seventyseven
Kanalga Telegram’da o‘tish
Ko'proq ko'rsatish
Mamlakat belgilanmaganToif belgilanmagan
538
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
-167 kun
+5330 kun
Postlar arxiv
538
Repost from wrayfs
Ես քեզ շատ եմ սիրել, սիրել եմ այնպես, ինչպես սովորաբար չեն սիրում՝ լուռ, զուսպ, ներողամիտ, երբեմն անգամ ինձ կորցնելով։ Ինչ-որ պահից մեր ճանապարհները դարձան երկու գիծ, որոնք երկար ժամանակ կողքկողքի ընկան առանց հանդիպելու։ Հետո դանդաղ, անխուսափելիորեն հեռացան միմյանցից։ Ես քեզ չեմ մեղադրում։Պարզապես չեմ կարող լինել այն մարդը, որը երկար ժամանակ չի կարող պահել այն, ինչը արդեն չի պահվում։ Դժվար է գրել այս բառերը, որովհետև դրանք ավարտ են դնում այն պատմությանը, որը ես իմ աշխարհում էի ստեղծել։ Գրում եմ այս նամակը ու հասկանում, որ ոչինչ չի մնացել, բացի շնորհակալությունից ու կորստից, և 2 էլ ինձ հետ են մնալու դեռ երկար ժամանակ։Գուցե այս նամակը մի օր քո ձեռքը ընկնի ու դու հասկանաս, որ այս բառերի ետևում մի մարդ կա, որը քեզ դեռ հիշում է, կհիշի առանց մեղադրանքի, առանց ակնկալիքի, պարզապես մի չարտահայտված սիրով, որը տեղ չունի այս աշխարհում։ Խնդրում եմ հոգ տար քո մասին, ես կսովորեմ թողնել այն, ինձ սիրում եմ, թեկուզ դանդաղ, թեկուզ կարճ։
