National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Kanalga Telegram’da o‘tish
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պաշտոնական ալիք / Official channel of the "National Polytechnic University of Armenia" Foundation
Ko'proq ko'rsatish1 638
Obunachilar
+724 soatlar
+187 kun
+5930 kun
Postlar arxiv
🔑 Unlock your IELTS potential at the upcoming Free Familiarisation Test with the National Polytechnic University of Armenia
📆 Date: July 11
🕕 Time: 14:30
🚀 Ready to succeed?
❗️Seats are limited. https://forms.gle/n5AJJHycmW8n38L89
⏳ Ավարտական միջոցառմանը մնաց 2 օր
Պոլիտեխնիկի 93-րդ սերնդի շրջանավարտների ավարտական երեկոյի ընթացքում մոտիվացիոն և շնորհավորական ուղերձով հանդես կգա ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, TEAM Telecom Armenia-ի և Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։
📅 Հուլիսի 5 | 🕠 18:00
📌 Հիշեցում. Հյուրերի մուքտը նախապես գրանցման միջոցով: Գրանցման բացակայության պարագայում ՀԱՊՀ Հիմնադրամի տարածք հյուրի մուտքը կարգելվի:
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+6
ՀԱՊՀ պատվիրակությունը «STREACS» ծրագրի շրջանակներում մասնակցել է Եվրոպական կայուն էներգետիկայի շաբաթվա (EUSEW 2026) հոբելյանական միջոցառումներին
Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի «STREACS» (Strengthening Research in Armenia for Energy Transition toward Climate Solutions) նախագծի գիտական առաքելությունների և վերապատրաստման դասընթացների շրջանակներում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոսներից ու ուսանողներից կազմված պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է կայուն էներգետիկայի եվրոպական միջազգային շաբաթին (European Sustainable Energy Week – EUSEW 2026)։
Գագաթնաժողովի առանցքային իրադարձություններից էր ԵՄ էներգետիկայի ներկա և նախկին հանձնակատարների մասնակցությամբ պանելային նստաշրջանը, որի ընթացքում համապարփակ վերլուծության ենթարկվեց Եվրոպական միության էներգետիկ քաղաքականության երկու տասնամյակների զարգացումը։
Ավելին՝ https://polytech.am/n4ee/
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
🎉 ՄԵԾ ԱՆԱԿՆԿԱԼ՝ ՀԱՊՀ 93-րդ սերնդի շրջանավարտների համար
Հուլիսի 5-ին Ձեզ սպասվում է ոչ միայն բացառիկ ավարտական երեկո, այլև նույնքան բացառիկ երաժշտական անակնկալ։
Պոլիտեխնիկական բեմում կլինի սիրված երգիչ Սոսո Պավլիաշվիլին, ով այս տեսաուղերձով ողջունում է մեր շրջանավարտներին:
📅 Հուլիսի 5 | 🕕 18:00
📍 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
+6
✨ Մտածելու արվեստը. ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում անցկացվել է ՄԲ «Դիպլոմա» ծրագրի TOK Exhibition-ը («Գիտելիքի տեսություն» առարկայի ցուցահանդես)
Ի՞նչ է գիտելիքը։ Ինչպե՞ս ենք համոզվում, որ այն ճշմարիտ է։ Կարո՞ղ ենք վստահել մեր հիշողությանը, զգայարաններին կամ հեղինակավոր կարծիքներին։
Այսպիսի հարցեր են ընկած Միջազգային բակալավրիատի (IB) «Դիպլոմա»ծրագրի յուրահատուկ առարկաներից մեկի՝ «Գիտելիքի տեսություն» (Theory of Knowledge – TOK) դասընթացի հիմքում։
Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրել են իրենց ընտրած առարկաներն ու իրական կյանքի օբյեկտները՝ փորձելով պատասխանել գիտելիքի բնույթին վերաբերող խորքային հարցադրումների։ Այստեղ սովորական առարկաները վերածվում են քննարկման նյութի, իսկ ամենօրյա երևույթները՝ փիլիսոփայական և իմացաբանական վերլուծության առարկայի։
Ավելին՝ https://polytech.am/rwtp/
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+6
Պոլիտեխնիկի ուսանողուհին՝ «B2B Sales» միջազգային ուսանողական մրցույթի երրորդ մրցանակակիր
Erasmus+ LISS24 նախագծի շրջանակում Արևելյան գործընկերության երկրների«B2B Sales» միջազգային ուսանողական երկօրյա մրցույթը համախմբել էր Հայաստանի և Վրաստանիառաջատար տեխնոլոգիական համալսարանների լավագույն ուսանողների։ Մրցույթի նպատակն էր զարգացնել վաճառքի, գործարար բանակցությունների և հաղորդակցման հմտությունները՝ ուսանողներին հնարավորություն ընձեռելով մրցել իրական բիզնես միջավայրին առավել մոտ պայմաններում:
Ավելին՝ https://polytech.am/7n6s/
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
⏳... իսկ գլխավոր անակնկալը դեռ առջևում է
Հուլիսի 5-ին ՀԱՊՀ շրջանավարտների ավարտական երեկոյին բեմ կբարձրանա հատուկ հրավիրված հայտնի արտիստ։ 🎤
Խոստանում ենք՝ լինելու է շա՜տ թեժ: Ո՞վ է նա։ Փորձե՛ք գուշակել:
👇 Ձեր ենթադրությունները թողեք մեկնաբանություններում։
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
📅 Հուլիսի 5-ին, ժամը 18:00-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում կկայանա 2026 թվականի շրջանավարտների ավարտական հանդիսավոր երեկոն։
Սա պարզապես միջոցառում չէ. սա այն հիշարժան երեկոն է, երբ Պոլիտեխնիկը ճանապարհում է իր 93-րդ սերնդին՝ դեպի կյանքի նոր փուլ, հետագա մասնագիտական ճանապարհի, նոր ձեռքբերումների և Հայաստանի զարգացման գործում իրենց ներդրումն ունենալու համար։
📍 Սիրով սպասում ենք մեր շրջանավարտներին և նրանց հարազատներին՝ միասին կիսելու տոնական տրամադրությունը։
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #Ավարտական2026 #Graduation2026
+4
ՀԱՊՀ-ն ընդլայնում է սոցիալական աջակցության ծրագրերը՝ բաց դռների օր տեխնոլոգիական և արդյունաբերական ճյուղերի կադրային ներուժի զարգացման նպատակով
ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնի միջոցառմանը մասնակցել են անվճար նախապատրաստական դասընթացներում ներգրավված դիմորդները՝ ավագ դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական կուրսերի աշակերտներ և ուսանողներ:
Անվճար նախապատրաստական դասընթացները, որպես սոցիալական աջակցության նախաձեռնություն՝ նախատեսված են էներգետիկայի, էլեկտրատեխնիկայի, հանքարդյունաբերության, մետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ոլորտներով հետաքրքրված դիմորդների համար։ Դասընթացներն անցկացվում են մաթեմատիկա, ֆիզիկա և քիմիա առարկաներից։
Ավելին՝ https://polytech.am/6xc3/
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրը նոր հաջողությունների ճանապարհին
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի (IB Diploma Programme) աշակերտուհի Դոնարա Գրիգորյանը, իր պարտադիր «Ստեղծագործականություն, ակտիվություն և ծառայություն» (CAS – Creativity, Activity, Service) դասընթացի շրջանակում և համակարգող Ա․Ջզմեչյանի աջակցությամբ, 2025 թվականին հաջողությամբ դիմել է Blue Lights կազմակերպության դրամաշնորհային ծրագրին ուճանաչվել հաղթող։
Ավելին՝ https://polytech.am/50st/
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+4
ՀԱՊՀ-ն ընդլայնում է սոցիալական աջակցության ծրագրերը՝ բաց դռների օր տեխնոլոգիական և արդյունաբերական ճյուղերի կադրային ներուժի զարգացման նպատակով
ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնի միջոցառմանը մասնակցել են անվճար նախապատրաստական դասընթացներում ներգրավված դիմորդները՝ ավագ դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական կուրսերի աշակերտներ և ուսանողներ:
Անվճար նախապատրաստական դասընթացները, որպես սոցիալական աջակցության նախաձեռնություն՝ նախատեսված են էներգետիկայի, էլեկտրատեխնիկայի, հանքարդյունաբերության, մետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ոլորտներով հետաքրքրված դիմորդների համար։ Դասընթացներն անցկացվում են մաթեմատիկա, ֆիզիկա և քիմիա առարկաներից։
Ավելին՝ https://polytech.am/6xc3/
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+4
ՀԱՊՀ պատվիրակությունը մասնակցեց Լեհաստանի միջազգային շաբաթին՝ կրթության մեջ արհեստական բանականության և նորարարական փորձի տեղայնացման նպատակով
ՀԱՊՀ հիմնադրամի ՏՀՏԷ ինստիտուտի Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի պրոֆեսոր Գևորգ Մարգարովը և Վանաձորի մասնաճյուղի Որակի ապահովման և արտաքին կապերի բաժնի վարիչ, «Տեխնոլոգիաներ և ճյուղային տնտեսագիտություն» ամբիոնի դասախոս Արուսյակ Մադոյանը «Էրազմուս+» KA171 անձնակազմի շարժունության ծրագրի շրջանակում Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանում մասնակցել են «XX International Staff Week: AI & Innovation» միջազգային շաբաթին:
Հրավիրված համալսարանների ներկայացուցիչները քննարկել են արհեստական բանականության, նորարարությունների, տեխնոլոգիական առաջընթացի և բարձրագույն կրթության միջազգայնացման արդիական միտումները։ Ծրագրում ներառվել էին գիտաժողովներ, աշխատարաններ, լաբորատոր այցելություններ, միջազգային քննարկումներ և մշակութային միջոցառումներ:
Ավելին՝ https://polytech.am/mdcl/
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+4
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրը նոր հաջողությունների ճանապարհին
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցիՄիջազգային բակալավրիատի«Դիպլոմա» ծրագրի (IB Diploma Programme) աշակերտուհի ԴոնարաԳրիգորյանը, իր պարտադիր«Ստեղծագործականություն, ակտիվություն և ծառայություն» (CAS – Creativity, Activity, Service) դասընթացիշրջանակում և համակարգող Ա․Ջզմեչյանի աջակցությամբ, 2025 թվականին հաջողությամբ դիմել է Blue Lights կազմակերպությանդրամաշնորհային ծրագրին ուճանաչվել հաղթող։
Ավելին՝ https://polytech.am/50st/
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+2
Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորի դասախոսություններն ու աշխատանքային հանդիպումները Պոլիտեխնիկում
«Էրազմուս+» KA171 ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հյուրընկալել է Լեհաստանի Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Պավել Սուրդացկուն (Paweł Surdacki)։
Այցի հիմնական նպատակն էր մասնագիտական փորձի փոխանակումը էլեկտրատեխնիկայի ոլորտում, հատկապես՝ գերհաղորդիչ սարքերի և դրանց կիրառությունների վերաբերյալ, ինչպես նաև երկու բուհերի միջև կրթական, գիտահետազոտական և միջազգային համագործակցության հետագա զարգացումը:
Պրոֆեսոր Սուրդացկին նաև այցելել է Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիա և Օդային ռոբոտատեխնիկայի գիտահետազոտական կենտրոն,որտեղ ծանոթացել է բուհի գիտական ենթակառուցվածքներին, իրականացվող հետազոտություններին և ժամանակակից տեխնոլոգիական հնարավորություններին:
Ավելին՝ https://polytech.am/mnmi/
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+2
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հնարավորությունները՝ պոլիտեխնիկցիների համար
Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» (Creative Europe) ծրագրին նվիրված տեղեկատվական հանդիպման նպատակն էր համալսարանի ակադեմիական անձնակազմին և շահագրգիռ ստորաբաժանումներին ներկայացնել ընձեռված հնարավորությունները, ինչպես նաև նրանց նախապատրաստել միջազգային մրցույթներին և դրամաշնորհային հայտերին մասնակցությանը։
Տեղեկատվական հանդիպումը հատկապես կարևոր էր ՀԱՊՀ հիմնադրամի ՄՏԴ ինստիտուտի Դիզայնի և կերպարվեստի ու Ճարտարագիտական գրաֆիկայիամբիոնների համար։ Այս ոլորտները ծրագրի առաջնահերթությունների թվում են՝ ընդգրկելով ստեղծարար համագործակցությունը, դիզայնի նորարարական լուծումները, մշակութային ժառանգության արդիական ներկայացումը և միջազգային համատեղ նախաձեռնությունների իրականացումը։
Ավելին՝ https://polytech.am/btfq/
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
👩🏻🎓 Ուրախ ենք տեղեկացնել, որ ՀԱՊՀ հիմնական ԳՏՃԱՄ դպրոցը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն 1-ին և 3-7-րդ դասարանների համար
Շտապե՛ք դիմել և միանալ Պոլիտեխնիկական STEAM դպրոցին՝ կրթվելու նորարարական և այլընտրանքային միջավայրում՝ հոգևոր, ազգային և համամարդկային արժեքներով:
ՀԱՊՀ Երևանի հիմնական ԳՏՃԱՄ դպրոցի 2026-2027 ուսումնական տարվա դիմում-հայտերի ընդունելության համար կարող եք գրանցվել մինչև հուլիսի 6-ը` ժամը 11։00:
📌 Ընդունելության կարգ
Ընդունելությունը նախատեսված է 2026-2027 թթ 1-ին և 3-7-րդ դասարան դիմող աշակերտների համար:
Ընդունելությունը իրականացվում է քննական կարգով:
Ավելին՝ https://polytech.am/bpa6/
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+4
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ներկայացրեց «B2B Sales NPUA» նորարարական լաբորատորիան՝ «Learn – Innovate – Sell – Succeed» ծրագրի շրջանակում:
«B2B Sales NPUA» լաբորատորիան ստեղծվել է ԵՄ Erasmus+ Capacity Building in Higher Education ծրագրի «Learn – Innovate – Sell – Succeed» (LISS24) շրջանակում։ Շնորհանդեսը կազմակերպվել էր «Open Eyes Event» միջոցառման ձևաչափով՝ ակադեմիական համայնքի, բիզնես ոլորտի և միջազգային գործընկերների մասնակցությամբ։
ՀԱՊՀ մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը,ողջունելով միջոցառման մասնակիցներին և կարևորելով «B2B Sales NPUA» լաբորատորիայի ստեղծումը, նշել է, որ ժամանակակից ինժեները պետք է կարողանա ոչ միայն ստեղծել տեխնոլոգիական լուծումներ, այլև հասկանալ դրանց շուկայական առաջխաղացման և B2B վաճառքի առանձնահատկությունները:
Ավելին՝ https://polytech.am/4emj/
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
👨🏻🎓 Հարգելի՛ դիմորդներ,
👩🏻🎓 ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնը հիշեցնում է, որ 2026-2027 ուսումնական տարվա մագիստրոսի կրթական ծրագրով փաստաթղթերի առաջին փուլի ընդունելությունը տեղի կունենա մինչև հունիսի 26-ը ներառյալ՝ առցանց եղանակով:
✅ Դիմում հայտերն ընդունվում են առցանց՝ https://polytechnic-magister-admission.parallax.solutions/ կայքի միջոցով։
✅ Պոլիտեխնիկի մագիստրատուրա մրցութային հիմունքներով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:
✅ Անվճար տեղերի մրցույթին հնարավորություն ունեն մասնակցել նույն մասնագիտության շրջանավարտները՝ անկախ կրթական ծրագրի տարբերությունից և ավարտելու տարեթվից։
🔎 Մանրամասն տեղեկատվության համար այցելեք՝ https://polytech.am/
☎ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 8112, 010-52-03-45 կամ 011-71-00-41 հեռախոսահամարներով կամ այցելել ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն, Տերյան 105, 3-րդ մասնաշենք:
+2
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում քննարկվել են ոչ ֆորմալ և հեռավար կրթության կազմակերպման ազգային մոտեցումները
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում կայացած կլոր սեղանի շրջանակում քննարկվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սինխրոն և ասինխրոն ոչ ֆորմալ կրթության կազմակերպման կանոնակարգի նախագիծը։
Քննարկմանը մասնակցել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչներ՝ Դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժնի պետ Անի Մամիկոնյանը, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի ուսումնական գծով տեղակալ Գեղամ Կարոյանը և Ուսումնական գործընթացի և մեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Գոհար Մելքոնյանը։
Ավելին՝ https://polytech.am/cg5z/
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
ՀԱՊՀ հիմնական ԳՏՃԱՄ դպրոցի աշակերտների փայլուն հաղթանակը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղում
✨ Ուրախությամբ հայտնում ենք, որ ՀԱՊՀ հիմնական ԳՏՃԱՄ դպրոցի աշակերտները փայլուն հաջողություն են գրանցել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղերի գարնանային շրջափուլում։ Մրցաշարին մասնակցում էին ավագ դպրոցների, քոլեջների և բուհերի թիմեր։
Մեր թիմն առանձնանում էր ոչ միայն իր գիտելիքներով, այլև տարիքային կազմով, այն միակ թիմն էր, որը ներկայացնում էր հիմնական դպրոցը և կազմված էր 7-8-րդ դասարանների աշակերտներից։ Չնայած տարիքային տարբերությանը՝ մեր գիտակները վստահորեն մրցեցին իրենցից մեծ մասնակիցների հետ և ցուցադրեցին բարձր պատրաստվածություն, արագ մտածողություն և թիմային բացառիկ աշխատանք։
Այս հաջողությունը վկայում է, որ տարիքը երբեք խոչընդոտ չէ, երբ կա գիտելիքի հանդեպ սեր, նպատակասլացություն և միասնական թիմային ոգի։
Ավելին՝ https://polytech.am/glz6/
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
