cookie

Sizning foydalanuvchi tajribangizni yaxshilash uchun cookie-lardan foydalanamiz. Barchasini qabul qiling», bosing, cookie-lardan foydalanilishiga rozilik bildirishingiz talab qilinadi.

avatar

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը հեռուստամեկնաբան է, մեդիափորձագետ և կինովավերագրող

Ko'proq ko'rsatish
Reklama postlari
7 553
Obunachilar
-324 soatlar
-297 kunlar
-6630 kunlar
Post vaqtlarining boʻlagichi

Ma'lumot yuklanmoqda...

Find out who reads your channel

This graph will show you who besides your subscribers reads your channel and learn about other sources of traffic.
Views Sources
Nashrni tahlil qilish
PostlarKo'rishlar
Ulashishlar
Ko'rish dinamikasi
01
Բիզնեսը սիրում է մրցակցություն, որտեղ թույլերը պարտվում են նորարարներին ու համառներին։ gg taxi-ն այս հարցում ունի իր յուրահատկությունը' ոչ միայն նորարար ու համառ է, այլև ազգային ու նվիրյալ։ Բայց իշխանությունը փորձում է ծնկի բերել ամեն ազգային, այդ թվում gg-ին ու իմ ընկեր Խաչատուրին։ Խաչատուրին ճանաչում եմ ավելի քան 10 տարի ու երբեք չեմ տեսել նրա թուլանալը։ Հիմա էլ չի թուլանա, բայց մենք պիտի օգնենք նրան։ Եկեք ամեն կերպ կանգնենք gg-ի կողքին, շատ մարդկանց ներգրավենք նրա ծառայությունների մեջ, որ իշխանության հարձակումը հակառակ արդյունք տա։ Ներբեռնեք gg հավելվածը և դուք էլ օգնեք ազգայինին։
1 9462Loading...
02
Վերջին օրերին Հայաստանի քաղաքական իշխանությունը գործի է դրել բոլոր ուժային կառույցների ռեսուրսները' երկրում բռնաճնշումներ իրականացնելու և ընդդիմադիր գործիչներին ճնշման ենթարկելու համար։ Հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից տեղի ունեցած բռնարարքները, հաջորդ օրերին ընդդիմադիր ակտիվիստների և քաղաքական գործիչների խոշտանգումները, հետապնդումները և ձերբակալությունները, բիզնեսի նկատմամբ ճնշումները ցույց են տալիս Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության թուլությունն ու վախերը։ Հայաստանի իշխանության գործադրած ապօրինի և ոչ ժողովրդավարական քայլերը խաթարում են երկրի արտաքին վարկը և պատճառ դառնում հետագա խնդիրների համար։ Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը խստորեն դատապարտում է իշխանության գործողությունները' հիշեցնելով, որ ամեն ինչ ունի բումերանգի էֆեկտ։
2 1771Loading...
03
Ռուս քաղաքագետ և լրագրող, Կրեմլի մերձ շրջապատի անդամ համարվող Մոդեստ Կոլերովը բացահայտումներ է արել 2018թ. Նիկոլի իշխանության գալու մասին։ Մեջբերում եմ "Հրապարակ" թերթին տված հարցազրույցի առանցքային հատվածները. Մոդեստ Կոլերով. Փաշինյանի հաղթանակի գաղտնիքն այդ ամբոխների մեջ չէր, այլ որովհետեւ Սերժի իշխանությունը հանձնվեց: Դա էր նրա գլխավոր գաղտնիքը: Բացի այդ, ես հիշում եմ, որ այն ժամանակ Երեւանում հանդիպեցի նրա փեսային՝ Ձեզ հայտնի (նկատի ունի Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին-Ն.Հ), ու նա ինձ ուղղակի ապշեցրեց սենսացիոն լուրով, իսկ այն ժամանակ առաջին անգամ խորհրդարանական ընտրություններով Ազգային ժողով անցավ «Իմ քայլը» խմբակցությունը, կարծես թե 8 տոկոս էին ստացել: Եվ ահա, Միկան (Միքայել Մինասյանը -Ն.Հ.) ինձ ասում է՝ այս կուսակցությունը հաջորդին վերցնելու է մեծամասնությունը: Հարց. Ձեզ դա անձամբ ասել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյա՞նը: Մոդեստ Կոլերով. Այո, Փաշինյանի՝ իշխանության գալուց մի քանի տարի առաջ: Ես էլ հարցրի՝ ինչի՞դ է պետք դա։ Ասաց՝ դե այդպես։ Իհարկե, դա ասաց ինձ դեմառդեմ, մենք նստած էինք ռեստորանում, հաց էինք ուտում: Ես դա երբեք ոչ ոքի չեմ պատմել՝ հիմա եմ Ձեզ պատմում այդ մասին: Ես դա կարող եմ բացատրել այսպես․ որ հարգարժան, շատ խելացի եւ շատ ուժեղ քաղաքական աշխատակից Միքայել Մինասյանը մտածում էր, որ ինքը կարող է կառավարել նման խորհրդարանը: Դե, ինքն այդպես մտածում էր, իրեն այդպես թվաց: Բայց այդ հարցում ես տեսնում եմ որոշակի փոքրիկ բացատրություն, թե ինչու Սերժը հանձնվեց, այսինքն, նրանք վաղուց դիտարկում էին Փաշինյանին որպես հնարավոր կառավարելի ֆիգուր, եւ Փաշինյանը նրանց հիասթափեցրեց՝ նրանք չկարողացան կառավարել նրան: Սերժը դրա համար էլ նահանջեց նրա առաջ, որ նման տպավորություն լիներ, որ իրենք ինչ-որ կերպ կկարողանան ղեկավարել նրան, այլապես Միկան դրանից մի քանի տարի առաջ ինձ այդ մասին չէր ասի: Նոր էին ընտրություններն անցել, «Իմ քայլն» անցել էր 8 տոկոսով: Ես ասացի` ո՞նց կարող է 8 տոկոսով կառավարություն կազմել եւ մեծամասնություն դառնալ, Միկան ինձ ասաց՝ դե, հաջորդին կլինի դա: Հիմա տեղի ունեցող իրադարձությունների իրական բնույթը գնում է դեպի բավականին վաղ տրամադրությունների խորքը, ե՛ւ Սերժի, ե՛ւ Նիկոլի կողմից, որ նրանք կարծում են, որ իրենք կարող են կառավարել տարերքը, իսկ տարերքը կառավարել անհնար է:
2 64446Loading...
04
Իրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացրել Արաքսի ափին՝ Նախիջևանի սահմանին: Զորավարժանքների հայտարարված նպատակը ահաբեկչության դեմ պայքարը և փորձի փոխանակումն է: Իրանն ու Ադրբեջանը վերջին տարիներին առաջին անգամ են համատեղ զորավարժություն անում։ Մինչդեռ 2019-ի վերջից մինչև 2022-ի դեկտեմբեր ամիսը ներառյալ Իրանը բազմաթիվ անգամներ Հայաստանին առաջարկել է համատեղ զորավարժություն անցկացնել Սյունիքում' ընդդեմ Ադրբեջանի, Թուրքիայի և Անգլիայի։ 2020-ի պատերազմի օրերին առնվազն 3 անգամ Իրանը առաջարկեց իր ՀՕՊ և ՌԷՊ միջոցներով միջնորդավորված օգնությունը ցույց տալ հայկական կողմին, բայց մեկնած ձեռքը մնաց օդում կախված։ Հայաստանը շարունակում է մերժել բնական դաշնակիցներին' բարեկամներ փնտրելով օվկիանոսից այն կողմ։ Դրա հետևանքով կորցնում ենք դաշնակիցներին, ձեռք չենք բերում նոր դաշնակիցներ։ Հետո կմեղադրենք, թե Իրանը բարեկամություն է անում մեր թշնամու հետ, մենք մենակ ենք։ Մենք մենակ չենք, մեր իշխանությունն է անհայրենիք ու հիմար։
3 7038Loading...
05
Այն, որ Բելառուսի իշխանությունը միշտ թշնամաբար է վերաբերվել Հայաստանին, և ՀԱՊԿ -ն մեռելածին կառույց է, երբեք չի եղել Հայաստանի ու Արցախի համար անվտանգային պատնեշ, վաղուց էր հայտնի։ Բացի Բելառուսից, ՀԱՊԿ կազմում Ադրբեջանի կողքին են միշտ գործել նաև Ղազախստանը, Ղրղզստանը և մյուսները, Ռուսաստանն էլ' ըստ նպատակահարմարության։ Էդ հիմա է Նիկոլ Փաշինյանը աղաղակում, թե ՀԱՊԿ -ն ու հատկապես Բելառուսը մեր թշնամիների կողքին են եղել, բայց այն ժամանակ, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ էր կանչում հայ ազդեցիկ գեներալ Խաչատուրովին ու համաձայնություն տալիս Ադրբեջանում սեփական բիզնես ունեցող, Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի փաստացի գործակալ, Բելառուսի ԱԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությանը, ինչո՞ւ չէր լսում Հայաստանի փորձագետների զգուշացումները։ 2019-ին Նիկոլը չգիտե՞ր, որ հենց Ստանիսլավ Զասն ու Ալեքսանդր Լուկաշենկոն են 2018թ. հունիսի 11-ին միասին իրագործել Ադրբեջանին մեծ քանակությամբ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մատակարարումը։ Թե՞ Նիկոլը չգիտեր, որ դեռևս 2016թ. նոյեմբերի 30-ին Բաքվում Իլհամ Ալիևը Բելառուսի նախագահին պարգևատրեց Հեյդար Ալիևի օրդենով՝ Ադրբեջանի համար առանձնահատուկ ծառայություններ մատուցելու համար: Լուկաշենկոն էլ համբուրեց պարգևն ու խոստացավ արդարացնել իրենից սպասելիքները: Իհարկե, Նիկոլը ամեն ինչ էլ գիտեր, ավելին, ամեն ինչի մասնակից էր, միասին էին պատրաստվում Արցախի վաճառքին' պատերազմով հանձնելուն։ Պարզապես այն ժամանակ պետք էր, որ Բելառուսը աջակցի Ադրբեջանին, իսկ հիմա պետք է աճպարարություն անել և մեղավորներ ու դավաճաններ փնտրել, երբ նույն Լուկաշենկոն ու ամբողջ ՀԱՊԿ -ն երբեք էլ մեզ դաշնակից չեն եղել։ Սա առաջին անգամ չէ, որ ասում եմ, բայց հիմարները միշտ խուլ են, երբ իրենց հրահանգված է խուլ լինել։
2 6228Loading...
06
ՀՐԱՏԱՊ Սիրելի հայրենակիցներ, այսօր երեկոյան մի քանի րոպե իմ հեռախոսի համարը դարձավ անհասանելի, որից րոպեներ անց արգելափակվեց նաև Ֆեյսբուքի էջը։ Հետո ընկերներս տեղեկացրին, որ Ֆեյսբուքի իմ անձնական էջում հրապարակվում են թշնամու քարոզչական նյութեր։ Խնդրում եմ ընդունել ի գիտություն։ Այս պահին մասնագետ ընկերներս զբաղվում են Ֆեյսբուքի իմ էջը վերականգնելու ուղղությամբ։
3 3641Loading...
07
ՔՊ -ական հերթական չինովնիկն ինձ սպառնում է դատարանով։ Իրենք վստահ են, որ դատավորներին կպարտադրեն նույնիսկ ասել, որ մածունը սև է։ ՔՊ -ի մանր ու մեծ մանկլավիկների ձեռքով սարքած այս պահին իմ դեմ 4 դատական գործընթաց կա, 1-ը' պրիմիտիվ քրեական գործով։ Արդեն առնվազն 3 դատավոր ինքնաբացարկ է ներկայացրել' հրաժարվելով մասնակից լինել այդ անբարո հրահանգներին։ Դեռ ոչ մի գործով ՔՊ -ն ու նրա մանկլավիկները հաջողության չեն հասել։ Ավելին, նույնիսկ մեկ գործով' կապված Դանիել Իոաննիսյանի քրոջ կողմից պատերազմի ժամանակ Արցախում ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների նկարահանման հետ, դատախազությունը շտապ փակեց գործը' թերևս հասկանալով, որ իրենց համար անցանկալի նոր փաստեր կարող են ջրի երես դուրս գալ։ Մյուս պատվերով գործերով ոչ դատավորները, ոչ ՔՊ -ի փաստաբանները չեն կարողանում լուրջ փաստեր գտնել իմ դեմ ու հաճախ դիմում են ակնհայտ օրինազանցությունների, ինչի համար հետո խիստ պատժի կենթարկվեն հատկապես որոշ քննիչներ և դատավորներ։ Հիմա սրանք արդեն ոմն Արմեն Փամբուխչյանի դեմքով ուզում են ևս մեկ գործ պատվիրել իմ դեմ։ Թող փորձեն, բայց ամեն դեպքում խորհուրդ հարցնեն նախորդ պատվերով գործերի նախաձեռնողներից։ Կմարսե՞ն։ Փորձեք, բայց հիշեք Չարենցի հայտնի խոդքերը. Չնչին, ինչպես Արարատին նետած քար, Դավերը սև մարդուկների այդ անկար...
3 5071Loading...
08
2020-ի հոկտեմբերի վերջին Արցախ եկան ՀՀ ԱԻՆ փակ բեռնատար մեքենաներ' բերելով հումանիտար ապրանք' կարտոֆիլ, կաղամբ և նման այլ սնունդ։ Մեր ջոկատը, որ Արցախի տարբեր վայրերում զբաղված էր զորքի համար սննդի ու զենքի բեռնաթափումներով ու տեղափոխումն խերով, փոխգնդապետից առաջադրանք ստացավ մեկնել Ննգի գյուղի ճանապարհին կառուցված պահեստ և օգնել ՀՀ ԱԻՆ -ի աշխատողներին։ Մեքենաները դատարկելուց հետո ԱԻՆ -ի մեքենաների վարորդները ասացին, որ պիտի դատարկ վերադառնան, քանի որ Բերձորում մարդկանց պիտի վերցնեն։ Մեր ջոկատից Հայկը թույլտվություն ուներ 2 օրով Երևան գնալու։ Խնդրեցինք, ԱԻՆ -ի մեքենաներից մեկով մեկնեց։ Ճանապարհին զանգեց, թե խայտառակություն է։ Բերձորի մոտ մեծ թվով դասալիքներ լցվել են ԱԻՆ փակ բեռնատարները և գնում են Երևան։ Վարորդները արդարանում էին, թե հրամանը վերևից է։ Ես ինքս մեկնեցի Ստեփանակերտ և Արցախի ԱԻՆ ծառայողներին տեղեկացրի խնդրի մասին։ Մտահոգվեցին։ Խոստացան զբաղվել այդ հարցով, բայց օրեր անց աշխատանքից ազատվեցին։ Այդ օրերին ՀՀ ԱԻՆ փոխնախարարը ՔՊ -ական Արմեն Փամբուխչյանն էր, ով այդ պաշտոնին նշանակվել էր պատերազմից մեկ շաբաթ առաջ ու համակարգում էր ԱԻՆ մի շարք աշխատանքներ։ Հիմա նույն անձը սպառնում է դիմել համապատասխան մարմիններին, որ ճշտեն իմ խոսքի իսկությունը' ինձ անձնապես վիրավորելով ու մեղադրելով ստախոսության մեջ։ Ես հասկանում եմ, որ քանի դեռ Հայաստանում գործում է ՔՊ -ի անբարո և անհայրենիք իշխանությունը, չի կարող լինել ոչ արդարադատություն, ոչ էլ ճշմարտության բացահայտում, բայց կրկնում եմ խոստումս' իշխանության մեջ դեռ իրեն չգտած ոմն Արմեն Փամբուխչյանը, ով պատերազմի օրերին ԱԻՆ փոխնախարար էր, պատասխան կտա ԱԻՆ -ի կողմից արված բոլոր քայլերի համար։ Եթե կուզեք այլ մանրամասներ, իրավապահ մարմիններին առաջարկում եմ ընթացք տալ, գուցե գործ հարուցել, ճիշտ նույնկերպ, ինչպես հարուցվեց ու հասկանալի պատճառներով կիսատ մնաց Դանիել Իոաննիսյանի քրոջ թեմայով։ Դա՞ էլ եք ուզում վերաբացել' նախագահականի պատի հաստությունը, էլեկտրացանցը, Շուշին։ Դա էլ էիք համարում սուտ, բա ինչո՞ւ կոծկեցիք։
3 8185Loading...
09
Media files
3 3221Loading...
10
Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու և վարչապետի պաշտոնից հանելու գործընթացը (իմպիչմենտ) լինելու է հունիսի 17-ին, ժամը 18։30-ին։ Այդ թեմայով նիստ անցկացնելը օրենքի պահանջն է, որը պարտադիր կատարման ենթակա է։ Իսկ ի՞նչ են սպասում մեր հայրենակիցները և ի՞նչ կլինի իրականում։ ՀՀ Սահմանադրությունն ասում է. Հոդված 115․1․ Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու: ❗️ Ընդդիմադիր երկու խմբակցությունների և անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի մասնակցությունը հունիսի 17-ի նիստին բավարար է (36 պատգամավոր՝ խորհրդարանի 1/3 մասը) վարչապետին անվստահություն հայտնելու համար։ Հոդված 115․2․ Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել: ❗️ Վարչապետին անվստահություն հայտնելու քվեարկությունը, ըստ Սահմանադրության պահանջի, տեղի կունենա հունիսի 19-ին կամ 20-ին։ Վարչապետին հեռացնելու համար անհրաժեշտ է լինելու 107 պատգամավորների առնվազն 54 -ի կողմ ձայնը։ ❗️ Գրեթե վստահ եմ, որ ՔՊ-ի պատգամավորները չեն գա նիստին կամ գալու դեպքում ցինիկ ելույթներ կունենան և դեմ կքվեարկեն։ ❗️ Եթե համարենք, որ 36 ընդդիմադիր պատգամավոր կա, ապա վարչապետին հեռացնելու որոշման համար անհրաժեշտ է լինելու 18 ՔՊ-ական պատգամավորի կողմ ձայն, ինչը քիչ հավանական կամ անհավանական է։ Հոդված 115․3․ Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո: ❗️ Նիկոլը ամեն ինչ կանի, որ ՔՊ-ական պատգամավորները բոյկոտեն կամ դեմ քվեարկեն, որ ինքը օրենքով ունենա առնվազն ևս 6 ամիս կառավարելու հնարավորություն։ Հոդված 115․4․ Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել: ❗️ Եթե Նիկոլը զգա, որ Քպ-ական պատգամավորները փորձում են փախչել իր վերահսկողությունից և կողմ քվեարկել, երկրում արտակարգ դրություն կհայտարարի, չեմ բացառում, որ Իլհամ Ալիևին կխնդրի հարձակվել մեր դիրքերի վրա, որպեսզի ինքը ռազմական դրություն հայտարարի և այդկերպ էլի պահպանի իր իշխանությունը։ ⁉️ Ելնելով այս ամենից՝ ես կարծում եմ, որ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը հաջողություն չի ունենա, ուստի Սրբազանի գլխավորությամբ մենք պետք է պատրաստ լինենք ավելի կոշտ և սկզբունքային պայքարի՝ ծնկի բերելու իշխանությանը։ ✅ Փոքր ուժերով էլ հնարավոր է մեծ հաջողությունների հասնել։
3 91815Loading...
11
Արցախից մինչև հեծանիվ․․․ ահա դեգրադացման ու այլասերման ճանապարհը, ահա նիկոլական իրականությունը։
3 4435Loading...
12
Ավտոմեքենայի աշխատանքի կարևոր սկզբունքներից մեկն այն է, որ երբ ակումուլյատորը նստած է լինում, փրթփրթում է, մինչև գործարկվում է։ Բայց երբ սկսում է աշխատել, մեքենայի դետալներից մեկը, որ կոչվում է դինամո, էներգիա է արտադրում ու լիցքավորում ակումուլյատորը, ինչից էլ այդ սարքը ավելի ոգևորված սկսում է մեքենային էներգիա տալ աշխատանքի համար։ Հիմա այդ ամենը' Նիկոլի տրամաբանության մեջ։ Ամեն անգամ նրան թվում է, թե ինչ-որ հերթական հիմար բանն ասաց, մեծ հայտնագործություն արեց, թեպետ նրան լուրջ վերաբերվում են միայն հիմարները։ Բայց երբ Նիկոլը խոսում է, խոսքի ընթացքում դինամոյի էֆեկտով սկսում է ոգևորվել իր ասած հիմարություններից ու նոր, ավելի մեծ հիմարություններ է ասում' ինքն իրենով հիացած նայելով շուրջբոլորը, կարծես ուզում է ասել' ծափ տվեք, արա... Նիկոլի ասած բոլոր խոսքերը նախատեսված են տգետ զանգվածի համար, որը չունի ոչ կրթություն, ոչ էլ հայրենասիրություն, և նրանց համար ամենամեծ արժեքը այս պահի կուշտ ապրելն է' նույնիսկ թքած ունենալով սեփական զավակի գալիքի վրա։ Այլ կերպ դա կոչվում է բիոզանգված, օխլոս' հիմարախում։ Երբ լսում եք Նիկոլի "մտքի փայլատակումները", ուշադրություն դարձրեք, թե ինչպես է ամեն հիմար մտքից հետո նրա ակումուլյատորը լիցքավորվում, աչքերը փայլում են, իսկ դինամոն ավելի ոգևորված էներգիա արտադրում։ Ոչ մի նոր բան չկա։ Ամեն ինչ առավել քան հայտնի տեխնոլոգիաների շարքից է։ Լոնդոնի համալսարանական քոլեջ։
5 9463Loading...
13
Անցումային Կառավարությունն ունենալու է երեք գործառույթ. 1․ Հաշտության Կառավարություն, որն իրականացնելու է հաշտության օրակարգը բոլոր շերտերում։ 2․ Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորում և իրավիճակի գնահատում՝ փորձելով հասնել նրան, որ երկիրն այս ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակում կարողանա իր ուրույն ընթացքը պահել։ 3․ Պատրաստել արտահերթ ընտրություններ այն ժամանակահատվածում, որը կսահմանվի, իսկ ժամանակավոր Կառավարությունը չի մասնակցի այդ ընտրություններին, որպեսզի չխաթարվի արդարության սկզբունքը։ Բագրատ Սրբազան
4 5762Loading...
14
Yerkir.am-ը պարզել է, որ Վեհափառի ճանապարհը փակող բերետավոր Ռուստամ Կարապետյանը հայտնի տեսանյութի ծանրորդն է, որը ծանրաձողը բարձրացնելուց հետո շպրտում է հանդիսատեսի վրա:
4 52012Loading...
15
Պետությունների հաջողված կամ ձախողված լինելու, հակամարտություններում հաղթելու, անվտանգ լինելու համար երկու կարևոր գործոն կա, որոնք պետք է ունենա պետությունը։ 1․ Գաղափարախոսություն 2․ Ուժեղ բանակ Այս երկու գործոնները պետականության հենասյուներն են, որոնցից կախված են մյուս բոլոր գործոնները։ Բայց այս երկու հենասյուները չեն կարող գոյություն ունենալ կամ կենսունակ լինել առանց մեկը մյուսի։ Որքան էլ ազգային գաղափարախոսություն ունենա պետությունը, չի կարող հաջողակ լինել, եթե չկա ուժեղ բանակ, քանի որ այդ դեպքում գաղափարը կմնա լոկ թղթի վրա կամ մարդկանց գլուխներում, բայց ոչ երբեք ֆիզիկապես իրագործված։ Նույնկերպ, որքան էլ բանակը հագեցած լինի նորագույն հզոր զենքերով, ոչ մի արժեք չունի, եթե այդ բանակը չգիտի, թե ինչը պիտի պաշտպանի և ինչու պիտի պաշտպանի կամ ազատագրի, եթե զինվորը չունի հայրենիքի գիտակցում ու գալիքի պատկերացում։ Ցավոք, Հայաստանը հիմա ձախողված պետություն է (faled state), որը չունի ոչ ազգային գաղափարախոսություն, ոչ էլ այդ գաղափարախոսությամբ առաջնորդվող բանակ։ Իսկ դա բերում է այն հետևանքներին, որ երկրի իշխանության ղեկին կարող է հայտնվել ամեն մի պարազիտ ու վաճառել այն, ինչը ցանկանում է, իսկ բանակը չունի ազգային հստակ ճանապարհ, գիտակցում, որ նահանջի հրամանները կատարելու փոխարեն գրողի ծոցն ուղարկի այդ հրամանները տվող թրաշամանուկներին և պայքարի հանուն հայրենիքի։ Ցավոք, հայրենիքը մեր ժողովրդի գիտակցության մեջ տարիներ շարունակ հետևողականորեն վերածել են հյուրանոցի, որն արժեք ունի այնքան ժամանակ, քանի դեռ հարմար է, հենց անհարմար դարձավ, որևէ վտանգ եղավ, կարելի է լքել ու գնալ ուրիշ հյուրանոց։ Ազգային գաղափարախոսությունը լուծում է այդ խնդիրները։ Հետևաբար։ Մեզ անհրաժեշտ երկու գործոնները՝ ազգային գաղափարն ու գաղափարական ուժեղ բանակը օր առաջ պիտի կայացնենք, որպեսզի կարողանանք աշխարհի վերաբաժանումների այս պայքարում կանգուն մնալ որպես պետություն և իրականություն դարձնել մեր գալիքի ծրագրերը։ Այդ դեպքում ոչ պարազիտները, ոչ թալանչիները, ոչ էլ դավաճանները չեն կարողանա իշխանության գալ կամ իրենց սև գործը անել, որովհետև իշխելու է գաղափարը, ոչ թե կլանը։
3 8923Loading...
16
Նիկոլի շինած Civic կոչվող «լրատվամիջոցում» աշխատող Դավիթը ժամանակին ժուռֆակում իմ ուսանողներից էր։ Գորիսից թվացյալ խելացի տղա էր, հայրը՝ Սերյոժան, պատերազմի մասնակից։ Շատ բարձր էի գնահատում Դավիթի ընդունակությունները։ Բայց։ Բայց մի օր Դավիթին ներքաշեցին նիկոլական աղբանոց, օգտագործեցին, դարձրին անպատասխանատու, անարժեք, բամբասկոտ զանգված, որը օրվա սենսացիայի համար կարող է ամեն տեսակի անբարո ստեր տարածել։ Ափսոս էր այդ տղան։ Փչացրին։ Մեղքս գալիս է։
4 5692Loading...
17
https://yerkir.am/hy/article/2024/06/03/31475
4 4267Loading...
18
https://yerkir.am/hy/article/2024/06/03/31475
1500Loading...
19
Թուրքասիրությունը միշտ էլ Հայաստանի բնակչության մի որոշ հատվածի մոտ գերակայող է եղել։ Այսօր էլ կա։ Դա առաջին հերթին կապված է այն օբյեկտիվ իրականության հետ, որ երկար ժամանակ հայերն ու թուրքերը ապրել են նույն տարածքում, միմյանցից վերցրել սովորույթներ ու մտածելակերպ։ Ի տարբերություն հայերի, սակայն, թուրքական հասարակության մեջ առաջնորդները մշտապես քարոզել են ատելություն հայերի նկատմամբ, որպեսզի ժողովուրդը ցանկանա տիրանալ հայերի ունեցվածքին։ Հայերի մեջ այդպես չի եղել երբեք։ Երբեք առաջնորդները ատելություն չեն քարոզել թուրքի նկատմամբ, իսկ ինչ էլ եղել է, ապա թուրքի ցեղասպանական արածները տեսնելով, ժողովրդի մեջ բնական կերպով առաջ է եկել ինքնապաշտպանության ցանկությունը և այդկերպ նաև ատելությունը։ Հիմա, երբ Հայաստանում ինչ-որ քանակի մարդիկ թուրքասիրություն են արտահայտում, մի զարմացեք։ Դա միշտ եղել է նրանց հոգիներում, ուղղակի թաքնված, քանի որ ավելի վաղ դա կդիտվեր դավաճանություն, իսկ այսօր՝ հերոսություն ու խաղաղասիրություն։ Վաղը, երբ մենք Հայաստանում ձևավորենք իրական ազգային իշխանություն, էլի թուրքասերները կլռեն, գուցե բարձրաձայն վատ խոսեն թուրքի մասին, բայց հոգու խորքում կշարունակեն մնալ թուրքասեր։ Դա էություն է, բնույթ, որը փոխվում է սերունդների հետ երկարատև աշխատանքի արդյունքում։ Ցավոք, ես էլ ունեմ թուրքասեր ազգականներ, որոնք երազում են թուրքի կանաչին ուտելու մասին, Բաքվում կարտոֆիլ վաճառելու և քիրվաների հետ թեյ խմելու մասին, Ստամբուլում էժան հագուստ առնելու և Անթալիայում հանգստանալու մասին։ Այդ տեսակը երբեք չի հայանա, քանի դեռ կա, ապրում է։ Նրանց գոյությունը պիտի հանդուրժենք, մինչև Աստծո կամոք գնան դժոխք։ Մեր խնդիրն է ունենալ ազգային ծրագիր ու պահպանել այսօրվա Հայաստանը՝ պայքարելով Արցախի, Նախիջևանի, Գարդմանի, Արևմտյան Հայաստանի ազատագրության համար։ Հնարավոր է, համոզված եմ։ Իսկական հայերի, հայկական ինքնությամբ հայերի հետ հնարավոր է։
6 2686Loading...
20
Ամեն անգամ, երբ Նիկոլը խոսում է «հայրենիքի փնտրտուքների» ձևակերպման մասին, հետևողականորեն առաջ է տանում հայերին քոչվոր ներկայացնելու ադրբեջանա-թուրքական ծրագիրը։ Որպեսզի այդ ծրագրի խորությունը լավ հասկանանք, պետք է իմանանք, որ կա հայրենիքի երկու տեսակ՝ 1․ բնակության հայրենիք 2․ էթնիկական հայրենիք։ Բնակության հայրենիքի դեպքում ժողովուրդը իրենն է համարում միայն այն տարածքը, որտեղ բնակվում է՝ անկախ իր անցյալից, իսկ էթնիկական հայրենիքի դեպքում ազգը կապվում է հազարամյակների ընթացքում իր նախնիների կենսականության, ծագման, զարգացման ու ազգային ավանդույթների ձևավորման հետ։ Հայկական լեռնաշխարհ մոտ 1000 տարի առաջ ներթափանցած թուրքերը փորձում են այս տարածաշրջանը դարձնել իրենց էթնիկական հայրենիք՝ տեղի բոլոր պատմամշակութային արժեքները յուրացնելով, նույնիսկ քրիստոնեական ժառանգությունը։ Հայերը, որ այստեղ ապրել են ավելի քան 5000 տարի առաջ ու ձևավորվել որպես ազգ, ստեղծել պետականություն և աշխարհին տվել մեծագույն քաղաքակրթություններից մեկը, այսօր կարող են դառնալ սոսկ բնակության հայրենիքի ապրողներ։ Պատահական չէ, որ հայերին հրավիրում են մասնակցելու Ղազախստանում տեղի ունեցող «քոչվորական խաղերին»՝ առանց բացատրելու, թե մենք ինչ կապ ունենք քոչվորական մշակույթի հետ։ Ահա թե ինչու է Նիկոլն անընդհատ ասում, որ հայրենիքը այն տարածքն է, որտեղ կա հայկական պետականություն։ Դա բնակության հայրենիքի բանաձևն է՝ բացառելով էթնիկական ծագումն ու քաղաքակրթական ժառանգությունը։ Եթե նույնիսկ թուրքերը ծրագիր չունենան մեզ նորից ցեղասպանելու, Նիկոլի առաջ քաշած (կամ թուրքերի թելադրած) բնակության հայրենիքի գաղափարով 15-20 տարի հետո այստեղ այլևս հայ չի ապրի։ Շատերը կհեռանան, որոշներն էլ «հայրենիքը հյուրանոց է» գաղափարով կդառնան թուրք, ադրբեջանցի կամ անդեմ մի զանգված։ Ահա թե ինչու պետք է ամեն կերպ կանխել Նիկոլի առաջ քաշած բնակության հայրենիքի գաղափարը և պինդ պահել Հայկական լեռնաշխարհի՝ պատմական Հայաստանի, Արցախի, Նախիջևանի, Գարդմանի, Ջավախքի և մեր էթնիկական հայրենիքի մյուս տարածքների արժեքները, որ կարողանանք այս փոքրիկ պետության մեջ ապրել որպես ազգ և գալիքի պայքարով հասնել մեծ հայրենիքի ազատագրմանը։
4 9734Loading...
21
Սողացող պատերազմ․ սա է այն հասարակ, պարզունակ ձևակերպումը, որով ուղղորդվում են մեր թշնամիները։ Ադրբեջանը և Թուրքիան ժամանակին ճոխ խոստումներով Նիկոլից ստացան Արցախը հանձնելու համաձայնություն, ապա ձեռքի տակ ունենալով դավաճանության անհերքելի փաստեր՝ շանտաժի միջոցով աստիճանաբար սկսեցին պոկել այլ տարածքներ ևս։ Այսօր էլ, երբ դավաճանությունն ու գործարքը այլևս ոչ ոքի համար գաղտնիք չէ, արդեն Նիկոլը իշխանության մնալու համար օգտագործում է ապագայի իր պատկերացումների մասին ճոխ խոստումներ, բայց դրանք հանդիպում են Ալիևի ու Էրդողանի նոր պայմաններին։ Եթե այսքան տարածք էլ գործարքով հանձնես, այսքան բան ենք խոստանում անել Հայաստանի համար, մեծ փողեր բերել, ճանապարհներ բացել, երկաթուղի աշխատեցնել և այլն։ Երբ դա էլ է հանձնում, նորից երեք մատի կոմբինացիա են ցույց տալիս ու էլի անցնում շանտաժի լեզվի՝ կտաս այսքանն էլ, հակառակ դեպքում նախորդ արածների մասին աշխարհը ճշմարտությունը կիմանա։ Հիմա էլ Ալիևն ասում է՝ ճանաչիր Խոջալուրի այսպես կոչված ցեղասպանությունն ու ներողություն խնդրիր։ Կարծում եմ, Նիկոլը կանի այդ քայլը, քանի որ նրա պոչը Ալիևի ոտքի տակ է։ Սողացող պատերազմը հենց դա է, երբ աստիճանաբար ու դանդաղ քայլերով առաջ են գնում՝ մինչև հակառակ կողմի ամբողջական կազմալուծում։ 2020-ի տաք պատերազմի ժամանակ մենք ավելի քիչ տարածքներ ու ռեսուրսներ ենք կորցրել, քան 2020-2024 թվականների թվացյալ խաղաղության, իսկ իրականում սողացող պատերազմի ընթացքում։
3 5718Loading...
22
Բերետներ դեռևս միջնադարից կրել են տարբեր երկրներում, տարբեր նպատակներով՝ նկարիչներից մինչև զինվորականներ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիացի տանկիստներն սկսեցին բերետ կրել, որպեսզի տանկի մեջ եղած յուղը չքսվի գլուխներին։ Հիմա մտածում եմ, Հայաստանում ինչո՞ւ են ոստիկանության հատուկ նշանակության գումարտակին՝ մարդկանց գազանաբար ծեծող կարմիր ու սև բերետավորներին հենց այդ բերետներից հագցրել։ Ասում եմ, կարող է՞ ֆրանսիացի տանկիստների օրինակով, սրանց էլ բերետ են դրել գլխներին, որ պաշտպանվեն ժողովրդի թուք ու մուրից։
4 6297Loading...
23
Լոռու մարզպետարանը նախապես տեղյակ էր վարարումների մասին․ Լոռու մարզում հեղեղումների հետ կապված կարևոր տեղեկություններ ինձ փոխանցեցին, որոնք կարող են նաև մի շարք հարցերի պատասխաններ տալ կամ նոր հարցեր առաջացնել։ Այսպես։ 2024թ․ ապրիլի 19-ին Լոռու մարզպետարանը հայտարարություն է տարածել հնարավոր հեղեղումների մասին՝ նշելով, որ Ձորագետի վրա կառուցված ջրամբարից մինչև օգոստոս ամիս կարող են լինել ջրի բացթողումներ: Ըստ Լոռու մարզպետարանի հայտարարության՝ դա կարող է Ձորագետ և Դեբետ գետերի վարարումների պատճառ դառնալ: http://lori.mtad.am/news/item/2024/04/19/NEWS1/ սա հայտարարության հղումն է։ Ֆիքսենք, որ մայիսի 29-ի դրությամբ այն կա կայքում, իսկ եթե հանկարծ այդ լուրն անհետանա մարզպետարանի կայքից, ապա կա սքրինշոթը, որը պատկերված է ներքևի նկարում։ Հիմա շեշտը դնենք Լոռու մարզպետարանի այս հայտարարության վրա և հասկանանք, թե Ձերագետի ջրամբարից ջրի բացթողումն ինչքանո՞վ է ազդել Դեբեդի վարարումների վրա։ Բացահայտումները կարող են իշխանության համար թանկ նստել։
4 83218Loading...
24
Մենք այստեղի այսպես կոչված ներկայացուցիչներին պատասխանելու բան չունենք։ Մեր պատասխանն իրենց թելադրողներին է ուղղված։ Այսօր մեկն է թելադրողը, որը Ալիև է կոչվում։ Հենց իրեն եմ ասում՝ մենք ինչ կանենք մեր երկրում ձեր գործը չէ ու մենք ինչ անելու ենք, մեր ուզածով ենք անելու, ոչ թե ձեր։ Այսօր Հայաստանում ունեք ներկայացուցիչ, որը ձեր ուզածով է անում, բայց վաղը ստիպված եք լինելու անել այն, ինչ մենք ենք ուզում։ Բագրատ Սրբազան
3 3343Loading...
25
Յուրաքանչյուր ժողովրդի հոգևոր առաջնորդները համարվում են Աստծո հետ կապը, ովքեր կենդանության օրոք համարվում են սրբացվելուն մոտ անձինք։ Կաթոլիկների մոտ այդ սրբացվող հոգևոր առաջնորդը Հռոմի պապն է, ռուս ուղղափառների մոտ' համայն Ռուսիո պատրիարքը, Իրանում' իսլամական հոգևոր առաջնորդ Այաթոլլան, հայ առաքելականների մոտ' Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Այս անձինք սոսկ մարդիկ չեն։ Նրանք խորհրդանշում են հոգևոր արժեքները, կրոնը ամբողջության մեջ, Աստծո նկատմամբ մեր հավատը և խոնարհումը։ Այս առաջնորդներին տեսնելիս քրիստոնյա թե մահմեդական հավատավորները մեծ խոնարհումով են վերաբերվում, ծնկի են գալիս, աջը համբուրում, ստանում օրհնություն։ Դա հոգևոր արժեհամակարգ է։ Հիմա երբ Հայաստանում տեսնում եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդ Կաթողիկոսի ճանապարհը փակած ու հպարտ կանգնած ոստիկաններին, ուզում եմ հասկանալ' սրանք ո՞ր կրոնից են, ընդհանրապես, սրանք Աստծո գաղափար ունե՞ն, սրբություններ ունե՞ն, թե սրանց բոլոր սրբություններն սկսվում ու ավարտվում են համազգեստով և աշխատավարձով։ Նայում եմ, ոստիկանության մայորը վազում ու փակում հենց Կաթողիկոսի ճանապարհը։ Ես հույս ունեի, որ կգտնվի գոնե մի ոստիկան, որը այդ պահին ծնկի կգա Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիմաց և օրհնություն կխնդրի։ Բայց չէ, ոստիկանները փակում են մեր եկեղեցու առաջնորդի ճանապարհը։ Ես չեմ ուզում որևէ բան ասել էս ոստիկանների մասին։ Արդեն ասելիք էլ չկա։ Խոսքերը բավարար չեն։ Ուղղակի մեղք են այն երեխաները, որ այդ ոստիկանների զավակները լինելու դժբախտությունն ունեն և աղոթենք, որ մեր Տեր Աստծո ահեղ դատաստանին արժանանան գոնե այդ ոստիկանները, ոչ թե նրանց զավակները և հարազատները։ Ներիր նրանց, Տեր Աստված։ Քանի որ նրանք չեն հասկանում, թե ինչ են անում։
4 9423Loading...
26
Վանաձորի և Ապարանի սիրելի հայրենակիցներ, հավանական է, որ այսօր Նիկոլը կգա ձեզ մոտ։ Սարդարապատում պարտվելով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից և վախենալով գնալ դիմակայության' Նիկոլը կարծես հրաժարվել է մեկնել Սարդարապատ։ Գոնե այդպես ներքին աղբյուրներն են ասում։ Հավանական է, ոը Նիկոլը օրվա ընթացքում կգնա Լոռու մարզ' աղետի գոտի, ապա Վանաձոր կամ Ապարան։ Հենց այստեղ պիտի պատրաստ լինել փչացնելու նրա օրը և ցույց տալու, որ բոլոր տեղերում Նիկոլը մերժված է։ Խնդրում եմ, մտածեք ակցիաների սցենարների մասին և ձեր սկզբունքայնությունը ցույց տվեք թուրքի փալասին, ինչպես 1918-ին ձեր պապերը նույն սկզբունքայնությամբ ջարդեցին թորքին։ Դուք պատրաստ եղեք, մինչև ներսից հստակ իմանանք Նիկոլի օրակարգը։
4 0795Loading...
27
Կգնա՞ արդյոք Նիկոլը Սարդարապատի հուշահամալիր. Գիտեք, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման անդամները այսօր գիշերելու են Սարդարապատի հերոսամարտի համալիրի տարածքում' առավոտյան թույլ չտալու Նիկոլի մուտքը այդ հատված։ Մայիսի 28-ին լրանում է Թուրքիայի դեմ հայկական բանակի տարած հաղթանակի և հայկական պետականության վերահռչակման 106-ամյակը։ Արդեն տեղեկություններ են հասնում, որ լուսադեմին մոտ կարմիր բերետավորներին կարող են ֆաս հրաման տալ Սարդարապատում հաստատված մեր հայրենակիցների վրա և Եռաբլուրի նման ուժով բացելու տարածքը, որից հետո Նիկոլը հաղթական կմտնի հուշահամալիր։ Այսօր ինքս էլ Սարդարապատում էի, մեր հայրենակիցների հետ զրուցում էի, քայլում տարածքում և մտածում, որ Նիկոլը դժվար թե վաղը Սարդարապատ գնա։ Ասեմ ինչու։ 1. Սարդարապատը խորհրդանշում է Հայաստանի հաղթանակը Թուրքիայի նկատմամբ, և թուրքերի ոտքի տակ փալաս դարձած անձը դժվար թե համարձակություն ունենա նշելու այդ հաղթանակը։ Առավել ևս, որ հիմա Հայաստանի իշխանությունն ընտրել է թուրքասիրության ուղին։ 2. Նիկոլն էլ է հասկանում, որ ինչքան բիրտ են լինում ոստիկանները, այնքան հանրությունը ավելի վատ է տրամադրվում իշխանության նկատմամբ ու ավելի է համախմբում Բագրատ Սրբազանի շուրջը։ Հետևաբար Նիկոլը կարող է խուսափել մեծ ծավալի բախումներից և խայտառակվելուց։ 3. Չգալով Սարդարապատ' Նիկոլը կարող է փորձել մեկ զարկով երկու, նույնիսկ երեք նապաստակ խփել։ Ավելի կոնկրետ' ա) Սարդարապատի մոտ ժողովրդի դիմադրության հետևանքով չխայտառակվել, բ) Գնալ Լոռու մարզ և հայտարարել, թե ինքը իբր թե մտահոգված է հեղեղումների ենթարկված մարդկանց հոգսերով, գ) Գնալ Վանաձոր կամ Ապարան և հայտարարել, թե ինքը այնտեղ է տոնում մայիսի 28-ը։ 1918-ին կռիվ եղել է ոչ միայն Սարդարապատում, այլև Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում (Վանաձոր): Նշված երեք տարբերակներն էլ իրատեսական են, հետևաբար Սրբազանի առաջնորդած շարժման որոշում կայացնողները պետք է հաշվի առնեն դրանք ու աջակիցների խմբեր ունենան հատկապես Ապարանում և Վանաձորում, որ այնտեղ էլ Նիկոլին թույլ չտան որևէ քայլ անել։ Ամեն դեպքում պատրաստ լինենք ինչպես ոստիկանական ահաբեկչության, այնպես էլ Նիկոլի կողմից Լոռու մարզի և Ապարանի պոդյումների։ Հիշենք, որ հաղթանակը նրանն է, ով մեկ քայլ առաջ է տեսնում ու համապատասխան գործողություններ պլանավորում։
3 7636Loading...
28
Աչքաթող չենք արել Լոռու և Տավուշի ջրհեղեղի ենթարկված մեր հայրենակիցներին։ Երեկ ամբողջ օրը և այսօր իմ բազմաթիվ ընկերներ կամավոր ներգրավվել են ինչպես փրկարարական աշխատանքներում, այնպես էլ բնական (կամ արհեստական) աղետից տուժած մարդկանց օգնելու, տներում տեղավորելու կամ ջրածածկ եղած տները մաքրելու գործում։ Շնորհակալ եմ այն ընկերներին, ովքեր արձագանքեցին իմ խնդրանքին ու արագ մեկնեցին հատկապես Լոռու մարզի հեղեղված բնակավայրեր' հասցեական օգնության։ Սիրելի Լոռեցիներ և Տավուշեցիներ, օգնության կարիքի դեպքում խնդրում եմ գրել ինձ։ Ընկերներիս հետ կփորձենք լուծել ձեր առաջնային կարիքները։
4 1220Loading...
29
Անել հնարավոր ամեն բան' Նիկոլի իշխանության աշխատանքը անհնար դարձնելու համար։ Եթե մեզ հաջողվի արգելափակել ճանապարհները, ապա ոստիկանները չեն կարողանա ամբողջովին իրականացնել Նիկոլի հրահանգները, ինչը իր հերթին կբերի իշխանության պարալիզացման։ Անհրաժեշտ է խաղաղ անհնազանդության ակցիաներով ստիպել ոստիկանության ղեկավարներին զեկուցել Նիկոլին, որ իրենք անզոր են' պահելու թուրքական իշխանության գոյությունը։ Հանառորեն, սիրելի հայրենակիցներ։ Ամբողջ Հայաստանը պետք է դառնա ազգային պայքարի ուղի։
3 9011Loading...
30
⚡️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ հայրենակիցներ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն (Սրբազան պայքար) աջակցելու համար գործատուի կողմից (պետական կամ ոչ պետական համակարգում) Ձեր հանդեպ իրականացված որևէ ոչ իրավաչափ գործողության դեպքում՝ ներառյալ աշխատանքից ազատումը կամ աշխատանքից ազատման սպառնալիքը, կարող եք դիմել «ԹԵԺ ԳԻԾ» նշված տարբերակներից որևէ մեկով՝ հեռ.՝ 096 492984, էլ. հասցե՝ [email protected] «Թեժ գիծը» հավաքագրում է տեղեկատվությունը՝ Ձեր խնդրի անհատական քննարկման և աշխատանքի վերականգնման ապահովմանն աջակցելու նպատակով: Տեղեկատվության հանրայնացումը կարող է տեղի ունենալ միայն Ձեր ցանկությամբ կամ համաձայնությամբ: «Թեժ գիծը» գործում է ամեն օր 9:00-22:00:
3 9132Loading...
31
Մի կողմից իշխանության մանկլավիկները գյուղերում փորձում են վախեցնել Արցախցիներին, թե մայիսի 26-ի մեծ հանրահավաքին մասնակցելու դեպքում նրանց կվտարեն գյուղից, մյուս կողմից իշխանության իրավապահները սարքովի գործեր են հարուցում Արցախում պաշտոն ունեցած և ներկայումս Արցախցիների վրա ազդեցություն ունեցող մարդկանց նկատմամբ։ Նախորդ օրը ձերբակալեցին Ասկերանի քաղաքապետին, այս գիշեր էլ' Մարտակերտի քաղաքապետին։ Չի բացառվում, որ առաջիկա օրվա ընթացքում կփորձեն շարքից հանել Մարտունու, Շուշիի, Ստեփանակերտի վարչակազմերի ղեկավարներին, քաղաքապետերին։ Այս ձերբակալությունների նպատակն է մեկուսացնել ակտիվ Արցախցիներին, ինչի հետևանքով սովորական մարդիկ կարող են վախենալ և զերծ մնալ Սրբազան պայքարին մասնակցելուց։ Բայց խնդիրն այն է, որ Նիկոլն ու նրա մանկլավիկները լավ չեն ճանաչում Արցախցիներին։ Սրանք չգիտեն, թե ով է Արցախցին, ինչպես է թշնամուն ծնկի բերել ու եթե չլիներ Նիկոլի դավադիր գործարքը, Արցախը չէր հանձնվի։ Սրանք նաև չգիտեն, որ Արցախցիները սպառնալիքից չեն վախենում ու կարող են ավելի բորբոքել։ Երեկ Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող մի Արցախցի հայրենակից ասում էր' գյուղապետը կանչել էր և մատ էր թափ տալիս, թե չմասնակցեք հավաքներին։ Ասացինք, այս սպառնալիքից հետո հաստատ գնալու ենք , դու էլ մատդ ներս քաշիր, այլապես հակառակ ուղղությամբ կգնա... (էթիկայից ելնելով' շարունակությունը թողնում եմ ձեր երևակայությանը): Արարատի մարզի Նոր կյանք գյուղում ինչ-որ մանր-մունր խաղամոլներ են ակտիվացել, փորձում են վախեցնել մարդկանց։ Արամ անունով մի ջահել համարձակվում է մարդկանց սպառնալ։ Անձամբ եմ զբաղվելու դրա հարցերով։ Միայն օրենքի շրջանակում, բայց խստագույնս։ Սիրելի Արցախցիներ, շան տեղ չդնեք դրանց սպառնալիքները։ Ոչինչ չեն կարող անել' ոչ տներից վտարել, ոչ էլ զրկել պետական սոցիալական աջակցությունից։ Իրենց հոր տնից չեն բերել, որ զրկեն։ Գյուղն էլ իրենց սեփականությունը չի, որ թողնեն կամ վտարեն։ Հերները կանիծվի, մեկը փորձի մի Արցախցու վտարել մի տեղից։ Հիշեք, կծան շունչը հաչան չի լինում։
5 5569Loading...
32
Media files
4 3956Loading...
33
Արարատի մարզից այսօր արդեն 4-րդ ահազանգն եմ ստանում, որ տեղական իշխանիկները հանդիպում են գյուղերում բնակվող Արցախցիների հետ ու պահանջում հանկարծ չմասնակցել մայիսի 26-ին սպասվող Սրբազան պայքարի մեծ հանրահավաքին։ Սպառնում են, թե մասնակցելու դեպքում Արցախցիներին կվտարեն տվյալ գյուղից։ Արդեն որոշ պաշտոնյաների անուններ կան մոտս։ Սիրելի Արցախցիներ, խնդրում եմ նման դեպքերում ինձ կոնկրետ անուններով տեղյակ պահեք, նաև թքեք այդպիսի պաշտոնյայի դեմքին ու ասեք, որ իրենք էդքան չկան, որ կարողանան հային վտարել Հայաստանի որևէ վայրից։ Արցախցի տղամարդկանց առաջարկում եմ ամենավերջին հայհոյանքը տալ այդ սպառնալիքը հնչեցնողին։ Դիմում եմ ՀՀ իրավապահ մարմիններին։ Շուտով հանցագործության մասին հաղորդում են տալու ազգամիջյան թշնամանք հրահրելու և պաշտոնական դիրքի չարաշահման համար։ Կոնկրետ պաշտոնյաների անուններ են տրվելու։
4 8758Loading...
34
Էգոիզմը, եսակենտրոնությունը մարդկային բնույթի ամենամերժելի երևույթներից մեկն է, երբ սեփական անձը և նրա ցանկությունները վեր են դասվում ամեն ինչից։ Էգոիզմը կործանարար հետևանքներ է ունենում ամենուր' անձնական հարաբերություններից մինչև պետական կառավարում և քաղաքականություն։ Արցախի հանձնումը ևս էգոիզմի հետևանք էր, երբ կոնկրետ մարդիկ իրենց անձի փրկության համար զոհաբերեցին հայրենիքը։ Այսօր էլ տեղի ունեցող իրադարձությունները էգոիզմի դրսևորում են։ Մարդիկ վախենում են կորցնել իրենց հարստությունը և թիկնապահներին, դրա համար պատրաստ են զոհաբերել ամբողջ երկիրը։ Էգոիզմը կուրացնում է մարդուն։ Կույր մի եղեք։ Սեփական անձից առավել սիրեք ուրիշներին, սիրեք ձեր մտերիմ մարդկանց, սիրեք հայրենիքը։ Այլապես ես-ը մենակ է մնում, երբ կենտրոնանում եք միայն ես-ի վրա։
4 2010Loading...
35
Կիրանցում մարդիկ այրում են իրենց տները․ Կրկին նույն իրողությունն է, ինչ եղավ Աղավնոյում, Բերձորում և Արցախի շատ ու շատ այլ բնակավայրերում։ Մարդկանց հանում են իրենց տներից, խլում տասնամյակների ընթացքում ստեղծածն ու տալիս թշնամուն։ Եվ դա արվում է Հայաստանի իշխանության ձեռքով։ Դա արվում է, քանի որ Հայաստանի ղեկավարները դարձել են թշնամու ոտքի տակի փալաս և անում են այն, ինչ իրենց հրահանգում են Բաքվից ու Անկարայից։ Տավուշի մարզի Կիրանց գյուղում մարդիկ սկսել են քանդել իրենց կառույցները, այրել տները, իսկ հայտնի կամրջի մոտ, որտեղով մենք միշտ անցնում ենք դեպի Նոյեմբերյան գնալիս, արդեն խանութն են հանում։ Այսպես հանձնվում է ամեն ինչ․․․ ամեն ամեն ինչ։ Վառվում են մարդկանց կենսագրություններն ու կյանքի իմաստը։
8 52815Loading...
36
ՀՀ Քննչական կոմիտեն ավելի վատ է հիմար ու ծիծաղելի տեսանյութեր տարածում, քան նույնիսկ Perfect TV-ն։ Մի քանի օր առաջ էլ տարածել էին, թե մարդկանց 3000 դրամ տալով՝ շրջագայության անվան տակ խաբել տարել են Կիրանցի ընդդիմադիր ակցիային։ Այսինքն մարդուն համ փող տան, համ էլ տանեն շրջագայության։ Հիմարությունն ինչքան մեծ է, այնքան շատ են հավատում դրան։ Քննչական կոմիտեին մի հուշում անեմ։ Մի քանի շաբաթ առաջ ես էլ ավտոբուս վերցրի ու 20-ից ավելի մարդկանց տարա սկզբում Կիրանց, մի քանի օր հետո էլ՝ Դիլիջան՝ միանալու Սրբազանի առաջնորդած երթին։ Կարող եք ինձ վրա էլ քրեական գործ հարուցել։ Մանավանդ դրա փորձը ունեք, համ էլ ձեր գործողությունները տրամաբանության հետ կապ չունեն և ուղիղ վարչապետի գրասենյակից են գալիս։ Բայց մի խնդիր կա։ Լևոն Քոչարյանին ո՞նց գտնենք, որ մի կադր նկարեք միասին։Բայց կարող եք մոնտաժել։ Իսկ հեգնանքը եթե մի կողմ թողնենք։ Մի բանի համար եմ ափսոսում։ Որ Գոռ Աբրահամյանի նման կայացած մասնագետն ու մարդը աշխատում է այդ անորակ համակարգի մամուլի քարտուղար։ Գոռը կարգին մարդ է, անկեղծորեն ափսոս է, որ Քննչական կոմիտեի այդ անբարո և հիմար տեսանյութերը հետո կապվելու են նրա անվան հետ։
4 3011Loading...
37
Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ընթացքին, այսօր հայտարարել է, որ շարժման առաջնորդները, ընդդիմադիր գործիչները և այլն, կարող են, մեռնել կամ բանտարկվել, կամ այլ կերպ հալածվելլ։ Իշխանական պատգամավորն, ըստ էության, Ազգային Ժողովի ամբիոնն օգտագործում է ժողովրդին ու մեզ սպառնալու համար։ Այն նույն ժողովրդին է սպառնում, որի հազարավոր զավակներ այդ նույն իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում զոհվել են սահմանին։ Նաև արցախցիներին է սպառնում՝ ասելով, որ եթե շարունակեն մասնակցել ցույցերին կզրկվեն նպաստներից ու ապագայում բնակարան ստանալու հնարավորությունից։ Իրենք սպառնում են ունեզրկմամբ ու սպանությամբ։ Դա պարզ պատկերն է, թե մենք ինչ ենք ուզում, իրենք ինչ են ուզում։ Այդ վարքագիծը, որը մինչ այդ թաքնված էր, հիմա դրսևորվում է։ Բայց գիտե՞ք ինչն է ամենահետաքրքիր և կարևոր հանգամանքը։ Այն, որ մեզ միայն Սուքիասյանը չի սպառնում։ Նման սպառնալիքներ մենք ավելի վաղ ենք ստացել։ Բացեք թուրքական մամուլը և տեսեք, թե ինչ է գրում Էրդողանի զարմիկ Զենգիզ Էրիկին պատկանող «SüperHaber.com» էլեկտրոնային պարբերականը։ Ահա վերնագիրը. «Ո՞վ է սպանելու Բագրատ սրբազանին... Մեղքը գցելու են թուրքերի վրա»: Հոդվածում նշվում է, իբր հենց հայերն են սպանելու Բագրատ Սրբազանին ու մեղքը գցեն Թուրքիայի կամ Ադրբեջանի հատուկ ծառայությունների վրա։ Ու հիմա երբ համադրում ենք Սուքիքասյանի ասածն ու Էրդողանի ընտանեկան թերթի գրածը, պատկերը շատ ավելի հստակ է դառնում։ Մեր ժողովրդի թշնամիները լավ են հասկանում, թե ինչի մասին է այս պայքարը։ Նրանք լավ են գիտակցում, որ հայ ժողովուրդն ուղղելու է իր մեջքը և ճշմարտությունը հաղթելու է ստին։ Նրանք լավ գիտեն, որ Հայաստանի ու հայ ժողովրդի անվերջ ստորացման այս շղթան շուտով կտրվելու է։ Դրա համար էլ սպառնում են։
3 0907Loading...
38
Media files
3 8801Loading...
39
Անգեղակոթի 2021-ի դեպքի մասին ճշմարտությունը․ Նիկոլի քարոզիչները պարբերաբար մեջտեղ են գցում «Անգեղակոթի կռիվ» արտահայտությունը՝ փորձելով մարդկանց մեջ ապատեղեկատվություն տարածել իբր թե Սիսիանի այդ գյուղում իմ կամ ընկերներիս դեմ ինչ-որ հարձակման մասին։ Ի՞նչ է եղել իրականում։ 2021թ․ նոյեմբերի 20-ին գաղափարակից ընկերների հետ մեկնել էինք Գորիս՝ իրազեկման ակցիաներ անելու և ավտոերթով Երևան վերադառնալու համար։ Գորիսում ոստիկանության որոշ ծառայողներ «պոչ» էին նստել մեր մեքենաներին ու հետևում էին, թե ուր ենք գնում, ում հետ ենք հանդիպում։ Արդյունքում մենք կանգնեցրինք այդ ապիկար ոստիկաններին ու ամոթանք տվեցինք, իրենք բառացիորեն փախան։ Տեսանյութ էլ կա։ Երևան վերադարձին Սիսիանի Անգեղակոթ գյուղի մոտ մեր ընկերներից Մարինա Խաչատրյանը որոշեց ուղիղ եթերում պատմել Անգեղակոթին սպառնացող վտանգների մասին՝ շեշտելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարքը, որի մասին այն ժամանակ անթաքույց խոսում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Մարինայի ուղիղ եթերի ժամանակ ինձ մոտեցավ Անգեղակոթի մի տղամարդ բնակիչ ու հարցրեց մանրամասները։ Դժգոհեց, որ մեծ պայքար չի լինում Նիկոլի դեմ, որ իրենք էլ վստահեն ու դուրս գան։ Այդ պահին մեկ այլ մեքենա մոտեցավ։ Դա տեսնելով՝ Անգեղակոթի բնակիչ տղամարդը ինձ ասաց, որ զգուշանամ այդ մեքենայի վարորդից։ Ասաց, որ Սևակ անունով այդ մարդը դպրոցի տնօրեն է կամ նման մի բան ու մոլի նիկոլական։ Իրոք, մոտեցավ Սևակը և Մարինային սկսեց վիրավորել, ապա շրջվեց իմ կողմը և ինձ ստախոս անվանեց։ Մարինա Խաչատրյանի ուղիղ եթերում էլ տվյալ անձին սկսեցի հանդարտ տոնով բացատրել, որ ինքը հիմար է։ Այդ ընթացքում էլի մարդիկ եկան, որոնք Սևակ անունով այդ սադրիչին բառացիորեն քաշեցին տարան՝ ասելով, որ մարդիկ զզվել են նրա նիկոլական արարքներից։ Ու մինչ ես բարեկամաբար զրուցում էի Անգեղակոթի մի խումբ բնակիչների հետ՝ սպասելով Մարինայի ուղիղ եթերի ավարտին, հանկարծ մեծ արագությամբ մի սմբուկագույն ժիգուլի մոտեցավ, կանգ առավ, և միջից իջան 4-5 հոգի 60-70 տարեկան տղամարդիկ։ Սրանք սկսեցին մեզ հայհոյել ու փորձեցին քարերով հարվածել։ Ակնհայտ էր, որ սադրանք է։ Տեղացիները զգուշացրին, որ դրանք գյուղի հարբեցողներից են, որոնց հաջողությամբ օգտագործում են Նիկոլի պաշտոնյաները։ Մեզ համար պարզ էր, որ դրանց ուղարկել են կռիվ հրահրելու, ապա այդ կռվի պատճառով մեզ վրա քրեական գործեր կարելու համար։ Ու քանի որ սադրիչները տարեց մարդիկ էին, փորձել էին նրանց միջոցով անել ամեն տեսակի անամոթություն։ Ես մոտեցա այդ սադրիչներից մեկին ու հանգիստ տոնով ասացի, որ չշարունակի հայհոյել, այլապես ես իրենից ավելի խայտառակ բառեր կարող եմ ասել։ Այդ պահին նկատեցի, որ 2 հոգի հարձակվել են մեր Արթուր Գրիգորյանի վրա և փորձում են նրան խփել։ Արթուրը կարող էր ամեն մեկին մի մուշտիով գետնին տապալել, բայց համառորեն զսպում էր իրեն։ Սկսվեց հրմշտոց, որին մոտ 100 մետրից հանգիստ հետևում էին ոստիկանները՝ սպասելով ծեծկռտուքի։ Անգեղակոթի խելամիտ բնակիչների հետ ճիշտ գնահատելով իրավիճակը՝ սադրիչներին հրեցինք մի կողմ, ապա իմ ընկերներին համոզելով նստեցրի մեքենաները, որ շարժվենք։ Ես ինքս մոտեցա Անգեղակոթցիներին և ներողություն խնդրեցի պատահածի համար։ Իրենք էլ իրենց կողմից ներողություն խնդրեցին համագյուղացի հարբեցող մի քանի հոգու արած սադրանքի համար։ Թե հետո այդ տարեց մարդկանց տարան գյուղում ինչ դաստիարակչական աշխատանք արեցին, չգիտեմ։ Մենք վերադարձանք Երևան, իսկ Սիսիանի ոստիկանները այդպես էլ չստացան իրենց սպասած կռիվը, որ ձերբակալեին մեզ։ Սա է եղել ամբողջը, որը փչելով տարածում են Նիկոլի քարոզիչները, իբր թե Անգեղակոթում չգիտեմ ինչ բախումներ են եղել։ Հուսով եմ, այս տարեց սադրիչները գոնե հիմա հասկանում են, թե Նիկոլի սրիկաները իրենց ինչպես են օգտագործել։ Թեպետ հարբեցող մարդկանց համար կարևորը հասկանալը չէ, հարբելն է։
5 1114Loading...
Բիզնեսը սիրում է մրցակցություն, որտեղ թույլերը պարտվում են նորարարներին ու համառներին։ gg taxi-ն այս հարցում ունի իր յուրահատկությունը' ոչ միայն նորարար ու համառ է, այլև ազգային ու նվիրյալ։ Բայց իշխանությունը փորձում է ծնկի բերել ամեն ազգային, այդ թվում gg-ին ու իմ ընկեր Խաչատուրին։ Խաչատուրին ճանաչում եմ ավելի քան 10 տարի ու երբեք չեմ տեսել նրա թուլանալը։ Հիմա էլ չի թուլանա, բայց մենք պիտի օգնենք նրան։ Եկեք ամեն կերպ կանգնենք gg-ի կողքին, շատ մարդկանց ներգրավենք նրա ծառայությունների մեջ, որ իշխանության հարձակումը հակառակ արդյունք տա։ Ներբեռնեք gg հավելվածը և դուք էլ օգնեք ազգայինին։
Hammasini ko'rsatish...
👏 81👍 46 20
Վերջին օրերին Հայաստանի քաղաքական իշխանությունը գործի է դրել բոլոր ուժային կառույցների ռեսուրսները' երկրում բռնաճնշումներ իրականացնելու և ընդդիմադիր գործիչներին ճնշման ենթարկելու համար։ Հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից տեղի ունեցած բռնարարքները, հաջորդ օրերին ընդդիմադիր ակտիվիստների և քաղաքական գործիչների խոշտանգումները, հետապնդումները և ձերբակալությունները, բիզնեսի նկատմամբ ճնշումները ցույց են տալիս Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության թուլությունն ու վախերը։ Հայաստանի իշխանության գործադրած ապօրինի և ոչ ժողովրդավարական քայլերը խաթարում են երկրի արտաքին վարկը և պատճառ դառնում հետագա խնդիրների համար։ Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը խստորեն դատապարտում է իշխանության գործողությունները' հիշեցնելով, որ ամեն ինչ ունի բումերանգի էֆեկտ։
Hammasini ko'rsatish...
36👍 24🤔 3
Ռուս քաղաքագետ և լրագրող, Կրեմլի մերձ շրջապատի անդամ համարվող Մոդեստ Կոլերովը բացահայտումներ է արել 2018թ. Նիկոլի իշխանության գալու մասին։ Մեջբերում եմ "Հրապարակ" թերթին տված հարցազրույցի առանցքային հատվածները. Մոդեստ Կոլերով. Փաշինյանի հաղթանակի գաղտնիքն այդ ամբոխների մեջ չէր, այլ որովհետեւ Սերժի իշխանությունը հանձնվեց: Դա էր նրա գլխավոր գաղտնիքը: Բացի այդ, ես հիշում եմ, որ այն ժամանակ Երեւանում հանդիպեցի նրա փեսային՝ Ձեզ հայտնի (նկատի ունի Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին-Ն.Հ), ու նա ինձ ուղղակի ապշեցրեց սենսացիոն լուրով, իսկ այն ժամանակ առաջին անգամ խորհրդարանական ընտրություններով Ազգային ժողով անցավ «Իմ քայլը» խմբակցությունը, կարծես թե 8 տոկոս էին ստացել: Եվ ահա, Միկան (Միքայել Մինասյանը -Ն.Հ.) ինձ ասում է՝ այս կուսակցությունը հաջորդին վերցնելու է մեծամասնությունը: Հարց. Ձեզ դա անձամբ ասել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյա՞նը: Մոդեստ Կոլերով. Այո, Փաշինյանի՝ իշխանության գալուց մի քանի տարի առաջ: Ես էլ հարցրի՝ ինչի՞դ է պետք դա։ Ասաց՝ դե այդպես։ Իհարկե, դա ասաց ինձ դեմառդեմ, մենք նստած էինք ռեստորանում, հաց էինք ուտում: Ես դա երբեք ոչ ոքի չեմ պատմել՝ հիմա եմ Ձեզ պատմում այդ մասին: Ես դա կարող եմ բացատրել այսպես․ որ հարգարժան, շատ խելացի եւ շատ ուժեղ քաղաքական աշխատակից Միքայել Մինասյանը մտածում էր, որ ինքը կարող է կառավարել նման խորհրդարանը: Դե, ինքն այդպես մտածում էր, իրեն այդպես թվաց: Բայց այդ հարցում ես տեսնում եմ որոշակի փոքրիկ բացատրություն, թե ինչու Սերժը հանձնվեց, այսինքն, նրանք վաղուց դիտարկում էին Փաշինյանին որպես հնարավոր կառավարելի ֆիգուր, եւ Փաշինյանը նրանց հիասթափեցրեց՝ նրանք չկարողացան կառավարել նրան: Սերժը դրա համար էլ նահանջեց նրա առաջ, որ նման տպավորություն լիներ, որ իրենք ինչ-որ կերպ կկարողանան ղեկավարել նրան, այլապես Միկան դրանից մի քանի տարի առաջ ինձ այդ մասին չէր ասի: Նոր էին ընտրություններն անցել, «Իմ քայլն» անցել էր 8 տոկոսով: Ես ասացի` ո՞նց կարող է 8 տոկոսով կառավարություն կազմել եւ մեծամասնություն դառնալ, Միկան ինձ ասաց՝ դե, հաջորդին կլինի դա: Հիմա տեղի ունեցող իրադարձությունների իրական բնույթը գնում է դեպի բավականին վաղ տրամադրությունների խորքը, ե՛ւ Սերժի, ե՛ւ Նիկոլի կողմից, որ նրանք կարծում են, որ իրենք կարող են կառավարել տարերքը, իսկ տարերքը կառավարել անհնար է:
Hammasini ko'rsatish...
🤔 35👍 14🔥 3 2
Իրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացրել Արաքսի ափին՝ Նախիջևանի սահմանին: Զորավարժանքների հայտարարված նպատակը ահաբեկչության դեմ պայքարը և փորձի փոխանակումն է: Իրանն ու Ադրբեջանը վերջին տարիներին առաջին անգամ են համատեղ զորավարժություն անում։ Մինչդեռ 2019-ի վերջից մինչև 2022-ի դեկտեմբեր ամիսը ներառյալ Իրանը բազմաթիվ անգամներ Հայաստանին առաջարկել է համատեղ զորավարժություն անցկացնել Սյունիքում' ընդդեմ Ադրբեջանի, Թուրքիայի և Անգլիայի։ 2020-ի պատերազմի օրերին առնվազն 3 անգամ Իրանը առաջարկեց իր ՀՕՊ և ՌԷՊ միջոցներով միջնորդավորված օգնությունը ցույց տալ հայկական կողմին, բայց մեկնած ձեռքը մնաց օդում կախված։ Հայաստանը շարունակում է մերժել բնական դաշնակիցներին' բարեկամներ փնտրելով օվկիանոսից այն կողմ։ Դրա հետևանքով կորցնում ենք դաշնակիցներին, ձեռք չենք բերում նոր դաշնակիցներ։ Հետո կմեղադրենք, թե Իրանը բարեկամություն է անում մեր թշնամու հետ, մենք մենակ ենք։ Մենք մենակ չենք, մեր իշխանությունն է անհայրենիք ու հիմար։
Hammasini ko'rsatish...
👍 134 9🤔 4👏 2
Այն, որ Բելառուսի իշխանությունը միշտ թշնամաբար է վերաբերվել Հայաստանին, և ՀԱՊԿ -ն մեռելածին կառույց է, երբեք չի եղել Հայաստանի ու Արցախի համար անվտանգային պատնեշ, վաղուց էր հայտնի։ Բացի Բելառուսից, ՀԱՊԿ կազմում Ադրբեջանի կողքին են միշտ գործել նաև Ղազախստանը, Ղրղզստանը և մյուսները, Ռուսաստանն էլ' ըստ նպատակահարմարության։ Էդ հիմա է Նիկոլ Փաշինյանը աղաղակում, թե ՀԱՊԿ -ն ու հատկապես Բելառուսը մեր թշնամիների կողքին են եղել, բայց այն ժամանակ, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ էր կանչում հայ ազդեցիկ գեներալ Խաչատուրովին ու համաձայնություն տալիս Ադրբեջանում սեփական բիզնես ունեցող, Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի փաստացի գործակալ, Բելառուսի ԱԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությանը, ինչո՞ւ չէր լսում Հայաստանի փորձագետների զգուշացումները։ 2019-ին Նիկոլը չգիտե՞ր, որ հենց Ստանիսլավ Զասն ու Ալեքսանդր Լուկաշենկոն են 2018թ. հունիսի 11-ին միասին իրագործել Ադրբեջանին մեծ քանակությամբ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մատակարարումը։ Թե՞ Նիկոլը չգիտեր, որ դեռևս 2016թ. նոյեմբերի 30-ին Բաքվում Իլհամ Ալիևը Բելառուսի նախագահին պարգևատրեց Հեյդար Ալիևի օրդենով՝ Ադրբեջանի համար առանձնահատուկ ծառայություններ մատուցելու համար: Լուկաշենկոն էլ համբուրեց պարգևն ու խոստացավ արդարացնել իրենից սպասելիքները: Իհարկե, Նիկոլը ամեն ինչ էլ գիտեր, ավելին, ամեն ինչի մասնակից էր, միասին էին պատրաստվում Արցախի վաճառքին' պատերազմով հանձնելուն։ Պարզապես այն ժամանակ պետք էր, որ Բելառուսը աջակցի Ադրբեջանին, իսկ հիմա պետք է աճպարարություն անել և մեղավորներ ու դավաճաններ փնտրել, երբ նույն Լուկաշենկոն ու ամբողջ ՀԱՊԿ -ն երբեք էլ մեզ դաշնակից չեն եղել։ Սա առաջին անգամ չէ, որ ասում եմ, բայց հիմարները միշտ խուլ են, երբ իրենց հրահանգված է խուլ լինել։
Hammasini ko'rsatish...
👍 86 12
ՀՐԱՏԱՊ Սիրելի հայրենակիցներ, այսօր երեկոյան մի քանի րոպե իմ հեռախոսի համարը դարձավ անհասանելի, որից րոպեներ անց արգելափակվեց նաև Ֆեյսբուքի էջը։ Հետո ընկերներս տեղեկացրին, որ Ֆեյսբուքի իմ անձնական էջում հրապարակվում են թշնամու քարոզչական նյութեր։ Խնդրում եմ ընդունել ի գիտություն։ Այս պահին մասնագետ ընկերներս զբաղվում են Ֆեյսբուքի իմ էջը վերականգնելու ուղղությամբ։
Hammasini ko'rsatish...
111👍 39🤔 8👏 1
ՔՊ -ական հերթական չինովնիկն ինձ սպառնում է դատարանով։ Իրենք վստահ են, որ դատավորներին կպարտադրեն նույնիսկ ասել, որ մածունը սև է։ ՔՊ -ի մանր ու մեծ մանկլավիկների ձեռքով սարքած այս պահին իմ դեմ 4 դատական գործընթաց կա, 1-ը' պրիմիտիվ քրեական գործով։ Արդեն առնվազն 3 դատավոր ինքնաբացարկ է ներկայացրել' հրաժարվելով մասնակից լինել այդ անբարո հրահանգներին։ Դեռ ոչ մի գործով ՔՊ -ն ու նրա մանկլավիկները հաջողության չեն հասել։ Ավելին, նույնիսկ մեկ գործով' կապված Դանիել Իոաննիսյանի քրոջ կողմից պատերազմի ժամանակ Արցախում ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների նկարահանման հետ, դատախազությունը շտապ փակեց գործը' թերևս հասկանալով, որ իրենց համար անցանկալի նոր փաստեր կարող են ջրի երես դուրս գալ։ Մյուս պատվերով գործերով ոչ դատավորները, ոչ ՔՊ -ի փաստաբանները չեն կարողանում լուրջ փաստեր գտնել իմ դեմ ու հաճախ դիմում են ակնհայտ օրինազանցությունների, ինչի համար հետո խիստ պատժի կենթարկվեն հատկապես որոշ քննիչներ և դատավորներ։ Հիմա սրանք արդեն ոմն Արմեն Փամբուխչյանի դեմքով ուզում են ևս մեկ գործ պատվիրել իմ դեմ։ Թող փորձեն, բայց ամեն դեպքում խորհուրդ հարցնեն նախորդ պատվերով գործերի նախաձեռնողներից։ Կմարսե՞ն։ Փորձեք, բայց հիշեք Չարենցի հայտնի խոդքերը. Չնչին, ինչպես Արարատին նետած քար, Դավերը սև մարդուկների այդ անկար...
Hammasini ko'rsatish...
👍 61 9
2020-ի հոկտեմբերի վերջին Արցախ եկան ՀՀ ԱԻՆ փակ բեռնատար մեքենաներ' բերելով հումանիտար ապրանք' կարտոֆիլ, կաղամբ և նման այլ սնունդ։ Մեր ջոկատը, որ Արցախի տարբեր վայրերում զբաղված էր զորքի համար սննդի ու զենքի բեռնաթափումներով ու տեղափոխումն խերով, փոխգնդապետից առաջադրանք ստացավ մեկնել Ննգի գյուղի ճանապարհին կառուցված պահեստ և օգնել ՀՀ ԱԻՆ -ի աշխատողներին։ Մեքենաները դատարկելուց հետո ԱԻՆ -ի մեքենաների վարորդները ասացին, որ պիտի դատարկ վերադառնան, քանի որ Բերձորում մարդկանց պիտի վերցնեն։ Մեր ջոկատից Հայկը թույլտվություն ուներ 2 օրով Երևան գնալու։ Խնդրեցինք, ԱԻՆ -ի մեքենաներից մեկով մեկնեց։ Ճանապարհին զանգեց, թե խայտառակություն է։ Բերձորի մոտ մեծ թվով դասալիքներ լցվել են ԱԻՆ փակ բեռնատարները և գնում են Երևան։ Վարորդները արդարանում էին, թե հրամանը վերևից է։ Ես ինքս մեկնեցի Ստեփանակերտ և Արցախի ԱԻՆ ծառայողներին տեղեկացրի խնդրի մասին։ Մտահոգվեցին։ Խոստացան զբաղվել այդ հարցով, բայց օրեր անց աշխատանքից ազատվեցին։ Այդ օրերին ՀՀ ԱԻՆ փոխնախարարը ՔՊ -ական Արմեն Փամբուխչյանն էր, ով այդ պաշտոնին նշանակվել էր պատերազմից մեկ շաբաթ առաջ ու համակարգում էր ԱԻՆ մի շարք աշխատանքներ։ Հիմա նույն անձը սպառնում է դիմել համապատասխան մարմիններին, որ ճշտեն իմ խոսքի իսկությունը' ինձ անձնապես վիրավորելով ու մեղադրելով ստախոսության մեջ։ Ես հասկանում եմ, որ քանի դեռ Հայաստանում գործում է ՔՊ -ի անբարո և անհայրենիք իշխանությունը, չի կարող լինել ոչ արդարադատություն, ոչ էլ ճշմարտության բացահայտում, բայց կրկնում եմ խոստումս' իշխանության մեջ դեռ իրեն չգտած ոմն Արմեն Փամբուխչյանը, ով պատերազմի օրերին ԱԻՆ փոխնախարար էր, պատասխան կտա ԱԻՆ -ի կողմից արված բոլոր քայլերի համար։ Եթե կուզեք այլ մանրամասներ, իրավապահ մարմիններին առաջարկում եմ ընթացք տալ, գուցե գործ հարուցել, ճիշտ նույնկերպ, ինչպես հարուցվեց ու հասկանալի պատճառներով կիսատ մնաց Դանիել Իոաննիսյանի քրոջ թեմայով։ Դա՞ էլ եք ուզում վերաբացել' նախագահականի պատի հաստությունը, էլեկտրացանցը, Շուշին։ Դա էլ էիք համարում սուտ, բա ինչո՞ւ կոծկեցիք։
Hammasini ko'rsatish...
👍 75 6👏 3
Photo unavailableShow in Telegram
👍 98 13🔥 10🤔 3

👍 115 14👏 6