uz
Feedback
Շողակաթ Շեմ / Shoghakat Shem

Շողակաթ Շեմ / Shoghakat Shem

Kanalga Telegram’da o‘tish

Շողակաթ Շեմ հեռուստաընկերություն

Ko'proq ko'rsatish
609
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
+27 kun
+230 kun
Postlar arxiv
📌 Մարիամ Աստվածածնի ծննդյան տոն Սեպտեմբերի 8-ին քրիստոնյա բոլոր եկեղեցիներն անփոփոխ կերպով նշում են Աստվածածնի ծննդյան տոնը, ով ըստ Աստվածաշնչի ուխտի զավակ էր և Հայ Առաքելական Եկեղեցում համարվում է մարդկության գլխավոր բարեխոսը Աստծո առջև։ Բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ, և օրը նաև Մարիամ, Մերի, Երանուհի, Սրբուհի, Պերճուհի ու Մարի անունը կրողների անվանակոչության տոնն է։ ⤵️

📌 Մի գորգի պատմություն. նախաձեռնության անդամները Մայր Աթոռում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության մասնակիցներին, ովքեր Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Տեր Հարություն վարդապետ Կիրակոսյանի առաջնորդությամբ Հայոց Հայրապետին ընծայեցին Արաբկիրի Հայորդյաց տան սաների՝ մեկ ուսումնական տարվա ընթացքում գործած ինքնատիպ վիշապագորգը։ Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց ՀԲԸՄ-ին ու նախաձեռնության մասնակիցներին և իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց Հայորդյաց տների հոգևոր տեսչին, քահանայից դասին, տնօրեններին ու մանկավարժներին։ ⤵️

📌 Սրբազան պայքարի գործով դատական նիստ. խափանման միջոցների նոր որոշումներ Սեպտեմբերի 3-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվեցին Քննչական կոմիտեի փորձագետներն ու քննվեցին մեղադրյալների խափանման միջոցների հարցերը։ Դատարանի որոշմամբ՝ Վահագն Չախալյանն ազատվեց տնային կալանքից․ նրա նկատմամբ ընտրվեց վարչական հսկողություն, իսկ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 10-ին։ ⤵️

📌 Արդյո՞ք բիզնեսն ունի ինքնություն 🔺Ինչպե՞ս է աշխարհը գլոբալացումից անցնում ապագլոբալացման՝ նաև տնտեսական ու բիզնես ոլորտում: Պարզվում է՝ գործարարությունն աշխարհաքաղաքականության շարունակությունն է: 🔺Ինչո՞վ է տարբերվում քրիստոնյա առաջնորդությունը պարզապես լավ առաջնորդությունից, և կարո՞ղ է գործարարն առաջնորդվել հավատքով ու բարոյականությամբ: 🔺Արդյո՞ք ավանդական եկեղեցու անդամ լինելը կարող է խոչընդոտել ժամանակակից մտածողությամբ բիզնես վարելուն, եթե «քրիստոնյա առաջնորդություն» տերմինն ինքնին առաջացել է արևմտյան-բողոքական մշակույթում։ Աննա Սարգսյանը զրուցել է գործարար, սոցիալական ձեռներեց Մանուկ Հերգնյանի հետ: ⤵️

📌 Սանգիբարանի հրաշագործ Ավետարանը՝ Սուրբ Շողակաթ վանքում Ամեն տարի Սուրբ Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի հիշատակության տոնին Վաղարշապատի Սուրբ Շողակաթ վանք ուխտավորաբար ժամանում են Պարսկաստանի Փերիա գավառից 1972 թվականին Հայաստան տեղափոխված հայորդիներ։ Մատենադարանից եկեղեցի է բերվում բժշկության զորությամբ հռչակված Սանգիբարանի հրաշագործ Ավետարանը։ Տոնական Պատարագը մատուցեց Սուրբ Շողակաթ վանքի հոգևոր սպասավոր Տեր Գաբրիել վարդապետ Սարգսյանը։ ⤵️

📌Մայր Տաճարի ճարտարապետությունն ու հոգևոր խորհուրդը Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը «Տաղավարում» զրուցել են Միածնաէջ Տաճարի ճարտարապետության, պատմության ընթացքում կրած փոփոխությունների և վերջին հիմնանորոգման մասին։ Անդրադարձ է կատարվել նաև Տաճարի հոգևոր-խորհրդաբանական նշանակությանը, նրա կառուցման ու վերանորոգման համազգային-ժողովրդական խորհրդին, ինչպես նաև ծիսական տոնացույցում Մայր Տաճարին նվիրված տոներին։ ⤵️

️ Տասներկու առաքյալների ընտրությունը (6:12-16) Ողջ գիշեր աղոթելուց հետո ինչպե՞ս է Քրիստոս ընտրում իր 12 առաքյալներին, ովքե՞ր էին նրանք և ի՞նչ առաքելություն ու վախճան ունեցան։ Ավետարանիչն ի՞նչ հերթականությամբ է թվարկում առաքյալների անունները և ինչո՞ւ։ Ովքե՞ր են հիմնադրել մեր Եկեղեցին։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: ⤵️

📌 Արցախի Անկախության օրվա առիթով՝ Խաղաղության աղոթք Մայր Տաճարում Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Խաղաղության աղոթք։ Աղոթք բարձրացվեց բռնի տեղահանված արցախահայության, Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու Արցախի պատանդառված ղեկավարների ազատ արձակման համար, ինչպես նաև հիշատակվեցին արցախյան պատերազմներում զոհված քաջորդիները։

📌 Գիտելիքի օրը Էօրնեկեան հանրակրթական դպրոցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում խորհրդանշական զանգով մեկնարկեց նոր ուսումնական տարին, և դպրոցի հոգևոր տեսուչ Տեր Արսեն քահանա Միրզոյանը շնորհավորեց սաներին, մանկավարժներին ու ծնողներին։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։ Առաջին դասարան ընդունվելու համար այս տարի դպրոցը ստացել է 162 հայտ, սակայն սահմանափակ տեղերի պատճառով ընդունվել է 32 երեխա: ⤵️

️ Ծաղկյա պատմուճանը՝ եղբայրների բաժանարար Հակոբի 10 որդիներն ինչո՞ւ են սկսում նախանձել իրենց կրտսեր եղբորը՝ Հովսեփին և դավադիր ի՞նչ ծրագիր են իրականացնում։ Ինչպե՞ս է ծնողական սիրո ընկալումն ազդում զավակների փոխհարաբերությունների վրա, և ինչո՞ւ է սեփական անձի հանդեպ սիրո պակասի զգացումը խանդ ու նախանձ առաջացնում։ Ի՞նչ է ենթադրում Աստծո կողմից արված ընտրությունը՝ սնապարծությո՞ւն, թե՞ պատասխանատվություն և առաքելության կոչում, և ի՞նչ խորհրդանշական իմաստ ուներ եղբայրների կողմից Հովսեփին պատմուճանազրկելը։ Ինչպե՞ս են մեր կատարած արարքները հետագայում անդրադառնում մեր սերունդների կյանքի վրա։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ ⤵️

📌 Մոսկվայի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանի տոնական սեպտեմբերի 1-ը Սեպտեմբերի 1-ին Մոսկվայի կենտրոնում գործող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանը կրկին բացեց իր դռները սաների առաջ, եւ տոնական մթնոլորտում տնօրեն Սյուզաննա Ադամյանցը փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքը՝ մաղթելով եռանդ ու ջանասիրություն ուսումնառության մեջ։ Աշակերտներն այստեղ, ազգային ինքնությունը պահպանելով, ստանում են ՌԴ կրթական չափորոշիչներին համապատասխան բարձրորակ կրթություն՝ ուսումնասիրելով նաև մայրենի լեզու, հայ գրականություն ու հայ ժողովրդի պատմություն, իսկ նոր ուսումնական տարվանից նաեւ՝ չինարեն եւ արաբերեն։ ⤵️

📌 Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել կրթօջախների սաներին, մանկավարժներին և կրթության բոլոր մշակներին՝ հղելով նրանց Հայրապետական իր սերն ու օրհնությունը։ Ուղերձում Նորին Սրբությունը մաղթել է ուժ ու կորով կրթության գործի նվիրյալներին, եռանդ ու ջանասիրություն՝ աշակերտներին և ուսանողներին, ինչպես նաև հայցել Աստծո օրհնությունն ու պահպանությունը մեր հայրենիքի ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար։ ⤵️

📌 Եկեղեցական կյանք 30.08.2026 Այս թողարկման թեմաներն են՝ 🔺Կրթության մշակների օրհնության կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 🔺Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտի օրն ու վերաօծման 14-րդ տարին 🔺Երկրորդ դատավորն ևս հրաժարվեց քննել Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործը 🔺Աննախադեպ հալածանք Հայ եկեղեցու դեմ․ ռումինական և բուլղարական մամուլի արձագանքը 🔺Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը 🔺Սրբազան պայքարի գործով դատական նիստը հետաձգվել է 🔺Ներսիսյանների գործով դատական նիստը. ելույթ ունեցավ պաշտպանական կողմը 🔺Վեհափառ Հայրապետն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին

📌 Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտի օրն ու վերաօծման 14-րդ տարին Ամեն տարի, օգոստոսի վերջին կիրակի օրը Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտի օրն է։ Այս տարի լրանում է աղոթատան վերաօծման 14-րդ տարեդարձը։ Տոնական Սուրբ Պատարագը մատուցեց և հավատացյալներին օրհնեց հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը: Տոնի առիթով Սուրբ Նարեկ մատուռից եկեղեցի բերվեց 1710 թվականի հրաշագործ ու խնդրակատար «Պապեի Նարեկ» Ավետարանը, որին հաղորդակցվելու համար Վարդենիս էին այցելել բազմաթիվ ուխտավորներ ոչ միայն գյուղից, այլև Ապարանից և հարակից բնակավայրերից։ ⤵️

📌 Կրթության մշակների օրհնության կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Օգոստոսի 30-ին՝ Սուրբ Աստվածածնի Գոտուգյուտի տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ Տեր Վիրապ աբեղա Սարգսյանի ձեռամբ։ Պատարագից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության ավանդական կարգը։ Նոր՝ 2026-2027 թթ. ուսումնական տարեշրջանին ընդառաջ, Հայրապետական օրհնություն ստանալու նպատակով Մայր Աթոռ էին այցելել կրթական կառույցների ներկայացուցիչներ, մանկավարժներ, ինչպես նաև Էօրնեկյան հանրակրթական դպրոցի ուսուցչական կազմը։ ⤵️

📌 Երկրորդ դատավորն ևս հրաժարվեց քննել Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործը Օգոստոսի 28-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Վաղարշապատի նստավայրում կայացավ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի՝ 2 արքեպիսկոպոսների ու 4 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործի դատական նիստը։ Դատավոր Սերժ Ռուշանյանը ևս հրաժարվեց քննել գործը՝ այն ուղարկելով Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Դատարանը նշեց, որ մեղադրանքում առկա բացթողումը հարցեր է առաջացնում, և Երևանի դատարանը պետք է քննի գործի տարածքային ենթակայության հարցը։ ⤵️

📌 Աննախադեպ հալածանք Հայ եկեղեցու դեմ․ ռումինական և բուլղարական մամուլի արձագանքը Ռումինական և բուլղարական առաջատար լրատվամիջոցները հատուկ ուշադրությամբ արձագանքում են Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդի և բարձրաստիճան հոգևորականների դեմ հարուցված քրեական վարույթներին։ Արտասահմանյան մամուլը տեղի ունեցողը որակում է որպես աննախադեպ հալածանք և քաղաքական հաշվեհարդար՝ նշելով, որ եկեղեցու ներքին գործերին պետության միջամտությունը վկայում է Հայաստանում ժողովրդավարական սկզբունքներից նահանջի մասին։ ⤵️

📌 Հայ եկեղեցու դեմ գործերն անպայման պետք է գնան Մարդու իրավունքների եվրոպական դատարան. փորձագետ 🔺Ինչպե՞ս են Հայ եկեղեցու դեմ պետաիրավական համակարգի կողմից իրականացվող անօրինական գործընթացները ազդում մեր պետության միջազգային վարկանիշի վրա, հատկապես, երբ նախաձեռնում ենք ԵՄ անդամակցություն: 🔺Կառավարության ծրագիրը, որում ամրագրված է հակասահմանադրական դրույթ՝ կապված Հայ եկեղեցու ներքին ինքնավարությանը միջամտելու հետ, ապօրինի՞ է: 🔺Սահմանադրական դատարանը կարո՞ղ է քաղաքական այս իրավիճակում պահպանել սկզբունքայնությունը և Կառավարության ծրագիրը համարել հակասահմանադրական: Աննա Սարգսյանը զրուցել է կրոնի և համոզմունքի ազատության հարցերով միջազգային փորձագետ Իզաբելլա Սարգսյանի հետ: ⤵️