1 421
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
-27 kunlar
-530 kunlar
Postlar arxiv
1 421
Գիտությամբ զբաղվելը դատավորի աշխատանքից առանձին գործունեություն չէ, այլ՝ դրա օրգանական մասը․․․«Մեր գիտնական դատավորները» շարքի 4-րդ մասը
https://www.youtube.com/watch?v=YozuB648Qak
1 421
ԲԴԽ որոշմամբ դատավոր Կարեն Ֆարխոյանին հայտարարվեց նախազգուշացում
https://www.facebook.com/share/v/1D3VsCqQek/?mibextid=wwXIfr
1 421
Դատավոր Կարեն Ֆարխոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը
https://www.facebook.com/share/v/1JTNrvpGpx/?mibextid=wwXIfr
1 421
Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը զբաղվում է դատավորների վարքագծին և կարգապահական պատասխանատվությանն առնչվող հարցերով։ Մինչև 2026թ. օրենսդրական փոփոխությունները Հանձնաժողովը կազմված էր 6 դատավոր և 2 ոչ դատավոր անդամից։ Հիշեցնենք, որ օրենսդրական փոփոխության արդյունքում ոչ դատավոր անդամների թիվն ավելացավ երեքով և հուլիսի 3–ին Դատավորների ընդհանուր ժողովը ընտրեց տվյալ հանձնաժողովի ոչ դատավոր անդամներ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։
https://www.facebook.com/share/v/19araqEJ12/
1 421
+1
Դատական իշխանության ներկայացուցիչները մասնակցել են SLAPP-ի դեմ պայքարին նվիրված միջազգային վերապատրաստմանը
2026 թվականի հուլիսի 1-3-ը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանը, Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը և Երևանի քրեական դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանը Լեհաստանում մասնակցել են «Ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության (SLAPP) դեմ պայքար (Countering SLAPPs)» խորագրով միջազգային վերապատրաստմանը։
Ծրագրի նպատակն էր զարգացնելու գործնական և տեսական հմտություններ, որոնք անհրաժեշտ են ժամանակին «SLAPP» հայցերի բացահայտման, ինչպես նաև ազգային իրավական համակարգերում դրանց առանձնահատկությունների հաշվառմամբ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշները ներդնելու համար։
https://www.facebook.com/share/p/19GFE5NLJy/
1 421
Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ է ընտրել՝ «Իրավական ուղի իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմինե Թումասյանին, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մելիք Մելիքյանին և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանին։
Շնորհավորում ենք հանձնաժողովի նորընտիր անդամներին և մաղթում արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք։
1 421
Գիտությունը ճանապարհ է բացում պրակտիկայի համար, իսկ պրակտիկան լուսավորում է գիտության ճանապարհը.... «Մեր գիտնական դատավորները» շարքի 3-րդ մասը
https://www.facebook.com/share/v/14g1VJt42LE/
1 421
+2
Հայաստանի դատական իշխանությունն ընդլայնում է համագործակցությունը SIFoCC-ի հետ
2026 թվականի հունիսի 22–26-ը, ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը Լոնդոնում մասնակցել է SIFoCC Observation Programme-ին։
Այցի շրջանակում անցկացվել են հանդիպումներ Միացյալ Թագավորության Բարձր դատարանի (High Court), Վերաքննիչ դատարանի (Court of Appeal) և Գերագույն դատարանի (Supreme Court) դատավորների, ինչպես նաև իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են դատական համակարգի գործունեությանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանը, դատական անկախությանը և միջազգային մասնագիտական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ներկայացվել են Միացյալ Թագավորության դատական համակարգի լավագույն փորձն ու ժամանակակից մոտեցումները։
Նյութն ամբողջությամբ հետևյալ հղմամբ՝
https://surl.li/eueeug See less
1 421
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտային բարեփոխումները և համագործակցության նոր ուղղությունները
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներ Քրիստինա Պակին և Նարինե Ավետիսյանին։
Հանդիպման ընթացքում ԲԴԽ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին՝ Հայաստանի դատաիրավական համակարգի զարգացման, ինստիտուցիոնալ և իրավական բարեփոխումների, ինչպես նաև պետական կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ ցուցաբերվող երկարամյա և հետևողական աջակցության համար՝ ընդգծելով, որ ԱԶԲ-ն արդարադատության ոլորտում Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է։
Կողմերն անդրադարձել են նախորդ տարի սինգապուրյան աշխատանքային այցի շրջանակում իրականացված փորձի ուսումնասիրությանը, որը հիմք է ստեղծում Հայաստանում հաշտարարության և արբիտրաժի ինստիտուտների համար իրականացվող բարեփոխումների հետագա կատարելագործման։
https://www.facebook.com/share/v/1ERM95KswX/
1 421
Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դատավորներ Արմեն Վարոսյանին, Աննա Արզումանյանին հայտարարվեց նկատողություն, Գագիկ Հարությունյանին՝ խիստ նկատողություն, իսկ դատավոր Գիվի Հովհանիսյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվեցին
https://www.facebook.com/share/v/1LDhwUToTN/
1 421
💦 Ինչ անել, երբ բույսը երկար ժամանակ ջուր չի ստացել
💧 Մի փորձեք մեկ, առատ ոռոգմամբ միանգամից լրացնել ջրի պակասը։ Եթե հողը խիստ չորացել է, ջուրը հաճախ չի ներծծվում, այլ հոսում է մակերեսով կամ կողքերով։
💧 Ոռոգեք փուլերով։ Սկզբում թեթևակի խոնավացրեք հողի մակերեսը, սպասեք 15–20 րոպե, ապա շարունակեք ոռոգումը, որպեսզի ջուրը աստիճանաբար հասնի արմատային գոտուն։
🌱 Մի պարարտացրեք ջրային սթրեսի մեջ գտնվող բույսը։ Այդ պահին այն կարող է ավելի մեծ վնաս հասցնել, քանի որ թուլացած արմատները դժվարությամբ են յուրացնում սննդանյութերը։
🌿 Մուլչավորեք հողը։ Ծածկեք հողի մակերեսը 5–7 սմ հաստությամբ ծղոտով, չոր խոտով կամ այլ օրգանական ցանքածածկով։ Սա կօգնի ավելի երկար պահպանել խոնավությունը, կնվազեցնի ջրի գոլորշիացումը և կպահպանի հողի ավելի կայուն ջերմաստիճան։
1 421
+3
Հունիսի 23-ին տեղի է ունեցել դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով հատուկ կարգով անցկացվող որակավորման գրավոր քննություն։ Քննությանը մասնակցել է 32 մարդ։
1 421
Դատավոր Աննա Արզումանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը
https://www.facebook.com/share/v/1ChrgUGGVD/?mibextid=wwXIfr
1 421
Նոր սերնդի ուսանողներն ավելի ճկուն են.... «Մեր գիտնական դատավորները» շարքի 2-րդ մասը
https://www.facebook.com/share/v/1EBF37YkaV/?mibextid=wwXIfr
1 421
Դատավոր Գագիկ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը
https://www.facebook.com/share/v/1BRax2vnsF/
1 421
Դատավոր Արմեն Վարոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը
https://www.facebook.com/share/v/1GEvZrKfBK/
1 421
Բարձրագույն դատական խորհուրդը դատավոր Դավիթ Սերոբյանին հայտարարեց նախազգուշացում
https://www.facebook.com/share/v/1HdC783dTW/
1 421
Բարձրագույն դատական խորհուրդը դատավոր Արման Օհանյանին հայտարարեց նախազգուշացում
https://www.facebook.com/share/v/19PXmUJpqH/
1 421
Դատավոր Դավիթ Սերոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը
https://www.facebook.com/share/v/1GHZ2fQh87/?mibextid=wwXIfr
