cookie

Sizning foydalanuvchi tajribangizni yaxshilash uchun cookie-lardan foydalanamiz. Barchasini qabul qiling», bosing, cookie-lardan foydalanilishiga rozilik bildirishingiz talab qilinadi.

avatar

ՀՀ ՊՆ/MoD of Armenia

ՀՀ ՊՆ պաշտոնական ալիք The official Telegram channel of the MoD RA

Ko'proq ko'rsatish
Reklama postlari
12 878
Obunachilar
-3324 soatlar
-177 kunlar
+6330 kunlar

Ma'lumot yuklanmoqda...

Obunachilar o'sish tezligi

Ma'lumot yuklanmoqda...

Մայիսի 7-10-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը։ Համաժողովի ընթացքում քննարկվել են առկա ու ապագա մարտահրավերները, և նախորոշվել են դրանց լուծմանը միտված գործողությունները։ Անդրադարձ է կատարվել ապագա հրամանատարների, առաջնորդների ուսուցման և դաստիարակման արդի մեթոդներին։ Համաժողովի ընթացքում Արսեն Մանգասարյանը հանդիպել է գործընկեր կառույցների ղեկավարներին, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ համագործակցության ընդլայնման վերաբերյալ։
Hammasini ko'rsatish...
Մայիսի 9-ին Հունգարիայի Վարպալոտա քաղաքի մոտ գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում տեղի է ունեցել «Քաջարի մարտիկ-2024» ռազմաբժշկական զորավարժության ամփոփման արարողությունը, որին մասնակցում էր նաև ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության ենթակայությամբ գործող 2-րդ մակարդակի դաշտային շարժական հոսպիտալը։ Զորավարժության փակման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանը: Ամփոփման արդյունքներով՝ ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի, իսկ զորավարժությանը մասնակից, լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողները խրախուսվել են ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի ղեկավար, գնդապետ Լացլո Ֆազեկասի կողմից։ ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալը նաև հրավեր է ստացել մասնակցելու հաջորդիվ կայանալիք նմանատիպ զորավարժությանը, որի պլանավորման աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Զորավարժության ընթացքում ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալը ՆԱՏՕ-ի փորձագետների կողմից համապատասխան ընթացակարգերով նաև ենթարկվել է ՆԱՏՕ-ի չափորոշիչներով բժշկական գնահատման, որի նախնական արդյունքներով հոսպիտալը ճանաչվել է «Փոխգործակցելի», ինչը հնարավորություն է ընձեռում դաշտային շարժական հոսպիտալը հետագայում ներգրավել խաղաղապահ բազմազգ տարբեր առաքելությունների։ Զորավարժության փակման հանդիսավոր արարողության ընթացքում հանդիպումներ են կազմակերպվել նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների բժշկական ծառայության ղեկավարների հետ, և քննարկվել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հիշեցնենք, որ «Քաջարի մարտիկ-2024» ռազմաբժշկական զորավարժությանը մասնակցում են 32 երկրների և քաղաքացիական 7 կազմակերպությունների ավելի քան 1600 ներկայացուցիչներ:
Hammasini ko'rsatish...
Մայիսի 10-ին ՊՆ վարչական համալիրում ՊՆ ՄԻԲԿ կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ առաջարկությունների տարեկան հաղորդման վերաբերյալ, որին մասնակցում էին ՊՆ և ԳՇ համապատասխան ստորաբաժանումների և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զինվորական ծառայությանը վերաբերող իրավակարգավորումներին, դրանց անհրաժեշտ փոփոխություններին, զինված ուժերում կարգապահության ամրապնդմանը, ինչպես նաև արդեն իսկ նախաձեռնված բարեփոխումներին։ Երկուստեք կարևորվել են նման ձևաչափով հանդիպումները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ արձանագրված խնդիրների համատեղ լուծման վերաբերյալ։
Hammasini ko'rsatish...
Ատեստավորման քննությունների գերազանցիկը. գնդապետ Վահագն Խաչատրյան
Hammasini ko'rsatish...
Անցկացվել է ՆԶՊ հանրապետական օլիմպիադա։
Hammasini ko'rsatish...
Դասընթացներ հոսպիտալում՝ ապաքինվող զինվորների ներգրավմամբ:
Hammasini ko'rsatish...
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին: Հարգանքի տուրք է մատուցվել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակների հիշատակին:
Hammasini ko'rsatish...