309
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
-47 kunlar
+430 kunlar
Postlar arxiv
309
ինչ-որ պլաններ ես կազմում, ուզում ես սիրուն ու խաղաղ ապրել էս կյանքը, փորձում ես լավ բաների մասին մտածել, հավեսով կպնես գործերիդ, հետո առավոտ զարթնում ես, ու քեզ ամեն տեղից հիշեցնում են, որ էս Հայաստանն ա: Ստեղ չի կարելի ունենալ նպատակներ ու երազանքներ, ստեղ մենակ կարելի ա մտածել էն մասին, որ դու գնում ես վարի:
309
այսօրվա ելույթս ուզում եմ նվիրել Արփիին Ստեփանյան՝ առանց իրենից թույլտվություն ունենալու :դ
ես շատ եմ մտածում իրա մասին: Վերջերս մտածում էի՝ ինչի՞ եմ ես շատ մտածում իրա մասին: Հասկացա: Ինքն իմ ոգեշնչման աղբյուրն ա: Ուղղակի պատահում են մարդիկ, ովքեր անմիջական կապ չունեն քո հետ, բայց ոգևորում են քեզ: Իրանք ինչ անում են ու ասում են՝ ճիշտ ա, ընդունելի ա ու սիրուն ա քեզ համար: Արփին էդ մարդն ա ինձ համար:
Ինքը երևի չի պատկերացնում, բայց ես կյանքի շատ իրավիճակներում պարզապես կողքից հետևել եմ իրան, օրինակ, թե ոնց ա կասսայի հերթում սպասում, որ վճարի հացի համար: Մենք միաժամանակ քայլել ենք շատ անգամներ Բարեկամության տարածքում, մենք նայել են ուղիղ իրար աչքերի մեջ, հետո ես փախցրել եմ աչքերս, ես տեսել եմ իրա կորած հայացքը, ու էդ ինձ շատ տխրեցրեց:
Ես չգիտեմ՝ ոնց ա լինում, որ ինքը գրում ա էն ամենի մասին, ինչ էդ պահին կատարվում ա իմ հետ, օրինակ, երբ ինքը աշխատանք փնտրելու, հարցազրույցների ու մերժումների մասին տեքստ էր գրել, գրել էր, որ թումոյից մերժվել ա, կես ժամ առաջ ինձ էկել էր նամակ, որ ես մերժվել եմ թումոյից 😂 ու ես ազնիվ խոսք տեղյակ չէի, որ ինքն էլ էր ուզում աշխատել թումոյում:
Մեկ-մեկ կյանքի տարբեր սիտուացիաներում, ես փորձում եմ հասկանամ՝ Արփին ոնց կվարվեր իմ փոխարեն տեսնես, ու սա նմանակում չեմ համարում ես: Սա անկեղծ ոգեշնչում ա ու հիացմունք սովորական իմ նման մարդու նկատմամբ:
* խիստ անձնական գրառում :դ
309
հըըըը՞
կես ժամ ա՝ էս ծառի մոտ կանգնած ուզում եմ հասկանամ օգոստոսի 18-ին էս ձյունը որտեղից ա հայտնվել ԷՍ մոլորակ 🥲
309
քեզ լավ կվերաբերվեն մենակ էն դեպքում, եթե իմանան, որ դա քո կողքին գտնվելու միակ պայմանն ա:
