cookie

Sizning foydalanuvchi tajribangizni yaxshilash uchun cookie-lardan foydalanamiz. Barchasini qabul qiling», bosing, cookie-lardan foydalanilishiga rozilik bildirishingiz talab qilinadi.

avatar

Ա Մ Պ Ր Ո Պ

Ստեփան Զորյանի և Արամ Մանուկյանի անվան հասարակական-քաղաքական հարթակ։ Հեղափոխական սոցիալիզմ և հայ հեղափոխական ավանդույթներ։ Իմ երկրորդ ալիքը ռազմական թեմատիկայով՝ @hbgab։ Կապ հեղինակի հետ՝ @amprop52_bot

Ko'proq ko'rsatish
Reklama postlari
325
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
-57 kunlar
-1130 kunlar

Ma'lumot yuklanmoqda...

Obunachilar o'sish tezligi

Ma'lumot yuklanmoqda...

Photo unavailableShow in Telegram
ՀՅԴ-ն հայ ժողովրդի պատմության մեջ մեծ դեր է ունեցել։ Դաշնակները մասնակցել են Օսմանյան կայսրության դեմ խռովություններին, ահաբեկել են օսմանյան և հետագայում թուրքական պաշտոնյաներին, կազմակերպել են "Նեմեսիս" ծրագիրը, մասնակցություն են ունեցել Արցախյան ազատագրական պատերազմում և այլն։ Իսկ այսօր ՀՅԴ-ն (ՀՅԴ-ի հայաստանյան մասնաճյուղը) օլիգարխների մի խմբի շահերը պաշտպանող առնետների կույտ է։ Այս կրկեսային բեմադրությունում մասնակցություն ցուցաբերելը դրա վառ ապացույցն է։ Եվս ՀՅԴ-ի մասին՝ այստեղ և այստեղ։ @amprop52
Hammasini ko'rsatish...
Repost from N/a
Photo unavailableShow in Telegram
Քաղաքային տարածքում շարժական պաշտպանության իրականացման առանցքային ասպեկտներից մեկը սպառնացող ուժերին քաղաքային տարածքի խորք տանելն է, որտեղ նրանք սկսում են կորցնել շարժվելու իրենց հնարավորությունը: Լավ տեղադրված ֆիքսող ուժը՝ լրացված արհեստական ​​խոչընդոտներով և օգտվելով տեղանքի բնական նեղացումից, կարող է կանգնեցնել շատ ավելի մեծ ուժեր: Եթե ​​հարձակվող ուժը հիմնականում հեծելազորային է կամ զրահատանկային, քաղաքային տարածքներում նրա շարժունակությունը կարող է իջնել մինչև ցածր աստիճանի, քան հետևակի շարժունակությունը: Բացի այդ, եթե հարձակվող ուժերի տեղաշարժը դեպի քաղաքային տարածքներ արագ է ընթանում, ապա հրամանատարի կողմից իրավիճակի ըմբռնումը նույնպես վատանում է: Այնուհետև հարվածային ուժը, որը բաղկացած է հետևակներից, կարող է անսպասելի հակահարձակում ձեռնարկել բազմաթիվ ուղղություններից և չափումներից (ստորգետնյա, ջրի մակերեսից, վերգետնյա, ներառյալ ստորջրյա և օդային տարածքից): Շարժական հակատանկային զենքը, որը կրակում է թևերից ու վերևից ներքև և ապահովվում է ինչպես օրգանական, այնպես էլ համատեղ համակարգերի ճշգրիտ անուղղակի կրակով, կարող է արագ ոչնչացնել սպառնալիքը։ Խոշոր գործողության հրամանատարների տեսանկյունից քաղաքային միջավայրը կարող է օգնել պաշտպանվող ուժերին ձեռք բերել շարժունակության առավելություն հարձակվողի նկատմամբ ավելի լայն իմաստով: Պաշտպանվող հրամանատարները փորձում են այնպես ձևավորել մարտադաշտը, որպեսզի հարձակվող կողմը նշանակալի ռեսուրսներ ուղղի քաղաքային տարածքներ, որտեղ նրա մանևրելու հնարավորությունները կրճատվում են: Անհամաչափ փոքր պաշտպանական ուժերը՝ հենվելով քաղաքային միջավայրի պաշտպանական մարտական ​​հզորության առավելությունների վրա, նվազեցնում և ֆիքսում են հարձակվողի մանևրելու հնարավորությունները։ Պաշտպանող մյուս ուժերը հավաքվում են քաղաքային տարածքից դուրս և այնուհետև հարվածում են սպառնալիքին՝ օգտագործելով շարժունակության և կրակային հզորության իրենց համատեղ առավելությունը: METT-TC շրջանակը (mission-առաքելություն, enemy-թշնամի, terrain-տեղանք և եղանակ, troops available-առկա զորքեր և աջակցություն, time-հասանելի ժամանակ, civilian considerations-քաղաքացիական նկատառումներ) որոշում է հրամանատարի գնահատականը: Դրանցից սպառնալիքի և շրջակա միջավայրի ազդեցությունը, ներառյալ տեղանքի ռելյեֆը, եղանակը և քաղաքացիական նկատառումները, մեծ նշանակություն ունեն հրամանատարի համար, ով դիտարկում է քաղաքային միջավայրում պաշտպանական գործողություններ իրականացնելու հնարավորությունը: Հ Բ Գ Ա Բ
Hammasini ko'rsatish...
00:21
Video unavailableShow in Telegram
🇦🇲🇮🇶🇵🇸 🇵🇸 Когда нас спрашивали долгое время, почему мол мы периодически пишем посты об АСАЛА и об армянах в арабских странах, то всегда отвечали, что дело сугубо в солидарности свободолюбивых народов, коими являются арабы и армяне❗️ ✊ Солидарность одного революционного народа с другим, а также как одного многострадального народа с другим, потому что арабов и армян связывает, как ни странно общая история нахождения в составе Османской империи, однако чем ближе было к концу ОИ, становилось понятно, что наши предки находились по жесточайшим шовинистическим турецким игом «младотурецких стервятников», у триумвирата пашей, тиранов и подонков, прикрывшихся прогрессивными идеалами для осуществления политики порабощения, уничтожение национальной идентичности и физической расправы над целыми народами, потому то сначала армяне, потом уже арабы в 1916 году восстали против общего угнетателя, в конечном итоге положив ему конец❗️ 🇯🇴 За время нашей пламенной национально-освободительной борьбы, наши предки умылись в крови, поставили на карту все во имя того, чтоб арабы были арабами, шли под арабским национальным знаменем и самое главное в своих странах, будучи владельцами своего места под солнцем! 🇬🇧🇫🇷 Конечно, британо-французский спрут вероломно кинул наш народ, но мы и позже против этих вражин поднялись и пнули их пинком под зад, чтоб уже обрести все вышесказанное❗️ 🔥 Но есть и помимо самой революции, пробуждения национального самосознания еще и одна важная составляющая: 🤝 Революционная солидарность или просто революционное товарищество, когда одни вольнодумцы сопереживают и поддерживают друг-друга, особенно если центр гнета общий, потому то наши предки приняли большое количество армян, спасающихся от геноцида в наших братских арабских странах, чем мы безмерно гордимся, это было движение души и сердца, пламенных арабских сердец, жаждущих свободы и своего национального арабского государства, круша оковы многолетнего гнета на благо будущих поколений 🆓 🇦🇲🇵🇸 Потому, я лично и уверен многие мои арабские братья сопереживают армянской трагедии, трагедии обездоленных и убитых армян Западной Армении, которые не испытали сладости плодов освобождения, умывшись в крови и вынужденных скитаться, также как палестинские братья-арабы после Накбы 1948 года, потому то, как арабский человек я автоматически вижу в этом историческую параллель, когда солидарен с делом своих палестинских братьев❗️ 🇦🇲🇵🇸 Потому и, армяне из АСАЛА приехали в Ливан в 1970-ые в поддержку палестинским федаинам, как раз из чувства революционного братства и солидарности многострадальных народов, чтоб раскроить сионистские черепа, черепа угнетателей и оккупантов арабских земель, как раскроили бы черепа своим угнетателям 🆓 🇦🇲 И не зря, что на арабском и армянском языках слово «воин» переводится в обоих случаях одинаково — федаин ✊ 🇦🇲🇵🇸 Зная это, зная историю своей нации, своего рода и своих лично предков, а также обладая духом товарищества революционных наций в сердце, всегда знал и ждал, что Армения признает Палестину, потому что иначе и быть не могло после всего того, что перенесли обе эти страны и их жители❗️ 🇵🇸 Несомненно, это величайший жест солидарности с Палестиной, ключ к каждому арабскому сердцу, ключ к около 500 млн арабских пламенных сердец! 🇮🇶🇵🇸 Когда я вижу развевающийся флаг Ирака над Багдадом, все что осталось от моей страны, я испытываю чувство национальной гордости и внутреннюю решимость побороться за свободу Ирака!Одновременно с этим, я испытываю величайшую грусть и жажду общеарабской освободительной войны, чтоб сбросить в море сионистское образование, когда не вижу флага Палестины над Иерусалимом❗️
Hammasini ko'rsatish...
IMG_6212.MP43.86 MB
Իսկ այստեղ հարց է ծագում. ի՞նչն էր խանգարում Փաշինյանի ղեկավարությանը պատերազմի ժամանակ ճանաչել Արցախի անկախությունը։ Չէ՞ որ այն, ինչից վախենում էր այդ ղեկավարությունը (լայնամասշտաբ պատերազմի մասին է խոսքը), արդեն տեղի էր ունեցել։ Սա կլիներ այն բանի ապացույցը, որ 2020 թվականին Արցախում տեղի ունեցած դեպքերը նախորոք կազմակերպված էին, համաձայնեցված հայկական կողմի հետ (ու հնարավոր է դա ինչ-որ տեղ այդպես է), եթե չլիներ մի ուրիշ փաստ․ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությունն ուղղակի անգործունակ է։ Ինչպես արդեն հիշատակել եմ, իշխանությունը նրա ձեռքն է անցել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կամքով։ Նրա հրաժարականն ընդամենը կրկես էր։ Նա թողեց իշխանությունը Փաշինյանին, որպեսզի վերջինս իր ձեռքերով հանձնի Արցախը, այնուհետև պարոն Սարգսյանը կամ իր մտերիմ Քոչարյանը Փաշինյանի ընկնող հեղինակության ֆոնին նորից իշխանության գաին (բայց ինչպես հայտնի է նրանց պլանը չիրականացավ)։ Այս պատճառով Փաշինյանը սպասվող պատերազմի մասին իմանալ չէր կարող։ Հետևություն․ այսօր Հայաստանն անգործունակ կառավարության ձեռքում է, որը տարածաշրջանում տիրող իրավիճակից տեղյակ չէ և հաճախ անտրամաբանական, երբեմն դավաճանական որոշումներ է ընդունում։ Իսկ ընդդիմությունն էլ ռուս իմպերիալիստների շահերն առաջ քաշող կոռումպացված նախկին իշխանությունների ձեռքում է (մանրամասն այստեղ)։ Այս ծանր իրավիճակի միակ ելքը ժողովրդական, սոցիալիստական շարժումն է, որը կծնի հայ հեղափոխական գործիչների մի նոր սերունդ, և վերջինս կշարունակի իր նախնիների գործը։ Մեր փրկությունը մեր ձեռքերեւմ է։ Կեցցե՜ հեղափոխությունը։ @amprop52
Hammasini ko'rsatish...
Ա Մ Պ Ր Ո Պ

- Ես 2018-ի ընտրություններին չեմ ձգտել վարչապետ դառնալ, սակայն դարձել եմ, որ արհավիրքը Հայաստանից հեռացնեմ։ - Արցախյան հարցը դրդե՞ց Ձեր հեռանալուն։ - Այո, դրդեց այն, որ ես տեսնում էի, որ արհավիրք է մոտենում։ Այս կերպ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողի հարցին։ Թողնենք այն փաստը, որ՝ իմանալով մոտեցող արհավիրքի (Արցախի պատերազմի) մասին, պարոն Սարգսյանը որպես երկրի ղեկավար անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել այդ արհավիրքից խուսափելու համար։ Նա ուղղակի՝ գիտակցելով այն, որ նա և նրա նախորդներն Արցախի հարցը փակուղու մեջ են գցել, թողեց ղեկավարությունը Փաշինյանին, որն ըստ երևույթի անգամ չէր էլ գիտակցում այդ արհավիրքի մասին։ Մի խոսքով, Սարգսյանը հաստատեց այն, որը մինչ այդ վարկած էր։ Եվ այսպես դեռ շատ ցնցող մանրամասնություններ դեռ կիմանանք այդ դեպքերի մասին։ Իհարկե, սա Փաշինյանին չի արդարացնում, բայց ցույց է տալիս Սարգսյանի և նրա նախորդների ստորությունը։ @amprop52

Photo unavailableShow in Telegram
Այսօր Հայաստանը ճանաչեց Պաղեստինի պետականությունը։ Սա տրամաբանական և անհրաժեշտ քայլ է հայերի և մնացած բոլոր ճնշված ժողովուրդների հեղափոխական համերաշխության հաստատման համար։ Իսրայելի աջ ծայրահեղական սիոնիստական վարչակարգն արդեն մի քանի տասնամյակ է ինչ հալածում է Պաղեստինի ժողովրդին, և մեր աչքերի առաջ արդեն 9 ամիս է ինչ խաղաղ արաբ բնակչության մասսայական սպանությամբ է զբաղված։ ՀՀ արտգործնախարարության այս քայլը պատասխան է Իսրայելի ներկայիս վարչակարգի ֆաշիստական գործունեությանը, և հաշվի առնելով դրա ռեակցիոն բնույթը, հարկավոր է սպասել նոր սադրանքների Բաքվին նոր սպառազինություններ տրամադրելու և Հայաստանի դեմ հրահրելու տեսքով։ ՀՀ ԱԳՆ պաշտոնական հայտարարության հետ կարող եք ծանոթանալ այստեղ։ @amprop52
Hammasini ko'rsatish...
Repost from N/a
Հայաստանը Ֆրանսիայից ձեռք կբերի CAESAR ինքնագնաց հաուբիցներ։ Այս սպառազինությունը լուրջ ձեռքբերում կլինի ՀՀ ԶՈՒ համար, քանի որ դրա ինքնագնաց լինելու հաշվին աճում է հրետանու շարժունակությունը և գոյատևումը մարտի դաշտում։ Մենք արդեն գրել էինք ինքնագնաց հրետանու առավելության մասին քարշակային հրետանու հանդեպ։ Սա դրական տեղաշարժ է ժամանակակից հրետանու գլխավոր թերությունը՝ քիչ շարժունակությունը, նվազեցնելու ուղղությամբ։ Անհանգստության տեղիք են տալիս միայն այս համակարգերի մատակարարման ժամկետները՝ 15 ամիսների ընթացքում։ Բանն այն է, որ այդ ժամանակահատվածում մեր անկայուն տարածաշրջանում կարող է շատ բան փոխվել։ Նաև համակարգերի քանակն է հարկավոր ավելացնել։ 36 մեքենաները սպասվող լուրջ փոփոխություններ չեն բերի։ Ինչպես նաև հարկավոր է մնացած թերությունների վրա ուշադրություն դարձնել։ CEASAR-ի մարտավարական-տեխնիկական բնորոշիչների հետ կարող եք ծանոթանալ այստեղ՝ մեր ընկերների ալիքում։ Հ Բ Գ Ա Բ
Hammasini ko'rsatish...
🔹 ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ ԳՐՔԵՐ 🔹 ԿՐԱԿԻ և ՊՈՂՊԱՏԻ ԱԼԳՈՐԻԹՄՆԵՐ. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԶԵՆՔԸ Սույն ժողովածուն ներածության կարիք չունի. բավական է նայել գլուխների ցանկը և տեսնել, թե ինչպես են զարգացել հրետանին, զրահատեխնիկան, ավիացիան և հակաօդային պաշտպանությունը վերջին կես դարում։ Սուեցից մինչև Բաղդադ, Ղարաբաղից մինչև Ուկրաինա։ Ձեռք բերել՝ "Բուկինիստ" խանութ
Hammasini ko'rsatish...
Photo unavailableShow in Telegram
Պարոն Գալստանյանը 2008 թվականի մարտի 1-ին երևի պատարագ մատուցելիս է եղել, երբ Ռոբերտ Քոչարյանի ռեժիմը իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցելու համար ցուցարարների վրա կրակ էր բացել, ինչի արդյունքում 10 հոգի մահացել է ;) Իսկ եթե մի կողմ դնենք ծաղրանքը, ապա սա շատ զարհուրելի տեսարան է։ Այս անձնավորությունը՝ հանդիսանալով բարձրաստիճան հոգևորական, պատրաստ է ստել, միայն թե թաքցնի իր մեջքի հետևում կանգնած Քոչարյանի և նրա կողմնակիցների հանցանքները (Փաշինյանին չեմ արդարացնում)։ Մնում է մի հարց պարզել. այս կրկեսը բեմադրելու համար ինչքա՞ն գումար է ստացել Բագրատ Գալստանյանը։ @amprop52
Hammasini ko'rsatish...
Առայժմ դեռ ընդամենը խոսքերով, բայց այնուամենայնիվ։ Օրեր առաջ վարչապետ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր ելքի մասին։ Ինքնին այս քայլը դրական կանդրադառնա պետության անվտանգության և բանակի վրա, սակայն կան կասկածներ, որ սա թելադրված է ոչ թե պետական շահերով, այլ ԱՄՆ դրդմամբ։ Օրեր առաջ Հայաստանը և ԱՄՆ-ը հայտարարեցին երկկողմ հարաբերությունների խորացման մասին՝ որակավորելով դրանք որպես ռազմավարական։ Եթե ՀԱՊԿ-ը լքելու գործընթացն արվում է տրանսատլանտյան կազմակերպություններում ինտեգրվելու համար, ապա դա կունենա բացասական ազդեցություն Հայաստանի համար։ Հայաստանը կդառնա ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև գեոպոլիտիկական պայքարի գոտի, ինչի արդյունքում երկրում տեղի կունենան պառակտումներ և անգամ տարբեր քաղաքական ուժերին աջակցողների միջև ռազմական բախումներ։ Տեղի կունենա Ուկրաինայի սցենարը, բայց այն տարբերությամբ, որ Հայաստանի պարագայում հնարավոր է արտաքին ուժերի՝ թուրքա-ադրբեջանական ռեժիմի, միջամտությունը (ինչն արդեն տեսնում ենք)։ Եվ ամենավտանգավորն այն է, որ Արևմուտքը՝ տրամադրելով հայերին Ռուսաստանի դեմ, հնարավոր հայ-ռուսական հակամարտության դեպքում չի աջակցի (չի կարող աջակցել) Հայաստանին ռազմական առումով։ ՀԱՊԿ-ը լքելու քաղաքականության անբաժանելի մասը պետք է կազմի Հայաստանի հետագա չեզոքությունը, ինչպես նաև դուրս գալու գործընթացին զուգահեռ ռազմական ուժի ավելացումը։ Գլխավոր նպատակն է չթողնել գերտերություններին Հայաստանը մարտական գործողությունների թատրոն դարձնեն։ Թե ԱՄՆ-ի, թե Ռուսաստանի համար Հայաստանը և հայ ժողովուրդն (ինչպես նաև մնացած բոլոր համեմատաբար փոքր պետություններն և ազգերը) ընդամենը գործիք են և ոչ ավելին։ Իսկ թե ինչ ռիսկեր է կրում Հայաստանի տրանսատլանտյան կազմակերպություններում ինտեգրումը, կարդացեք այստեղ։ @amprop52
Hammasini ko'rsatish...
Առայժմ դեռ ընդամենը խոսքերով, բայց այնուամենայնիվ։ Օրեր առաջ վարչապետ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր ելքի մասին։ Ինքնին այս քայլը դրական կանդրադառնա պետության անվտանգության և բանակի վրա, սակայն կան կասկածներ, որ սա թելադրված է ոչ թե պետական շահերով, այլ ԱՄՆ դրդմամբ։ Օրեր առաջ Հայաստանը և ԱՄՆ-ը հայտարարեցին երկկողմ հարաբերությունների խորացման մասին՝ որակավորելով դրանք որպես ռազմավարական։ Եթե ՀԱՊԿ-ը լքելու գործընթացն արվում է տրանսատլանտյան կազմակերպություններում ինտեգրվելու համար, ապա դա կունենա բացասական ազդեցություն Հայաստանի համար։ Հայաստանը կդառնա ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև գեոպոլիտիկական պայքարի գոտի, ինչի արդյունքում երկրում տեղի կունենան պառակտումներ և անգամ տարբեր քաղաքական ուժերին աջակցողների միջև ռազմական բախումներ։ Տեղի կունենա Ուկրաինայի սցենարը, բայց այն տարբերությամբ, որ Հայաստանի պարագայում հնարավոր է արտաքին ուժերի՝ թուրքա-ադրբեջանական ռեժիմի, միջամտությունը (ինչն արդեն տեսնում ենք)։ Եվ ամենավտանգավորն այն է, որ Արևմուտքը՝ տրամադրելով հայերին Ռուսաստանի դեմ, հնարավոր հայ-ռուսական հակամարտության դեպքում չի աջակցի (չի կարող աջակցել) Հայաստանին ռազմական առումով։ ՀԱՊԿ-ը լքելու քաղաքականության անբաժանելի մասը պետք է կազմի Հայաստանի հետագա չեզոքությունը, ինչպես նաև դուրս գալու գործընթացին զուգահեռ ռազմական ուժի ավելացումը։ Գլխավոր նպատակն է չթողնել գերտերություններին Հայաստանը մարտական գործողությունների թատրոն դարձնեն։ Թե ԱՄՆ-ի, թե Ռուսաստանի համար Հայաստանը և հայ ժողովուրդն (ինչպես նաև մնացած բոլոր համեմատաբար փոքր պետություններն և ազգերը) ընդամենը գործիք են և ոչ ավելին։ Իսկ թե ինչ ռիսկեր է կրում Հայաստանի տրանսատլանտյան կազմակերպություններում ինտեգրումը, կարդացեք այստեղ։ @amprop52
Hammasini ko'rsatish...
Boshqa reja tanlang

Joriy rejangiz faqat 5 ta kanal uchun analitika imkoniyatini beradi. Ko'proq olish uchun, iltimos, boshqa reja tanlang.