National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Kanalga Telegram’da o‘tish
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պաշտոնական ալիք / Official channel of the "National Polytechnic University of Armenia" Foundation
Ko'proq ko'rsatish1 669
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
+37 kun
+2530 kun
Postlar arxiv
+4
🏆 Պոլիտեխնիկի աշակերտ Ալբերտ Շահինյանն արժանացել է 3-րդ կարգի մրցանակի Regeneron ISEF-2026 միջազգային գիտական մրցույթում
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Շահինյանը ԱՄՆ-ի Ֆինիքս քաղաքում կայացած Regeneron International Science and Engineering Fair (ISEF) 2026-ի եզրափակիչ փուլում «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում արժանացել է 3-րդ կարգի մրցանակի։🥉🇺🇸
Հիշեցնենք, որ Ալբերտ Շահինյանն այս հեղինակավոր միջազգային մրցույթի հնարավորությունը ձեռք բերեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ ԳԱԱ կողմից կազմակերպված Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2026-ի (ASSF) եզրափակիչ փուլում, որտեղ «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում արժանացավ առաջին կարգի մրցանակի, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի հատուկ մրցանակի։
ԱՆՎՃԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ
Այս տարի ևս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդունելության կենտրոնը, համալսարանի փորձառու մասնագիտական կազմի մասնակցությամբ, կազմակերպում է մաթեմատիկա, ֆիզիկա և քիմիա առարկաների ԱՆՎՃԱՐ նախապատրաստական դասընթացներ՝ 2027-2028 ուսումնական տարվա ընդունելության գործընթացի շրջանակում։
Ծրագրին կարող են մասնակցել․
• Ավագ դպրոցների ավարտական դասարանի աշակերտներ,
• Միջին մասնագիտական կրթական ծրագրերով ավարտական կուրսի ուսանողներ,
• Վերոնշյալ հաստատությունների շրջանավարտներ:
📌 Գրանցվելու համար անցեք հղումով՝ https://forms.gle/8uBjKKZz84Ys1N5D7
Նախապատրաստական դասընթացները նախատեսված են ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱՅԻ, ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ոլորտների դիմորդներին սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով։
📞 Լրացուցիչ տեղեկությունների համար՝ զանգահարել ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն`011710041 հեռախոսահամարով։
Միացի՛ր և կառուցի՛ր ամուր հիմք քո ապագա մասնագիտական կրթության համար։
+4
«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ». հեռանկարային հնարավորություն պոլիտեխնիկցիների համար
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ճանաչողական հանդիպում «ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների և «Դիզայն» ու «Կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերի ուսանողների միջև:
Հանդիպման առանցքում «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիրն էր, որը նպատակաուղղված է բուհական միջավայրից դեպի մասնագիտական գործունեություն անցումն առավել սահուն, արդյունավետ և գործնական հիմքերի վրա դնելուն:
Ավելին` https://polytech.am/kb5o
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողական շարժունության մրցույթ՝ Լեհաստանի Կրակովի գյուղատնտեսական համալսարանում ուսանելու համար
Ավելին` https://polytech.am/9th9
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողական շարժունության մրցույթ՝ Սլովենիայի Մարիբորի համալսարանում ուսանելու համար
Ավելին` https://polytech.am/qcs7
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է անձնակազմի շարժունության մրցույթ՝ Վարշավայի կենսագիտությունների համալսարանում
Ավելին` https://polytech.am/xk57
#NPUA #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+2
Պոլիտեխնիկի երիտասարդ գիտնական Ալբերտ Շահինյանը ԱՄՆ-ում կներկայացնի Հայաստանը՝ մասնակցելով Regeneron ISEF-ի՝ դպրոցականների աշխարհի ամենահեղինակավոր գիտական մրցույթին
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Շահինյանը մասնակցել է Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2026-ին (ASSF)՝ «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում, որտեղ ներկայացրել է «Ջրի հետերոգեն նուկլեացիայի և մթնոլորտային ջրի հավաքման ուժեղացում՝ ծակոտկեն կերամիկական սուբստրատի վրա գրաֆենային նանոշերտերի կիրառմամբ» խորագրով գիտական նախագիծը։
Աշխատանքն արժանացել է բարձր գնահատականի, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի մրցանակին՝ որպես նորարարական և կիրառական բարձր արժեք ունեցող աշխատանք։
Ավելին` https://polytech.am/pi4m
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է աշխատակազմի շարժունության մրցույթ՝ Լեհաստանի Կրակովի գյուղատնտեսական համալսարանում
Ավելին` https://polytech.am/smzl
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողական շարժունության մրցույթ՝ Հունաստանի Կրետեի տեխնիկական համալսարանում ուսանելու համար
Ավելին` https://polytech.am/5eug
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
Ուրախ ենք տեղեկացնել, որ ՀԱՊՀ հիմնական ԳՏՃԱՄ դպրոցը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն 1-ին և 3-7-րդ դասարանների համար: 📢🏫
Ավելին՝ https://polytech.am/xwrw
#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
+2
Կրթության որակի բարելավման նոր հորիզոններ. ՀԱՊՀ Որակի ապահովման վարչության աշխատանքային այցը Կապանի մասնաճյուղ։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Որակի ապահովման վարչությունը, հավատարիմ մնալով բուհի կրթական չափանիշների շարունակական արդիականացման և միասնական որակի մշակույթի ձևավորման սկզբունքներին, աշխատանքային այցով գործուղվել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ:
Այցի շրջանակներում իրականացվել են թիրախային և բովանդակային քննարկումներ, որոնք միտված են մասնաճյուղում իրականացվող կրթական ծրագրերի արդյունավետության գնահատմանը և որակի վերահսկման մեխանիզմների կատարելագործմանը:
Ավելին` https://polytech.am/zka0
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+6
Կողմնորոշում դեպի ապագայի մասնագիտություններ. Պոլիտեխնիկը հյուրընկալել է Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ապագա դիմորդներին
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտը, համագործակցելով Ընդունելության կենտրոնի հետ, կազմակերպել էր երկօրյա «Էներգետիկայի հաքաթոն»՝ նպատակ ունենալով ապագա դիմորդներին հաղորդակից դարձնել ինժեներական կրթության իրական հնարավորություններին:
Միջոցառումը, որին մասնակցում էին Երևանի և մարզերի դպրոցների 11-12-րդ դասարանների շուրջ 200 աշակերտներ՝ ձևավորելով 14 ստեղծարար թիմեր, միտված էր ներկայացնելու ոլորտի զարգացման հեռանկարներն ու մասնագիտական մրցունակ առավելությունները:
Ավելին` https://polytech.am/8zmt
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
🔑 Unlock your IELTS potential at the upcoming Free Familiarisation Test with the National Polytechnic University of Armenia.
📆 Date: May 23
🕕 Time: 10:30
🚀 Ready to succeed?
❗️Seats are limited. https://forms.gle/tvskc6AZjMpMZTGJ6
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողական շարժունության մրցույթ՝ Իտալիայի Կիետի-Պեսկարայի «Գաբրիելե դ’Աննունցիո» համալսարանում ուսանելու համար
Ավելին` https://polytech.am/mwhh
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+3
Միջազգային կրթական համագործակցության ընդլայնում. Պոլիտեխնիկի ներկայացուցչի մասնագիտական այցը լեհական առաջատար տեխնոլոգիական բուհ
Ավելին` https://polytech.am/3s6r
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+6
Ճանապարհ դեպի միջազգային ակադեմիական բարձունքներ. «Էրազմուս+» ծրագրի հեռանկարային հորիզոնները Պոլիտեխնիկական համալսարանի սաների համար
Ավելին` https://polytech.am/bi4y
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+4
Էլեկտրաէներգետիկա. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկել է մասնագիտական հանդիպումների նոր շարք
Ավելին` https://polytech.am/1ow2
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
Հարգելի՛ դիմորդներ,
Հրապարակված են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի ընդունելության քննությունների արդյունքները 📋✅
🔹 Հղում՝ https://bit.ly/4vTlPo6
• Բողոքարկման համար՝ անհրաժեշտ է մոտենալ ՀԱՊՀ 2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ՝ հանդիպումների դահլիճ ապրիլի 28-ին, ժամը 15:00 - 17:00 🕐
Շնորհավորում ենք և մաղթում հաջողություն 💙🌟📚
+4
Միջազգային փորձից դեպի հայկական ՏՏ. տեխնոլոգիական կրթության հեռանկարները քննարկվել են Պոլիտեխնիկում
Ավելին` https://polytech.am/y98h
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+4
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ նահատակների հիշատակին
Բուհի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Պոլիտեխնիկցիները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ՝ լռությամբ ու խնկարկումով հարգանքի տուրք մատուցելով Մեծ եղեռնի 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակին։
#NPUA #Polytechnic #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ #ArmenianGenocide
