𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
Kanalga Telegram’da o‘tish
968
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
Ma'lumot yo'q7 kunlar
-530 kunlar
Postlar arxiv
Խալեդ Հոսեյնի 🤎
«Օդապարուկ թռցնողը» ✨
– Երբ մարդ ես սպանում, գողանում ես նրա կյանքը,–ասաց Բաբան,–գողանում ես նրա կնոջից ամուսին ունենալու իրավունքը, երեխաներին զրկում հորից: Երբ սուտ ես ասում, գողանում ես ճշմարտությունն իմանալու որևէ մեկի իրավունքը: Երբ խաբում ես, գողանում ես արդարության իրավունքը…Գողությունից ավելի վատ արարք չկա, Ամի՛ր:
...
– Հին պատմություն է, բայց ես հասկացել եմ, որ ճիշտ չէ, երբ ասում են, թե անցյալը կարող ես թաղել։ Որովհետև անցյալը իր ճանկերով մակերես է դուրս գալիս
...
– Գրողի տարածը այնքան մաքուր էր, որ կողքին միշտ ինձ կեղծավոր եմ զգացել ...
...
– Միշտ լավը դառնալու հնարավորություն կա ...
...
– Ես շատ եմ վախենում ...
– Ինչու՞
– Որովհետև ես խորապես երջանիկ եմ, նման երջանկությունը երկյուղալի է :
– Ինչու՞
– Այսքան երջանիկ կարող ես լինել միայն, երբ քեզնից մի բան վերցնելու են ...
Ձեզ լավ օր սիրլինեեեերս, ժպիտը՝ պարտադիր : Գիշերը համ կկիսվեմ վերջապես համ էլ հարցիկներ կդնեմ, կշփվենք:
Բարև Ձեզ 😂🤎
...
Ուրախ եմ այոոո, եկել եմ առավոտյան Նարեկի հետ գործի, արդեն հասցրել ենք լիքը ծիծաղենք, սրճենք, քաղցրիկներ ուտենք ... իսկ հիմա լանչի ենք ու մինչ Նարեկը մտածում ա ի՞նչ համով բաներ կարելի ա ուտել ու պատվիրում ա համովիկներ, ես ուղղակի մտածում եմ ընթացքում առաջինը գրքիս մասին սկսեմ պատմել ու տպավորություններիս թե՞ ծնունդս քննարկենք հետո գիրքը: 😂🥲
Այո, Նարեկը պարտադիր կերպով միշտ լսում ա իմ գրքերը ու ստացվում ա ինքն էլ ա իմանում ամբողջը 😂🫠
Ու նորից հասկանում եմ ինչքան հավես ա երբ քեզ լսող մարդ կա նույնիսկ երբ մտքերդ ավելի քան խառն են 🫂
Դե լավ է՞ս էիք ուզում😂
վատ տրամադրությունս փչացրիք, էլի պիտի սկսեմ ծիծաղել 😂 հանգիստ լացում էի իմ համաաար:
Գիտե՞ք էս երեք տարվա մեջ քանի հազար անգամ են ընկերներս ուղարկում ալիքներ որտեղ իմ փոստերն են, դա էլ մի կողմ իմ նկարներն են հենց կամ իմ ապրումներն ու էմոցիաները ... Երեխեք դա նորմալ չի, հավես չի ) Վերցրեք ալիքից յուրաքանչյուրրրր բան որը իմ հետ կապված չի ու իմը չի(եթե գտնեք) մնացած ամեն ինչ մենակ կարդալու համար ա ու էս անկյունը իմ հետ կիսելու ոնց անում են մեծամասնությունը, բայց ես չեմ կարա նշեմ էս երեք տարվա ընթացքում ինչքան եմ նույն բանը բացատրել տարբեր մարդկանց : Վերջերս նույնսիկ իմ ու Նարեկի նկարը մեկի գլխավոր նկարում էր դրված😂🤦🏼♀️ Հա խնդալու ա էդ պահին, բայց նորմալ չի հասկանում եք չէ՞) Հա, էս ալիք ա որտեղ ես շատ անկեղծ եմ ու իմ մասին ամեն ինչ ա գրեթե, բայց էդ ոչ մի տոկոս չի տալիս իրավունք վերցնելու ու տանելու էստեղից էն ամենն ինչ իմ հետ ա կապված )))
Լավ Դուք նորմա՞լ եք 🤦🏼♀️🤦🏼♀️🤦🏼♀️🤦🏼♀️ Եթե էս աղջկանից կոնտակտներ ունեք տվեք շփվեմ հետը, ահագին իրար նման ենք մտածում ու ապրում պարզվեց 🤦🏼♀️ 3 տարի նույն թեմայով պայքարելը ապսուրդ ա էլի արդեն ... մի բան որ Ձերը չի վերցնել ՉԻ կարելի ու կապ չունի ինչ ա դա որևէ մեկի ապրանքը թե մտքերն ու ապրումները 🤦🏼♀️
- Գոնե էս մանդարինը կեր, նոր կշարունակես, առավոտից ոչմիբան չկերար ... 🍊
…
Շատ դժվար եմ կարդացել էսօր, երևի հոգեվիճակիցս ա : Գիրքն էլ ծանր ա շատ, աչքերս լցվում են անընդհատ ) Մի 100 էջ մնաց, վերջացնեմ ու պատմեմ (կամ երևի վաղը ի վիճակի կլինեմ պատմելու) Ընդմիջումներով եմ կարդում, քնում եմ նորից արթնանում կարդում, նեղվում, լացում ու չգիտեմ ավելի շատ գրքից թե էն վատ բաներից, որոնցից նույնիսկ գիրք կարդալով չեմ կարողանում փախչել ... Չգիտեմ ... Երևի սխալ ա առանց էդ էլ ծանր հոգեվիճակում շատ ծանր գիրք ավարտին հասցնելը, բայց ունենք այն ինչ ունենք )
Ու չգիտես ոնց արդեն 11-ն ա... ու էս օրը վերջացավ ) ❤️🩹
Բարի լույս ... 🤎
Էսօր իմ off-ն ա ու ինձ արթնացրել ա մեր հարևանի տան ռեմոնտի ձայնը ))) Հերիք չի շատ ուշ եմ քնեմ մի հատ էլ կիսատ-պռատ ... Կարելի էր օրինակ շաբաթվա մնացած օրերին անել ռեմոնտ 😂 երբ ես հանգիստ քնած չեմ, այլ աշխատանքի եմ ) Ուֆ, ինչևէ :
...
Վստահաբար ամբողջ օրս տանն ա անցնելու : Իսկ ես էսօր կվերջացնեմ գիրքս ու կկիսվեմ Ձեզ հետ ✨ Վերջապես ազատ եմ ու տանը : Ու լավ ա, որ գիրքը չեմ վերջացրել մինչև էսօր ... տխրությունս ու մենակությունս կլցնի ) 🫂
Endi mavjud! Telegram Tadqiqoti 2025 — yilning asosiy insaytlari 
