𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
Kanalga Telegram’da o‘tish
965
Obunachilar
-124 soatlar
-27 kunlar
-330 kunlar
Postlar arxiv
Սենց սիրուն ու դրական բաներ գրողներին էնքան շնորհակալ եմ իրոք, նոր նեղվել էի մի պահ, բայց սկսեցի էլի ժպտալ 🫂 գրկում եմ ձեեեեեզ։
Չգիտեմ ինչ եմ արել էս երկու օրվա ընթացքում, բայց ինձ սկսել են շաաաաատ վատ բաներ գրել 😂 մարդիկ աչքիս որոշել են իրենց բոլոր խնդիրները, ջղայնանությունը, դեպրեսիան ինձ վրա թափել , եսիմ։ Հազար հատ լավ ու դրական նամակների մեջ մատս գնում կպնում ա հենց էն նամակին, որը գրելուց առաջ գրողը չի մտածել ոչ մի վայրկյան) Մենակ արագ-արագ մտքին եկած վատ բաները մտել գրել ա, որ ինձ նեղացնի, ինքը հանգստանա, որ գոնե ներսում կուտակված չարությունը մի տեղից դուրս գա էլի ) եթե ձեզ մի քիչ հանգստացնում ա ինձ վիրավորելը, վատ բաներ ասելը առանց հիմնավոր պատճառ ունենալու, ուրեմն ուրախ եմ շատ, խաղաղվեք ու հանգստացեք հա՞... ամեն ինչ լավ ա ✨ իսկ եթե ասելու բան ունեք գրեք անձնական նամակ, էդ բոլոր վատ բաները երեսիս ասեք հա՞, մի քիչ նորմալ չի վիրավորել, նեղացնել էն դեպքում երբ չի երևում թե ով ա գրողը 😂💁🏼♀
Ինձ թվում ա էն մարդը ով գրել էր, լավ էլ հասկացավ, որ հենց իր հետ եմ 🙈 ու ես կսպասե՜մ )
1) Այոոոոո 🫶🏻
2) Վստահ եմ, որ ճիշտ եմ զգում... ու դու էն մարդն ես ով պիտի լինի, որ իմ կյանքում ամեն ինչ լավ լինելու հետ մեկտեղ, համ էլ լիարժեք լինի ... 🤎 որովհետև պակասում ես, շա՜տ ես պակասում։
Հետո երբ արդեն ավելի շատ էինք շփվում ու ամեն ինչ քիչ-քիչ լրջանում էր մամայի հետ արդեն շատ լուրջ խոսեցի, քննարկեցինք, մաման ինձ լսեց, ես մամային 😂 շատ բաներ բացատրեց մաման, իհարկե ինչքան էլ խիստ էր մոտենում ամեն ինչին միևնույն ա շատ ուրախ էր ու միիիիշտ մեր կողքին ) 🙈 ես միշտ ունեցել եմ մտավախություն, որ մաման չի հասկանա ինձ, հնարավոր ա ջղայնանա, արգելի, բայց սխալ էի մտածում։ Ամեն պարագայում ճիշտը խոսելն ու ասելն ա 🤍 անկախ ծնողների ռեակցիայից, ավելի ճիշտ ա, որ հենց ձեզնից իմանան էն ինչ ձեզ հետ կատարվում ա, կամ էն ինչ զգում եք 🫶🏻
1) Ու՜խ 🥹🤎 ու դուք եք ամենալավը )
2) Երեխեք մամային միշտ պատմել եմ բոլոր էն մարդկանց մասին ում սիրահարվում կամ համակրում էի ։ Նարեկի մասին իմացավ երբ զանգերն էր տեսնում Նարեկի կամ նամակները, ես էլ անկեղծ պատմեցի, որ շփվում ենք զուտ ու աշխատում ենք միասին։ Հետո երբ սկսում էի Նարեկի մասին պատմել էնքաաաան էի գովում, էնքան շատ էի ժպտում, Նարեկի աշխատանքային հաջողությունների մասին էի պատմում, հետո էն բոլոր գործերի, որ միասին անում էինք ու դե քիչ-քիչ բնականաբար պարզ էր դառնում բոլորի համար որ սիրահարվել եմ։ Հետո օգոստոս ամսին շատ ծանր վիճակում էի, շաաաատ ու էդ էն դեպքերից էր, որ Նարեկը ոչ միայն իմ կողքին էր, այլ նաև իմ ընտանիքի ու ամեն օր մինչև լուսաբաց հնարավոր ամեն բան մտածում ու անում էինք միասին, ու բնականաբար դա էլ մամաս տեսնում էր 🤍 հետո Նարեկի պատահական նվերներն էին գալիս մեր տուն ու առանց ինչ-որ բան ասելու, բոլորը գիտեին որ Նարեկից ա 😂🙈 ուզում եմ ասել, որ մաման քիչ-քիչ ա իմացել ամեն ինչ ու երևի սկզբում շատ բան չեմ էլ ասել, ինքն ա հասկացել։
1) Ինձ թվում ա ավելի հեշտ ա ասել թե ո՞ր ուտելիքն եմ սիրում 😂, որովհետև ես էնքաաաան բան չեմ սիրում երեխեեեեք։ Ոլոռը ատում եմ 😣, կաթ, մածուն չեմ սիրում, մեղր չեմ սիրում, վարունգ, եգիպտացորեն, ձուկ չեմ սիրում ու ընդանուր ծովամթերք) սուշի չեմ սիրումմմմ ու սենց համարյա թե ամեն ինչ էլի 😂 էնքան քիչ բան եմ սիրում ախր, կարող ա մինչև լույս թվարկեմ ։
2) Մենք էնքաաաա՜ն վաղուց ենք ծանոթ իրականում, բայց ավելի մտերիմ շփվել ենք էս տարի մենակ ) իսկ մեր ծանոթության պատմությունը շատ հետաքրքիր ա 😂 ծիծաղալու էլ, անպայմաաաան կպատմեմ մի օր 🤍
1) Ինձ թվում ա, որ շատ չեմ կոպտում, չարաշահում եք իմ բարի ու համբերատար տեսակը ) 😂 լուրջ ձեզ իմ կյանքը տենց շաաաատ հետաքրքիր ա՞, անկեղծ ես պատրաստ եմ պատմել էս հարցը գրողին 😂🥹
Եթե դու չունես հետաքրքիր կյանք ու էսքան շաաաա՜տ ես հետաքրքրված իմ կյանքով ապա գրի ինձ անձնական նամակ, պատմեմ իմանաս էլի, որ ալիքում 8 անգամ չկրկնեմ, որ նախկինում երբե՜ք չեմ ունեցել ընկեր 🙈 չնայած չեմ կարծում, որ նման անտակտ բաներ գրողները կունենան բավարար համարձակություն ինձ գրելու համար 😂💁🏼♀
2) Երեխեք սիրում եմ ֆիլմեր շաաաատ ու միշտ ասենք բոլոր ֆիլմերի մեջ գտնում եմ թաքնված իմաստ, հետաքրքրություն և այլն, բայց էսօր մի ֆիլմ եմ նայել ու չգիտեմ մի տեսակ չհավանեցի, կամ չհասկացա իմաստը, միտքը ֆիլմի ) « Անքնություն » - ն էր ) եթե նայել եք ասեք տեսնեմ հավանե՞լ եք ու ի վերջո որն էր էդ ֆիլմի իմանաաաաստը 😂
http://ngl.link/ssiimpllee 🫶🏻
Գրե՜ք դե բա, էսօր պատասխանելու եմ բոլորին, խոստանում եմ չեմ նեղանա ու գնա 😂😂🥹
Մի քիչ շփվենք 🫶🏻
1) Ուզում եմ խոսեեեեենք ) շաաատ եմ ուզում, գրի հա՞ ։ Անկեղծ չեմ էլ երևակայում ով ա, բայց ուզում եմ գրես, որ ես էլ պի՜նդ գրկեմ ) 🫂
Մարդկանց կարիք եմ ունենում մեկ-մեկ երեխեք ... հին, հարազատ մարդկանց։
2) Երեխեք եթե մի քիչ էլ Նարեկի մասին հարցեր տաք էջս տալու եմ ինքը վարի 😂😂😂😂 90%-ը Նարեկի մասին ա, էլ ինձ չե՞ք սիրում, ի 🥹
Ընկերս ա 🙈
Մեկ-մեկ վախենալու ա կարոտի մասին բարձրաձայնելը ...
միգուցե ինձ մոռացել են . 🌙
Մարդիկ կան, որ ուզում եմ հավերժ լինեն ) անկախ բոլոր վեճերի, երկարաժամկետ բաժանումների, նեղվածության, դադարների ուզում եմ մի օր նորից գան, նորից լինեն իմ կյանքում ... ես երևի երբեք էլ չեմ սովորի բաց թողնել էն մարդկանց ում շատ նվիրված եմ, էն մարդկանց ովքեր շատ հարազատ են ինձ ու դրա համար էլ ինձ միշտ էսքան դժվար ա ... ամեն օր ա դժվար, որովհետև չի լինում մոռանալ էն սիրուն ու լավ օրերը, որ ապրել եմ, չի լինում ջնջել ... չի լինում համակերպվել հարազատ մարդկանց բացակայության հետ ) բայց երևի ես ուժեղ եմ ✨
Օրեր կան կարոտում եմ, շա՜տ եմ կարոտում ու մարդկանց էլ, ում թողել եմ էդ սիրուն օրերում ... բայց համ էլ վախենալու ա էդ կարոտի մասին բարձրաձայնելը ...
միգուցե ինձ մոռացել են . 🌙
