uz
Feedback

Firibgarlarga uchmang! Telemetrio bunday kanallarni topadi va belgilaydi 👉 Belgini ko‘rmoqchi bo‘lsangiz, obuna bo‘ling

Fundraisers Club | Funding Opportunities & Insights

Fundraisers Club | Funding Opportunities & Insights

Kanalga Telegram’da o‘tish

Ռազմավարական ֆանդրեյզինգ. 📍ֆինանսավորման հնարավորություններ 📍գործիքներ 📍գաղափարներ https://fundraisersclub.am/

Ko'proq ko'rsatish
Armaniston2 148Toif belgilanmagan
359
Obunachilar
+124 soatlar
+57 kun
+1630 kun
Postlar arxiv
#ԳործԿա Դրամաշնորհների և գործընկերությունների պատասպանատու | ԱՊՐԻ Արմենիա Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտ (ԱՊՐԻ Արմենիա) անկախ վելուծական կենտրոնը փնտրում է միջին մակարդակի մասնագետի, ով կղեկավարի դրամաշնորհների կառավարման ողջ ցիկլը՝ սկսած ֆինանսավորման հնարավորությունների բացահայտումից մինչև հարաբերությունների հաստատում, առաջարկների կազմում, դրամաշնորհների համապատասխանության ապահովում և ֆինանսավորող կողմի համար հաշվետվությունների կազմում։ 🙌 Դրամաշնորհների/գործընկերության պատասխանատուն նաև կաջակցի ֆոնդհայթայթման աշխատանքների վարչական մասին և բարերարների ու գործընկերների հետ հարաբերություններին վերաբերող այլ առաջադրանքներումց։ Պաշտոնը ներառում է՝ 🔹 ֆինանսավորման հնարավորությունների պարբերական ուսումնասիրություն և գնահատում 🔹 դրամաշնորհային հայտերի, concept note-երի, բյուջեների և գործընկերության առաջարկների մշակում 🔹 միջազգային դոնորների, հիմնադրամների, դեսպանատների և ինստիտուցիոնալ գործընկերների հետ հարաբերությունների զարգացում 🔹 դրամաշնորհների իրականացման փուլում ներգրավվածություն, հաշվետվողականություն և ժամկետների կառավարում 🔹 CRM-ի և ֆոնդհայթայթման ձագարի կառավարում 🔹 դեսպանատների հետ գործընկերությունների զարգացում և Embassy Subscription Program-ի կառավարում։ 📌 Պահանջվում է 3–5 տարվա փորձ դրամաշնորհների հայտերի մշակման, դրամաշնորհների կառավարման կամ ինստիտուցիոնալ ֆոնդհայթայթման ոլորտում, ինչպես նաև հայերենի և անգլերենի գերազանց իմացություն։ 📅 Դիմելու վերջնաժամկետ՝ 6 նոյեմբերի 2026, 23:59 (Երևանի ժամանակով) 🔗 Մանրամասներ և դիմելու կարգը՝ այստեղ։ ___ Fundraisers Club | LinkedIn | Telegram | Facebook | Instagram | Website

📢 Արցախի ժառանգության պահպանման և հանրահռչակման դրամաշնորհ | ՀԲԸՄ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (AGBU) մեկնարկել է Artsakh Heritage Grants դրամաշնորհային ծրագիրը, որն աջակցում է Արցախի պատմության, մշակույթի և արդի խնդիրների վերաբերյալ պահպանման, փաստագրման և հանրային իրազեկման նախաձեռնություններին։ 💰 Դրամաշնորհի չափը՝ $1,000–$10,000 📅 Դիմելու վերջնաժամկետ՝ 4 դեկտեմբերի 2026 ⏳ Ծրագրերի իրականացումը՝ 6–12 ամսում Ո՞վ կարող է դիմել • մագիստրոսական/դոկտորական ուսանողներ, • ակադեմիկոսներ, կրթական ոլորտի մասնագետներ, • անկախ հետազոտողներ, լ • րագրողներ, • գրողներ և • Արցախի վերաբերյալ հանրային իրազեկման ու պահպանության ոլորտում աշխատող այլ անձինք։ 🎥 Հնարավոր ուղղություններ՝ վավերագրական ֆիլմեր, փոդքասթներ, կրթական նյութեր, թվային արշավներ, բանավոր պատմություններ, ցուցադրություններ, մշակութային ու արվեստային նախագծեր, արխիվների թվայնացում և այլն։ 📌 Հատկապես կարևորվում են հանրային ազդեցությունը, տեսանելիությունը, նորարարությունը և հստակ հաղորդակցության/տարածման ռազմավարությունը։ 📩 Դիմելու համար՝ grants@agbu.org 🔗 Մանրամասներ և դիմելու կարգը՝ այստեղ։ ___ Fundraisers Club | LinkedIn | Telegram | Facebook | Instagram | Website

#ԳործԿա Դրամաշնորհների մասնագետ | Հայկական Կարմիր խաչի ընկերություն Հայկական Կարմիր խաչի ընկերությունը փնտրում է մասնագետ՝ փո
#ԳործԿա Դրամաշնորհների մասնագետ | Հայկական Կարմիր խաչի ընկերություն Հայկական Կարմիր խաչի ընկերությունը փնտրում է մասնագետ՝ փոքր դրամաշնորհների հայտերի մշակման ուղղությամբ։ Պաշտոնը ներառում է՝ 🔹 փոքր դրամաշնորհային հնարավորությունների և համապատասխան ծրագրերի ուսումնասիրություն, 🔹 դրամաշնորհային հայտերի և ծրագրային առաջարկների մշակում, 🔹 հայտերի համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և համակարգում, 🔹 ծրագրերի բյուջեների և ուղեկցող փաստաթղթերի պատրաստման աջակցություն, 🔹 դրամաշնորհային գործընթացների և ժամկետների համակարգում, 🔹 թիմերի հետ համագործակցություն՝ հայտերի որակյալ և ժամանակին ներկայացումն ապահովելու համար։ 📍 Երևան 💰Աշխատավարձ՝ 290,000 - 400,000 ՀՀ դր Մաքուր (ամսական) 📅 Դիմելու վերջնաժամկետ՝ 5 նոյեմբերի 2026 🔗 Մանրամասներ և դիմելու կարգը՝ այստեղ։ ___ Fundraisers Club | LinkedIn | Telegram | Facebook | Instagram | Website

📢 Դրամաշնորհային հնարավորություն՝ համայնքային ջրային ռեսուրսների կառավարման համար | Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպա
📢 Դրամաշնորհային հնարավորություն՝ համայնքային ջրային ռեսուրսների կառավարման համար | Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանություն 💧Local Small Scale Development Projects 2027 ծրագրի այս տարվա թեման է՝ համայնքահեն ջրային ռեսուրսների կառավարում և դիմակայունություն։ Ծրագրերը կարող են ներառել խմելու ջրի հասանելիություն, ոռոգում, ջրի որակի բարելավում, ջրախնայողության միջոցառումներ և համայնքային կարողությունների զարգացում։ 🎯 Առավելություն կտրվի գյուղական և հեռավոր համայնքներում իրականացվող, ինչպես նաև խոցելի խմբերի կարիքներին արձագանքող նախաձեռնություններին։ 💰 Դրամաշնորհ՝ 250,000–500,000 CZK (մոտ €10,000–20,000)։ Համաֆինանսավորումը պարտադիր չէ, սակայն ցանկալի է։ 📌 Դիմել կարող են Հայաստանում գրանցված, ոչ առևտրային և ոչ քաղաքական կազմակերպությունները։ Նախընտրելի է միջազգային դոնորների կամ չեխական կառույցների հետ համագործակցության փորձը։ 📅 Վերջնաժամկետ՝ 2026 թ. նոյեմբերի 7, 24:00 📩 Հայտերը պետք է ուղարկել՝ yerevan@mzv.gov.cz 🔗 Մանրամասներ և հայտադիմելու կարգը՝ այստեղ։

📢 Անվճար միջազգային վերապատրաստման ծրագիր՝ թափանցիկության և համագործակցային քաղաքականության մշակման վերաբերյալ Շվեդիայի Հալմստադի համալսարանը՝ Շվեդական ինստիտուտի աջակցությամբ, հրավիրում է Հայաստանի մասնագետներին մասնակցելու վերապատրաստման ծրագրի՝ նվիրված թափանցիկ կառավարմանը, թվայնացմանը, հակակոռուպցիոն քաղաքականությանը և հանրային կառավարման բարելավմանը։ 🔹 Մասնակցել կարող են պետական կառավարման, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի համապատասխան ոլորտներում աշխատող մասնագետները։ 🔹 Ծրագիրը ներառում է առցանց դասընթացներ, վերապատրաստման շաբաթ Շվեդիայում և տարածաշրջանային մոդուլ Հայաստանում։ 💰 Մասնակցությունն անվճար է։ Ընտրված մասնակիցների համար ծրագիրը ներառում է Շվեդիա մեկնելու, կեցության, սննդի և տեղական տրանսպորտի ծախսերը։ 📅 Դիմելու վերջնաժամկետ՝ 2026 թ. նոյեմբերի 8 🔗 Ծրագրի մանրամասները և դիմելու կարգը` այստեղ։ ___ Fundraisers Club | LinkedIn | Telegram | Facebook | Instagram | Website

📢 HORIZON EU հայտադիմումների նախապատրաստման դասընթաց Հայաստանի գիտնականներն ու նորարարները հրավիրվում են մասնակցելու «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հայտադիմումների նախապատրաստման թրեյնինգներին ❗🚀 Միջոցառումը կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ ԳՆԳԱԿ հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ աջակցելու «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 2026–2027թթ. մրցույթներին մրցունակ հայտադիմումների պատրաստմանը։ 💡 Փորձառու և երիտասարդ գիտնականների (ներառյալ ասպիրանտների), նորարարական ոլորտի ներկայացուցիչների և ՀԵ Ազգային կոնտակտային անձանց մասնակցությունը խրախուսվում է։ 📅 Թրեյնինգներ՝ 2026թ. նոյեմբերի 2–4 📍 Վայրը՝ Երևան, Հայաստան 📌Թրեյնինգները հիմնականում կանդրադառնան «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 2-րդ հիմնասյան նախագծային հայտերի մշակմանը, ինչպես նաև ֆինանսավորման այլ ուղղություններին, ներառյալ Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողությունները (MSCA)։ 💡 Հասանելի են նաև անհատական փորձագիտական խորհրդատվություններ՝ կոնկրետ ՀԵ մրցույթների համար հայտադիմումներ մշակող դիմորդների համար։ ⏰ Գրանցման վերջնաժամկետ՝ 2026թ. հոկտեմբերի 12 ⚠️ Մասնակցությունը սահմանափակ է։ Մասնակիցների ընտրությունը կիրականացվի գրանցման ավարտից հետո։ 🔗 Մանրամասները և գրանցումը՝ այստեղ:

🧑‍⚕ Դրամաշնորհներ սահմանամերձ համայնքների հանրային հաստատությունների ենթակառուցվածքների բարելավման համար | Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամ Հիմնադրամը շարունակում է ընդունել դրամաշնորհային հայտեր Հայաստանի գրանցված ոչ առևտրային կազմակերպություններից։ 📌 2026 թ. չորորդ եռամսյակում հիմնադրամը կաջակցի սահմանամերձ համայնքներում գտնվող հետևյալ հանրային հաստատությունների մասնակի շինարարությանը, վերանորոգմանը, կահավորմանը և/կամ սարքավորումներով համալրմանը՝ ● Հանրակրթական դպրոցներ ● Մանկապարտեզներ ● Առողջապահական հաստատություններ ● Մշակութային կենտրոններ ● Այլ հանրային հաստատություններ 📅 Վերջնաժամկետ դեկտեմբերի 30, 2026 (վերջնական որոշումներ՝ 2027թ. փետրվարի կեսին) ⚠️ Դիմելու գործընթաց • նախ՝ լրացվում է համապատասխանության հարցաշար • ապա՝ concept note • հետո՝ ամբողջական հայտ (եթե նախորդ փուլերը անցել եք) 👉 ամբողջ գործընթացը իրականացվում է անգլերեն ❗ Ուշադրություն • կընդունվեն միայն առաջին 25 ամբողջական հայտերը → խորհուրդ է տրվում դիմել հնարավորինս շուտ 📩 Կոնտակտ Անահիտ Հակոբյան info@hovnanianfoundation.org 🔗 Մանրամասներ և դիմում՝ այստեղ ___ Fundraisers Club | LinkedIn | Telegram | Facebook | Instagram | Website

📢 #ԳործԿա | Բարերարների հետ հաղորդակցության մասնագետ 👀 Հայաստանում գործող կրթական հիմնադրամներից մեկը փնտրում է բարերարների հետ հաղորդակցության մասնագետ (Donor Relations Manager)՝ բարերարների ու գործընկերների հետ հարաբերությունների և ֆոնդհայթայթման աշխատանքները համակարգելու համար։ Աշխատանքի շրջանակը ներառում է. 🔹 Բարերարների ներգրավման և հարաբերությունների կառավարման աջակցություն 🔹 Դրամաշնորհային հայտերի, հովանավորության առաջարկների և ֆոնդհայթայթման նյութերի մշակում 🔹 Նոր բարերարների և գործընկերության հնարավորությունների ուսումնասիրություն 🔹 Բարերարների այցերի և հանդիպումների կազմակերպում 🔹 Դրամաշնորհների հաշվետվողականության և ժամկետների հետևում 🔹 Անհատ բարերարների ներգրավման արշավների կազմակերպում 📌 Պահանջվում է առնվազն 3 տարվա փորձ ֆոնդհայթայթման, բարերարների հետ հարաբերությունների, մարքեթինգի, գործընկերությունների կամ հարակից ոլորտում։ Հայերենի և անգլերենի իմացությունը պարտադիր է։ 📩 Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել CV-ն՝ info@fundraisersclub.am հասցեին։ ___ Fundraisers Club | LinkedIn | Telegram | Facebook | Instagram | Website

🎙️ Քաղաքացիների կողմից ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին գումար ուղղելու նոր մեխանիզմ Ի՞նչ է նախատեսում նոր համակարգը, ով կարող է դառնալ շահառու, ինչպես է քաղաքացին ընտրելու գումարի հասցեատիրոջը, և ինչպե՞ս է վերահսկվելու միջոցների օգտագործումը։ Զրույց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ՝ մեխանիզմի հնարավոր ազդեցությունների, վերահսկողության և չարաշահման ռիսկերի մասին։ 🎧 Դիտեք զրույցը՝ YouTube-ում ___ Fundraisers Club | LinkedIn | Telegram | Facebook | Instagram | Website

ԶԼՄ-ներին, ՀԿ-ներին ու կուսակցություններին եկամտային հարկից հատկացումներ անելու նախագիծը գործադիրում հավանության է արժանացել
Նախագծով առաջարկում է ընդլայնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված՝ սոցիալական ծախսերի շրջանակը: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ սոցիալական ծախսեր են համարվում նաև ֆիզիկական անձի կողմից ՀԿ-ներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերի) կամ կուսակցություններին անհատույց փոխանցվող դրամական միջոցները: Բացի այդ, առաջարկվում է նախատեսել, որ վերջիններիս շրջանակը, դրանց ներկայացվող չափանիշները, դրանց կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների ցանկը, տեղեկությունների ներկայացման և հրապարակման կարգը սահմանելու է Կառավարությունը։
Մանրամասները՝ այստեղ։ ___ Fundraisers Club | LinkedIn | Telegram | Facebook | Instagram | Website

🎙️ Փոքր բյուջե, մեծ փոփոխություն․ ինչպե՞ս է «Ayo!»–ն աջակցում Հայաստանի մարզերին 📟 «Քո ձայնը» հաղորդման հյուրն է «Ayo!» ֆոն
+1
🎙️ Փոքր բյուջե, մեծ փոփոխություն․ ինչպե՞ս է «Ayo!»–ն աջակցում Հայաստանի մարզերին 📟 «Քո ձայնը» հաղորդման հյուրն է «Ayo!» ֆոնդհայթայթման հարթակի ծրագրերի ղեկավար Սառա Սթայթսը։ 12 տարվա ընթացքում «Ayo!»–ն իրականացրել է մոտ 100 նախաձեռնություն և հանգանակել ավելի քան 1.5 մլն դոլար՝ Հայաստանի մարզերում կայուն փոփոխություններ ստեղծելու համար։ Զրույցում՝ 🔹 ինչպես են փոքր բյուջեները վերածվում մեծ ազդեցության, 🔹 ինչպես են ընտրվում ֆինանսավորվող ծրագրերը, 🔹 ինչու է կարևոր հանգանակված միջոցներն ամբողջությամբ ծրագրերին ուղղելը։ 🤝 Իդեպ, հարթակն արդեն միաժամանակ մինչև 10 ծրագիր կարող է իրականացնել, նախկին 1ի փոխարեն։ ❗️Դուք էլ կարող եք ձեր ծրագիրը ներկայացնել հարթակին՝ համագործակցության ու ֆոնդհայթայթման արշավի համար։ 👀 Մանրամասները՝ «Այո»-ի կայքում։ 🙌 Ձեր ծրագիրը կարող եք ներկայացնել այստեղ։ ___ Fundraisers Club | LinkedIn | Telegram | Facebook | Instagram | Website

🇩🇪 ֆինանսավորման հնարավորություն Գերմանիայի ԱԳՆ-ի կողմից Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունը ընդունում է նախագծերի գ
🇩🇪 ֆինանսավորման հնարավորություն Գերմանիայի ԱԳՆ-ի կողմից Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունը ընդունում է նախագծերի գաղափարներ՝ Արևելյան գործընկերության երկրների և Ռուսաստանի ՔՀԿ-ների հետ համագործակցությունն ընդլայնելու նպատակով։ 🔹 Ով կարող է դիմել Գերմանիայում գրանցված քաղաքացիական հասարակության կազմակերպությունները՝ առնվազն մեկ գործընկեր կազմակերպության հետ ծրագրային երկրներից մեկում, այդ թվում՝ Հայաստանում։ ❗️Հայաստանյան կազմակերպությունները կարող են մասնակցել որպես գործընկեր, սակայն հիմնական հայտը ներկայացնում է գերմանական կազմակերպությունը։ 🔹 Առաջնահերթ ուղղություններն են՝ • բազմակարծության և դիմակայունության ամրապնդում • արժեքների, մարդու իրավունքների շուրջ երկխոսություն • ապագայի հեռանկարներ և ժողովրդավարական վերափոխումներ • երկխոսություն և մերձեցում 🔹 Ֆինանսավորում €50,000-ից սկսած, առանց սահմանված առավելագույն շեմի։ 📅 Վերջնաժամկետը՝ 15 սեպտեմբերի 2026 թ. 🔗 Մանրամասներ և հայտերի հարթակ՝ այստեղ ___ Fundraisers Club | LinkedIn | Telegram | Facebook | Instagram | Website

📢 #ԳործԿա | Ֆոնդհայթայթման մասնագետ | Ազատազէն 👀 «Ազատազէն» ԿՀԿ-ն փնտրում է Ֆոնդհայթայթման մասնագետի, ով կղեկավարի կազմակերպության ֆոնդհայթայթման ռազմավարության մշակումն ու իրականացումը։ 🔹 Դրամաշնորհների մշակում և ներկայացում 🔹 Կորպորատիվ, անհատական և միջազգային դոնորների ներգրավում 🔹 Դոնորների հետ հարաբերությունների զարգացում 🔹 Դրամահավաքային արշավների և միջոցառումների իրականացում 🔹 Սփյուռքի կառույցների հետ համագործակցություն 🙌 Պահանջվում է առնվազն 2 տարվա համապատասխան փորձ։ 📍 Ամբողջ դրույք 💰 Աշխատավարձը՝ քննարկելի (ֆիքսված + տոկոսային) 📅 Դիմելու վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 6, 2026 📩 Դիմելու համար՝ CV-ն ուղարկել ani.yazichyan@azatazen.am էլ հասցեին։ Մանրամասները՝ կից։ ___ Fundraisers Club | LinkedIn | Telegram | Facebook | Instagram | Website

🌱 Համագործակցության հետաքրքիր օրինակ՝ Ucom x FPWC 🙌 Ucom-ը Green սակագնային պլանի միջոցով ստեղծել է մոդել, որտեղ յուրաքանչյ
🌱 Համագործակցության հետաքրքիր օրինակ՝ Ucom x FPWC 🙌 Ucom-ը Green սակագնային պլանի միջոցով ստեղծել է մոդել, որտեղ յուրաքանչյուր ակտիվացումից 200 դրամ ուղղվում է FPWC-ին՝ բնապահպանական ծրագրերի համար, իսկ մինչև 31.03.2027 թ. հավաքված գումարը Ucom-ը կրկնապատկում է։ 💡 Ի՞նչ կարող ենք վերցնել այս օրինակից. 👉 Բիզնեսին մոտենալիս պարտադիր չէ առաջարկել միայն՝ «կաջակցե՞ք մեր ծրագրին»։ 🤔 Փորձեք մտածել՝ ինչպե՞ս կարող է ձեր առաքելությունը ինտեգրվել բիզնեսի գոյություն ունեցող ապրանքի, ծառայության կամ հաճախորդների մեջ։ Օրինակ՝ → վաճառված յուրաքանչյուր ապրանքի դիմաց գումար ուղղել ձեր ծրագրին, → ստեղծել հատուկ «impact product» կամ ծառայություն, → լոյալության համակարգը կապել նվիրատվության հետ, → կազմակերպել կրկնապատկումներ։ 🎯 Այսինքն՝ հաջորդ անգամ բիզնես գործընկեր փնտրելիս գուցե հարցը լինի՝ 🤝 «Ի՞նչ կարող ենք միասին ստեղծել, որի միջոցով բիզնեսը կկարողանա և՛ արժեք ստեղծել իր հաճախորդների համար, և՛ լուծել մեր առաքելությանը համապատասխան խնդիր»։ Այստեղ է սկսվում ավելի ստեղծարար և արժեքահեն համագործակցությունը։

📢 #ԳործԿա | Մարքեթինգի և ֆոնդհայթայթման մասնագետ | WWF Հայաստան (Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ) �
📢 #ԳործԿա | Մարքեթինգի և ֆոնդհայթայթման մասնագետ | WWF Հայաստան (Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ) 👀 Եթե հետաքրքրված եք թվային ֆոնդհայթայթմամբ և բարերարների ներգրավմամբ, այս հաստիքը կարող է հետաքրքիր լինել։ Պաշտոնը ներառում է՝ 🔹 թվային ֆոնդհայթայթման ռազմավարության և արշավների մշակում ու իրականացում 🔹 բարերարների հետ հարաբերությունների և առցանց համայնքի զարգացում 🔹 Google/Meta գովազդային արշավների կառավարում 🔹 դրամաշնորհային հայտերի և գործընկերության առաջարկների մշակման աջակցություն 🔹 բարերարների տվյալների և donor journey-ի կառավարում։ 💪 Պահանջվում է առնվազն 2 տարվա փորձ ֆոնդհայթայթման, մարքեթինգի, հաղորդակցության, ծրագրերի կառավարման կամ հարակից ոլորտում։ 📍 Երևան 📅 Դիմելու վերջնաժամկետ՝ 28 օգոստոսի 2026 թ. 🔗 Մանրամասներ և դիմելու կարգ՝ այստեղ։ ___ Fundraisers Club | LinkedIn | Telegram | Facebook | Instagram | Website

📢 NED-ի դրամաշնորհային ծրագիր 🌍 National Endowment for Democracy (NED)-ը դրամաշնորհներ է տրամադրում տարբեր երկրներում տեղակ
📢 NED-ի դրամաշնորհային ծրագիր 🌍 National Endowment for Democracy (NED)-ը դրամաշնորհներ է տրամադրում տարբեր երկրներում տեղական ՀԿ-ներին և ՔՀԿ-ներին՝ ժողովրդավարական ինստիտուտների և գործընթացների ամրապնդմանն ուղղված ծրագրերի համար։ 🎯 Հիմնական ուղղություններն են՝ • մարդու իրավունքներ • անկախ մեդիա և տեղեկատվության ազատություն • օրենքի գերակայություն • քաղաքացիական հասարակության զարգացում • ժողովրդավարական կառավարման և քաղաքական գործընթացների ամրապնդում • քաղաքացիական մասնակցություն և կրթություն • հետազոտություն և միջազգային համագործակցություն։ 💡 Դրամաշնորհները հիմնականում տրամադրվում են ծրագրային հիմունքներով, իսկ NED-ը սովորաբար խրախուսում է նաև այլ ֆինանսավորման աղբյուրների ներգրավումը։ ❗️Դիմումները գնահատվում են՝ հաշվի առնելով ծրագրի համապատասխանությունը NED-ի առաջնահերթություններին, տվյալ երկրի կարիքներին և դիմող կազմակերպության ժողովրդավարական հանձնառությունն ու փորձը։ 📅 Առաջիկա հայտերի վերջնաժամկետները՝ • 21 սեպտեմբերի 2026 • 27 հունվարի 2027 🔗 Մանրամասներ և դիմելու կարգը՝ այստեղ

📢 #ԳործԿա | Ռեսուրսների մոբիլիզացման և գործընկերությունների ղեկավար | «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամ Պաշտոնը ներառում է՝ 🔹 դրամաշնորհների, հովանավորությունների և ֆինանսավորման հնարավորությունների ներգրավում 🔹 համագործակցությունների զարգացում ընկերությունների, հիմնադրամների, միջազգային կազմակերպությունների, դեսպանատների և դոնորների հետ 🔹 դրամաշնորհային հայտերի, առաջարկների և հովանավորչական փաթեթների պատրաստում 🔹 բարերարների հետ հաղորդակցության և գործընկերությունների կառավարում 🔹 հիմնադրամի հիմնադրի հետ համատեղ նոր, ազդեցիկ ծրագրերի զարգացում։ ❗️Պահանջվում է 3+ տարվա փորձ ֆոնդահայթայթման, ռեսուրսների ներգրավման, գործընկերությունների, բիզնեսի զարգացման կամ դրամաշնորհների կառավարման ոլորտում։ 📅 Դիմելու վերջնաժամկետ՝ սեպտեմբերի10, 2026 թ. 📩 Դիմելու համար՝ ինքնակենսագրականը և կարճ մոտիվացիոն նամակը ուղարկել info@avdalyan.foundation էլ.հասցեով, վերնագրի դաշտում նշելով Partnerships & Resource Mobilization Lead։ ___ Fundraisers Club | LinkedIn | Telegram | Facebook | Instagram | Website

📢 Դրամաշնորհային հնարավորություն երիտասարդական կազմակերպությունների համար | Եվրոպայի խորհրդի Եվրոպական երիտասարդական հիմնադր
📢 Դրամաշնորհային հնարավորություն երիտասարդական կազմակերպությունների համար | Եվրոպայի խորհրդի Եվրոպական երիտասարդական հիմնադրամը (EYF) «Living and building democracy» մրցույթի նպատակն է՝ երիտասարդների շրջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, քննադատական մտածողության և քաղաքացիական մասնակցության խթանումը։ 💰 Դրամաշնորհի չափը՝ մինչև €8,000 🙌 Նախաձեռնությունները կարող են ներառել դասընթացներ, աշխատարաններ, իրազեկման և կրթական միջոցառումներ 👀 Թեմատիկ ուղղություններ՝ ապատեղեկատվություն և մանիպուլյացիա, կեղծ լուրեր, ընտրություններին մասնակցության խոչընդոտներ, քաղաքական և քաղաքացիական գործընթացներում երիտասարդների ներգրավվածություն և այլն 📅 Նախաձեռնությունների մեկնարկը՝ 2026 թ․ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 31-ը ⌛Նախաձեռնության տևողությունը՝ առավելագույնը 6 ամիս ⏰ Դիմելու վերջնաժամկետը՝ 2026 թ․ սեպտեմբերի 1, 23:59 CET ⚠️ Դիմելու համար կազմակերպությունը պետք է նախապես գրանցված լինի Եվրոպական երիտասարդական հիմնադրամի համակարգում։ 👉 Մանրամասներին և դիմելու պայմաններին ծանոթանալու համար՝ այստեղ և այստեղ։

🎭 Perform Europe դրամաշնորհային մրցույթ Perform Europe-ը հայտարարել է նոր դրամաշնորհ՝ կատարողական արվեստի ոլորտում միջազգայի
🎭 Perform Europe դրամաշնորհային մրցույթ Perform Europe-ը հայտարարել է նոր դրամաշնորհ՝ կատարողական արվեստի ոլորտում միջազգային շրջագայությունների նորարարական նախագծերին աջակցելու նպատակով։ 💶 Դրամաշնորհներ՝ €15,000, €25,000 կամ €55,000 ➕ Մինչև €5,000՝ հասանելիության և կայունության միջոցառումների համար 🤝 Դիմել կարող են առնվազն 3 գործընկերներից բաղկացած միջազգային գործընկերություններ՝ 3 տարբեր Creative Europe երկրներից 🌍 Նախագծերը պետք է նախատեսեն շրջագայություններ առնվազն 3 Creative Europe երկրներում։ Առաջնահերթություններն են՝ ⭐️ ներառականություն և բազմազանություն, ⭐️ կլիմայի փոփոխության դեմ պայքար, ⭐️ թերներկայացված համայնքների և տարածաշրջանների ներգրավում։ 📅 Վերջնաժամկետ՝ 22 հոկտեմբերի 2026 թ. 🔗 Մանրամասներ և հայտադիմում՝ այստեղ։ ___ Fundraisers Club | LinkedIn | Telegram | Facebook | Instagram | Website

📢 #ԳործԿա | Ֆոնդհայթայթման համակարգող | FAST հիմնադրամ 👀 Ֆոնդհայթայթման համակարգողը կմիանա զարգացման թիմին և կաջակցի բարերա
📢 #ԳործԿա | Ֆոնդհայթայթման համակարգող | FAST հիմնադրամ 👀 Ֆոնդհայթայթման համակարգողը կմիանա զարգացման թիմին և կաջակցի բարերարների/գործընկերների հետ երկարաժամկետ հարաբերությունների ձևավորմանն ու զարգացմանը։ 🧬 Եթե ցանկանում եք աշխատել Հայաստանի գիտության, տեխնոլոգիայի, կրթության և նորարարության էկոհամակարգի զարգացման ուղղությամբ, այս հնարավորությունը ձեզ համար է։ Պաշտոնը ներառում է՝ 🔹 բարերարների և գործընկերների հետ հաղորդակցության և ներգրավման կազմակերպում 🔹 տվյալների բազայի (CRM) կառավարում 🔹 հաշվետվությունների և այլ նյութերի պատրաստում 🔹 դրամահավաք արշավների, հանդիպումների և միջոցառումների համակարգում 🔹 տարբեր թիմերի և շահակիցների միջև համագործակցության ապահովում։ ⭐️ Պահանջվում է 5+ տարվա մասնագիտական փորձ, ուժեղ կազմակերպչական և հաղորդակցական հմտություններ, CRM համակարգերի հետ աշխատելու փորձ և հայերենի ու անգլերենի գերազանց իմացություն։ 📍 Երևան 👤 Միջին մակարդակի մասնագետ 👉 Մանրամասները և դիմելու կարգը՝ այստեղ։ ___ Fundraisers Club | LinkedIn | Telegram | Facebook | Instagram | Website