cookie

Sizning foydalanuvchi tajribangizni yaxshilash uchun cookie-lardan foydalanamiz. Barchasini qabul qiling», bosing, cookie-lardan foydalanilishiga rozilik bildirishingiz talab qilinadi.

avatar

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Telegram պաշտոնական ալիք:

Ko'proq ko'rsatish
Reklama postlari
8 027
Obunachilar
-1824 soatlar
-3307 kunlar
-3 20430 kunlar

Ma'lumot yuklanmoqda...

Obunachilar o'sish tezligi

Ma'lumot yuklanmoqda...

02:17
Video unavailableShow in Telegram
Մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար մի շարք բարեփոխումներ ենք իրականացնել «Շտապբուժոգնություն» ՓԲԸ-ում։ Բջջային նոր հավելվածի միջոցով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացվում են էլեկտրոնային եղանակով․ բուժառուի տվյալները ներբեռնվում են մեկ ընդհանուր համակարգում՝ հետագայում տեսանելի դառնալով բուժող բժշկի համար։ 1-03 հեռախոսահամարին ստացված զանգերը սպասարկվում են 100%-ով, ինչը մեզ թույլ է տալիս արդյունավետ արձագանքում իրականացնել։
Hammasini ko'rsatish...
IMG_1229.MP450.12 MB
13👍 4👎 2
Photo unavailableShow in Telegram
Մասնակցեցինք ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի 100-րդ հոբելյանին նվիրված արձանի բացմանը։ Վարպետն իր կերտած դերերով մշտապես ժպիտ է պարգևել հանդիսատեսին, ուստի Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի դիմաց տեղադրված սիրված դերասանի արձանը ևս, վստահ եմ, դրական հիշողություններ կպարգևի անցորդներին։
Hammasini ko'rsatish...
20👍 15👎 2
00:56
Video unavailableShow in Telegram
Երևանի փողոցները մարդկանց համար ավելի անվտանգ և հարմար դարձնելու ուղղությամբ միայն այս տարի իրականացրել ենք շուրջ 50 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ։
Hammasini ko'rsatish...
IMG_0779.MP420.36 MB
👍 23 12👎 1
00:50
Video unavailableShow in Telegram
Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի շարունակական զարգացման, ուղևորների համար ավելի հարմարավետ և ապահով երթևեկություն ունենալու համար մի շարք ուղղություններով աշխատանքներ ենք իրականացնում։ Մասնավորապես՝ ձեռք ենք բերել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս, սրան զուգահեռաբար՝ մայրաքաղաքում ավելացնում ենք հասարակական տրանսպորտի համար նախատեսված ավտոբուսային գծերը, տեղադրում ենք նոր կանգառասրահներ և մի քանի ուղղություններով աշխատում ենք՝ հետագայում նոր շարժակազմեր ձեռք բերելու նպատակով։ Տեղյակ եք, որ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս որոշակի փոփոխություններ են սպասվում ։ Նպատակը՝ 2025 թվականից միասնական տոմսային համակարգին սահուն անցնելն է, որի ժամանակ հնարավորություն կընձեռվի վճարել ամենատարբեր եղանակներով։
Hammasini ko'rsatish...
IMG_0440.MP417.99 MB
28👍 11👎 5
01:58
Video unavailableShow in Telegram
Մերգելյանի պուրակը, որը երկար տարիներ գտնվում էր անտեսված ու զավթված վիճակում, հիմնանորոգվել է՝ դառնալով հարմարավետ, բարեկարգ ու ժամանակակից այգի:
Hammasini ko'rsatish...
IMG_0181.MP443.10 MB
41👍 11👎 2
Photo unavailableShow in Telegram
Ինձ համար մեծ պատիվ էր ընդունել և պարգևատրել Փարիզի ամառային օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներ Արթուր Ալեքսանյանին, Արթուր Դավթյանին, Մալխաս Ամոյանին, Վարազդատ Լալայանին: Երևանի քաղաքապետարանը մեծ կարևորություն է տալիս սպորտին և առողջ ապրելակերպին։ Դրանով են պայմանավորված ոչ միայն մարզադպրոցների վերակառուցումներն ու հիմնանորոգումները, բակային տարածքներում սպորտով զբաղվելու հարմարավետ պայմաններ ստեղծելը, այլ նաև տարատեսակ սպորտային միջոցառումների անցկացումը:
Hammasini ko'rsatish...
33👍 15👎 2
Photo unavailableShow in Telegram
Երևանի ավագանու որոշմամբ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանն են արժանացել օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, քանդակագործ, ակադեմիկոս, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը, բանաստեղծ, գրականագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հենրիկ Էդոյանը և բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանը:
Hammasini ko'rsatish...
👍 40 10👎 2
00:38
Video unavailableShow in Telegram
Ամիսներ առաջ Ալեք Մանուկյան փողոցում փոխարինեցինք կենսունակությունը կորցրած ծառերը՝ տնկելով արժեքավոր ու գեղազարդ ծառատեսակներ: Երևանի բուսածածկ տարածքի վերականգնումը քաղաքի կարևորագույն խնդիրներից է, որը լուծելու նպատակով կշարունակենք ոչ կենսունակ ծառերի փոխարեն նորերը տնկելու և անտառային տարածքները մեծացնելու գործընթացը:
Hammasini ko'rsatish...
IMG_4852.MP414.10 MB
👍 29 14👎 3
Photo unavailableShow in Telegram
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի` Պոլիտեխնիկի պատմական թիվ 2-րդ մասնաշենքը, գեղարվեստական լուսավորմամբ:
Hammasini ko'rsatish...
👍 33 15👎 2
01:31
Video unavailableShow in Telegram
Այս տարի համայնքային բյուջեի միջոցներով ձեռք ենք բերել 171 նոր 8.6 մետրանոց ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս: Առաջին խմբաքանակն արդեն Երևանում է: Առաջիկայում մնացած խմբաքանակը ևս կհասնի Երևան:
Hammasini ko'rsatish...
IMG_4805.MP433.20 MB
43👍 9👎 4
Boshqa reja tanlang

Joriy rejangiz faqat 5 ta kanal uchun analitika imkoniyatini beradi. Ko'proq olish uchun, iltimos, boshqa reja tanlang.