qpp0nDTC3T4AXHf7

Այս շատ մեծ աշխարհագրություն ունեցող, թանձրաբարդ աշխարհաքաղաքական իրողությամբ պայմանավորված՝ «Ֆարլեյի օրենքով» հոկտեմբերի կեսից առաջ Հայաստանում սպասվում են իրադարձություններ, որոնք կարող են ընդհուպ հասցնել հայկական մայդանի, իսկ դրանից առաջ թիրախավորվում է Հայկականության գրեթե երկուհազարամյա երաշխավոր Հայ առաքելական եկեղեցին և Հայոց պետականության գոյության երաշխավոր Ռուսաստանը:

Հայաստանը համաշխարհային քաղաքականության համատեքստում. համաշխարհային քաղաքականությունը «Ֆարլեյի օրենքով»: Հնարավոր զարգացումներ: «Ֆարլեյի օրենքը» վերաբերում է ամերիկյան ընտրութուններին: Անվանումը ստացել է 20-րդ դարի կուսակցական աճպարար Ջեյմ Ֆարլեյի գործունեության արդյունքում: «Օրենքի» էությունը հետևյալն է. ընտրական տարվա հոկտեմբերի կեսերին ամերիկացիները ներքուստ որոշում են, թե ում են կողմ քվեարկելու, նրանց որոշումը կարող է փոխել պատերազմը, ընտրյալի հանկարծակի մահը կամ հոկտեմբերի կեսից մինչև նոյեմբերի 5-ը կատարվող որևէ խոշոր իրադարձություն: Վերը նշվածի համատեքստում «Նյու-Յորք Դեյլի նյուս»-ի՝ 1956 թվականի նոյեմբերին հրատարակված հոդվածից մի հատված. «Պետքարտուղարության, Պենտագոնի և քաղաքական երկու կուսակցությունների գլխավոր դեմքերը չեն կասկածում, որ Իսրայելը Եգիպտոսի դեմ ռազմական գործողություններ է սկսել լիակատար համոզմամբ, որ Միացյալ Նահանգները երկրի նախագահի ընտրությունների նախաշեմին հրեական պատերազմի դեմ չի համարձակվի որևէ բան ձեռնարկել, այլ հակառակը՝ ամեն բան կանի, որպեսզի Իսրայելը հաղթի»: «Ֆարլեյի օրենք»-ի մասին նման երկար նախաբանի պատճառն օրեր առաջ ՄԱԿ ԳԱ-ի պաղեստինյան հարցով բանաձևի ընդունումն էր և քվեարկությունը, որտեղ 124 պետություն աջակցել էր բանաձևին, 14 պետություն՝դեմ եղել, 43 պետություն՝ ձեռնպահ մնացել քվեարկությունից: 14 դեմ պետություններից էին ԱՄՆ-ը, Իսրայելը, Հունգարիան և Չեխիան: Քվեարկությունը խոսում է այն մասին, որ իրականում Ամերիկայում իշխում են այն մարդիկ, ովքեր ստեղծել են Իսրայել պետությունը: Ներկայիս գլոբալ հակամարտությունը տեղի է ունենում երկու հիմնական խմբերի միջև՝ ՆԱՏՕ-Իսրայել դաշինքն ընդդեմ Ռուսաստան-Չինաստան-Իրան փաստացի դաշինքի: Հակամարտության էությունը բազմաբևեռ և միաբևեռ աշխարհն է: ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի նպատակը միաբևեռ աշխարհ կառուցելն է, որտեղ նրանք,ունենալով հեգեմոն դեր, աշխարհը տանելու են մեկ ազգ, մեկ մշակույթ, մեկ համաշխարհային կառավարություն տրամաբանությամբ: Ռուսաստան-Չինաստան-Իրան դաշինքը այս ամենին հակադրում է պետությունների սուվերենության գաղափար՝ մշակութային ինքնատիպության պահպանմամբ, գիտատեխնիկական և տնտեսական համագործակցությամբ: Սառը պատերազմից անմիջապես հետո սկիզբ առած այս գլոբալ հակամարտությունը , անցնելով մշակութային-հոգեբանական, ֆինանսատնտեսական մեծ պատերազմները, հասել է մեծ ռազմական առճակատման փուլին: «Ֆարլեյի օրենք»-ի հիշատակման ամբողջ իմաստն այն է, որ միաբևեռ աշխարհ կառուցողների ճամբարում գործում են Իսրայելի շահերով՝ ամբողջ Հավաքական Արևմուտքի երկրներով և նրանց արբանյակ երկրներով, և ըստ «օրենք»-ի «գործը» սկսելու հավանական ժամկետը հոկտեմբերի կեսից նոյեմբերի 5-ն է: «Գործ» կոչվածը պետք չէ դիտարկել միայն տաք պատերազմի տեսքով, կլինեն երկրներ, որտեղ ներքաղաքական իրավիճակը կաշխատի հօգուտ ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի: Այս ամենը պրոյեկտենք Հարավային Կովկասի վրա: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին բաց տեքստով, ուղիղ ասաց՝ սպասվող ընտրությունները քաղաքական չեն, գոյաբանական են, այսինքն՝ Վրաստանը որոշելու է լինել ՆԱՏՕ-Իսրայել առանցքի հետ, կամ այս առանցքի դեմ, ինչն անցնցում չի կարող լինել: Ադրբեջանը զինվում և զորավարժություններ է անում, Ալիևի և Ադրբեջանի պետական հռետորաբանությունն ուղղված է Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմացմանը: Հայաստանի դեպքում խնդիրը շատ ավելի բարդ է. ՆԱՏՕ-Իսրայել դաշինքը մի կողմից «հայկական մայդան» է փորձում կազմակերպել(Նիկոլի հակառուսական հայտարարությունների և ԱԱԾ «բացահայտման» պատճառն Արևմուտքից վախն է), մյուս կողմից հրապարակ է նետել «Զանգեզուրի միջանցքի» հարցի արագ լուծումը, որն ուզում են լուծել ռազմական ճանապարհով, որի դեպքում կհասնեն իրենց պլան մաքսիմումին՝ Հարավային Կովկասը մեծ պատերազմի նոր թատերաբեմ: Հարավային Կովկասում ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի հակառակորդը մեր բնական դաշնակից Ռուսաստանն է, որն արտաքին ճակատից զատ կատաղի պայքարի մեջ է ներսում՝ թշնամի դաշինքին ծառայողների դեմ, պայքարն այնքան է սրվել, որ Սոլովյովն իր եթերում ակնարկում է Պուտինի հրաժարականի մասին: Հարավային Կովկասը Մեծ Մերձավոր Արևելքի հյուսիսային դարպասն է, որտեղ դաշինքի գլխավոր դերակատար և Մերձավոր Արևելքի առանցքային պետություն Իսրայելի ցեղասպան պատերազմը Գազայից տեղափոխվում է Լիբանան՝ հավանաբար «օրենքով», այսինքն՝ հոկտեմբերից կսկսվի իրական լայնամասշտաբ պատերազմ:

Ինչու՞ և ի՞նչ եղավ Արցախում:

«Հիվանդը» մարմնի կեսը կորցրած վերակենդանացման բաժանմունքում կոմայի մեջ պառկած է, հարազատներն աղոթում են, որպեսզի չմահանա, կողքի փողոցի տղաները դհոլ զուռնով մի ծաղրածուի հետ եկել են վերակենդանացման բաժանմունք՝ հիվանդի ծնունդը շնորհավորում: «Շնորհավոր»:

Հայոց պատմության օրացույցում մեկ սև օր էլ ավելացավ՝ սեպտեմբերի 19՝ հայաթափվեց Արցախը: Այս օրը պետք է հիշվի ոչ միայն սգի օր, այլ նաև ամոթի, քանզի Հայաստանում իշխում էին մարդիկ, որոնք նպաստեցին այդ ամենին, իսկ հենց այդ օրերին հրճվանքով հետևում էին, թե ինչպես է թշնամին իր հատուկ ջոկատայիններով կազմակերպված կոտորած անում՝ թեթև զենքերով կիսազինված, սոված, գրեթե մեկ տարի շրջափակման մեջ եղած մեր հայրենակիցներին: Բայց մենք այսքանից հետո պարզամիտների նման ենք մեզ պահում՝ հիմնականում խոսում ենք հետևանքից, ոչ թե պատճառից, իսկ քանի մենք անկեղծ և անաչառ չենք մենք մեր վերլուծություններում և գնահատականներում, միշտ նոր նման հետևանքներ ենք ունենալու: Նոր հետևանքներ չունենալու համար, գոնե այս պահին պետք է գնահատական տանք, թե ինչպես և ովքեր, դրսից և ներսից ծնեցին և սնեցին Նիկոլին և իր թիմին, որոնք էլ գունավոր հեղափոխություն արեցին, սա կլինի «ապրիլի 23» հետևանքի պատճառը: «Նոյեմբերի 9» հետևանքի պատճառին գնահատական տալու համար պետք է մեծ մասամբ հենվենք «ապրիլի 23»-ի վրա, բայց պետք է գնահատական տրվի 2020 թվականի Արցախի ընտրություններում՝ Արայիկ Հարությունյանի աջակիցներին, թե այստեղի, թե Արցախի: «Սեպտեմբերի 19» հետևանքի պատճառից խոսելիս պետք է ճանաչենք վաշխառուի ներսի և դրսի աջակիցներին, «հասկանանք», թե ինչի էր տարածաշրջանային խաղացողների դեմ աշխարհաքաղաքական տեքստեր ասում, ինչի էր ռուսական զորախմբի դեմ ակցիաներ կազմակերպում և ինչպես «ստացվեց» բանակի վառելիքի ռեզերվի պայթյունը: Երբ այս հարցերով «անխաթր» և անաչառ լինենք, նոր նման հետևանքներ չեն լինի և հնարավոր կլինի շտկել հետևանքները:

«ՀԱՊԿ-ը Հայաստանի ինքնիշխանության և պետականության համար սպառնալիք է»: Սա Նիկոլի խոսքերն են, այն Նիկոլի, որը կարգվեց գունավոր հեղափոխության գլուխ, որպեսզի Հայաստանը թուրքական վիլայեթի վերածի և Ռուսաստանին հանի տարածաշրջանից, բայց 44-օրյա պատերազմից հետո օրակարգը փոխվել է: Այժմ Նիկոլի գլխավոր նպատակն իր ֆիզիկական անվտանգությունն է, որն այս պահին երաշխավորում է իր իշխանության լինելը, իսկ իր իշխանության լինելիությունը երաշխավորում է հայի և Հայաստանի հաշվին աշխարհաքաղաքական բևեռների տակ պառկելը՝ ըստ պատեհ աշխարհաքաղաքական եղանակի: Այսօր պետական պրոպագանդան դաշտ է նետել մի տեսանյութ, թե իբր մի խումբ մարդիկ ռուսական աջակցությամբ փորձել են հեղաշրջում կազմակերպել, սրան զուգահեռ Նիկոլը համաժողովի ընթացքում հնչեցնում է այս գրառման առաջին տողը և մի շարք այլ հակառուսական հայտարարություններ: Այս՝ դեռ ոչ առարկայական, տեղեկատվական հակառուսականության պատճառը մեկն է, խուսափել Հայաստանում Արևմուտքի կողմից սպասվող «մայդանից», որը կարող է սկսել հոկտեմբերի երկրորդ կեսից, իսկ թե ինչի հոկտեմբերի երկրորդ կեսից, այդ էլ պայմանավորված «Ֆարլեյի օրենքով», որի մասին ավելի երկար կփորձեմ գրել:

Իսրայելի գործողությունները Լիբանանում ևս մեկ անգամ ապացուցեցին՝ աշխարհի պատմության մեջ ամենաազգայնամոլական գաղափարախոսությունը սիոնիզմն է(հուդայականություն,թալմուդ):

Ժողովուրդին չի կարելի մեղադրել: Մի քիչ տուրք տանք մաթեմատիկային: Գոյություն ունի 100%-ոց հանրությունը: Հանրության 4-5%-ն ազգի ընտրյալներն են, 4-5%-ն ազգի թերմացքը(տականքը), մնացածը, անիրազեկ, միամիտ, լավ հույսով ապրող, ականջահաճո խոսքերին հեշտ հավատացող ժողովուրդը: Իշխանության համար պայքարն այս երկու խմբերի մեջ է լինում, հաղթեցին ընտրյալները(ցավոք ընտրյալները միշտ պառակտված են լինում) ժողովուրդը գործում է ընտրյալների գործողությունների տրամաբանությամբ, հաղթեց թերմացքը(տականքը)` նրանց գործողությունների տրամաբանությամբ: Ահա, թե ինչու չի կարելի մեղադրել ժողովուրդին:

Հայաստանը պետք է պատրաստ լինի սոված և ցուրտ ձմեռների, որպեսզի «քրիստոնյա» Հայաստանը գեղեցկության մրցույթներում տռանսգենդերներ
+1
Հայաստանը պետք է պատրաստ լինի սոված և ցուրտ ձմեռների, որպեսզի «քրիստոնյա» Հայաստանը գեղեցկության մրցույթներում տռանսգենդերները ներկայացնեն և 9-13 տարեկան երեխաները դպրոցում սեռական կրթություն ստանան, բայց պետք է նշել, որ այս ամենի համար Հայաստանն առաջին մեծ քայլն արել է՝ Արցախը զոհել է հանուն այս արժեքների:

Խաչը մարտիրոսների պսակն է և նահատակների հաղթանակը, Խաչը թագավորների թագն է և իշխանների իշխանությունը, Խաչն այրերի շնորհն է և կանանց բարեզարդությունը, Խաչը ծերերի ամրության ցուպն է և երիտասարդների իմաստության գավազանը: Գրիգոր Տաթևացի Շնորհավո՛ր, Խաչվերաց:

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամու ագրեսիային զոհ գնաց(հանուն ոչնչի) 224 հայ, կորցրինք գրեթե Երևանի չափ տարածք՝ մոտ 200 քռ/կմ, իսկ այսօր պետության կողմից ոչ մի հիշատակում, ավելին՝ զոհվածների ճշգրտված դետ ցուցակ չկա, խոսել անգամ ավելորդ է «ինքնիշխան», «սուվերեն» ՀՀ-ի կորցրած տարածքների վերադարձի մասին՝ Ջերմուկն էլ հնարավոր եղավ փրկել Արցախից եկած հատուկ ջոկատայինների օգնությամբ:

Անցած տարի այս օրը ոմանք ուրախությամբ(խոսքը մտահոգ մարդկանց մասին չէ) խոսում էին Արցախում տեղի ունեցած «իշխանափոխությունից», թե իբր հաջորդը Հայաստանում է լինելու: Շատ երկար չէ, կարդացեք նույն օրվա գրառում է:  https://www.irates.am/hy/1694330389?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR1Py63HPC4StguA1o_1u3tuCHhb20zkoVtSuIVN3sdHfcgOUg-jd1EeVtg_aem_uXS2Z7Qm6AxJAydkiSJswQ

Չկա Հայաստանի լինելիության երաշխավորը՝ Արցախը: Լինելու համար պետք է այս դավադրության տեղական կազմակերպիչները և կատարողներն ամբողջությամբ բացահայտվեն և պատժվեն՝ ասելով, թե աշխարհաքաղաքական ինչ գործընթացի համար է արվել այս ամենը, որպեսզի Արցախի ներկայիս կարգավիճակը փոխվի:

Կրթությունն առանց դաստիարակության չարիք է: «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը և ուղղել իրավունքը՝ պարզամիտներին խորագիտություն և երիտասարդներին միտք ու հանճար տալու համար» Առակաց 1-2:4