1 081
Підписники
-824 години
-157 днів
-7430 днів
Архів дописів
1 079
երբ երկու մարդ լուռ են, նրանց ասելիքն անսահման է։ նրանք փորձում են կռահել միմյանց մտքերը։ ու դա գեղեցիկ է🤲
1 079
սիրում եմ կյանքի լուսաբացները, սիրում եմ վերածնվելը էդ լույսերի մեջ։ սիրում եմ գիշերվա հոգնածությունից հետո արթնանալը, առավոտը ոչ մի բան չի հարցնում, չի ծամծմում ուղեղդ, ուղղակի իր լույսը դնում է ուսերիդ ու ասում ՝ տար։
սիրում եմ էդ պահը, երբ քաղաքը դեռ կիսաքնած, դու արդեն հասկանում ես, որ երեկվա ցավը էսօր գոնե նույն ուժով չի ցավում։
սիրում եմ նորից սկսելը, նույնիսկ երբ չգիտեմ ուր եմ գնում, երբ նախորդ ճանապարհից դեռ փոշին ոտքերիս է մնացել։
լուսաբացը մեկ-մեկ հուշում է, որ վերջը միշտ չէ, որ վերջ է։ երբեմն պարզապես գիշերն է ավարտվում…
1 079
''Ռավիկը նորից նայեց լուսավորված լուսամուտին: Այնտեղ կար մեկը, որի համար ինքը ինչ-որ բան է նշանակում, մեկը, որի համար ինքը թանկ է, մեկը, որի դեմքը պայծառանում է իրեն տեսնելիս''
-Է. Մ. Ռեմարկ ''Հաղթական կամար''
