cookie

Sizning foydalanuvchi tajribangizni yaxshilash uchun cookie-lardan foydalanamiz. Barchasini qabul qiling», bosing, cookie-lardan foydalanilishiga rozilik bildirishingiz talab qilinadi.

avatar

Crossroads_am

Հավաստի լուրեր Հայաստանից և Սփյուռքից, տարածաշրջանի կարևորագույն իրադարձությունների լուսաբանում։ Հետևեք ինձ նաև` X-ում https://twitter.com/am_crossroads Facebook-ում https://goo.su/bD3FHHi Հետադարձ կապի համար. https://t.me/crossroads_amkap_bot

Ko'proq ko'rsatish
Reklama postlari
6 280
Obunachilar
-1124 soatlar
-627 kunlar
-12830 kunlar

Ma'lumot yuklanmoqda...

Obunachilar o'sish tezligi

Ma'lumot yuklanmoqda...

Photo unavailable
❗️Մոտ 280 հազար հայաստանցու hեռախոսահամարնեը արտահոսք են եղել․ Սամվել Մարտիրոսյան
Ամենայն հավանականությամբ, Getcontact-ի բազան ա։ Ու, ոնց տարիներ զգուշացնում էի, էդ էլ սիրում երեւում ա։ Բազմաթիվ մարդկանց համարներ կան, որտեղ հստակ երևում է իրենց հատուկ ծառայություններին պատկանելությունը։ Քանի որ ընկերներից մեկը տենց ա նշել մոտը։ Ազգովի ազգային անվտանգության դեմ ենք աշխատում։ Շնորհավոր հերթական անգամ,
գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետը Ֆեյսբուքյան իր էջում։
Hammasini ko'rsatish...
ՄԻՊ-ի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ Ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական օգնության և սպասարկման հարցերը, առանձնազրույցներ են տեղի ունեցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող զինծառայողների հետ: Բուժանձնակազմի հետ քննարկվել են զինծառայողների բուժման ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցերը: #ՄԻՊ #ՊՆ
Hammasini ko'rsatish...
Աղետի գոտում հաղորդակցությունից զրկված համայնքներ այլևս չկան, բոլորն էլ միացված են միջպետական մայրուղիներին Այս մասին մամլո ասուլիսի ընթացքում ասել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը: Նրա տեղեկացմամբ՝ բացի ՀՀ-ում սպասարկող երեք ճանապարհաշինարարական կազմակերպություններից, շուրջ 17 կազմակերպություն էլ Հայաստանի տարբեր հատվածներից ներգրավվել են երկու մայրուղիների վերականգնողական աշխատանքներում: 📌 «Հարավկովկասյան երկաթուղու» մասնագետները մասամբ վերականգնել են երթևեկությունը Հայաստանի երկաթուղու` հեղեղումներից վնասված 8 հատվածներից 3-ում 📌 Մ-6 միջպետական ճանապարհի բոլոր փլուզված հատվածներում կատարվել է լիցք՝ ապահովելով ճանապարհի անցանելիությունը 📌 Աղետից հետո Վրաստանից երկաթուղով բենզինի և դիզվառելիքի առաջին խմբաքանակը հասել է Այրում կայարան #աղետ
Hammasini ko'rsatish...
Photo unavailable
🇦🇲🇺🇳Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում կայացած քվեարկությամբ Հայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ 2025-27թթ. համար․ ՀՀ ԱԳՆ #ՄԱԿ #ԱԳՆ
Hammasini ko'rsatish...
Photo unavailable
✝️ Արամ Ա Կաթողիկոսը և Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը քննարկել են Հայաստանի ներսում տեղի ունեցող վերջին զարգացումները: #Հայաստան
Hammasini ko'rsatish...
👎 1
05:09
Video unavailable
🇦🇲🇨🇳Միրզոյանն ու ՇՀԿ քարտուղարը քննակել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումները Նախարար Միրզոյանն նաև ընդգծել է, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը ՇՀԿ շրջանակներում առկա առևտրատնտեսական համագործակցության և տրանսպորտային փոխկապակցվածության օրակարգի կարևոր բաղադրիչ կարող է լինել: #Հայաստան #Չինաստան
Hammasini ko'rsatish...
ՀՀ_ԱԳ_նախարարի_հանդիպումը_ՇՀԿ_գլխավոր_քարտուղարի_հետ_get_save_com.mp447.90 MB
👍 1
Photo unavailable
🇦🇲🇺🇳ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին Քննարկվել են համատեղ իրականացվող նախաձեռնությունները եւ ծրագրերը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագրի շրջանակում կրթական, հումանիտար, էներգետիկ եւ այլ ոլորտներում համագործակցությունը: #ՄԱԿ
Hammasini ko'rsatish...
👍 1
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը
Երբ խոսում են կազմակերպության մասին, թող գան, ասեն՝ ինչ պարտավորություններ ունեն, թե ՀԱՊԿ-ի սահմանը որտեղով է անցնում, հերիք է մեր ինքնիշխան տարածքի հետ կապված նման հայտարարություններ անեն։ ՀՀ-ն որևէ երկրի հետ բանակցություն չի վարում, չի քննարկում որևէ ռազմաբազա տեղադրելու կամ ռազմավարական ալյանսի միանալու վերաբերյալ,
հայտարարել է Սիմոնյանը՝ աբսուրդ որակելով այն հայտարարությունը, թե «արևմտյան երկրների համար ազգային տվյալների բազաները հասանելի կարող են դառնալ»։ 📌 Հայաստանում ԵՄ առաքելությունը լրտեսում է Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի դեմ. ՌԴ ԱԳ փոխնախարար #Ռուսաստան #ՀԱՊԿ
Hammasini ko'rsatish...
👍 1
  • Photo unavailable
  • Photo unavailable
🇦🇲🇷🇺ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին (ПМЭФ)։ #էկոնոմիկա #Ռուսաստան
Hammasini ko'rsatish...
👍 1
🇦🇿 Պաշտոնական Բաքուն մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սահմանադրության վերաբերյալ՝ նշելով, որ «Հայաստանի Սահմանադրությունը փոխելը Բաքվի օրինական պահանջն է»
«Այսօր գլխավոր խնդիրը Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են, առաջին հերթին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ, որն ուղղակիորեն հղում է անում «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միանալու» կոչին»,
հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված չէ կայուն խաղաղութամբ և ձգտում է պահպանել տվյալ իրավիճակը միայն որպես պահեստային տարբերակ՝ ապագայում «Ադրբեջանի դեմ ագրեսիան վերսկսելու համար»։ #Ադրբեջան
Hammasini ko'rsatish...