uz
Feedback
𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐

𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐

Kanalga Telegram’da o‘tish

Գեղեցկությունը ` պարզության մեջ 🤍

Ko'proq ko'rsatish
968
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
-17 kunlar
-530 kunlar
Postlar arxiv
Հետո Լեյլայի բոլոր ապրումները զգում ես մաշկիդ վրա ու ամեն երջանկությամբ ուրախանում միանգամից ... Հետո կարդում ես պատերազմ ու փշաքաղվում, տպավորություն ա, որ հերոսների հետ տանում ես պատերազմի ծանր բեռը ու կորցնում ամենակարևոր մարդկանց ... Իսկ վերջում հասկանում ես, որ ամեն տեղ ու ամեն պարագայում կինը ամենաուժեղ ստեղծագործությունն ա... Երկու կանայք բռնությունից բացի փորձում են գոյատևել պատերազմի, սովի, վախի պայմաններում: Բոլոր փորձություններին փորձում են դիմակայել անհնարին թվացող ընկերության ու հերոսների ամենամեծ, ամենաիսկական սիրո շնորհիվ ... 🫶🏻 Էսքանը բավական ա... Ես կարդացել եմ համարյա 2 օրում, գրքի գործողությունները արագ են զարգանում ու չեք զգա ոնց սկսեցիք կապվել ամեն էջի հետ ու չկտրվել մինչև վերջ ... մոտ 400 էջ ա: Կարդացեք, էնքան բան կտա Ձեզ էս գիրքը ... 🤍

Խալեդ Հոսեյնի « Հազար չքնաղ արևներ » ☀️ … Գրքի մասին ուզում եմ պատմեմ, բայց հնարավորինս նենց որ հետագա կարդացողների մոտ չկորի
+4
Խալեդ Հոսեյնի « Հազար չքնաղ արևներ » ☀️ … Գրքի մասին ուզում եմ պատմեմ, բայց հնարավորինս նենց որ հետագա կարդացողների մոտ չկորի հետաքրքրությունը ու նույնքան անսպասելի լինի ամեն բան ինչքան ինձ համար էր ... ... Գրքի գործողությունները տեղի են ունենում Աֆղանստանում մոտ 1959 թվականից մինչև 2003 թվական ... Հիմնականում գիրքը Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարուման, նրանց դեմ բռնության ու դաժանության մասին ա ) Բայց ավելի շատ գիրքը ամենամեծ հավատի, պատերազմի, ցավի, կորուսնտների, դժվարությունների, անարդարությունների, բայց միևնույն ժամանակ ամենաուժեղ սիրո մասին ա ... 🫂 Կարդալու ընթացքում դու սկզբում ապրում ես Նանայի խորը ցավը, հետո Մարիամի դառը մանկության ամեն պահը զգում ես մաշկիդ վրա ... Ավելի ուշ ուզում ես դաժանորեն վարվես բոլոր էն իրական ու գրքային կերպաների հետ ովքեր դեռ ամուսնացնում են մանկահասակ աղջիկներին, 14-15 տարեկանում ...

03:50 Հենց նոր վերջացրի գիրքը ... վաղը կպատմեմ, հիմա շոկի մեջ եմ անկեղծ ... 2 օր չտևեց էս գիրքն ավարտելը, քանի որ անհնար էր կ
03:50 Հենց նոր վերջացրի գիրքը ... վաղը կպատմեմ, հիմա շոկի մեջ եմ անկեղծ ... 2 օր չտևեց էս գիրքն ավարտելը, քանի որ անհնար էր կտրվել ... ահավոր վատ, ջերմությունով ու թույլ պառկած մինչև էս ժամը որոշեցի կարդամ, էնքան մինչև պրծնեմ ու չեմ փոշմանում չքնելուս ու աչքերիս ցավի համար ... 🫶🏻 Անբացատրելի գիրք էր սա ... չգիտեմ … Քնեմ երևի, հա

… Էսօր մինչև 5-ն եմ վատ եղել ) Ու լուսադեմին քնել եմ նոր ... եթե Նարեկը չլիներ, երևի սենց վատ արդեն գործի կլինեի, որովհետև ին
… Էսօր մինչև 5-ն եմ վատ եղել ) Ու լուսադեմին քնել եմ նոր ... եթե Նարեկը չլիներ, երևի սենց վատ արդեն գործի կլինեի, որովհետև ինձ միշտ թվում ա մի օրը հերիք ա լավանալու համար, բայց քանի որ Նարեկը կա ես էլի տանն եմ ... ու դեռ ոչմիբան չի փոխվել ) ❤️‍🩹

Էսօր ամբողջ օրը չայ, մանդարին, գիրք, աձյալ կոմբինացիայից էն կողմ չեմ անցել ... օրվա ընթացքում ջերմությունս էնքան էր բարձրանում սկսում էի էդ տաքությունից լացել ... լավ նորմալ չի էսքան վատ լինելը .. ինչքա՞ն ) ❤️‍🩹

Ինստագրամում էլ հարցումների պատուհան կա, եթե ինչ 🙈🫶🏻

Today's mood ) 🤒 ... Աշխատանքի չեմ գնացել, մինչև գիշերը 4-ը ջերմել եմ ու շատ վատ եմ եղել ... չգիտեմ ինչի՞ եմ անընդհատ սենց վ
+1
Today's mood ) 🤒 ... Աշխատանքի չեմ գնացել, մինչև գիշերը 4-ը ջերմել եմ ու շատ վատ եմ եղել ... չգիտեմ ինչի՞ եմ անընդհատ սենց վատանում, բոլորիս հետ ա սենց լինու՞մ, վիրու՞ս ա ինչ-որ ) Ինձ մնում ա մենակ պառկել ամբողջ օրը թեյի բաժակն ու տեղի տուփը գրկած 🫠 Էսօր էլ աշխատանքի վայրում meeting ա, որին Շողերս կմիանա տանից ... Իսկ օրը կանցնի էս նոր գրքի գոնե կեսը կարդալով 🫂 Իսկ դուք հնարավորինս լավ նայեք Ձեզ, չհիվանդանաք ) 🫶🏻

Իմ և երեք անծանոթների պատմությունը կարող եք կարդալ վերևում ) 😂🍊 Մեկ էլ մանդարին կուզե՞ք 🪄

Ու մեկ ժամ հետո գալիս ա մի պապիկ 🥹 Գալիս նստում ա կողքս, ասում ա որ 10 րոպե ա կանգնած ինձ ա նայում հեռվից ու սկսում ա շա՜տ սիրուն խոսքեր ասել, շատ բարի, խելացի պապիկ էր : Ասենք էնքան սիրուն էր նկարագրում ամեն նախադասությունը, ոնց որ բանաստեղծություն լսեի, ու տենց հաճելի մենք 2 ժամ խոսել ենք .. ամե՜ն ինչից, ամեն թեմա քննարկեցինք: Որ եկավ, ամենաառաջինը ասեց - աղջիկս կարո՞ղ եմ մենակությունդ լցնել ասեցի վայ բա իհարկեեեե, եկեք ու իրոք լցրեց մենակությունս պապիկը 😂🥹 անծանոթ մարդկանց հետ երբեմն ավելի հետաքրքիր են դասավորվում զրույցները: Վերջում էլ ինչքան լավ բան կար մաղթեց ինձ, ես էլ իրեն ու գնաց ... 🥹 ասեց - Ինձ երկար կհիշես չէ՞ : 🥹 Ու բնականաբար էսօրվա զրույցները ու էս դրական մարդուն շատ երկար դեռ կհիշեմ : Այնուհետև ևս 1 ժամ ես գիրք եմ կարդում ու ինձ մոտենում ա երիտասարդ տղա 😂 ասում ա Hello իհարկե ես իրան կասեի հայտնի ֆիլմից՝ հայտնի արտահայտությունը Hello-ի վերաբերյալ, բայց դե լավ մարդ էր, չարժեր 😂 Պարզվեց ինձ նկարել ա հեռվից ու բերել ա ցույց տա ) Եկավ, ներկայացավ, ցույց տվեց, ասեց որ շատ սիրուն եմ ու գնաց , 2 վայրկյան տևեց : Չգիտեմ ազգությամբ ով էր, բայց անգլերեն էր խոսում 😂 ահավոոոոր ժպտացի սկսեցի շարունակել գիրքս : Եվ գալիս ա մեր օրվա երրորդ հերոսը 😂 այո ես էնքան երկար եմ դրսում նստած գիրք կարդացել, որ հասցրել եմ 3 տարբեր անծանոթ մարդկանց հետ առընչվել 😂 ուրեմն նստած եմ իմ համար խելոք, գալիս ա մի աղջիկ 16-17 տարեկան, բարի ձայնով ասում ա - կարելի՞ ա Ձեր կողքին նստել: Ասում եմ հա իհարկե, նստեք 🤍 Ուուուուուուու նստելուց 2 րոպե հետո միացնում ա հեռախոսը սկսում ա շատ բարձր խոսել, 🤦🏼‍♀️ գոռգռալով ) Հիմա նայում եմ դեմքին, մտածում եմ լավ կհասկանա՞, որ գիրք եմ կարդում ու կարելի ա մի փոքր ցածր թե՞ չէ 😂 կյանքումս էսքան սխալված չկայի, մյուս անգամ երկար կմտածեմ "կարելի ա ձեր կողքը նստել" արտահայտությանը հա ասելուց առաջ 😂 Ու ես գիրքս շատ ադեկվատ ու նորմալ փակեցի, խորը շունչ քաշեցի, նայեցի մեր աղջկա դեմքին և նա լքեց նստարանը, հակառակ դեպքում հաստատ կսկսեի բացատրել, որ ուրիշի կողքին նստելուց թույլտվություն հարցնելու չափ կարևոր ա էդ ուրիշին չխանգարելը 🙈 Մի խոսքով, վերջում էլ գալիս ա Էլենը, փրկում ա ինձ անծանոթ մարդկանց հոսքից ու ունենում ենք սիրուն երեկո 🫶🏻 Ի դեպ Էլենը գիտի, որ ես հիվանդ մեռնում եմ, ինձ նռան թեյ ու մուրաբա էր բերել 🥹) Հիմա նստած կարդում եմ գիրքս, ուտում մանդարին, խմում թեյ ու ասեցի ընդմիջեմ փոստ անեմ, նորից շարունակեմ կարդալ ...