uz
Feedback

Firibgarlarga uchmang! Telemetrio bunday kanallarni topadi va belgilaydi 👉 Belgini ko‘rmoqchi bo‘lsangiz, obuna bo‘ling

𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐

𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐

Yopiq kanal

Գեղեցկությունը` պարզության մեջ 🤍

Ko'proq ko'rsatish
891
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
-57 kun
-1430 kun
Postlar arxiv
+1
Եկեեեք էսօր վերջացնենք, որովհետև վաղը շուտ եմ արթնանալու, ու ոնց հասկացա՝ էս ժամին լավ էլ ակտիվ եք։ Վաղը անպայման կշարունակենք, շատ հավես հարցեր եք գրել 🫂 Բայց էս կրկնվող հարցին եկեք պատասխանեմ, որ բոլորս հանգիստ քնենք 😂 Չէ, ես չեմ ասելու, որ խնդիր ունեի ու դրա համար եմ վիրահատել, որ դա ընդունելի լինի։ Ինձ իսկապես լրիվ մեկ ա ցանկացած բացասական կարծիք էս հարցի շուրջ։ Սա իմ ամենամեծ նպատակն էր 2025-ի, որը ես լիարժեք միայնակ կարողացա իրականացնել 🤍 Մինչև նպատակ դառնալը ես 9-րդ դասարանից ուզել եմ դա անել 😩 Բայց գիտեք ոնց՝ ես դա մեկ ուզում էի, մեկ՝ չէ։ Ես ինձ շաաաատ սիրում էի ոնց կամ, բայց պահի տակ գալիս էր վիրահատելու միտքը ու սկսում էի ինձ պատկերացնել։ Հետո նորից անցնում էր։ Անցած տարի հասկացա, որ եթե էդ ցանկությունը ամեն դեպքում լիարժեք չի անցնում, ուրեմն ես դա միշտ էլ ուզելու եմ, ու որոշեցի անել։ Ու հա, ես էն քիչ մարդկանցից եմ, ով քթի ոչ մի խնդիր, ոչ մի շեղում չուներ, գոնեեե մի քիչ էլ չունեի է 😂 Ու հա, եթե ինձ հիշում եք, ես ինձ իմ նախկին 👃🏻-ով էլ շատ սիրել եմ ու միշտ բավարար ինքնավստահ եմ եղել, բայց էս քայլով, իհարկե, ավելացել ա թե սերը, թե ինքնավստահությունը: Ես իսկապեեեես շատ եմ սիրել էս փոփոխությունը, ու սա իմ ամենաճիշտ որոշումներից մեկն էր։ Ինչևէ, էս թեմայով լիքը բան կա ասելու, բայց քանի որ հարցը վերաբերվում էր վիրահատելու պատճառին, եկեք էսքանով եզրափակենք 😂🙈 Եթե էլի հարցեր ունենաք՝ սիրով 🫂

1) Լավ եմ շաատ 🤍 Դուք ո՞նց եք 🫂 2) Օրագիրը կա, բայց վաղուց արդեն մենակ ընկերների համար ա գործում՝ սեփական ապահովությունից ե
+1
1) Լավ եմ շաատ 🤍 Դուք ո՞նց եք 🫂 2) Օրագիրը կա, բայց վաղուց արդեն մենակ ընկերների համար ա գործում՝ սեփական ապահովությունից ելնելով։ 3) Վաաախ 🤍 ես էնքան եմ ուրախանումմմ, որ անկախ իմ վերաբերմունքից` ալիքը դեռ հիշում են ու սիրում 🫂🥺

+1
1) Շաաաատ բան ախր։ Էնքան լիքը բաներից են կախված հարաբերությունները, ու հավասարապես՝ երկուսից։ Էն պահին, երբ հարաբերություններ պահելը, ամրապնդելը մնում ա մենակ մեկի վրա, հարաբերությունները ամեն պահի կարան վերջանան։ Դա մի բան ա, որը հավասարապես պետք ա պահպանեն, խնամեն ու միասին պետք ա ամրապնդեն։ Շատ, շատ բաներից ա կախված իրոք, բայց մի բան կա, որ հիմա մտքիս գալիս ա։ Դա իրար չփոխելու կարողությունն ա, ցանկությունն ա… չգիտեմ՝ ոնց ասեմ։ Դուք արդեն ընտրել եք իրար՝ ոնց կաք, բոլոոոր թերություններով ու առավելություններով։ Դուք չեք ընտրել, չէ՞, որ ամիսներ հետո դարձնեք ուրիշ մարդ, փոխեք, օրինակ, նախասիրությունները կամ դիմացինի հետաքրքրությունները։ Չեք ընտրել, որ փոխեք կազմվածքը, աշխարհայացքը կամ լիքը սենց բաներ։ Խոսքը ադեկվատ փոփոխությունների մասին չի, երբ մարդիկ գիտակցված քննարկում են ու հասկանում՝ ոնց ավելի առաջընթաց կունենա կողակիցը։ Այլ՝ էն «պիտի»-ների մասին ա, երբ ինչ-որ պահի պարտադրվում ես փոխվել հանուն կողակցի։ Ես, ի ուրախություն ինձ, սենց հարաբերություններում չեմ, բայց շատ եմ հանդիպել իրոք։ Իրար հանգիստ թողեք, իրար մի փոխեք։ Ընդունեք նենց, ոնց ընտրել ու սիրել եք։ Մի հանեք դիմացինին իրա կոմֆորտից, մի հեռացրեք իրա «ես»-ից ու մի ստիպեք դառնա ձեր տեսած մեկ ուրիշի նման։ Մի համեմատեք երբեք ուրիշի հետ ու ինքներդ էլ մի համեմատվեք։ Սա կարող ա ամենակարևոր կետը չլինի հարաբերությունների պահպանման մեջ, բայց, իմ կարծիքով, պակաս կարևոր չի սա գիտակցելը։ 2) Հաաա, երեխեք, սա իմ մանկական հետաքրքրությունն ա, որից ես, անկեղծ ասած, մի քիչ ձանձրացել եմ 😂😬։ Գալիս եմ ալիք ուղղակի, էլ տենց շատ հավես չի վաղուց, դրա համար հեսա շուտով մի 100 հոգով կմնանք 😂։ Սենց կոմֆորտ, փոքր ալիք կլինի։

Վաղուց չենք շփվել էէէ 🙈 Գրեք, էսօր-վաղը շփվենք 🩷 https://ngl.link/yerremyann2

Ոչինչ չէ՞, որ միիի քիչ 🤏🏻գժվացնեմ իմ նկարներով 🤍 ( մինչև վերջանան 🙈 )

Chapter Twenty One 🪽
+5
Chapter Twenty One 🪽

Սերն իրար ունենալու համար ամեն օր շնորհակալ լինելն ա, գոհանալն ա… ամեն օր իրար երջանկացնելն ու ամեն օր իրար կողքի կանգնելն ա։ Սերը ոչ մի ավել բան չի, լուրջ… Սերն ուղղակի իրար ունենալն ու իրարով երջանկանալն ա։ Սերը պայքար ու կռիվ ա, բայց իրար դեմ չէ, իրար կողք-կողքի։ Սերը մի բան ա, որն իսկապես ունենալուց հետո ամեն ինչ փոխում ա իմաստն ու նոր իմաստ ա ստանում։ Ես չգիտեմ՝ մարդիկ ինչ են փնտրում ու կարևորում սիրո մեջ, բայց մեր սերն իմ ու քո աչքերում ամենապարզի ու սիրունի մասին ա 🤍 Սերը մեր աչքերում ուղղակի իրար գրկելն ա ու ասելը՝ «ես սիրում եմ քեզ»… Ու ի վերջո, բոլոր էս սենտիմենտալ խոսքերից, ծաղիկներից, նվերներից, ամեեեեեն ինչից էն կողմ մի մեեեեեծ կյանք ա ստեղծված՝ ամենաանկեղծ պահերից, ամենահրաշալի երկու հոգուց, ովքեր մինչև ականջների ծայրը սիրում են ու ամեն օր ավելացնում էդ մեծ սերը։ Ու դա սեր ա, որը մենք ամեն օր իրար ենք խոստանում ու ցույց տալիս, ոչ թե աշխարհին… Մեր սերը ամեն օր նույն վստահությամբ իրար ընտրելու ու «Այո» ասելու մասին ա 🤍 Իմ մեծագույն Սեր 🫂

+1
Շատ եմ սիրում, շա՜տ ♥️

+1
"Նոն ես ֆոտոշութ եմ ուզում, բայց չգիտեմ ինչ եմ ուզում" -ի արդյունքն ա 😂🤍

Cheers 🥂 Իմ ընկեեեր, մենք հասանք մեր երազանքին. իմ այսուհետ նշանած 😂🫂

+1
Million times YES ! 🤍 Ես երազեեեել եեմ, որ իմ առաջարկությունը լինի շաաաատ հանկարծակի, միամիտ, որ անգամ մի քիչ չզգամ ու չգուշակեմ՝ էդ որ պահին ա լինելու, ու երջանկանամ հենց էդ պահին լիարժեք… ու էդպես էլ եղավ 🥺 Ես միշտ մտածել եմ, որ էդ օրվա մանրամասները ես չպետք ա իմանամ․ ես չպիտի ընտրեմ իմ մատանին կամ առաջարկության ձևը, տեղը, չպիտի նախապես պատրաստվեմ, տրամադրվեմ ու սպասեմ… էդ ամենը պետք ա լինի միամիտ ու անակնկալ… ու հենց էդպես էլ եղավ… 🤍 Ու անպայման ասեմ, թե ոնց ա ստացվել, որ ես մի գրամ չեմ կասկածել, որ դա էսօր ա լինելու, որովհետև մենք ամիսներ առաջ մտածել էինք օր՝ նշանվելու համար։ Շատ քննարկումներից հետո էինք ընտրել էդ օրը, ու ես արդեն համակերպվել էի, որ էդ օրն էլ գաղտնիք չի: Ընտրել էինք, բայց համ էլ հոգու խորքում ուզում էի, որ դա անակնկալ լինի… Ինձ թվում էր՝ մենք միասին օրն ենք ընտրել, իսկ մնացածը կլինի անակնկալ, բայց պարզվեց՝ իմ անակնկալը ինձ ավելի շուտ էր սպասում 🥺🫂✨ Ինչևէ, ես երջանիկ եմ, ավելի քան երբևէ եղել եմ իմ կյանքում 🤍

U es hamovneri commentnery 💖
U es hamovneri commentnery 💖