𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
Yopiq kanal
892
Obunachilar
-224 soatlar
-67 kun
-1630 kun
Postlar arxiv
Շատ-շատ ա կպել սրտիս, դերասանների խաղն էլ սիրուն էր շատ ու ստացված։ 🤍
Ամեն դեպքում հիշենք, որ սա իմ կարծիքն ու էմոցիաներն են, ու իմ էմոցիաները երբեմն ավելի շատ են, հատկապես եթե էդ էմոցիաները պետք ա արտահայտեն հուզմունք 😂 Դուք կարող ա դուրս եք գալիս լրիվ ուրիշ էմոցիաներով կամ շատ թեթև ֆիլմ ա լինում ձեզ համար) Չգիտեմ։
Ճերմակ շապիկ 🤍
Ես լսել եմ բոլոր հակասական կարծիքները ֆիլմի մասին ու, եթե ինչ վստահ եմ, որ ֆիլմի մասին մեր կարծիքը համ էլ կախված ա՝ թե մենք ինչ սպասումներով ու պատկերացումներով ենք գնում դա նայելու) Եթե բացառապես սիրային տեսարանների համար եք ուզում նայել՝ սա skip արեք, գնացեք «մի գդալ սեր»-ը 😂 (Ես դեռ չեմ գնացել, բայց վստահաբար ավելի շատ սիրային տեսարաններ կլինեն)
Դրամա, մելոդրամա, իհարկե նաև սիրո պատմության ա, բայց էս ֆիլմը համ էլ իմ պատկերացումներով ավելի խորը բաների մասին ա, ավելի հոգեբանական ա) Մեր սխալների, դրա ծանր հետևանքների մասին, էդ սխալը գիտակցելու, էդ ճանապարհով մենակ անցնելու մասին, միանգամից մի քանի հոգու մասին մտածելու ու հոգալու ցանկության ու հետևանքների մասին ա, սիրո, ուրիշ տեսակի սիրո, կարոտի, անորոշության ու դատարկության մասին ա։ Չգիտեմ։ Ես էս պատկերացումներով էլ գնացել եմ ու հավանել շաաատ։ Ես ամբողջ ընթացքում լացել եմ ու ֆիլմից հետո մի քանի ժամ դեռ մտածել եմ էդ զարգացումների մասին ու չգիտեմ՝ ֆիլմի տպավորությունների տակ էի ամբողջ օրը)
ոնց է հողը, որի վրա ամուր կանգնած ես, փախչում ոտքերիդ տակից,
երբ երջանիկ ես...
Ամփոփելով ամառը🧑🏼🩰💗
Ամփոփելով ամառը պետք ա ասեմ, որ սա իմ վատագույն ամառը չէր, բայց լավագույնն էլ չէր, այսինքն՝ նենց չէր, ոնց կուզեի լիներ, բայց վստահ եմ՝ ավելի վատ էլ կարար լիներ 😂 դրա համար էսքանի համար էլ եմ շնորհակալ, իրոք։
Ամառվա առաջին ամիսը չիմացա՝ ոնց սկսվեց ու ավարտվեց, երկրորդը անցկացրինք հիվանդանոցում, իսկ երրորդը անցկացրինք՝ երկրորդ ամսվա հետևանքները քաղելով։ Ու անցավ էլի, պրծավ։ Ու իսկապես չզգացի, թե ոնց😶🌫️
Իրականում ամենաշատը նեղվում եմ, որ էս ամառը էլի մոռացա իմ մասին մտածելու, իմ համար ինչ-որ լավ բան անելու մասին, կամ ավելի ճիշտ՝ ոչ թե մոռացա, այլ երևի զուտ չստացվեց։ Բայց ոչինչ, տենց էլ ա լինում, ու ինձ մոտիվացնում ա էն, որ սա վերջին ամառը չի, որ ապրում եմ, ու ես կհասցնեմ դեռ իմ պատկերացրած սիրուն օրերն ապրել ու սիրուն ամառները… ու էդ ժամանաաակ ես հաստատ իմ էս փոստը կհիշեմ 🧑🏼🩰
Ու ընդհանրապես կհասցնեմ իմ պատկերացրած տարիներն ապրեմ, որովհետև եթե Դեկտեմբերին տարին ամփոփեմ բոլորս միասին կհուզվենք 😂 կատակում եմ, լավ) Էդքան վատ չի ամեն ինչ 😂 ( կամ ուղղակի չեմ ամփոփի 🦥)
Իսկ եթե լուրջ, նույնիսկ լավ ա շատ, որովհետև էս վատ օրերին ու ամիսներին զուգահեռ ունեմ Սոս, ում ուսին կարելի ա միշտ լացել , էնքան լացել, մինչև աչքերս կհոգնեն, ու կքնեմ կամ էնքան մինչև դրանք ծիծաղի ու երջանկության արցունքներ կդարձնի Սոսը ։ Ունեմ ընկերներ, որոնցից ամեն մեկի հետ կարամ քայլեմ ու մոռանամ՝ ինչքան դժվար օր եմ ունեցել։ Ովքեր էլի պատրաստ են լսել ու օգնել ինձ, ու էս մարդկանց շնորհիվ ես ամեն ինչ ավելի թեթև եմ տարել, քան ես կտանեի, իրոք։
Ես էս ամառ բաց եմ թողել հնարավոր բոլոր լավ բաները, որոնք կուզեի անել իմ համար, ու էս ամառ, բացի աշխատելը, ուրիշ ոչ մի բան չեմ արել, անկեղծ, ու չեմ հիշում՝ որ տանը մնացած, հանգստացած լինեմ։ Եթե, իհարկե, տանը լինում եմ։ Ունեցել եմ սիրուն, լավ օրեր, որոնք չպլանավորված են եղել ու պահի տակ ստացվել ու դրանց համար լիքը շնորհակալ եմ 💗
Ու ես չեմ նեղվում խոստովանել, որ իրոք իմ պատկերացրածը չէր, որովհետև կարծում եմ՝ դա ավելի քան նորմալ ա, եսիմ։
Ինչևէ, 2026-ի ամառը փակենք, գնա։
Տեսնենք՝ աշունն ինչ ա լինում։ 🍂
