Ս(ր)տից
Kanalga Telegram’da o‘tish
804
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
Ma'lumot yo'q7 kun
Ma'lumot yo'q30 kun
Postlar arxiv
804
Լինել այն աղջիկը, ում մասին նա պատմում է արբեցած, աչքերի փայլով, ումով հպարտանում է ու որպես կյանքի մեծագույն շահում՝ պարծենում:
Լինել այն հանգրվանը, ուր հանգստանում են նրա մտքերը, ուր ամեն ինչ կոկիկ է, տաքուկ, հարմարավետ, որը ձգում է, որին ձգտում են:
Լինել այն մեկը, ով գիտի թեյի մեջ ավելացվող ու խոսքերում քեզ դուր եկող քաղցրի չափը, գիտի սովորություններդ, թուլություններդ (որոնք քողարկում է բոլորի աչքից), գիտի հայացքիդ պատճառն ու իմաստը:
Լինել այն մեկը, ում չեն դավաճանում, չեն լքում, չեն փոխում:
Լինել սեր,
լինել ընկեր,
լինել կողքին, երբ սպասում են ու երբ չեն սպասում:
Ու այս ամենի հետ մեկտեղ
լինել գնահատված,
լինել սիրելի,
լինել անբաժան,
լինել երջանիկ:
