‽
Kanalga Telegram’da o‘tish
Ko'proq ko'rsatish
Mamlakat belgilanmaganToif belgilanmagan
206
Obunachilar
+224 soatlar
+77 kun
-630 kun
Postlar arxiv
206
Սաղ տարին զա կայֆ ապրեցիք ,հասավ Սեպտեմբերի 27֊ը դարձաք հայրերիք գնահատող ու հիշող։
Էդքան գնահատում եք,ինչի եք տարածում ,որ աստղ կամ ռեակ դնեն ։
Ամբողջ տարին կլուբներից կամ եսիմ ինչ տեղերից սթորիներ ու փոստեր եք անում,կամ չգիտեմ ինչ աղջիկների եք քցում ձեր կանալները,հետո հասնումա ամսի 27֊ը որոշում եք,որ դուք հայրենասեր եք կամ եսիմ ինչ։Աղջիկները մի երկու աստղի համար ինչեր ասես ,որ չեն անում,հետո հասնումա էս օրը նոր հիշում են ,որ կորուստներ ենք ունեցել,ու մենակ աղջիկները չէ։Բանակից ազատման կամ երկրից հեռանալու թղթեր եք կազմում հետո դառնում եք հայրենիք հարգող
206
Մամ կներես,որ սա այն վերջին բանն է, ինչ քեզ կարող եմ թողնել։
Քեզանից հեռու եմ հիմա, բայց քո գրկի ջերմությունը սրտիս մեջ է։ Դու ինձ սովորեցրիր սիրել բոլորին, չվախենալ ճշմարտությունից ու երբեք չդավաճանել ինքս ինձ։
Իսկ ես հիմա այստեղ եմ՝ սահմանին… որտեղ ամեն վայրկյան լսվում է ականի պայթյունի ձայնը, ամեն գիշեր՝ աղոթք, ու ամեն տղայի աչքերի մեջ կա կարոտ՝ իր մոր, իր մանկության,իր դպրոցի հանդեպ
Հայրենիքը հիմա մրսում է, մամ։
Ու ես զինվոր եմ՝ նրա մարմնի վրա մի վերմակ,որը տաքացնում է նրան ։ Թեև արյունս հոսում է, բայց հողը, որի վրա կանգնած եմ, արդեն փարվում է իմ արմատներին։ Ես նրան չեմ կարող թողնել, մամ… նա քո նման է՝ շատ տառապած, բայց արժանապատիվ։
Իմ ընկերները, մեկը չի հասցրել սիրել, մեկը ներել,։ Բայց մենք բոլորս հասկացանք,որ անկախությունը թանկ բան է։ Այն գին ունի… երբեմն՝ մեր երազանքների, երբեմն՝ մեր ապագայի,իսկ երբեմն՝ մեր կյանքի։
Ես հիմա հասկանում եմ՝ երբ ասում էիր՝ <<ազատությունն անգնահատելի բան է>> դու ասում էիր ոչ թե այն տողերը որոնք գրված են գրքերում , այլ այն տողերը որոնք դաջված են սրտումդ։ Եվ այն տողերը որոնք դաջել եմ սրտումս։
Մենք ամեն օր մարտի ենք դուրս գալիս ոչ թե սպանելու, այլ ապրելու համար։Որ չգաք դուք այստեղ… դու, քույրս, մեր ազգականները,ուսուցիչներս…բոլորդ
Մամ ջան, եթե հնարավոր լիներ՝ կուզեի մի օր գաիր ու տեսնեիր դիրքը ։ Տեսնեիր թե ինչպես եմ զարթնում, երբ լսվում է թռչունների ձայնը մտածելով, որ խաղաղություն է լինելու։
Ես ապրեցի այնքան, ինչքան հասցրեցի։
Բայց այնքա՜ն սիրեցի ապրածս տարիները կարծես ամբողջ կյանքս ապրել էի։
Եթե երբևէ որևէ մայր մտածի՝ ինչու՞ պիտի իր որդին ծառայի, խնդրում եմ՝ իմ անունից ասա՝<<Որովհետև անկախությունը չի տրվում՝ նվեր։ Այն ծնվում է՝ ցավով, արյունով ու հավատքով>>։Ուզում եմ գրածս բոլոր տառերը դիպեն սրտիդ ու համբուրեն այտդ,ինչը ես չհասցրեցի անել ,մամ կներես,որ չիրականացրի երազանքդ, որ մեր այգու այդ գեղեցիկ ծառերի տակ թոռանդ հետ չզբոսնեցիր,կներես, որ արյունովս ներկեցի հողը,որ այդպես էլ չզգացիր թե ինչ է պատերազմից ետ եկած որդուն գրկելը,որ այլևս նամակիս մեջ չես գտնելու <<կգամ մամ>> նախադասությունը,որ ամեն սրտիդ զարկի հետ դատարկություն ես ապրելու ,կներես որ խոստումս չկատարեցի
Կներես մամ քեզ սիրում եմ այնքան, ինչքան իմ երկիրը։
206
Repost from ⌗ ⌗ ⌗ ⌗
🎁 Xaxarkutyun - 1x 50
Masnakcelu hamar mianal
🔫😎@ktennanq 😎🔫
🔫 @ktenanqichat 🔫
Fwn partadira ✅
