Օտարությունը լավ բան չի❤️💙🧡
Відкрити в Telegram
Վայրեր նրանց համար, ովքեր չեն կարողանում իրենց համար տեղ գտնել.
Показати більше505
Підписники
-124 години
+17 днів
-2730 днів
Архів дописів
Գեղեցիկ ազգային թրենդ են սկսել ամբողջ աշխարհում: Ռեփ կոմպոզիցիա, ազգային տարազներ և պարեր:
Հայաստանը նույնպես մասնակցել է: «BORN FROM CULTURE | ARMENIA»
https://t.me/otarutyanmej
🗣 ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ✅
«Մենք՝ հայերս, մեր նախնիներով հպարտ լինելու բազմաթիվ պատճառներ ունենք, ուրեմն եկեք այնպես ապրենք մեր կյանքը, որ գալիք սերունդները նույնպես հպարտ լինեն իրենց նախնիներով»: 🇦🇲
https://t.me/otarutyanmej
Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է։
1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվել է Արցախի Հանրապետության անկախությունը, որով պետական հիմքերի վրա է դրվել ադրբեջանական ագրեսիային դիմագրավելու, հայ բնակչության անվտանգությունն ու կենսագործունեությունն ապահովելու խնդիրը։
https://t.me/otarutyanmej
Օգոստոսի 31-ին Անդրանիկ Զորավարի հիշատակի և Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է։
Լուսանկարը՝ Պողոս Պողոսյանի
https://t.me/otarutyanmej
Հայրենի աշխարհ միակ դրախտսվայր ❤️💙🧡 Արագածոտն ( Ապարան) ...
https://t.me/otarutyanmej
Հիսուս Քրիստոսից հետո 12 առաքյալները որտեղ եղան և ինչ մահով մահացան
Պետրոս
Հրեաստան, Ասիա, Հռոմ
Խաչվել է գլխիվայր՝ Հռոմում
Անդրեաս
Սկյութիա, Հունաստան, Փոքր Ասիա
Խաչվել է «X»-աձև խաչի վրա
Հակոբոս Զեբեդյան
Հրեաստան
Սրամահ է եղել Հերովդես Ագրիպասի հրամանով
Հովհաննես
Եփեսոս, Պատմոս կղզի
Միակն է, որ վախճանվել է բնական մահով (ծերության պատճառով)
Փիլիպպոս
Փռյուգիա, Սկյութիա
Խաչվել է կամ կախվել Հիերապոլիսում
Բարդուղիմեոս
Հայաստան, Հնդկաստան
Մորթազերծ է արվել (Հայաստանում)
Թովմաս
Պարսկաստան, Հնդկաստան
Սպանվել է նիզակներով
Մատթեոս
Եթովպիա, Պարսկաստան
Սպանվել է սրով կամ տեգով
Հակոբոս Ալփյան
Երուսաղեմ, Եգիպտոս
Քարկոծվել է և գլխատվել
Թադեոս
Հայաստան, Պարսկաստան
Սպանվել է նետահարությամբ կամ կացնահարությամբ
Սիմոն Կանանացի
Պարսկաստան, Եգիպտոս, Բրիտանիա
Սպանվել է սղոցվելով կամ խաչվելով
Մատաթիա (փոխարինել է Հուդային)
Եթովպիա, Հուդա
Քարկոծվել է և գլխատվել
https://t.me/otarutyanmej
Զորավար Մախլուտոն,
Սմբատ Բորոյանը ծնվել է 1875 թվականի օգոստոսի 15 (նոր տոմարով` օգոստոսի 27)-ին Մուշ քաղաքի սուրբ Մարինե թաղամասում։ Ավարտել է տեղի վանական դպրոցը։
Զորավար Անդրանիկը հրաժեշտի ելույթում իր մարտիկների մասին ասել է.
«Ես ձեզ բոլորիդ հոգուս չափ սիրեցի, բայց իմ ամենասիրելին և փառաբանյալ քաջը եղավ Զորավար Մախլուտոն».
•Անդրանիկ Օզանյան°
Մախլուտոն Զորավար Անդրանիկի աջ ձեռքն էր, ընկերն ու զինակիցը:
https://t.me/otarutyanmej
Արմենացի ֆիդայի՝ եզդիական ծագմամբ Սմբատ Բորոյանը, որն առավել հայտնի է որպես Մախլութո, ծնվել է 1875 թվականի օգոստոսի 27-ին։ Նա Հայոց ազգային-ազատագրական շարժման խորհրդանիշներից մեկն է։ 1900 թվականին նա միացել է Մուշում ՀՅԴ «Երկաթ» խմբին, համագործակցել Անդրանիկ Օզանյանի և Հրայր Ջոխկի հետ։ 1901 թվականին մասնակցել է Առաքելոց վանքի ճակատամարտին՝ Անդրանիկի ղեկավարությամբ։ 1904 թվականի Սասունի ինքնապաշտպանության ժամանակ Իշխանաձորում ղեկավարել է մարտերը Գևորգ Չավուշի հետ միասին։ Սասունից հետո շարունակել է կռվել Անդրանիկի և Գևորգ Չավուշի հետ՝ թուրքական զորքերի դեմ Մուշի դաշտում, ապա անցել է Վասպուրական և 1904 թվականի հուլիսի 14-ին մասնակցել Աղթամարի ճակատամարտին։ Հետագայում Մախլութոն անցել է Կովկաս, որտեղ ակտիվորեն մասնակցել է 1905–1906 թվականների հայ-թաթարական բախումներին՝ ղեկավարելով Ջամառլուի (Արտաշատ) հայերի ինքնապաշտպանությունը։https://t.me/otarutyanmej
🇦🇲Պատմական օր հայկական ֆուտբոլում
«Արարատ-Արմենիա»-ն դարձավ հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին թիմը, որը հանդես կգա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում
Իմ արմատները.
Քարերի մեջ են Իմ արմատները:
Նախաստեղծ ու բիրտ
Հավիտենության Դարերի մեջ են:
Այս ես եմ: Այսքանն եմ:
Ես Հայաստանն եմ:
Համո Սահյան
https://t.me/otarutyanmej
Աշխա՛րհ, քեզանից չեմ ուզում ոչինչ,
Միայն թե մնան աղբյուրներդ ջինջ:
Միայն չմնան դաշտերդ չբեր,
Դաշտերում չաճեն թունավոր թփեր:
Միայն թանձրանա սաղարթն անտառիդ,
Փառքդ շատանա, շատանա բարիդ,
Երդդ մնա շեն և մառանդ խոր,
Սերմնացուդ փնջած և աղունդ չոր:
Միայն թե լինեն լավ օրերդ շատ,
Պատաններդ քիչ, բարուրներդ շատ:
Բոլոր թոռներդ թոռներ ունենան,
Ապրեն ինչքան ու ինչպես ուզենան:
Պատանիներդ ճգնել իմանան,
Եվ աղջիկներդ շիկնել իմանան:
Եվ տարեցներդ չդառնան անկյալ
Եվ այսօրվա մեջ չդառնան անցյալ....
Հ. Սահյան🇦🇲
https://t.me/otarutyanmej
