𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
Yopiq kanal
886
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
-67 kun
-1830 kun
Postlar arxiv
Էսօր խառը օր էր: Շուտ արթնացել ենք, գնացել հիվանդանոց ու staff-ով խաշ ուտելու (նու իրանք🫣) հետո արևոտ, սիրուն եղանակ էր, քայլել եմ երեխեքի հետ ու եկել տուն, բայց հասա տուն սկսեցի ահավոր վատ լինել: Երեխեքի հետ դրսում քայլում էի ու օդերով էի, չէի խոսում համարյա, անիմաստ մտքերով էի լցվել էլի: Ու իմ հետ, որ կատարվում ա մի բան էնքան ակնհայտ ա էդ դառնում մեկ-մեկ, որովհետև փոխվում եմ շատ) Ցերեկվանից գլխացավս չի անցնում, էն լացելու չափ ուժեղ ցավեր կան է, այ տենց մի քանի ժամ ա գլուխս ցավում ա ու խմածս դեղն էլ չօգնեց ))) Անգամ քնել չեմ կարողացել, որ գոնե տենց քիչ զգամ ցավը: Ահավոր շատ նեղվում եմ լիքը խառը բաներից, էլի սկսել եմ ծանրաբեռնել ինձ, մեղադրել, լացել, նեղվել դրա համար էլ գլխացավս չի անջատվում: Պարտադի՞ր ա ամեն ամիս մի քանի օր էսքան էմոցիոնալ ծանր օրեր ունենալ ) ❤️🩹
Իմ տեսած ամենաաատպավորիչ ֆիլմն էր՝ բոլոր ժամանակների: Ֆանտաստիիիիկ էր նկարահանած, էլ չասեմ Կոմիտասի հանճարեղ երաժշտության ու անսահման հրաշալի դերասանների մասին: Ֆիլմը մինչ 1915 թվականը կատարված ջարդերի մասին ա, 1894-1896 թվականների ջարդերի, որոնք Համիդյան ջարդեր են կոչվել: Ֆիլմը Կոմիտասի մասին ա, որ տեսնելով էդ ամենը գժվեց ու էլ չխոսեց, բայց իր երաժշտությունը միշտ լսվեց ու ապրեց ... Էլ չպատմեմ, ուղղակի նայեք, բայց հիշեք, որ էս ֆիլմը չունի լավ վերջաբան, որովհետև նկարահանվել ա իրական փաստերի հիման վրա ու որ փշաքաղվելու եք տեսարաններից, երաժշտությունից ու դաժանությունից ) Մինչև վերջ փշաքաղվելու ու լացելու ֆիլմ ա ախր ... անպայման նայեք, անպայման !
+4
Շա՜տ եմ սիրում էս եղանակներին տանը մնալ: Պառկել, կարդալ, տան գործերն անել, ֆիլմ նայել իսկ գիշերը արդեն ինքնախնամքով զբաղբել ու թեյել 🫶🏼 Ու գալիս ա արդեն ամենապարզ ու սիրուն եղանակը, ձմեռը 🧦🌲🍊 Էն տաքուկ տանը մնալու ու ձմեռային ֆիլմեր նայելու վիճակները, Նոր տարվա նվերները ընտրելը, ձմեռային տաքուկ թեյով զբոսանքները, համով ամանորյա նախապատրաստությունները ու տոնական լույսիկները՝ դրսում : Վայ մի խոսքով ինձ արդեն ձմեռ հա՞ 🥺😂 փաթիլներ, լույսեր ու մանդարարիններ ❄️
+1
Ձեզ էլ են հեռվից հեռու հիվանդատես գալի՞ս 🥺🫶🏼
...
Էսօրվա իմ բարի լույսը էսպիսին էր, ու Ձեզ բարի լույս 🥺♥️
