270
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
-17 kunlar
-330 kunlar
Postlar arxiv
270
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու միակ միջոցը քրիստոնեական կենսակերպ վարելն է:
270
Պետք է ամեն կերպ կանխել «զելենսկի» օպերացիան. Հայաստանում պետք է լինի իշխանափոխություն և ոչ տեղափոխություն:
270
Նիկոլ Փաշինյանի հիմնական օրակարգի մասին:
Տեսանյութը նախորդ տարվա նոյեմբերի է, որից հետո Իրանում եղավ գունավոր հեղափոխության փորձ ապա ռազմական գործողություններ:
270
Երբ ազատագրվենք մեր մեղքերից՝ ինչի հետևանքով «շահեցինք» այս ամենը, կազատագրենք նաև Շուշին, ինչը տրվել էր որպես առաքինության վարձ:
270
Աշխարհաքաղաքական քամուն հակառակ գործելու հետևանքները:
Ամբողջական հաղորդումը՝ https://youtu.be/GyVXysQqL4M?si=ykZUmbgWTwVDhK9U
270
Աշխարհաքաղաքական քամուն հակառակ գործելու հետևանքները:
Ամբողջական հաղորդումը
https://youtu.be/GyVXysQqL4M?si=swulmT-2VYHuUGJJ
270
Հիշե՛նք Պատմահոր հիշատակման բանալիները՝ ամենքի վրա հաստատված թագավորություն, հնազանդություն, խաղաղություն:
Թագավորությունը հաստատվել էր նրանց վրա, ովքեր վերը նշված կարգերին հնազանդություն էին հայտնում, որի դիմաց խաղաղություն էր տրվում:
Այս կարգերին ընդդիմացավ Հայկ Նահապետը, ինչի արդյունքում ստացավ պատերազմ, որի հաղթական ավարտը ծնեց Պատմական Հայաստանը, նախանշեց Հայոց առաքելությունը, սաղմնավորեց Հայկական քաղաքակրթությունը՝ Հայկականությունը:
Արձանագրենք. չէր ընդդիմանում Հայկը, հնազանդվում էր, չէր լինում Հայքը, չէր լինում Հայկականությունը, խոսք չէր կարող լիներ «Իրական Հայաստանի» մասին, քանզի Հայկի ընդդիմանալուց գրեթե երեք հազար տարի անց նախանշված առաքելությունը պառճառ դարձավ Հայոց Մեծ դարձին, հարյուր հինգ տարի անց Հայկականությունը Հայոց գրերով ծննդական ստացավ, անցավ կայացման փուլ, հասավ քաղաքակրթական անձնագրի ժամանակը՝ Նարեկացին երկնեց «Մատյան ողբերգության», նախախնամությամբ ամենամեծ հակաեկեղեցական (Եկեղեցի՝ քրիստոնեական հասարակություն և շինություն) շարժումից՝ Վերածննդից առաջ, որը փորձեց Եկեղեցին փոխարինել քաղաքացիական հասարակությամբ:
Հաջորդ մասում. շինարարների կառուցած Նոր Բաբելոնի՝ Pax Americana-ի, Pax-ին խանգարող կայսրությունների կործանման, Առաջին համաշխարհային պատերազմի, 20-րդ դարի առաջին քառորդում աշխարհաքաղաքական վարակի՝ պերմանենտ հեղափոխությունների, գրավված «Պատմական Հայաստանի», Pax-ի կողմից ճանաչվող «Իրական Հայաստանի», Բրիտանիանի և Ֆրանսիայի կյանքը երկարացրած՝ պերմանենտ հեղափոխությունը կես դար հետաձգած Ստալինի, գոյություն չունեցող «Պատմական Եվրոպայի», Երկրորդ համաշխարհային պատերազմի, արևմտյան և կենտրոնական Եվրոպայում Pax-i կառուցած փոքր Բաբելոնի՝ մեզանում հայտնի Եվրոմիության, մշակութային հեղափոխության, շինարարների «հաստատուն գաղափարին» ծառայող կաթոլիկության, բողոքականության և հուդայականության, 2015 թվականին Ազատության հրապարակից մեկնարկած «Իրական Հայաստանի» շինարարությունը սկսած Բաբելոնի աշտարակի նոր շինարարների և այժմ Pax Americana-ին ընդդմիցող պետությունները մասին:
270
Հայկ և Բել
Հայկականություն-Բելականություն
Հայք-Բաբելոն
Պատմական և իրական Հայաստան
Deep state(Բաբելոն), Deep power (Բաբելոնյան աշտարակաշինարարներ)
Առաջին մաս
Այս ամենի մասին երկար գրելու միտքը ծնվեց և սկսեց հասունանալ այն ժամանակ, երբ հրապարակային(հարցազրույցի տեսքով) օգտագործեցի Pax Americana(Ամերիկյան խաղաղություն) և գրառումներից մեկում օգտագործեցի deep state (խորքային պետություն) տերմինները. գրառումը Դոնալդ Թրամփի երկրորդ անգամ նախագահ ընտրվելու կապակցությամբ էր՝ «Ամերիկյան խորքային պետության ձիով քայլը. Թրամփ նախագահ» սկզբնատողով:
Հետայսու deep state(խորքային պետություն) տերմինը չօգտագերծելու համար բացատրություն է պետք տալ:
Տերմինը լսողը հնարավոր է աշխարհի քաղաքական քարտեզում փորձի գտնել աշխարհագրություն չունեցող պետություն, քանզի թափառական է ֆիզիկապես, հաստատուն գաղափարապես:
Փորձեմ հիմնավորել նախորդ միտքը, որից հետո կօգտագործեմ հիմնականն ու իրականը՝ deep power(խորքային իշխանություն) տերմինը, այս հասկանալով հնարավոր է լինում գտնել քաղաքական քարտեզի վրա գոյություն ունեցող պետությունը, որը տվյալ ժամանակ «հաստատուն գաղափարի» լոկոմոտիվն է, իսկ «գաղափարը» կրողը՝ խորքային իշխանությունը:
«Գաղափարի» մասին առաջին տեղեկությունը ստանում ենք վկայությամբ՝ Ծննդոց գրքի 11-րդ գլխում՝ «Եկեք աղյուս շաղենք ու այն թրծենք հրով. եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք և մի աշտարակ, որի գագաթը հասնի մինչև երկինք, և մեզ համար անուն ստեղծենք ողջ երկրի վրա սփռվելուց առաջ»:
Սա վկայությունն է «հաստատուն գաղափարի(բելականություն-աշտարակաշինություն)» կրողների՝ խորքային իշխանության առաջին Pax-ի՝ Pax Babylonica-ի, սրա առաջնորդ Բելի դեմ ընդդիմացած, պատերազմած և հաղթանակած Հայկի և Հայկական քաղաքակրթության՝ Հայկականության սաղմնավորման:
Վկայությունը պետք է հավատով մոտենալ, եթե հավատով չմոտենանք նախընթաց տողերը մեծահասակների համար գրված հեքիաթ կթվա, և կարող է հասցնել բարձրաձայն ծիծաղի, եթե չլինի շրջապատող միջավայրում կաշկանդող որևէ բան:
Այստեղ հարկ և պետք է հիշել Առաքյալի խոսքը՝ ի՞նչ է հավատը, եթե ոչ՝ հուսացյալ բաների հաստատումը և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում. քանզի նախնիները հավատո՛վ վկայություն ընդունեցին: (Եբր. 11:1-2)
Pax Babylonica-Բաբելոնյան խաղաղություն
«Երբ Տիտանյան Բելն իր թագավորությունն ամենքի վրա հաստատեց, ապա իր որդիներից մեկին հավատարիմ մարդկանց հետ ուղարկեց հյուսիսային կողմը Հայկի մոտ, որ նա գա հնազանդության և խաղաղությամբ ապրի»:
Մովսես Խորենացի «Պատմություն Հայոց»
Պատմահոր այս հիշատակման մեջ բանալիներն են՝ «թագավորությունն ամենքի վրա հաստատեց» եզրույթը, «հնազանդություն» և «խաղաղություն» բառերը:
Վկայությամբ և ապացուցված պատմագիտությունը հիմք ընդունելով փորձեմ ձևակերպել խորքային իշխանությունների «հաստատուն գաղափարը» և գաղափարից ծնված նպատակը:
Նպատակ՝ գրավել աշխարհը և ստեղծել մեկ համընդհանուր համակարգ՝ մեկ կենտրոնի կողմից կառավարվող, որտեղ պետք է տիրի մեկ համընդհանուր գաղափար, մեկ լեզու և մեկ մշակույթ:
Այս ամենն ամբողջանալուց սկսվում է «բաբելոնյան աշտարակաշինությունը»:
«Աշտարակաշինությունը» հիմնվում է բացառապես մարդկային ճշմարտության և իրավունքի վրա, որտեղ կառուցվում է պետական հանրության մի տեսակ, որտեղ գործում է հասարակական-քաղաքական նույն համակարգը, խոսում են նույն լեզվով, կենսակերպի հիմքում լինում է ընդհանուր մշակույթ, որով ոչ միայն մերժվում է Աստծու գոյությունը, այլ մարդկանց բազմաստվածությամբ հանում է Աստծու դեմ ըմբոստության, ինչն էլ հենց կործանում է «շինարարներին», քանզի ստեղծվածները Ստեղծողի դեմ ի՞նչ կարող են անել:
Բազմաստվածությանը հաջորդ մասում ավելի մանրամասն անդրադարձ կլինի՝ մուլտիկուլտուրալիզմի, հոլիվուդյան մշակույթի և մշակութային հեղափոխության համատեքստում:
Քիչ ավելի մանրամասն. մարդկային ճշմարտության և իրավունքի վրա հիմնված հասարակությունը երբեք չի կարող մարդկանց միաբանել, այստեղ կենտրոնում մարդկային «ես»-ն է, ինչը հենց բացառում է միաբանությունը:
Այս է մարդկային ճշմարտության և իրավունքի վրա հիմնված հասարակության հիմնախնդիրը. անձնասիրությունը, եսասիրությունն այն սերմերն են, որոնք մշտապես միջից քայքայում են ցանկացած միություն, այսպիսի հասարակությունների մեջ մշտապես թևածում է «լեզուների խառնման» ոգին, որտեղ մարդիկ դադարում են հասկանալ իրար, բայց խոսում են նույն լեզվով:
Պատմական Հայաստանի ծնունդը, առաքելությունը, Հայկական քաղաքակրթության՝ Հայկականության սաղմնավորումը:
270
Համաշխարհային «խաղաղության» մասին թվեր:
2021 թվականին Գերմանիայի ռազմական բյուջեն եղել է ՀՆԱ-ի 1.3%-ը՝ 46.6 մլրդ եվրո, 2026 թվականին հատուկ ֆոնդերը ներառյալ կազմել են 108 մլրդ եվրո, 2027 թվականին նախատեսված է ռազմական ծախսերը հասցնել 150 մլրդ եվրոյի, որը ՀՆԱ-ի 3.5% է:
Սա 5-րդ ռեյխի մոտալուտ ծնունդը գուժող վկայություն է, թվերը ցույց են տալիս սաղմնային վիճակում լինելը:
«5-րդ ռեյխ» տերմինը կարդալիս փորձում ենք հիշել, թե ինչպիսին էր 4-րդը:
4-րդը եղել է անտեսանելի՝ ցանցային, նեոնացիզմ տերմինը Թրամփի հետ չի եկել համաշխարհային քաղաքականություն, այլ Թրամփի գալուց վաթսուն տարի առաջ է եղել՝ 1960-ականներից, որի դառը պտուղներից մենք էլ ենք «ճաշակել» և դեռ «ճաշակում»:
270
Համաշխարհային «խաղաղության» մասին թվեր:
2021 թվականին Գերմանիայի ռազմական բյուջեն եղել է եղել է ՀՆԱ-ի 1.3%-ը՝ 46.6 մլրդ եվրո, 2026 թվականին հատուկ ֆոնդերը ներառյալ կազմել են 108 մլրդ եվրո, 2027 թվականին նախատեսված է ռազմական ծախսերը հասցնել 150 մլրդ եվրոյի, որը ՀՆԱ-ի 3.5% է:
Սա 5-րդ ռեյխի մոտալուտ ծնունդը գուժող վկայություն է, թվերը ցույց են տալիս սաղմային վիճակում լինելը:
«5-րդ ռեյխ» տերմինը կարդալուց փորձում ենք հիշել, թե ինչպիսին էր 4-րդը:
4-րդը եղել է անտեսանելի՝ ցանցային, նեոնացիզմ տերմինը Թրամփի հետ չի եկել համաշխարհային քաղաքականություն, այլ Թրամփի գալուց վաթսուն տարի առաջ է եղել՝ 1960-ականներից, որի դառը «պտուղներից» մենք էլ են ճաշակել և դեռ ճաշակում:
270
Այս գրառումը գրեթե մեկ տարվա է, արդիականության պատճառով կիսվում եմ, քանզի մոտենում է երրորդ փուլը:
270
Հայաստանն աշխարհաքաղաքական գլխավոր իրադարձության՝ Pax Americana-ի մահվան և Pax Sinicia-ի ծնունդի համատեքստում:
Ամբողջական հաղորդումը՝ https://youtu.be/-auBDs_k2qk?si=a2WtcuHnCWCc7YIS
270
Լսենք Եկեղեցու Հայրերին, որպեսզի շարունակական ցեղասպանության ցիկլից դուրս գանք:
#սրբազանիխոսքը
270
Խոսել ենք աշխարհաքաղաքական իրողություններից և այդ համատեքստում ինչ սպասել Հայաստանում:
https://youtu.be/ezPOaTmygE4?si=ejhzjPF__-zd4Bl2
270
Կատարվող իրադարձությունները Հայկականության առաքելության, խորքային պետության և խորքային իշխանության համատեքստում:
Ամբողջական հաղորդումը՝ https://youtu.be/aCivJ4wuF3A?si=zD3meFEhlKZ0p0fd
270
Մեռնող Pax Americana, Մոնրոյի դոկտրինի Ամերիկա, նոր ծնվող Pax Sinica և այս նոր իրողությունների համատեքստում միշտ հին ու նոր Հայաստան:
Ամբողջական հաղորդումը՝ https://youtu.be/-MrvsfxlIAc?si=GXJxAUNuS5vWfQNR
270
«Կնոջ թիկունքում կա տղամարդ, որը հեղինակն է կնոջ սխալի, եթե կինը սխալ է թույլ տվել»:
#սրբազանիխոսքը
270
Կնոջ գլխավոր առաքինությունը բարոյականությունն է, առաքելությունը՝ որդեծնությունը, հատկությունը՝ ամոթխածությունը:
«Օհնյա՛ս ես դու կանանց մեջ, և օրհնյա՛լ է քո որովայնի պտուղը»:
Ղուկաս 1:42
Շնորհավո՛ր, Աստվածածնի ավետման տոն:
Endi mavjud! Telegram Tadqiqoti 2025 — yilning asosiy insaytlari 
