𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
Kanalga Telegram’da o‘tish
969
Obunachilar
+124 soatlar
+27 kunlar
-330 kunlar
Postlar arxiv
... 🫂
Մարդիկ կան է, օրդ 180°-ով փոխում են դեպի լավը ... շա՜տ լավը, ամենալավը ✨
...
Շատ խառը, լարված օր էր ) Դպրոց, քննություն, բանկ ու էլի մի քանի փոքր գործեր, որոնք բոլորը հավասարապես ազդում էին նյարդերիս, այ էդքան լարված էի էսօր 😂 լացս գալիս էր ու նենց սպասելի էր, որ տենց էլ շարունակվելու ա ... ու իրականում հա, ամեն ինչ տենց էլ կմնար եթե Նարեկը ամեն անգամվա պես չգար ու չփոխեր ամեն ինչ ) Եկավ, հեռախոսս վերցրեց, անջատեց, ասեց վերջ, վերջացավ 😂 հիմա ժպտում ենք, մոռանում ենք ամեն լարված բան ... ու շա՜տ ժպիտով ու սիրով ա լցնում օրս ✨ Շատ քիչ ենք մնում իրար հետ ու ճանապարհում ա աշխատանքի, բայց չեմ կարա նկարագրեմ թե ոնց ա փոխում օրս ու տրամադրությունս : Էսքան ուրախ, հանգիստ, թեթև, անհոգ ինձ վերջին շրջանում չէի զգացել ... ու էնքա՜ն շնորհակալ եմ իրոք ) 🪄 Շատ կարևոր ա, որ կան մարդիկ ովքեր ամենավատ պահին կգան ու կփոխեն ամեն ինչ, կողքիդ կլինեն ու կփոխեն օրդ ) 🫂
Մի քանի օր առաջ աշխատանքի վայրում նստած եմ, շատ խառը մտքերով, ինչ-որ անհասկանալի մտքեր էին եկել ու մտածում էի էլի ... ու միամիտ աչք եմ գցում դիմացս ու տեսնում եմ թուղթ, որի վրա գրված ա " Դժվար ժամանակները միշտ չեն, կտեսնես " 🩵 Ժպտում եմ ... ու հենց էդ պահից ինչ-որ միտք ա գալիս, որի շնորհիվ շատ հարցեր կկարողանամ լուծել ... Անկեղծ չգիտեմ աղջիկերից ով էր դա արել, բայց ինձ մտերիմ մարդիկ հետևում են ալիքիս, ուզում եմ ասեմ շա՜տ մերսի, էդ պահին շատ պետք էր ինձ ու անբացատրելի շատ օգնեց ... 🫂
Հիմա եկել եմ սենց միամիտ ձեզ ասեմ ... որ կարդաք, ժպտաք ու իմանաք, որ դժվար ժամանակները միշտ չեն, կտեսնեք 🪄
զանգեմ ու ասեմ, որ ծխախոտի չափը չանցնես... զանգեմ ու լռենք, դրսում անձրև ա ... զանգեմ լսենք ... լսենք ու մինչև լուսաբաց նստենք, էնքան մինչև սպառենք բոլոր թեմաները ու ավելի շատ սիրենք իրար ...
...
առաջվա պես
զանգե՞մ )
Անջատենք աշխարհն ու լռենք հիմա ... լռենք, որ լսենք իրար ... ոչ թե բառերը լսենք, այլ էն ինչ միշտ չենք ասում, միշտ ներսում ենք պահում, ուզում եմ այ էդ լսենք .... լսենք էն, ինչ չի լսվում, ինչ չի ասվում, էն ինչ միշտ մեր ներսում ա ու կրծում ա մեզ ներսից ... բայց երբեք դուրս չի գալիս, որ ցավ չպատճառի մյուսներին ... թող մեզ ցավ պատճառի ... հանուն ինչի՞ ... հիմա լռենք ու լսենք : Ինքներս մեզ լսենք, լսենք էն ինչ մեր ներսում ա ու երբեք չի ասվում ...
Գիտի որ իրա կարոտից մեռնելու եմմմ, վիդեոներ ա թողել հեռախոսիս մեջ էս ՍԵԵԵԵԵՐԸ 🥹🫶🏼 խենթանում եմ վայիիիի՜
Վայ նենց բարի լույս ա՜ 💓
…
Շուտ քնել եմ, շուտ արթնացել եմ չնայած որ աշխատանքի չեմ հիմա : Հասցրել եմ մի քանի կիսատ գործ վերջացնել... Վերջին զանգին ստացած բոլոր ծաղիկները ես ու մաման էնքա՜ն լավ էինք խնամում մինչև այսօր սիրուն մնացել էին բոլորը, բայց արդեն գցելու ժամանակն էր ... Նորից որը հնարավոր էր խնամել ու պահել պահեցի, մյուսները գցեցի ... 🫶🏼 Նենց տխուր ա, երբ ծաղկամանը դատարկ ա, ու նենց ուրախ երբ լիքն ա շա՜տ 😂
Ծաղիկները թող երբեք չպակասե՜ն 💕 իսկ մեզ բոլորիս սիրուն, լավ օօօօր 🪄
Կարելի ա մի օր գժվել ուղղակի ... ամեն անգամ նման նամակներից հետո ավելի շատ եմ հասկանում, որ ճիշտ տեղում եմ ու ճիշտ բանով եմ զբաղբում ) 🫶🏼 Ես հայտնի չեմ, ես չունեմ մեծ լսարան, ես պարզապե՜ս ունեմ փոքր, շա՜տ փոքր ու բարի անկյուն, որտեղ այ սենց լուսավոր մարդիկ են հավաքված ու որոնցից շատերը արդեն դրսում ինձ տեսնում են ու ճանաչում ... Սա ոչ առաջին դեպքն ա, որ գրում են ինձ սրա մասին ու ոչ էլ վերջին : Ամեն անգամ նույն չափ ուրախանում եմ, չեք պատկերացնի : Ու գիտե՞ք, ես ոչ մի ալիքում նման բան չեմ տեսել, դրա համար ամեն անգամ մտածում եմ լու՞րջ ախր ... ինձ տեսնեն ու ճանաչե՞ն ... Չգիտեմ երեխեք 🤍 Անչա՜փ եմ ձեզ բոլորիդ սիրում ... 🥹🫶🏼
Endi mavjud! Telegram Tadqiqoti 2025 — yilning asosiy insaytlari 
