GOAR PR 🪞
Kanalga Telegram’da o‘tish
PR, Marketing, Իմիջ, Բրենդինգ, Գովազդ, հաղորդակցություն: TG🕰 https://t.me/goarpr Գոհար Սարգսյան - PR մասնագետ, Քաղաքագետ, Եվրոպական ուսումնասիրությունների փորձագետ. Հարցերի դեպքում👉 @goar_pr
Ko'proq ko'rsatish1 218
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
-57 kun
-2230 kun
Ma'lumotlar yuklanmoqda
O'xshash kanallar
Taglar buluti
Ma'lumot yo'q
Muammo bormi? Iltimos, sahifani yangilang yoki bizning qo'llab-quvvatlash boshqaruvchimizga murojaat qiling>.
Kirish va chiqish esdaliklari
---
---
---
---
---
---
Obunachilarni jalb qilish
Noyabr '26Noy '26
Noyabr '26
+6
0 kanalda
Oktabr '26
+7
0 kanalda
Get PRO
Sentabr '26
+4
0 kanalda
Get PRO
Avgust '26
+13
0 kanalda
Get PRO
Iyul '26
+8
0 kanalda
Get PRO
Iyun '26
+4
0 kanalda
Get PRO
May '26
+21
0 kanalda
Get PRO
Aprel '26
+13
0 kanalda
Get PRO
Mart '26
+9
0 kanalda
Get PRO
Fevral '26
+9
0 kanalda
Get PRO
Yanvar '26
+10
0 kanalda
Get PRO
Dekabr '25
+6
0 kanalda
Get PRO
Noyabr '25
+14
0 kanalda
Get PRO
Oktabr '25
+12
0 kanalda
Get PRO
Sentabr '25
+17
0 kanalda
Get PRO
Avgust '25
+9
0 kanalda
Get PRO
Iyul '25
+656
0 kanalda
Get PRO
Iyun '25
+1 784
0 kanalda
Get PRO
May '25
+1 023
0 kanalda
Get PRO
Aprel '25
+14
0 kanalda
Get PRO
Mart '25
+12
0 kanalda
Get PRO
Fevral '25
+12
0 kanalda
Get PRO
Yanvar '25
+16
0 kanalda
Get PRO
Dekabr '24
+27
0 kanalda
Get PRO
Noyabr '24
+13
0 kanalda
Get PRO
Oktabr '24
+17
0 kanalda
Get PRO
Sentabr '24
+9
0 kanalda
Get PRO
Avgust '24
+13
0 kanalda
Get PRO
Iyul '24
+19
0 kanalda
Get PRO
Iyun '24
+25
0 kanalda
Get PRO
May '24
+1 329
4 kanalda
Get PRO
Aprel '24
+25
0 kanalda
Get PRO
Mart '24
+34
0 kanalda
Get PRO
Fevral '24
+26
0 kanalda
Get PRO
Yanvar '24
+34
0 kanalda
Get PRO
Dekabr '23
+8
0 kanalda
Get PRO
Noyabr '23
+10
0 kanalda
Get PRO
Oktabr '23
+19
1 kanalda
Get PRO
Sentabr '23
+9
0 kanalda
Get PRO
Avgust '23
+1 099
0 kanalda
Get PRO
Iyul '23
+9
0 kanalda
Get PRO
Iyun '23
+8
0 kanalda
Get PRO
May '23
+10
0 kanalda
Get PRO
Aprel '23
+14
0 kanalda
Get PRO
Mart '23
+384
0 kanalda
Get PRO
Fevral '23
+4 788
0 kanalda
Get PRO
Yanvar '23
+25
0 kanalda
Get PRO
Dekabr '22
+244
0 kanalda
Get PRO
Noyabr '22
+604
0 kanalda
Get PRO
Oktabr '22
+647
0 kanalda
Get PRO
Sentabr '22
+776
0 kanalda
Get PRO
Avgust '22
+3
0 kanalda
Get PRO
Iyul '22
+97
0 kanalda
Get PRO
Iyun '22
+423
0 kanalda
Get PRO
May '22
+814
0 kanalda
Get PRO
Aprel '22
+462
0 kanalda
Get PRO
Mart '22
+558
0 kanalda
| Sana | Obunachilarni jalb qilish | Esdaliklar | Kanallar | |
| 13 Noyabr | 0 | |||
| 12 Noyabr | 0 | |||
| 11 Noyabr | 0 | |||
| 10 Noyabr | 0 | |||
| 09 Noyabr | 0 | |||
| 08 Noyabr | 0 | |||
| 07 Noyabr | +1 | |||
| 06 Noyabr | 0 | |||
| 05 Noyabr | 0 | |||
| 04 Noyabr | +1 | |||
| 03 Noyabr | +1 | |||
| 02 Noyabr | +3 | |||
| 01 Noyabr | 0 |
Kanal postlari
PR-ի մասնագիտական արժեզրկումը սկսվում է հենց PR մասնագետներից։
Երբ PR մասնագետն իրեն ներկայացնում է որպես SMM մասնագետ, միջոցառումների կազմակերպիչ, բովանդակություն ստեղծող և գովազդի կառավարիչ, նա ինքն է սահմանափակում սեփական մասնագիտության ընկալումը։
Հետո զարմանում ենք, երբ պատվիրատուն PR-ը նույնացնում է հրապարակումների, միջոցառումների և մեդիա լուսաբանման հետ։ Շուկան մասնագիտությունը հասկանում է այնպես, ինչպես այն ներկայացնում են հենց մասնագետները։
PR-ի իրական արժեքը ռազմավարական մտածողությունն է, հանրային ընկալման, հաղորդակցային ռիսկերի և հեղինակության կառավարման կարողությունը։ Գործիքներին տիրապետելը մասնագիտական առավելություն է, բայց դրանք չեն կարող փոխարինել ռազմավարական խորհրդատվությանը։ Եթե PR մասնագետն ինքն իրեն դիրքավորում է որպես կատարող, պատվիրատուից ռազմավարական գործընկերոջ վերաբերմունք ակնկալելն անհիմն է։Մասնագիտության հեղինակությունը դա այն է, թե ինչպես են մասնագետներն իրենք գնահատում և ներկայացնում սեփական աշխատանքը։ ©GOARPR
| 2 | «Кино» խմբի երաժշտությունն արդեն Burger King-ի մենյուում է։
Burger King-ը համագործակցել է լեգենդար «Кино» ռոք խմբի հետ՝ ներկայացնելով երկրպագուների համար նախատեսված հատուկ հավաքածու։
Նոր բուրգերից և սոուսից բացի, հավաքածուն ներառում է բազմաբնակարան շենքի տեսքով տուփ, կասետային նվագարկիչ հիշեցնող երաժշտական բանալու կախազարդ, «Кукушка» երգի և խմբի խորհրդանիշներով թևնոց, ինչպես նաև «Мама Анархия» երգի անունով համեմունք։
PR դիտարկում․ Համագործակցությունը հիմնված է երաժշտական ժառանգության և երկրպագուների մշակութային հիշողության վրա։ Նման նախագծերը բրենդին հնարավորություն են տալիս կապ հաստատել լսարանի հետ՝ օգտագործելով արդեն ձևավորված մշակութային խորհրդանիշներն ու զգացմունքային կապերը։ ©GOARPR | 111 |
| 3 | Լավ աշխատակիցը բիզնեսի ամենաարժեքավոր կապիտալն է
Տարիների ընթացքում ես հնարավորություն եմ ունեցել լինել երկու կողմում էլ՝ աշխատակցի և ղեկավարի։ Եվ հենց այդ երկու տեսանկյուններն են ինձ սովորեցրել մի կարևոր բան․ ցանկացած հաջողված բիզնեսի հետևում առաջին հերթին մարդիկ են, ինչի մասին բոլորն են խոսում:
Կարելի է ունենալ հստակ ռազմավարություն, մեծ հավակնություններ, ֆինանսական ռեսուրսներ և զարգացման ծրագրեր։ Բայց այդ ամենն իրական արդյունքի են վերածում մարդիկ՝ իրենց գիտելիքով, պատասխանատվությամբ, նախաձեռնողականությամբ և աշխատանքի նկատմամբ վերաբերմունքով։
Ես միշտ առանձնահատուկ կարևորել եմ թիմի յուրաքանչյուր անդամի ներդրումը։ Որովհետև լավ աշխատակիցը պարզապես իրեն վստահված առաջադրանքները կատարող մարդ չէ։ Նա այն մասնագետն է, որը կարող է մտածել բիզնեսի զարգացման մասին, առաջարկել լուծումներ և իր աշխատանքի որակով բարձրացնել ամբողջ ընկերության նշաձողը։
Սակայն այստեղ կա նաև ղեկավարի պատասխանատվությունը։
Լավ աշխատակիցներ ունենալը հաջողություն է, իսկ նրանց գնահատելը, զարգացնելը և պահպանելը՝ կառավարման կարողություն։ @GOARPR | 132 |
| 4 | Բիզնեսի աճը պահանջում է նաև հաղորդակցային ռազմավարություն։
Յուրաքանչյուր կարևոր բիզնես որոշում՝ նոր շուկա մուտք գործելը, գործընկերություն հաստատելը կամ կազմակերպական փոփոխություն իրականացնելը, ազդում է ընկերության հանրային ընկալման վրա։ Ռազմավարական PR-ը ղեկավարությանը հնարավորություն է տալիս նախապես գնահատել այդ ազդեցությունը, կառավարել հաղորդակցային ռիսկերը և ամրապնդել շահակիցների վստահությունը։
Հեղինակությունը բիզնեսի ռազմավարական ակտիվ է, որն ուղղակիորեն առնչվում է գործընկերությունների, հաճախորդների վստահության և երկարաժամկետ աճի հնարավորություններին։ ©GOARPR | 129 |
| 5 | PR-ի 5 միֆ, որոնք հերքում է նոր հետազոտությունը
Ավստրալական Medianet-ի՝ 2026 թվականի նոյեմբերի 1-ին հրապարակված հետազոտությունն ուսումնասիրել է 7,850 մամուլի հաղորդագրություն՝ բացահայտելով մի քանի հետաքրքիր օրինաչափություն։
1. Մամուլի հաղորդագրությունները կորցրել են արդյունավետությունը։ Իրականում դրանց 65.9%-ը հրապարակվել է լրատվամիջոցներում։
2. Ուրբաթ օրը հաղորդագրություն ուղարկելն անարդյունավետ է։ Ուրբաթ ուղարկված հաղորդագրությունների հրապարակման ցուցանիշը կազմել է 69%՝ շաբաթվա ամենաբարձրը։
3. Շատ մեջբերումներն ավելացնում են լուսաբանումը։ Ավելի կարևոր է մեջբերման տեղադրությունը, ոչ թե քանակը։
4. Վերնագիրը պետք է սկսվի հայտարարությունից։ Իրական լրատվական արժեք ունեցող հաղորդագրությունները հրապարակվել են ավելի հաճախ, քան զուտ գովազդայինները՝ 72.5%՝ 50.6%-ի դիմաց։
5. Որքան մեծ է մեդիա ցանկը, այնքան արդյունավետ է տարածումը։ Փոքր, թիրախավորված ցանկերն ավելի բարձր արդյունավետություն են ունեցել յուրաքանչյուր հասցեատիրոջ հաշվով։
© GOARPR | 140 |
| 6 | Երբ դատարկ նստատեղը դառնում է PR արշավ։
Transavia ավիաընկերությունը յուրօրինակ կերպով է արձագանքել Կրիշտիանու Ռոնալդուի՝ Պորտուգալիայի հավաքականից հեռանալուն։
Ընկերությունը հայտարարել է, որ Ռոնալդուի ծննդավայր՝ Մադեյրա կղզի թռչող ինքնաթիռներում այլևս չի վաճառվի 7C նստատեղը՝ ի պատիվ ֆուտբոլիստի հանրահայտ CR7 անվան, բայց նստատեղերը վաճառքից չեն հանվել։ Ավիաընկերությունը պարզաբանել է, որ նախաձեռնությունը խորհրդանշական հաղորդակցային ակցիա է։
PR դիտարկում․ Հաջողված հաղորդակցությունը միշտ չի, որ մեծ բյուջե է պահանջում։ Երբ բրենդը կարողանում է արդիական իրադարձությունը կապել սեփական ծառայության հետ, անգամ սովորական նստատեղը դառնում է հաղորդագրություն։
© GOARPR | 154 |
| 7 | Ռազմավարական հաղորդակցության շուկայում՝ մինչև $80 մլն գործարք
Public Policy Holding Company-ն ձեռք է բերում ամերիկյան Reevemark ռազմավարական հաղորդակցության ընկերությունը։ Գործարքի ընդհանուր արժեքը, պայմանական վճարումները ներառյալ, կարող է հասնել 80 մլն դոլարի։
Reevemark-ը մասնագիտացած է ճգնաժամային հաղորդակցության, դատական գործընթացների, կորպորատիվ վերակազմակերպումների և հեղինակության կառավարման խորհրդատվության մեջ։
Ինչո՞ւ է սա կարևոր PR ոլորտի համար։
Գործարքը ցույց է տալիս մասնագիտացված ռազմավարական հաղորդակցության ծառայությունների նկատմամբ ներդրումային հետաքրքրությունը։
GOARPR-ի դիտարկումը․
PR ընկերության արժեքը միայն մեդիա կապերը կամ իրականացված արշավները չեն։ Այն նաև բարդ իրավիճակներում մասնագիտական դատողություն ապահովելու, ռիսկերը գնահատելու և ղեկավարների որոշումներին աջակցելու կարողությունն է։
Ռազմավարական խորհրդատվությունը PR-ի առևտրային արժեքի կարևոր աղբյուրներից է։
© GOARPR | 163 |
| 8 | Երբ քաղաքական վիրավորանքը վերածվում է զբոսաշրջային գովազդի։
Ըստ տարածված պատմության՝ Դոնալդ Թրամփի՝ Նորվեգիայի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությանը նորվեգացիները պատասխանել են հումորով։ Երկրի զբոսաշրջության պետական կառույցը ներկայացրել է Նորվեգիայի ամենատպավորիչ զուգարանների ուղեցույցը։
Ցանկում ընդգրկված են ինչպես հայտնի ճարտարապետական ընկերությունների նախագծած դիզայներական զուգարաններ, այնպես էլ հասարակ կառույցներ՝ բնության բացառիկ տեսարաններով։
Արշավի կարգախոսն էլ Թրամփի հայտնի արտահայտության հեգնական վերաձևակերպումն է՝ «Նորվեգիան կրկին մեծ է դարձնում զուգարանները»։
PR դիտարկում․ Քննադատությանը հումորով արձագանքելը կարող է փոխել հանրային քննարկման ուղղությունը և բացասական ուշադրությունը վերածել հաղորդակցային հնարավորության։ ©GOARPR | 197 |
| 9 | Canva-ն հումորով է ներկայացրել լուսանկարներից մարդկանց հեռացնելու գործառույթը։
Իսկ ի՞նչ անել, եթե լուսանկարից հեռացված նախկինը հանկարծ գրի՝ «Ես ամեն ինչ հասկացել եմ»։
Canva-ի լուծմամբ նրան կարելի է մեկ սեղմումով վերադարձնել լուսանկար։
PR դիտարկում․ Հաջողված հաղորդակցությունը սկսվում է լսարանի իրական վարքագիծը հասկանալուց։ Երբ բրենդը տեխնիկական գործառույթը կապում է մարդկանց ծանոթ իրավիճակների հետ, ստեղծվում է պարզ, հիշվող և ազդեցիկ հաղորդագրություն։ ©GOARPR | 191 |
| 10 | Երբ 22 տարվա համագործակցությունը վերածվում է յուրահատուկ գովազդային արշավի։
Kia-ն այնքան է կարևորում Ռաֆայել Նադալի հետ երկարամյա համագործակցությունը, որ նրա հաղթանակները բառացիորեն վերածել է ավտոմեքենայի։
Ստեղծվել է իրական չափերի ավտոմեքենայի մոդել՝ պատրաստված այն թենիսի կորտերի գրունտից, որոնց վրա Նադալը ժամանակին հաղթանակներ է տարել։
Նրանց համագործակցության պատմությունը սկսվել է 22 տարի առաջ, երբ Kia-ն պայմանագիր կնքեց այն ժամանակ ընդամենը 17-ամյա, դեռևս լայն ճանաչում չունեցող թենիսիստի հետ։
Տարիների ընթացքում Նադալը դարձավ համաշխարհային թենիսի լեգենդ, բայց չկորցրեց հումորի զգացումը։ 2015 թվականին, մրցաշարում հաղթելու համար Mercedes ստանալով, նա կատակեց. «Իհարկե, Kia չէ, բայց սա էլ վատ չէ»։
Այս համագործակցությունն արդեն մոտենում է իր 25-ամյակին։
PR դիտարկում․ Kia-ի արշավը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է երկարաժամկետ գործընկերությունը վերածել բրենդի պատմության՝ օգտագործելով իրական իրադարձությունները, խորհրդանշական լուծումներն ու տարիների ընթացքում ձևավորված վստահությունը։ ©GOARPR | 211 |
| 11 | Ժեստերի հետքերով👇🏼👉🏻👊🏻☝🏻🤝🏻
Եկեք սովորենք ապակոդավորել ոչ վերբալ այն վարքագծերը, որոնք համամարդկային են:
Զրույցի ժամանակ.
👉🏻Ձեռքով շփում է ճակատը` ներքին պայքարի մեջ է կամ խիստ անհարմար վիճակում:
👉🏻Վզին է դիպչում` հուզական նեղություն, երկմտում, անպաշտպանություն:
👉🏻Այտին կամ դեմքին է դիպչում` նյարդայն, ջղաձգված է ու փորձում է հանգստանալ:
👉🏻Փքված այտերով արտաշնչում` քիչ է մնացել, որ ձախողի, հանգստանալու միջոց է: @GOARPR | 189 |
| 12 | Անձնական և գործարար հարաբերություններում ազդեցիկ խոսքը հստակության, ճիշտ ժամանակի և լսարանի ընկալումը գնահատելու արդյունք է։
3 սկզբունք՝ արդյունավետ հաղորդակցության համար
1. Սահմանեք խոսքի նպատակը։ Նախքան խոսելը հստակեցրեք՝ ցանկանում եք տեղեկացնել, համոզել, համաձայնություն ձեռք բերել, թե լուծել խնդիր։
2. Ձևակերպեք հիմնական միտքը։ Սկսեք գլխավոր ասելիքից, ապա ներկայացրեք հիմնավորումները։
3. Հաշվի առեք զրուցակցի դիրքորոշումը։ Արդյունավետ հաղորդակցությունը պահանջում է հասկանալ դիմացինի շահերը, սպասումները և հնարավոր առարկությունները։ Ազդեցիկ հաղորդակցության չափանիշը խոսքի տպավորիչ լինելը չէ, այլ, թե որքանով է այն նպաստում փոխըմբռնմանը, վստահությանը և նպատակային արդյունքին։ @GOARPR | 208 |
| 13 | 📊 2027-ին սպառողի վստահությունը կդառնա բրենդների մրցակցային կարևոր առավելություններից մեկը։
Արհեստական բանականության զարգացումը հնարավորություն է տալիս ավելի արագ և մեծ ծավալով գովազդային բովանդակություն ստեղծել։ Սակայն բովանդակության քանակի աճը դեռ չի նշանակում հաղորդակցության արդյունավետության բարձրացում։
2027-ին բրենդների համար կարևոր կլինի սպառողի ուշադրությունը գրավելու զուգահեռ հիմնավորել սեփական խոստումները, պահպանել հաղորդակցության հետևողականությունը և ձևավորել երկարաժամկետ վստահություն։ Հետևաբար, մրցակցային առավելությունը կունենան ոչ թե ամենաշատը խոսող, այլ առավել վստահելի և հստակ դիրքավորում ունեցող բրենդները։
©GOARPR | 193 |
| 14 | Իսկ ի՞նչ անել, երբ ձեր փաստարկները համոզիչ են, բայց ձեզ չեն հավատում։
5 սխալ, որոնք կարող են արժեզրկել նույնիսկ ամենաուժեղ հաղորդակցությունը։
✖️ Չափազանց շատ խոսել սեփական առավելություններից։
Մարդիկ ավելի հեշտ են վստահում նրանց, ովքեր հասկանում են իրենց խնդիրը, ոչ թե անընդհատ ներկայացնում սեփական հաջողությունները։
✖️ Խոստանալ ավելին, քան կարող եք ապահովել։
Մեկ չկատարված խոստումը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ հեղինակության վրա, քան տասնյակ հաջողված հրապարակումները։
✖️ Քննադատությանը պատասխանել պաշտպանողական դիրքից։
Երբ կազմակերպությունը յուրաքանչյուր դիտարկում ընկալում է որպես հարձակում, այն կորցնում է լսելու և վստահությունը վերականգնելու հնարավորությունը։
✖️ Փորձել համոզել բոլորին։
Արդյունավետ հաղորդակցությունը սկսվում է ճիշտ լսարանին ճանաչելուց, ոչ թե բոլորի հավանությունը ստանալու ցանկությունից։
✖️ Շփոթել ուշադրությունը վստահության հետ։
Մեծ դիտումները, ակտիվ քննարկումներն ու ճանաչելիությունը դեռ չեն նշանակում դրական հեղինակություն։ ©GOARPR | 185 |
| 15 | Ազդեցիկ խոսքը՝ արդյունավետ հաղորդակցության կարևոր գործիք
Հստակ և վստահ խոսելու կարողությունը կարևոր է թե՛ անձնական հարաբերություններում, թե՛ գործարար միջավայրում։ Այն օգնում է փոխանցել մտքերը, ձևավորել վստահություն և ավելի արդյունավետ հաղորդակցվել։
Այսօր՝ 3 գործնական խորհուրդ։
1. Խոսեք կարճ և հստակ։
Խուսափեք երկար, բարդ նախադասություններից։ Որքան հստակ է միտքը, այնքան հեշտ է այն ընկալել։
2. Կառավարեք խոսքի տոնայնությունը։
Միօրինակ խոսքը կարող է թուլացնել լսարանի ուշադրությունը։ Փոխեք տեմպը, ճիշտ օգտագործեք դադարները և շեշտադրեք կարևոր մտքերը։
3. Օգտագործեք բնական և նպատակային ժեստեր։
Ձեռքերի շարժումները կարող են ուժեղացնել խոսքի ազդեցությունը, ընդգծել հիմնական գաղափարները և նպաստել փոխըմբռնմանը։
Հիշեք՝ ազդեցիկ խոսքի նպատակը միայն տպավորություն թողնելը չէ, այլ միտքը հասկանալի դարձնելն ու վստահություն ձևավորելը։
©GOARPR | 189 |
| 16 | Էլ ի՞նչ PR առանց համոզելու։
5 սկզբունք՝ ավելի ազդեցիկ հաղորդակցության համար։
✔️Լսեք, հետո խոսեք։ Մարդուն համոզելու համար նախ պետք է հասկանալ նրա դիրքորոշումն ու մտահոգությունները։
✔️Խոսեք վստահ, բայց ոչ պարտադրող։ Վստահությունը ձևավորվում է փաստարկներով:
✔️Բացատրեք «ինչու»-ն։ Առաջարկն ավելի համոզիչ է, երբ դրա հիմքում հստակ պատճառաբանություն կա։
✔️Խոսեք լսարանի շահերից։ Մարդկանց հետաքրքրում է ինչպես ձեր առաջարկը, այնպես էլ թե ինչ արժեք է ստեղծում իրենց համար։
✔️Ամրապնդեք խոսքը փաստերով։ Թվերը, օրինակներն ու իրական արդյունքներն ավելի ազդեցիկ են, քան պարզապես խոստումները։
✖️ «Մենք լավագույնն ենք շուկայում»։
✔️ «Ահա մեր փորձը, մոտեցումը և արդյունքները, որոնց հիման վրա կարող եք գնահատել մեզ»։
PR-ում համոզելու նպատակը ամեն գնով համաձայնություն ստանալն չէ, վստահության հիման վրա որոշում կայացնելուն օգնելն է։ ©GOARPR | 192 |
| 17 | 2027 | Տեսանյութային հաղորդակցությունը՝ բրենդների ռազմավարության առանցքում
Փաստ․
Wyzowl-ի 2026-ի հետազոտության համաձայն՝ ընկերությունների 91%-ն օգտագործում է տեսանյութը որպես մարքեթինգային գործիք, իսկ տեսանյութային մարքեթինգ կիրառող մասնագետների 93%-ն այն համարում է իրենց ռազմավարության կարևոր բաղադրիչ։
Ի՞նչ սպասել 2027-ին։
Կարճ տեսանյութերի՝ Instagram Reels-ի, TikTok-ի և YouTube Shorts-ի ռազմավարական նշանակությունը, ամենայն հավանականությամբ, կպահպանվի։ Սակայն մրցակցային առավելությունը միայն տեսանյութերի քանակով չի որոշվելու։
Ինչո՞ւ է սա կարևոր PR-ի համար։
Տեսանյութը բրենդներին հնարավորություն է տալիս ներկայացնել իրենց արժեքները, ղեկավարներին, գործունեությունն ու մասնագիտական դիրքորոշումները՝ ավելի անմիջական ձևաչափով։
2027-ին կարևոր կլինի ոչ միայն տեսանելիություն ապահովելը, այլև այն վերածել վստահության և երկարաժամկետ հեղինակության։
GOARPR-ի դիտարկումը․ Տեսանյութը հաղորդակցության գործիք է։ Դրա արդյունավետությունը որոշում են ռազմավարությունը, բովանդակության որակը և լսարանի համար ստեղծվող արժեքը։ @GOARPR | 189 |
| 18 | 6 պատճառ, թե ինչու 2027 թվականին կարող եք հրաժարվել ձեր մարքեթոլոգից
Մարքեթոլոգի օրը սովորաբար ընդունված է գործընկերներին մեծ բյուջեներ մաղթել։ Ես կմաղթեմ նաև համոզիչ հիմնավորումներ, թե ինչի վրա են պատրաստվում ծախսել այդ բյուջեները։
Որովհետև «ամբողջ շաբաթ հինգ գովազդային տեքստ ենք գրել» արտահայտությունն աստիճանաբար դադարում է արդյունավետ աշխատանքի հաշվետվություն համարվել։
2026 թվականի ավարտին արդեն ակնհայտ է՝ արհեստական բանականությունը փոխում է մարքեթինգի աշխատանքի կանոնները։ Եվ եթե ձեր մարքեթոլոգի աշխատանքում նկատում եք հետևյալ վեց հատկանիշներից թեկուզ մեկը, ժամանակն է վերանայել նրա աշխատանքի արդյունավետությունը։ | 183 |
| 19 | Քաղաքական PR․ իշխանության, ընկալման և ազդեցության կառավարման արվեստը
Քաղաքական PR-ը ինչպես հաղորդագրություն տարածելու, հանրային կերպար ձևավորելու տեխնիկական գործընթաց է, այնպես էլ ռազմավարական կառավարման համակարգ է, որի հիմնական նպատակը հասարակության մեջ քաղաքական դերակատարների նկատմամբ ընկալման ձևավորումն ու վերահսկումն է։
Ժամանակակից քաղաքական իրականությունում իշխանությունը հաճախ որոշվում է ոչ միայն ինստիտուցիոնալ լծակներով, այլև հիմնականում հանրային ընկալմամբ։ Հետևաբար քաղաքական PR-ը դարձել է քաղաքական մրցակցության առանցքային գործիքներից մեկը։ @GOARPR | 193 |
| 20 | Անձնական բրենդը ձևավորվում է հանրային ներկայության, առօրյա որոշումների, սովորությունների և վարքագծի ամբողջության արդյունքում։
Անձնական բրենդավորման և ռազմավարական հաղորդակցության տեսանկյունից մարդու հանրային ընկալման ձևավորման գործում կարևոր նշանակություն ունեն նրա արժեքները, կենսակերպը, հաղորդակցման մշակույթը և այն միջավայրը, որտեղ ձևավորվում են մտածողությունն ու որոշումները։
Ներդաշնակ միջավայրը, մանրուքների նկատմամբ ուշադրությունը և առօրյա սովորությունները կարող են նպաստել ինքնավստահության ամրապնդմանը, հաղորդակցման հստակությանը և հետևողական ինքնաներկայացմանը։
Անձնական բրենդի հիմքում մարդու արժեքների, որոշումների, վարքագծի և հանրային ներկայության ներդաշնակությունն է։ Հենց այդ հետևողականությունն է ժամանակի ընթացքում ձևավորում վստահություն, ճանաչելիություն և կայուն հեղինակություն։ ©GOARPR | 187 |
