cookie

Sizning foydalanuvchi tajribangizni yaxshilash uchun cookie-lardan foydalanamiz. Barchasini qabul qiling», bosing, cookie-lardan foydalanilishiga rozilik bildirishingiz talab qilinadi.

avatar

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

Ko'proq ko'rsatish
Advertising posts
3 537Obunachilar
-124 soatlar
-27 kunlar
+530 kunlar

Ma'lumot yuklanmoqda...

Обуначиларнинг ўсиш даражаси

Ma'lumot yuklanmoqda...

📌 Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 27-ին Կոտայքի մարզում հանդիպում է ունեցել «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։ 🖇 Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի գործունեությունն ու հիմնական նպատակները, կազմակերպության անդամների կողմից արտադրվող գինու արտահանման խթանմանն ուղղված քայլերն ու համատեղ իրականացվող միջոցառումները։ 🍇 Այնուհետև քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ ▪️ Անդրադարձ է կատարվել նաև  արտահանման այլընտրանքային շուկաների դիվերսիֆիկացմանը, պետության կողմից տրամադրվող աջակցության գործիքակազմին, հայկական խաղողի սորտերի պահպանմանն ու ոլորտային այլ թեմաների:
Hammasini ko'rsatish...
1
📌 ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 27-ին այցելել է Կոտայքի մարզում գործող «Սարանիստ» ընկերություն, որը զբաղվում է ապակե տարաների արտադրությամբ: Շրջայցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: 🖇️ «Սարանիստ» ընկերությունը դեռևս 2005թ.-ից սկսել է արտադրել տարաներ՝ գինու, կոնյակի, գարեջրի, հանքային ջրի, հյութերի համար։ ⚙️ Ընկերությունը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս միաժամանակ արտադրել տարբեր գույների և նշանակության ապակի, այդպիսով բավարարելով շուկայում առկա պահանջարկը։ 🤝 Հանդիպման ընթացքում նախարարին է ներկայացվել ապակու, այնուհետև կոնյակի արտադրության գործընթացն ու զարգացման ծրագրերը: Նախարարը ողջունել է ընկերության գործունեության ընդլայնման, նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու նախաձեռնությունները:
Hammasini ko'rsatish...
1
📌 Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 27-ին Կոտայքի մարզում գործող «Մանուկյան կոնյակի գործարան» ընկերությունում հանդիպում է ունեցել «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։ 🖇 Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի գործունեությունն ու հիմնական նպատակները, կազմակերպության անդամների կողմից արտադրվող գինու արտահանման խթանմանն ուղղված քայլերն ու համատեղ իրականացվող միջոցառումները։ 🍇 Այնուհետև քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ ⚙️ Այցի ընթացքում Գևորգ Պապոյանը շրջել է Մանուկյան կոնյակի գործարանում, ծանոթացել արտադրական կարողություններին։
Hammasini ko'rsatish...
6🔥 1
🎥 Աննա Դանիելյանի հարցազրույցը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հետ
Hammasini ko'rsatish...
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը շնորհավորում է Մտավոր սեփականության միջազգային օրվա կապակցությամբ։ Մտավոր սեփականությունը, լինելով երկրի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման կարևորագույն գործոններից մեկը, ապահովում է կայուն նախադրյալներ՝ նորարարության, ստեղծագործ գործունեության և մտավոր արժեքներ ստեղծելու համար, որոնք անհրաժեշտ են կայուն զարգացման նպատակներին հասնելու և կայուն ապագա կերտելու համար:
Hammasini ko'rsatish...
5🔥 2
📢 ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր Ծրագրի հիմնական նպատակն է՝ ▪Նպաստել ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների մակերեսի ավելացմանը ▪Արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը ▪Արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը ▪Գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը Առաջարկվող պայմաններն են՝ 🔹յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրել վարկ՝ առավելագույնը 3 մլրդ դրամի չափով, 🔹յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր մեկ ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի․ 🔹տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի 10 տոկոսային կետով, 🔹վարկի մարման առավելագույն ժամկետը 8 տարի է, 🔹ջերմատան կառուցման համար սահմանված առավելագույն ժամկետը 1․5 տարի է։ 📞 Խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 011 597 120 հեռախոսահամարով Հետևեք մեզ նաև այլ սոցիալական հարթակներում👇🏻 Instagram | TikTok | Facebook | Youtube
Hammasini ko'rsatish...
🔹 Արմենպրես-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշներին, ձեռքբերումներին, պետական աջակցությամբ իրականացվող և նախատեսվող ծրագրերին
Hammasini ko'rsatish...
👍 2
📌 էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը, ինչպես նաև Հայաստանում ՌԴ առևտրական ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։ 🔹 Քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, արտահանումների արդյունավետ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։ 🚛 Անդրադարձ է կատարվել Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը, առաջացող խնդիրներին և հնարավոր լուծումներին։ 🔸 Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության խթանման, գործարար կապերի ամրապնդման թեմաների վերաբերյալ։ 🖇 Կարևորվել է թվայնացման և կիբերանվտանգության ոլորտում հարաբերութունների խորացումը։
Hammasini ko'rsatish...
👍 2
📊2024թ. մարտի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ 📊2024թ․ հունվար-մարտը 2023թ․ հունվար-մարտի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.3% 📈Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 30․4%–ով 📈Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 3․7%-ով 📈Ծառայությունների ծավալն աճել է 5.0%–ով 📈Առևտրի շրջանառությունն աճել է 26.5%–ով 📈Շինարարության ծավալն աճել է 11․7%–ով 📈Արտահանման ծավալն աճել է 170.0%–ով 📈Ներմուծման ծավալն աճել է 75.8%–ով։ 📊2024թ․ մարտը 2023թ․ մարտի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 15.3% 📈Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 33․5%–ով 📈Ծառայությունների ծավալն աճել է 4․7%–ով 📈Առևտրի շրջանառությունն աճել է 30․4%–ով Շինարարության ծավալն աճել է 13․1%–ով Արտահանման ծավալն աճել է 200.0%–ով Ներմուծման ծավալն աճել է 56․2%–ով։
Hammasini ko'rsatish...
6
📌 Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 25-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին, ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դուբեին և քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը և նրա տեղակալ Սուսաննա Հակոբյանը։ 🔹 Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները, գործողությունների շրջանակը, բաղադրիչներն ու առաջնահերթ գործողությունները: 🔸Անդրադարձ է կատարվել նաև Համաշխարհային բանկի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
Hammasini ko'rsatish...
👍 1