uz
Feedback
Ameriabank CJSC

Ameriabank CJSC

Kanalga Telegram’da o‘tish

Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚 📞 010/012 561111 🔗 https://ameriabank.am ✉️ info@ameriabank.am ℹ️ https://ameria.me/m/bio

Ko'proq ko'rsatish
7 730
Obunachilar
+124 soatlar
+97 kunlar
+1930 kunlar
Postlar arxiv
Մոլորակը սիրում է հոգատար մարդկանց Մոլորակի 🌏մասին հոգ տանելը միայն մեծ ընկերությունների գործը չէ։ Յուրաքանչյուրիս առօրյա որ
Մոլորակը սիրում է հոգատար մարդկանց Մոլորակի 🌏մասին հոգ տանելը միայն մեծ ընկերությունների գործը չէ։ Յուրաքանչյուրիս առօրյա որոշումներն ու փոքր սովորությունները մեծ դեր ունեն այդ հարցում։ Թվում է՝ ծորակը փակելը կամ բազմակի օգտագործման պայուսակին նախապատվություն տալը մանրուք է, բայց հենց այդ փոքր սովորություններն են, որ միասին ձևավորում են կանաչ կենսակերպ: Ինչո՞ւ է այսօր կարևոր վարել կանաչ կենսակերպ Կլիմայական փոփոխություն, պլաստիկի ավելցուկ, էներգետիկ ճգնաժամեր և մաքուր ջրի պակաս․ սա մերօրյա իրականությունն է: Պլաստիկը հայտնվում է ծովում, ավելորդ լույսը՝ մթնոլորտում, իսկ ջրի անխնա օգտագործումը նվազեցնում է դրա պաշարները։ Կանաչ կենսակերպն օգնում է նվազեցնել այս վտանգները՝ միաժամանակ խնայելով նաև մեր ռեսուրսները։ Կանաչ կենսակերպի հիմնական սկզբունքները ♻️Reduce, Reuse, Recycle. կրճատել, վերօգտագործել և վերամշակել։ 🛍️Գիտակցված գնումներ․ խուսափել ավելորդ սպառումից ու ընտրել որակյալ և էկո ապրանքներ։ ⚡ Էներգիայի ու ռեսուրսների խնայողություն․ մտածված օգտագործել ջուրը, էլեկտրաէներգիան ու բնական պաշարները։ 💨 Ածխածնի արտանետումների նվազեցում. ընտրել էկո տրանսպորտ, վերականգնվող էներգիա և պատասխանատու սպառում։ Պարզ սովորություններ կանաչ կենսակերպի ճանապարհին 💦Ջրի խնայողություն․ 👉Ատամներդ լվանալիս փակիր ծորակը, երբ ջուրն անհրաժեշտ չէ: 👉Սպասքը լվանալիս հնարավորինս նվազեցրու ջրի սպառումը: 👉Տեղադրիր ջուրը խնայող համակարգեր։ Այսպիսի պարզ սովորությունները նվազեցնում են ջրի ծախսը տասնյակ լիտրերով։ 🛒 Գիտակցված և էկո գնումներ Հրաժարվիր մեկանգամյա տոպրակներից ու նախընտրությունը տուր բազմակի օգտագործման պայուսակներին, ընտրիր էկո փաթեթավորմամբ ապրանքներ։ Հագուստ գնելիս ընտրիր բնական կամ վերամշակված կտորից կարված տարբերակներ և խուսափիր «fast fashion»-ից։ Քիչ, բայց որակյալ գնումներն օգնում են զգալիորեն կրճատել կենցաղային թափոնները: ⚡️Էներգիայի խնայողություն տանը և աշխատավայրում ✔️Էներգախնայող լամպեր օգտագործելով դու ոչ միայն նվազեցնում ես ✔️էլեկտրաէներգիայի ծախսը, այլև նպաստում ես ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը։ 🫡Պատասխանատու բանկինգ և ներդրումներ Ընտրելով սոցիալական պատասխանատվությամբ ֆինանսական ընկերություններ և ներդրումային լուծումներ՝ դու աջակցում ես թե՛ քո ֆինանսական աճին, թե՛ բնությանն ու մարդկանց։ ♻️Վերամշակում և վերօգտագործում Աղբի տեսակավորումը (թուղթ, ապակի, պլաստիկ, օրգանական թափոններ, մետաղ) դեպի մաքուր և կայուն ապագա տանող առաջին քայլերից է։ Թղթի վերամշակումը փրկում է ծառեր։ Պլաստիկ շշերի վերամշակումը նվազեցնում է աղբավայրերի ծանրաբեռնվածությունը։ Վերօգտագործումը հին իրերին նոր կյանք է տալիս: 🚲Կանաչ տրանսպորտ․ քայլք, հեծանիվ կամ հանրային տրանսպորտ Քայլիր, երթևեկիր հեծանվով կամ օգտվիր հանրային տրանսպորտից: Սա ոչ միայն կնվազեցնի օդի աղտոտվածությունը, այլև կբարելավի քո առողջությունը։ Էկո մտածելակերպ մանկուց Երբ երեխաները տեսնում են, որ մեծերը տեսակավորում են աղբը կամ նախընտրում են բազմակի օգտագործման իրեր, նրանք կրկնօրինակում են ծնողներին։ Կանաչ սովորությունները պետք է դառնան ընտանիքի մշակույթի մի մաս։ Կայուն ապագան սկսվում է հենց հիմա քո ամենօրյա ընտրությունից: Կանաչ կենսակերպը ոչ թե մեծ քայլեր պահանջող գործընթաց է, այլ փոքր, բայց հետևողական սովորությունների համադրություն։ Եթե միլիոնավոր մարդիկ կատարեն այս քայլերը, մոլորակը և մեր ապագան կլինեն կանաչ 🌍💚 ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

❓Դեռ չունե՞ք բրոքերային հաշիվ։ Ուրեմն հիմա ճիշտ ժամանակն է💚 MyInvest-ում կարող եք անել գործարքներ՝ առանց միջնորդավճարի։ Սա ք
❓Դեռ չունե՞ք բրոքերային հաշիվ։ Ուրեմն հիմա ճիշտ ժամանակն է💚 MyInvest-ում կարող եք անել գործարքներ՝ առանց միջնորդավճարի։ Սա քո հնարավորությունն է՝ փորձելու, սովորելու ու զգալու շուկայի ռիթմը՝ առանց լրացուցիչ ծախսերի։ Մինչև դեկտեմբերի 31-ը․ ✔️ Բացիր բրոքերային հաշիվ MyInvest-ով ✔️ Ձևակերպիր քո առաջին 5 պատվերները ✔️ Գնիր մինչև 250 բաժնետոմս առանց միջնորդավճարի Քո ներդրումային ճանապարհը սկսվում է հենց հիմա։ Մանրամասներին ծանոթացիր այստեղ՝ myinvest.am

Չե՞ս կողմնորոշվում ինչպես գնել նոր բնակարան՝ վերցնել հիփոթեքային վա՞րկ, թե՞ օգտվել կառուցապատողների առաջարկած տարաժամկետ մարման տարբերակից 🤔 Մեր A Vlog-ը կօգնի քեզ ճիշտ որոշում կայացնել։ 😇 ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

10 խորհուրդ ընտանիքի հետ որակյալ ժամանակ անցկացնելու համար Սիրելիների հետ անցկացրած ժամանակը միշտ էլ ասոցացվում է ջերմության,
10 խորհուրդ ընտանիքի հետ որակյալ ժամանակ անցկացնելու համար Սիրելիների հետ անցկացրած ժամանակը միշտ էլ ասոցացվում է ջերմության, հանգստության և սիրո հետ: Բայց գիտեի՞ր, որ այն նաև բարելավում է հոգեկան և ֆիզիկական առողջությունը: Մոտ 458 000 մարդու շրջանում իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ընտանիքի և ընկերների հետ անցկացրած որակյալ ժամանցը ոչ միայն բարձրացնում է կյանքի որակը, այլ նաև նվազեցնում է սթրեսն ու միայնության զգացողությունը 🤗 Այսօր Ամերիա բլոգում պատմում ենք` ինչպես անցկացնել որակյալ ժամանակ ընտանիքի անդամների և ընկերների հետ:   Ինչո՞ւ է կարևոր սիրելիների հետ անցկացրած ժամանակը   Հարազատների և ընկերների հետ շփումը` 👇 Նվազեցնում է սթրեսը: Մի քանի անկեղծ խոսք ու ժպիտ, և բոլոր անհանգստությունները կարծես անհետանում են։ Բարելավում է հոգեկան առողջությունը: Մեկուսացված լինելը կարող է առաջացնել դեպրեսիա։ Իսկ ընտանիքի կամ ընկերների աջակցությունը նվազեցնում է միայնության զգացումը։ Բարձրացնում է ինքնագնահատականը: Սիրելիների ներկայությունը մեզ հիշեցնում է մեր կարևորության մասին: Երբ շրջապատված ես այն մարդկանցով, ովքեր քեզ հավատում ու գնահատում են, ինքնավստահությունն ինքնաբերաբար աճում է։ Իսկ բացասական միջավայրը կարող է թուլացնել հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Բարելավում է ֆիզիկական առողջությունը: Ներդաշնակ ընտանեկան կամ ընկերական հարաբերությունները դրական ազդեցություն ունեն մարդկանց առողջական վիճակի վրա, նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը և նպաստում երկար կյանքին։   Պարզ գաղափարներ ընտանեկան ժամանցի համար   Որակյալ ժամանց ունենալու համար ամենևին էլ մեծ ծախսեր պետք չեն։ Երբեմն ամենահիշարժան պահերը հենց ամենապարզ գաղափարներից են ծնվում: ⏺Միասին մարզվեք կամ զբոսնեք ու զրուցեք ⏺Միասին պատրաստեք սիրելի ուտեստը․ համեղ կերակուրը միավորում է բոլորին ⏺Խաղացեք սեղանի խաղեր (Uno, Monopoly, Alias)․ խաղերի ժամանակ ուրախ մթնոլորտը երաշխավորված է ⏺Կազմակերպեք պիկնիկ բնության գրկում ⏺Ոչ աշխատանքային օրերին մասնակցեք արշավների կամ որևէ հետաքրքիր վայր բացահայտեք Այս փոքր սովորությունները ժամանակի ընթացքում կարող են վերածվել ընտանեկան ավանդույթների և լցնել կյանքը երջանիկ հիշողություններով։   Թող տեխնոլոգիաները միավորեն, ոչ թե բաժանեն   Երբեմն հեռավորությունը թույլ չի տալիս ժամանակ անցկացնել հարազատների հետ։ Նման դեպքերում օգնության են հասնում տեխնոլոգիաները: Մի հետաքրքիր միտք ունենք 💡 Կարող ես ձեռք բերել թվային լուսանկարի շրջանակներ որոնց մեջ ցուցադրվող նկարը հնարավոր է հեռավար փոփոխել աշխարհի ցանկացած կետից։ Դրանց միջոցով կարելի է՝ -Ավելացնել գրառումներ կամ վերնագրեր -Ստեղծել ալբոմներ և ցուցակներ -Կառավարել ցուցադրվող բովանդակությունը Հիշիր` տեխնոլոգիաները չեն կարող փոխարինել կենդանի շփմանը։ Թույլ մի տուր, որ էմոջիները փոխարինեն իրական ժպիտներին։   Փոքր ավանդույթներ՝ մեծ հիշողությունների համար   Ամենաամուր կապերը ստեղծվում են ոչ թե հատուկ առիթներին, այլ առօրյայում: Սովորություն դարձրեք` ⏺Համատեղ նախաճաշել ամեն կիրակի ⏺Կազմակերպել ընտանեկան խաղերի փոքրիկ երեկոներ ⏺Ընտանիքով կինոթատրոն, ներկայացում կամ համերգ գնալ ⏺Ամեն շաբաթ գրի առնել փոքրիկ նպատակներ, որոնք պատրաստվում եք իրագործել ընտանիքով և փակցնել տեսանելի հատվածում ⏺Ընտանիքով «թվային դետոքս» օր հայտարարել` առանց հեռախոսների և սոցցանցերի   Սիրելիների հետ որակյալ ժամանակ անցկացնելը կարող է փոխել ոչ միայն տրամադրությունը, այլև կյանքի որակը։ Սկսիր փոքր քայլերից` մեկ ընթրիք, մեկ խաղ կամ մեկ զբոսանք: Այս ավանդույթները կհարստացնեն քո առօրյան և կդառնան այն պահերը, որոնք երանությամբ կհիշես անգամ շատ տարիներ հետո 💚 ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Հոկտեմբերի 30-ից մենք նույնականացման նոր տեխնոլոգիա ենք գործարկել 🆕 Մենք արդեն ճանաչում ենք մեր հաճախորդներին ձայնի 🗣 առաջի
Հոկտեմբերի 30-ից մենք նույնականացման նոր տեխնոլոգիա ենք գործարկել 🆕 Մենք արդեն ճանաչում ենք մեր հաճախորդներին ձայնի 🗣 առաջին հնչյուններից։ Առաջինը Հայաստանում ներկայացնում ենք ձայնային նույնականացման համակարգ՝ նախատեսված արագ, անվտանգ և հարմար նույնականացման համար ✅ Առաջին բառերից մենք ճանաչում ենք մեր հաճախորդին ու զանգի ժամանակ խնայում ենք նրա ժամանակը 🤝 AI տեխնոլոգիաներն օգնում են մեզ բարելավել մեր հաճախորդների կյանքի որակը։ Ի դեպ, կիրառվող տեխնոլոգիան կարողանում է նույնականացնել անձին՝ օգտագործելով նրա ձայնի առանձնահատկությունները, հաշվի առնելով ձայնի` չկրկնվող կենսաչափական տվյալ լինելու հանգամանքը, ինչպես նաև հստակորեն տարանջատում և բացահայտում է արհեստական բանականության միջոցով ստեղծված ձայնային տվյալները: ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Գումար խնայելու հազար ու մի մեթոդ կա: Եկեք Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ հիշենք մի քանիսի մասին 💰 6 «կուժի
Գումար խնայելու հազար ու մի մեթոդ կա: Եկեք Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ հիշենք մի քանիսի մասին 💰 6 «կուժի» մեթոդ 📥 Համաձայն այս մեթոդի եկամուտը պիտի բաշխես 6 կատեգորիայի մեջ՝ յուրաքանչյուրին հատկացնելով հստակ տոկոսային բաժին. ⚫55% անհրաժեշտություն – Կյանքի հիմնական ծախսեր (կոմունալ, սնունդ, տրանսպորտ և այլն)։ ⚫10% ֆինանսական ազատություն – Ներդրումների համար նախատեսված գումար։ Այս գումարը երբեք չի ծախսվում, այլ միայն ներդրվում է պասիվ եկամուտ ստանալու համար։ ⚫10% երկարաժամկետ խնայողություն – Խոշոր գնումների համար նախատեսված գումար (տեխնիկա, կահույք, արձակուրդ և այլն)։ ⚫10% կրթություն – Ինքնակրթության և ինքնազարգացման համար։ ⚫10% զվարճանք/խաղ – անձնական հաճույքի և զվարճանքի համար: Այս գումարը պետք է ամբողջությամբ ծախսվի ամսական կտրվածքով։ 5% նվիրատվություն – նվերներին և բարի գործեր կատարելուն (բարեգործություն)։ Հիշի՛ր, որ կարիք չկա դատարկել ամբողջ «կուժը»․ այնտեղ միշտ պետք է գումար լինի և պարբերաբար համալրվի։ 4 «ծրարի» մեթոդ 📨 Սա «Կուժերի» մեթոդի կատարելագործված տարբերակն է։ Այս մեթոդը կիրառելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը: Հաշվի՛ր քո ամսական բյուջեն, մի կո՛ղմ դիր կարճաժամկետ և երկարաժամկետ ֆինանսական նպատակների համար նախատեսված ծախսերը (5-20%) և փոխանցի՛ր խնայողական հաշվին։ Այս պարզ գործողությունն անելուց հետո մնացած մասը բաժանում ենք 4 հավասար մասի և դնում 4 տարբեր 💌 ծրարների մեջ։ Սա քո բյուջեն է յուրաքանչյուր շաբաթվա համար: Յուրաքանչյուր շաբաթ այդ ծրարից կարող ես ծախսել այնքան, որքան ուզես, իսկ եթե գումար ավելանա, ապա դա պետք է փոխանցես հաջորդ շաբաթվա համար նախատեսված ծրարին։ Safe-ի մեթոդ 🛡 Բյուջեն կառավարելու այս եղանակը չունի ֆինանսները տնօրինելու առանձնահատուկ մեխանիզմ: Այս մեթոդի հիմքում գումար խնայելն է։ Պետք է ամեն ամիս եկամուտիդ որոշ մասը հատկացնես խնայողությանը 🐷Կարող ես սկսել 1-3%-ից, իսկ յուրաքանչյուր հաջորդ ամիս բարձրացնել գումարի շեմը։ Կարևոր է, որ ժամանակից շուտ չդիմես այս խնայողության օգնությանը։ ⚠️ «Զրոյացման» մեթոդ 👛 Սա այն մարդկանց համար է, ովքեր չեն ցանկանում կազմել բյուջե, այլ նախընտրում են ամեն բան պահել մտքում։ Այս մեթոդով հնարավոր է հասնել փոքր ֆինանսական նպատակների, օրինակ՝ գումար հավաքել նոթբուք գնելու համար։ Արի՛ տեսնենք, թե ինչ է ընկած մեթոդի հիմքում։ Ամեն երեկո պետք է 0️⃣ «զրոյացնել» կանխիկ և անկանխիկ գումարը։ Օրինակ, եթե օրվա վերջում քո դրամապանակում մնացել է 7980 դրամ, իսկ բանկային քարտում` 20840 դրամ, ապա պետք է դրամապանակի 980 դրամը դնել խնայողական տուփի մեջ, իսկ քարտի 840 դրամը փոխանցել խնայողական հաշվին, որպեսզի դրամապանակում և քարտում առկա գումարի թվերը ավարտվեն 0-ով ✔️ Փորձի՛ր՝ մեթոդներից որն է համապատասխանում քեզ ու գրի՛ր մեզ ☺️ ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Փոքր բիզնեսի հոգսերը Ինչպե՞ս է տեխնոլոգիան հեշտացնում կյանքը Եթե դու փոքր բիզնես ունես, ապա գիտես՝ ինչ է նշանակում ամեն ինչ ա
Փոքր բիզնեսի հոգսերը Ինչպե՞ս է տեխնոլոգիան հեշտացնում կյանքը Եթե դու փոքր բիզնես ունես, ապա գիտես՝ ինչ է նշանակում ամեն ինչ անել ինքնուրույն։ Ֆինանսներ, հաճախորդներ, զանգեր, հաշվետվություններ և այլն ... 😥 Դրանք խլում են շատ ժամանակ, որը կարող էիր ծախսել քո բիզնեսի զարգացման վրա 📈 Բայց հենց այստեղ է, որ տեխնոլոգիական լուծումները փոխում են խաղի կանոնները 👨‍💻 Ներկայացնում ենք Paylink-ը, որը վճարումներ ընդունելու գործիք է։🧾 Արի տեսնենք, թե որտեղ քեզ կարող է օգնել Paylink-ը 👇 Օրինակ՝ դու ունես բիզնես, որի եկամուտը ձևավորվում է հաճախորդների ամսական վճարումներից․ մանկապարտեզ, մարզասրահ, դասընթացների կենտրոն, լեզուների դպրոց, դասապատրաստման կենտրոն, ծաղկի սրահ և այլն ․․․ Դու հաստատ գիտես, թե ինչ աշխատատար է ամեն ամիս անդամավճարների մասին հիշեցնելը, դրանք ժամանակին հավաքագրելը։ Կա լուծում. ուղղակի ավտոմատացրու այս ամենը։ Ինչպե՞ս է աշխատում Paylink-ը 1. Սահմանում ես գումար և ամսական վճարման օր 2. Ավելացնում ես հաճախորդի անունն ու էլ. փոստը 3. Մնացածն անում է համակարգը․ յուրաքանչյուր ամսվա նշված օրն ուղարկում է վճարային հղումով հիշեցում։ Ի՞նչ կփոխվի քո բիզնեսում Ներդնելով ավտոմատացում դու ստանում ես․ ✅Դրամական կանխատեսելի հոսքեր. ֆինանսական հոսքերը դառնում են ավելի կանոնավոր, իսկ հաշվապահությունը՝ պարզ։ ✅Ազատ ժամանակ. ավտոմատացված համակարգերը քեզ ազատում են զանգելու, նամակ գրելու և հիշեցնելու հոգսից։ ✅Աճի հնարավորություն. դու կարող ես կենտրոնանալ ռազմավարական հարցերի ու նպատակների սահմանման վրա։ ✅Երջանիկ հաճախորդ․ հեշտանում է նաև հաճախորդի գործը՝ նամակ → հղում → վճարում։ Միացրու բաժանորդագրությունները, և թող համակարգն աշխատի քեզ համար 😉 Ամսական վճարումներից զատ, առանձին ծառայությունների համար կարող ես ընդունել նաև հղումով վճարումներ։ Ուզո՞ւմ ես իմանալ ավելին՝ անցիր հղումով․ 🔗 https://ameria.me/paylink ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Փաստեր, որոնք պետք է իմանաս - Քո միջոցները չեն «քնում», դրանք ներդրվում են, հետևաբար կարող են աճել, կարճաժամկետում՝ նաև նվազել - Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները վերահսկում են քո միջոցների անվտանգությունն ու արդյունավետ ներդրումը - Քո հաշիվը անձնական է և հասանելի է միայն քեզ Կուտակային կենսաթոշակային հաշիվը հուսալի հիմք է ապագայի համար, բայց դրան զուգահեռ խելացի ներդրումները կարող են նոր հնարավորություններ ստեղծել։ Ներդրումային գործիքները՝ պարտատոմսերը կամ բաժնետոմսերը, կարող են դառնալ հավելյալ եկամուտի աղբյուր: Ամերիաբանկի MyInvest հարթակի շնորհիվ դու կարող ես 5 րոպեում բացել բրոքերային հաշիվ, կատարել գործարքներ ավելի քան 20 000 բաժնետոմսերով ու պարտատոմսերով: 🐷 Հիշո՞ւմ ես մանկության «խոզուկ» դրամարկղը, որը լցնում էիր փոքրիկ մետաղադրամներով՝ մեծ երազանքների համար։ Կուտակային կենսաթոշակային հաշիվը դրա մեծահասակների համար նախատեսված տարբերակն է: Դու այն լցնում ես է քո աշխատանքով, իսկ այն կարևոր հիմք է դառնում վաղվա ֆինանսական ապահովության համար։ ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Ինչպե՞ս է աշխատում կենսաթոշակային համակարգը Երբևէ մտածե՞լ ես, թե ինչպիսին կլինի կյանքդ 20 կամ 30 տարի անց 🤔 Գուցե մեկնես հեր
Ինչպե՞ս է աշխատում կենսաթոշակային համակարգը Երբևէ մտածե՞լ ես, թե ինչպիսին կլինի կյանքդ 20 կամ 30 տարի անց 🤔 Գուցե մեկնես հերթական ճամփորդության կամ քո իսկ այգում խնամես սիրելի ծաղիկներդ։ Սովորաբար ապագայի մասին միայն երազում ենք ու անտեսում հարցի ֆինանսական կողմը: Բայց պիտի հիշենք, որ հենց այսօրվա որոշումներն են ձևավորում մեր վաղվա օրը: Այսօր դու քո աշխատավարձից որոշակի գումար ես ուղղում պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ: Ու գուցե այնքան էլ լավ չես պատկերացնում, թե ինչ է լինում քո գումարի հետ: Բայց ոչինչ, հիմա ճիշտ տեղում ես. պատմում ենք, թե ինչպես է աշխատում կուտակային կենսաթոշակային համակարգը և ինչ գումար ես ստանալու տարիներ հետո 👇   ✅ Ի՞նչ է կուտակային կենսաթոշակային հաշիվը Կուտակային կենսաթոշակային հաշիվը հատուկ հաշվեհամար է, որտեղ կուտակվում են քո աշխատավարձից պահվող սոցվճարն ու պետության ֆինանսավորումը։ Ամեն ամիս քո աշխատավարձից 10% փոխանցվում է այս հաշվին, որից 5% վճարում ես դու, իսկ 5% ավելացնում է պետությունը։ Ի՞նչ է լինում գումարի հետ: Այդ գումարը ներդրվում է տարբեր ֆոնդերում, որտեղ առկա են նաև խոշոր ընկերությունների (Apple, Google, Microsoft, Nestle, Coca-Cola, Toyota, Nike, Philip Morris International և այլն) արժեթղթեր ↗️ Ըստ օրենքի՝ արտասահմանյան պետությունում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել ֆոնդի ակտիվների 15%-ը: Նոր նախագծով նախատեսվում է որոշ զարգացած պետությունների համար սահմանել ավելի բարձր՝ մինչև 30% սահմանաչափ։ 💼 Այդպիսով դու կենսաթոշակային ֆոնդում ստանում ես փայ, որի արժեքը ժամանակի ընթացքում կարող է իջնել կամ բարձրանալ: Քո կենսաթոշակային ֆոնդը և կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կարող ես ընտրել հենց դու: Եթե դու չես ընտրում ֆոնդը, այն ընտրվում է պատահականության սկզբունքով: Այս դեպքում ընտրվում է ցածր կամ միջին ռիսկայնության ֆոնդ:   ✍️ Կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելիս պետք է համեմատել դրանց եկամտաբերությունները երկարաժամկետում: Եկամտաբերության ցուցանիշներին կարելի է հետևել ակտիվների կառավարիչների և Կենտրոնական դեպոզիտարիայի կայքերում։ Մեր երկրում գումարները կառավարում են «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ն կամ «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է երեքական ֆոնդ՝ կայուն եկամտային (FIX), պահպանողական(կոնսերվատիվ) (CON) և հավասարակշռված (BAL): Այս ֆոնդերը տարբերվում են իրենց ռիսկայնությամբ և եկամտաբերությամբ:   Հավասարակշռված ֆոնդը ռիսկայնության ամենաբարձր ցուցիչն ունի և նախատեսված է ռիսկի համեմատաբար մեծ «ախորժակ» ունեցող մասնակիցների համար։ Այս դեպքում մեծ է ինչպես խոշոր եկամուտ ստանալու, այնպես էլ որոշակի գումար կորցնելու հավանականությունը: Պահպանողական ֆոնդը նախատեսված է ռիսկի միջին «ախորժակ» ունեցող մասնակիցների համար: Կայուն եկամտային ֆոնդը ցածր ռիսկայնություն նախընտրող մասնակիցների համար է. այս դեպքում քո գումարն աճում է համեմատաբար ավելի ցածր տոկոսով, բայց կայուն կերպով:   ✅ Ի՞նչ կարող ես անել որպես կենսաթոշակային ֆոնդի մասնակից - Ընտրել  կենսաթոշակային ֆոնդ և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ - Տարեկան մեկ անգամ անվճար ստանալ քո կենսաթոշակային հաշվի վերաբերյալ հաշվետվություն: Հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ստանալու համար դիմումը լրացվում է մեկ անգամ,և հետագա տարիներին դու շարունակում ես ստանալ էլեկտրոնային հաշվետվություն: Թղթային եղանակով ստանալու համար ամեն տարի պետք է լրացնել նոր դիմում: - Փոխել կենսաթոշակային ֆոնդը՝ ներկայացնելով դիմում այստեղ: Բացի այդ, կարող ես ցանկացած պահի փոխանակել քո կենսաթոշակային հաշվում առկա փայերն այլ կենսաթոշակային ֆոնդի փայերով:   ✅ Ինչպե՞ս կարելի է ստուգել կենսաթոշակային հաշիվը Կենսաթոշակային հաշիվը ստուգելու մի քանի տարբերակ կա: Այն կարելի է ստուգել բանկոմատներում, Հայփոստի բաժանմունքներում կամ պետական պաշտոնական կայքերում: Այս հնարավորությունը կարող ես գտնել նաև 📱MyAmeria հավելվածում: Պարզապես մուտք գործիր «Իմ հաշիվը» բաժին և ընտրիր «Կենսաթոշակային հաշիվ» ենթաբաժինը: Այսպես ցանկացած պահի և ցանկացած տեղից կարող ես ստուգել քո կենսաթոշակային հաշիվը:

Սեղմեք նկարներին 👆 Եթե դեռ հարցեր ունեք, մոտեցեք Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ ու մեր մասնագետները կներկայացնեն առաջարկի բ
+5
Սեղմեք նկարներին 👆 Եթե դեռ հարցեր ունեք, մոտեցեք Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ ու մեր մասնագետները կներկայացնեն առաջարկի բոլոր առավելությունները ✅ 🔗 https://ameria.me/43nzMhn

photo content

Վճարային քարտ ունենալը մեր օրերում պարզապես անհրաժեշտություն է 💳 🤔 Mastercard, թե՞ Visa»․ վստահ ենք, որ վճարային քարտ պատվի
Վճարային քարտ ունենալը մեր օրերում պարզապես անհրաժեշտություն է 💳 🤔 Mastercard, թե՞ Visa»․ վստահ ենք, որ վճարային քարտ պատվիրելիս սա 1-ին հարցն է, որի շուրջ մտածում ես։ Ի՞նչ տարբերություն կա վճարային համակարգերի միջև, որի՞ն նախապատվություն տալ, արտերկրում գտնվելիս ո՞ր քարտով վճարում անել: Այսօր կօգնենք պատկերացում կազմել Mastercard և Visa վճարային համակարգերի տարբերակիչ առանձնահատկությունների մասին, ինչը թույլ կտա կատարել ընտրություն, որը կհամապատասխանի քո ֆինանսական կարիքներին և նպատակներին 👇  
Ի՞նչ է վճարային համակարգը Աշխարհում կան տասնյակ վճարային համակարգեր: Visa-ն և MasterCard-ը վճարային համակարգերի օրինակներ են։ Սա ֆինանսական ենթակառուցվածք է, որն ապահովում է քարտապանների, վճարային կետերի և ֆինանսական հաստատությունների միջև գործարքների մշակումը։ Այն միջնորդ է, որը կապում է թողարկող բանկերին (այն բանկերը, որոնք թողարկում են քարտեր) ստացող բանկերի հետ (այն բանկերը, որոնք առևտրային կետերի գործարքներն են մշակում)։ Վճարային համակարգերը պատասխանատու են տեխնոլոգիական և լոգիստիկ շրջանակ ստեղծելու համար, որն անհրաժեշտ է գործարքների անվտանգ և արդյունավետ իրականացման համար։ Հիմա, երբ արդեն պատկերացում ունենք այն մասին, թե ինչ է վճարային ցանցը, արի՛ ծանոթանանք վճարային 2 համակարգերի՝ մեզ այդքան հետաքրքրող առանձնահատկություններին։
  Visa Visa-ն վճարային համակարգ է, որը ոլորտում է 1958 թ.-ից, իսկ առաջին անգամ քարտերի թողարկմամբ հանդես է եկել 1975-ին՝ հետագայում դառնալով խոշորագույն ցանցերից մեկը։   Mastercard Mastercard-ը ևս առաջատար վճարային համակարգ է, ոլորտում է 1966 թ.-ից ի վեր և առաջին անգամ քարտ է թողարկել 1969-ին։   👉 Նմանությունները Մինչ տարբերություններին անցնելը, արիˊ տեսնենք՝ ինչ ընդհանրություններ ունեն Mastercard և Visa վճարային համակարգերը։ Գլոբալ հասանելիություն․ այս 2 ցանցերի միջոցով ընդունվում են վճարումներ աշխարհի ցանկացած անկյունում: Ցանցային կառուցվածքը և գործառույթները․ և՛ Mastercard-ը, և՛ Visa-ն առաջնորդվում են նույն կառուցվածքով: Երկուսն էլ ապահովում են կապը առևտրական կետերի, քարտապանների և բանկերի միջև: Անվտանգության ստանդարտներ․ 2 ցանցերն էլ պարտավորվում են ապահովել անկանխիկ վճարումների պատշաճ անվտանգությունը և առաջարկում են անվտանգության բարձր ստանդարտներ: Նորարարական լուծումներ․ նրանք շարունակաբար խթանում են զարգացումը և ներդնում են նոր տեխնոլոգիաներ՝ բարձր հարմարավետություն ապահովելու նպատակով: Ծառայությունների մատուցում․ վերոնշյալ ընկերություններն ուղղակիորեն չեն զբաղվում քարտերի թողարկմամբ, փոխարենը համագործակցում են բանկերի հետ, որոնք քարտեր են թողարկում:   👉 Տարբերությունները Շուկայական մասնաբաժին․ Visa-ն Mastercard-ի համեմատությամբ մի փոքր ավելի մեծ մասնաբաժին ունի շուկայում։ Visa-ի գործարքների ծավալը որոշ տարածաշրջաններում համեմատաբար ավելի մեծ է։ Վճարումների ընդունում․ Չնայած ցանցերի միջազգային տարածմանը՝ կարող են լինել երկրներ, որտեղ այս կամ այն համակարգը չի գործում: Հատուկ առաջարկներ․ ընկերություններն իրենց քարտապաններին առաջարկում են հատուկ պայմաններ, զեղչեր և այլն: Բրենդային համագործակցություններ․ վճարային համակարգերը հաճախ համագործակցում են այլ ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ ավիաընկերությունները, հյուրանոցները և մանրածախ առևտրային ընկերությունները: Միջնորդավճարներ․ անկախ քարտը թողարկող բանկի միջնորդավճարներից՝ տարբեր գործարքների դեպքում ցանցերի միջնորդավճարները ևս կարող են տարբերվել։ Սա հիմնականում տարածվում է ոչ թե քարտապանի, այլ տվյալ վճարային համակարգի գործընկեր բանկի վրա։ Տարածաշրջանների կենտրոնացում․ համակարգերը կարող են առաջնահերթություն տալ որոշ տարածաշրջանների կամ շուկաների՝ հիմնվելով տարբեր գործոնների վրա։ Օրինակ՝ Mastercard-ը  համեմատաբար ավելի լայն տարածում ունի Եվրոպայում, իսկ Visa-ն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։   Այսպիսով Mastercard-ն ու Visa-ն միջազգային վճարային համակարգեր են, որոնք ունեն մի շարք ընդհանրություններ և տարբերություններ։ Անկախ առանձնահատկություններից՝ դրանք շարունակում են անհատների և բիզնեսների համար լինել անվտանգ, արդյունավետ և հարմար վճարային լուծումներ ամբողջ աշխարհում և ձևավորում են անկանխիկ վճարումների ապագան։ 🔗 Գիտե՞ս, որ կարող ես Ամերիաբանկում բացել հաշիվ օնլայն, րոպեների ընթացքում դառնալ Ամերիաբանկի հաճախորդ ու մի փաթեթով ձեռք բերել անվճար քարտ և MyAmeria Օնլայն/Մոբայլ բանկինգ: ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Օգտակար 📚 գրքերի մասին պիտի բոլորն իմանան։ Այնպես որ, լսիր մեր այս A Vlog-ն ու կիսվիր ընկերներիդ հետ ➡️ ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Ներդրումային բառարան, կամ ի՞նչ լեզվով են խոսում ներդրողները Ներդրումների աշխարհը երբեմն կարող է անհասկանալի կամ բարդ թվալ․ «դ
Ներդրումային բառարան, կամ ի՞նչ լեզվով են խոսում ներդրողները Ներդրումների աշխարհը երբեմն կարող է անհասկանալի կամ բարդ թվալ․ «դիվերսիֆիկացիա», «արժեկտրոն», «ֆինանսական ինդեքս» և նման այլ տերմիններ ոլորտ մուտք գործողներին հաճախ շփոթեցնում են 😏 Սակայն խելամիտ ներդրումներ կատարելու համար այս հասկացությունների իմացությունը կարևոր է 😏 Այս բլոգում կներկայացնենք ներդրումային մի քանի տարածված տերմին և դրանց բացատրությունը, ինչը հնարավորություն կտա տեղեկացված լինելու և բացահայտելու ոլորտը 👇 👉 Շահաբաժին (Dividend) Բաժնետիրական ընկերության շահույթի բաշխումն է բաժնետերերի միջև գումարի կամ բաժնետոմսերի տեսքով: Շահաբաժին վճարելը ընկերության պարտավորությունը չէ, և կախված ֆինանսական արդյունքներից` վերջինս որոշում է կայացնում շահաբաժինները վճարելու կամ չվճարելու մասին: 👉 Արտոնյալ բաժնետոմս (Preferred share) Բաժնետոմսի տեսակ, որի սեփականատերերը, ի տարբերություն սովորական բաժնետոմսերի, չունեն ընկերության կառավարմանը մասնակցելու իրավունք, սակայն այս բաժնետոմսերի դիմաց ընկերությունը պարտավոր է միշտ շահաբաժին վճարել: 👉 Անվանական արժեք (Nominal value) Արժեթղթի (պարտատոմսի) արժեքն է թողարկման պահին, և այն գումարը, որը պարտատոմսի սեփականատերը ստանալու է պարտատոմսի մարման ժամանակ: Բորսայում պարտատոմսի գինը կարող է տարբերվել իր անվանական արժեքից: 👉 Արժեկտրոն (Coupon) Նախապես սահմանված տոկոսագումար, որը հաշվարկվում է պարտատոմսի անվանական արժեքի վրա և վճարվում պարտատոմսի տիրոջը որոշակի, նախապես սահմանված պարբերականությամբ: 👉 Մինչև մարում եկամտաբերութուն (YTM, Yield to Maturity) Ներդրողի փաստացի եկամտաբերությունն է, եթե նա ձեռք բերի պարտատոմսը տվյալ պահին ձևավորված շուկայական գնով, պահի մինչև մարումը և վերաներդնի ստացված արժեկտրոնները։ 👉 Ներդրումային պորտֆել (Investment Portfolio) Տարբեր արժեթղթերից` բաժնետոմսերից, պարտատոմսերից և ֆինանսական այլ գործիքներից կազմված պորտֆել, որը հնարավորություն կտա տրված ռիսկի պայմաններում ապահովելու ավելի բարձր եկամուտ, քան առանձին արժեթղթերը: 👉 Դիվերսիֆիկացիա (Diversification) Ռիսկերը նվազեցնելու միջոց, երբ գումարը ոչ թե ամբողջությամբ ներդրվում է մեկ արժեթղթի մեջ, այլ բաշխվում է տարբեր արժեթղթերի մեջ՝ դրանով իսկ խուսափելով միայն մեկ ընկերության ռիսկը կրելուց: 👉 Շուկայական պատվեր (Market order) Արժեթղթերով գործարք կատարելու պատվերի տեսակ, երբ գործարքը կատարվում է պատվերը տալու պահին բորսայում ձևավորված գնով: 👉 Լիմիտային պատվեր (Limit order) Արժեթղթերով գործարք կատարելու պատվերի տեսակ, երբ սահմանվում է լիմիտային գին. գնման պատվերի դեպքում արժեթուղթն այդ գնից ավելի բարձր գնով չի գնվում, իսկ վաճառքի պատվերի դեպքում ավելի ցածր գնով չի վաճառվում։ 👉 Ֆինանսական ինդեքս (Financial index) Թվային ցուցանիշ է, որն արտացոլում է ակտիվների խմբի գները մեկ թվով: Ավելի պարզ ասած՝ հիմնվելով տարբեր չափորոշիչների և մեթոդաբանության վրա ինդեքսը մեկ թվային արժեքով ներկայացնում է մեծ թվով ակտիվների արժեքը և թույլ տալիս հետևել ակտիվների գնի շարժին։ Ֆինանսական ինդեքսներ են, օրինակ, բոլորիս հայտնի S&P500, Nasdaq, Dow Jones, Russel և այլ ինդեքսներ: Հիմա արդեն մենք նույն լեզվով ենք խոսում ու հասկանալու ենք իրար կես բառից:🤝

Իսկ դու գիտե՞ս, որ «Դրամ» բառը ծագում է «դրախմա» բառից (հուն․՝ δραχμή) և հունարենից թարգմանաբար նշանակում է «մի բուռ»: 🪙

😏 Կարդացե՞լ ես մեր նախորդ բլոգը․ պատասխանիր, թե նոր սովորություն ձևավորելու համար միջինում քանի՞ օր է պահանջվում․ 👇
Anonymous voting

«Սովորություն է էլի». ասում ես դու ու անգամ չես նկատում, թե որքան է այդ փոքրիկ, կրկնվող գործողությունը ազդում քո այսօրվա և վա
«Սովորություն է էլի». ասում ես դու ու անգամ չես նկատում, թե որքան է այդ փոքրիկ, կրկնվող գործողությունը ազդում քո այսօրվա և վաղվա վրա 👩‍💻 Որքան էլ աննշան թվան մեր սովորությունները, ժամանակի ընթացքում դրանք դառնում են մեր կյանքի որակի ու մասնագիտական հաջողությունների հիմքը։ Այդ իսկ պատճառով այսօր Ամերիա բլոգում նախ կփորձենք հասկանալ դրանց ազդեցությունը, ապա նաև կսովորենք կառավարել դրանք 💡 Սովորությունների ուժը 💪 Սովորությունները ձևավորվում են կրկնվող գործողությունների միջոցով: Նույնիսկ ամենափոքր հետևողական քայլերը կարող են ձևավորել նոր սովորություններ։ Մարդու վարքագծի շուրջ 40%-ը ձևավորվում է ոչ թե գիտակցված որոշումներով, այլ սովորություններով։ Այսինքն՝ մեր ապագան կախված է ոչ թե մեծ խոստումներից ու ծրագրերից, այլ փոքր գործողություններից, որոնք կրկնում ենք ամեն օր ✅ 👀 Իսկ թե սովորություններն ինչ կապ ունեն առողջության, հոգեկան առողջության, մասնագիտական հաջողության հետ, ինչպես դրանք ձևավորել, ապա կարդա նյութն ամբողջությամբ մեր կայքում՝ 👉 https://ameria.me/47XDeCs ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Դու ունես ամենակարևորը՝ Ամերիաբանկի Visa քարտ և ժամանակ մինչև սեպտեմբերի 30-ը 🍸 🛍 Միջազգային օնլայն խանութներից գնումներ ան
Դու ունես ամենակարևորը՝ Ամերիաբանկի Visa քարտ և ժամանակ մինչև սեպտեմբերի 30-ը 🍸 🛍 Միջազգային օնլայն խանութներից գնումներ անելիս կամ ճամփորդելիս վճարիր Ամերիայի քո Visa քարտով և ստացիր հնարավորություն շահելու` ✅ 20 հատ iPhone 16-ներից մեկը ✅ 20 հատ AirPod-երից մեկը ℹ️ Կատարիր առնվազն 10 հատ 5000 և ավելի դրամի վճարում Ամերիայի քո Visa-ով ու մասնակցիր խաղարկությանը: 🔗 Խաղարկության մանրամասներին ծանոթացիր 👉այստեղ👈 Հ․Գ․ իսկ եթե դեռ չունես Ամերիաբանկի Visa քարտ՝ էլի անցիր վերևի հղումով ⤴️

Մենք սիրում ենք մեր երկիրը 💚 Շնորհավոր տոնդ, Հայաստան ջան 🇦🇲
+5
Մենք սիրում ենք մեր երկիրը 💚 Շնորհավոր տոնդ, Հայաստան ջան 🇦🇲

Ինչպե՞ս վարել ընտանեկան բյուջեն, միավորե՞լ եկամուտներն ու ծախսերը, թե՞ ոչ 🤔 Այս հարցերի պատասխանները կարելի է գտնել միայն քննարկումների և փորձարկումների արդյունքում 🤝 A Vlog-ում ընտանեկան բյուջեն վարելու 3 տարբերակ ենք առանձնացրել, որոնք գուցե կիրառելի ու օգտակար լինեն շատ զույգերի համար ✅