cookie

Sizning foydalanuvchi tajribangizni yaxshilash uchun cookie-lardan foydalanamiz. Barchasini qabul qiling», bosing, cookie-lardan foydalanilishiga rozilik bildirishingiz talab qilinadi.

avatar

Թեստեր / Հարցեր / Tester / Harcer

Էջը ստեղծվել է գիտելիքները ամրապնդելու և նորն ավելացնելու նպատակով 💫

Ko'proq ko'rsatish
Reklama postlari
983
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
Ma'lumot yo'q7 kunlar
Ma'lumot yo'q30 kunlar

Ma'lumot yuklanmoqda...

Obunachilar o'sish tezligi

Ma'lumot yuklanmoqda...

Repost from Yerevan Live!
Photo unavailableShow in Telegram
Փաշինյանին դրսից արտահերթ ընտրություններ են պարտադրում, որ լեգիտիմացնի Արցախի հանձնումը Իշխանությունն Արցախից հրաժարումը ներկայացնում է իբրև փայլուն քաղաքական քայլ, որը ամրապնդել է Հայաստանի անվտանգությունը։ Իշխանության ստորությունը նրանում է, որ ոչ միայն Արցախի կորստի մեղքն են գցում Արցախի ղեկավարության վրա, այլև ժողովրդին են մեղադրում՝ ասելով՝ չգայիք, մնայիք ու ապրեիք, ինչ մեղավոր ենք, որ եկաք։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց հասարակական – քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը։ Մանրամասներն ու տեսանյութը՝ հղմամբ։ @liveYerevan
Hammasini ko'rsatish...
Repost from Yerevan Live!
Photo unavailableShow in Telegram
Հայկական դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն  կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: @liveYerevan
Hammasini ko'rsatish...
Photo unavailableShow in Telegram
Խիղճը բարոյական ճրագ է, որը լուսավորում է լավ ճանապարհը։ Բայց երբ ոտք են դնում վատ ճանապարհի վրա, այն կոտրվում է: Գեորգ Հեգել
Hammasini ko'rsatish...
1
Photo unavailableShow in Telegram
Համոզված եմ, որ ոչ ոք չի կարող «փրկել» իր մերձավորին՝ նրա փոխարեն ընտրություն կատարելով։ Առավելագույնը, ինչով մեկ անձը կարող է օգնել մյուսին, ճշմարտացիորեն և սիրով, բայց առանց զգացմունքների և պատրանքների այլընտրանքի գոյության բացահայտումն է: Էրիխ Ֆրոմմ Մարդկային ապակառուցողականության անատոմիա
Hammasini ko'rsatish...
Photo unavailableShow in Telegram
Ով ուզում է ՝ ճանապարհ է փնտրում, ով չի ուզում ՝ պատճառ։ Սոկրատես
Hammasini ko'rsatish...
👏 1
Photo unavailableShow in Telegram
Մեր կյանքի հիմնական չարիքն այն է, որ մենք անուշադիր ենք դարձել յուրաքանչյուր առանձին վերցրած մարդու հանդեպ։ Միխաիլ Պրիշվին
Hammasini ko'rsatish...
👍 2 2
Repost from Yerevan Live!
Photo unavailableShow in Telegram
Տիգրան Ավինյանն ազատվում է առավելագույն ձայներ ապահոված վարչական շրջանների ղեկավարներից YerevanLive-ի տեղեկություններով, առաջիկայում Երևանի քաղաքապետարանում կադրային հերթական վերադասավորումների շրջանակներում վարչական շրջանների որոշ ղեկավարներ և նրանց տեղակալներն ազատվելու են զբաղեցրած պաշտոններից և անցնելու են այլ աշխատանքի։ Մասնավորապես՝ Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը նշանակվելու է ՀՀ տեսչական մարմիններից մեկի ղեկավար, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանը կղեկավարի Երևանի ՀՈԱԿ-ներից մեկը, իսկ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանը կնշանակվի Արագածոտնի փոխմարզպետ: Հաշվի առնելով, որ Ռոման Համբարձումյանն ունի ապարանյան արմատներ, հավանաբար հենց դրանով է պայմանավորված նրա նշանակումը հատկապես Արագածոտնի մարզում։ Շարունակությունը՝ հղմամբ։ @liveYerevan
Hammasini ko'rsatish...
👍 1
Repost from Yerevan Live!
Չեմ հանդիպել միջազգայնագետի, որը եթերում խոսեր աղիքի բորբոքումից․ Քաղաքական խոսք Մեր քաղաքական մտքի բացակայության, կամ ավելի ճիշտ կլինի ձևակերպել դեֆիցիտի պատճառն այն է, որ մենք քաղաքականությունը չենք ընկալում որպես գիտություն, որպես կարևորագույն բնագավառ, որին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ, որով պետք է զբաղվել մասնագիտացված ձևով։ Շատերի ընկալումներում քաղաքականությունը ընդամենը խոսք ու զրույց է, հոբբի, որով զբաղվել կարելի է աշխատանքից հետո կամ ազատ ժամանակ ունենալուց։ Օրինակ ես գիտեմ մի բժշկի, որը եթերներում խոսում է միջազգային հարաբերություններից, սակայն չեմ ճանաչում գեթ մեկ լուրջ ու իրեն հարգող միջազգայնագետի, ով եթերում կխոսի օրինակ հաստաղիքի բորբոքումից։ Կարեն Կարապետյանի հեղինակային հաղորդումը։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=4KvPPqvEzVE&ab_channel=%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B1%D5%A1%D5%B5
Hammasini ko'rsatish...
Չեմ հանդիպել միջազգայնագետի, որը եթերում խոսեր աղիքի բորբոքումից․ Քաղաքական խոսք

Մեր քաղաքական մտքի բացակայության, կամ ավելի ճիշտ կլինի ձևակերպել դեֆիցիտի պատճառն այն է, որ մենք քաղաքականությունը չենք ընկալում որպես գիտություն, որպես կարևորագույն բնագավառ, որին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ, որով պետք է զբաղվել մասնագիտացված ձևով։ Շատերի ընկալումներում քաղաքականությունը ընդամենը խոսք ու զրույց է, հոբբի, որով զբաղվել կարելի է աշխատանքից հետո կամ ազատ ժամանակ ունենալուց։ Օրինակ ես գիտեմ մի բժշկի, որը եթերներում խոսում է միջազգային հարաբերություններից, սակայն չեմ ճանաչում գեթ մեկ լուրջ ու իրեն հարգող միջազգայնագետի, ով եթերում կխոսի օրինակ հաստաղիքի բորբոքումից։ Կարեն Կարապետյանի հեղինակային հաղորդումը։

Repost from Yerevan Live!
Արաբկիրի Մամիկոնյանց փողոցը ենթարկվել է հրթիռակոծության Արաբկիրի թաղապետարանը հայտնում է, որ ապամոտնաժել է Մամիկոնյանց 17 շենքի հարակից կանաչ գոտում գործող բենզալցակայանը։ Առաջին հայացքից ամեն ինչ ողջունելի կլիներ, եթե չլինեին հրապարակված լուսանկարները։ Դատելով դրանցից, տպավորություն է ստեղծվում, որ բենզալցակայանը ոչ թե ապամոնտաժվել է, այլ հրթիռակոծվել, նման ձևով հենց այս պահին Իսրայելն է «ապամոնտաժում» Գազայի հատվածում գտնվող բնակելի շենքերը։ Մի կողմ թողնենք այն, որ այդ «ապամոնտաժումը» հավելյալ անհարմարություններ է առաջացրել մարդկանց համար, որոնք ստիպված են կա՛մ քայլել փողոցով, կա՛մ շրջանցել «աղետի» վայրը պատերն քսվելով, այլ խորհուրդ տանք ներկայիս իշխանություններին, աշխատանքը կատարել քաղաքակիրթ, որպեսզի Երևանի փողոցները չվերածվեն դժգույն ու դխբախտ վայրերի, ինչը Նիկոլ Փաշինյանի համար հող կհանդիսանա, որպեսզի ընթացքում այն հանձնի Ադրբեջանին։ @liveYerevan
Hammasini ko'rsatish...
Repost from Yerevan Live!
Photo unavailableShow in Telegram
Պարզվում է Տիգրան Խզմալյանը ոչ միայն քաղաքական աղբ է, նաև բարոյազուրկ Հայ իրականությունում դժբախտաբար կա մի երկոտանի՝ Տիգրան Խզմալյան անվամբ։ Այս երկոտանին (եթե նա դատի տա YerevanLive-ին ու դատարանում կարողանա ապացուցել, որ ինքը ոչ թե երկոտանի է, այլ չորքոտանի, սիրով ներողություն կխնդրենք սխալմունքի համար) ֆեյսբուքյան իր էջում դրել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի Բաքվում գերության մեջ գտնվելու նկարները, վերնագրելով․ դավաճանված դավաճանները։ Մենք միշտ կարծում էինք, որ Տիգրան Խզմալյանը պարզապես չստացված ռեժիսոր է, քաղաքական աղբ, այդ պատճառով երբեք չենք անդրադարձել նրա գոյություն չունեցող գործունեությանը։ Սակայն այսօրվա գրառմամբ նա ապացուցեց, որ նաև պիղծ է ու բարոյազուրկ։ Միայն հոգով փչացածը կարող է ցնծալ, ուրախանալ կամ գնահատական տալ Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ մարդկանց, անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից, հասարակական դիրքից կամ քաղաքական հայացքներից։ @liveYerevan
Hammasini ko'rsatish...
Boshqa reja tanlang

Joriy rejangiz faqat 5 ta kanal uchun analitika imkoniyatini beradi. Ko'proq olish uchun, iltimos, boshqa reja tanlang.