781
Підписники
+124 години
Немає даних7 днів
-130 день
Архів дописів
781
Ոչ ոք չգիտի, թե դու ինչերի միջով ես անցել, և ինչեր են տեսել քո նուրբ և գեղեցիկ աչքերը, բայց ես վստահ եմ՝ այն, ինչին դու հասել ես, կենդանանում է քո մտքում...
| Նիկի Ռոու |
781
Ես այնքան եմ հոգնել բաժանումներից,
որ մյուս անգամ ցտեսության փոխարեն կասեմ՝
հավանաբար մյուս անգամ
կամ մի ուրիշ կյանքում.
| Սելինա |
781
մարդը գալիս ա
չգիտես որտեղից
մարդը գնում ա
չգիտես ուր
իսկ արանքում էս կյանքն ա
երբեմն ուրախ
ավելի շատ տխուր
իսկ արանքում մարդիկ են
հազար հազար
միլիոն միլիոն
դու իրանց հարցեր մի տուր
իրանք պատասխան չունեն
իրանք քո նման
եկել են չգիտես որտեղից
իրանք քո նման
գնում են չգիտես ուր
ու եթե դու
հենց նոր կորցրիր
իրանք գուցե
երբեք չեն ունեցել
էն մեկին ու էն միակին
որի հետ կյանքը
ավելի շատ ուրախ ա
քան թե տխուր
| Մարինե Պետրոսյան |
781
Երբեմն երբ ուղղակի հիշում էի, որ նա ինձ սիրում էր(երբեմն),
ես Աստծուն ավելի մոտ էի.
| Լյոնյա |
781
...իսկ հիմա...
Նա ոչինչ չի սիրում,
ոչ մեկի չի սիրում
չի սպասում էլ ոչինչ արևից,
Եվ նրա աչքերին
արցունքներ են նիրհում
ու թափվում հասարակ բարևից․
| Ծով alizé |
781
Այս բոլոր օրերի մեջ մեկը չեղավ, որ քեզնով չլուսանա,
իսկ դու ոչ մի անգամ չհայտնվեցիր.
| Էդգար Կոստանդյան |
781
Ի՞նչ կատարվեց սիրո հետ: Ինչո՞ւ հանկարծ ամեն ինչ պարպվեց այդպես միանգամից, ինչո՞ւ գույները խամրեցին, բույրերն անհետացան, թրթիռները մարեցին:
Դեռ բոլորովին վերջերս էր, որ սերը ծփում էր լիությամբ, շնչում էր լիաթոք, երդվում էր լիահույս: Որտե՞ղ չքվեց, անէացավ այն խորին հավատը, թե աշխարհները կործանվում են սիրո պակասից.
| Հովիկ Չարխչյան |
781
արի պատճառներ չհորինենք, սեր իմ,
արի ասա, որ սեր չկա պարզապես,
ու վերջ,
արի ասա, որ ժամանակի հրապուրանք կամ
խաղ էր,
ու վերջ,
պարզապես սիրուն եմ եղել,
(ես քրքջում եմ)
ու վերջ.
ասա, որ չես սիրում ինձ.
այնքան շատ եմ ուզում լսել դա հիմա,
կատարյալ խելագարության համար
դա է միայն պակասում,
կատարյալ ցավի համար
դա է միայն պակասում.
ուզում եմ կատարյալ լինել, սեր իմ,
ասա, որ չես սիրում ինձ,
ու վերջ.
| անի հակոբջանյան |
781
...որովհետև ինչ֊որ պահի շնչահեղձ ես լինում մարդու չլինելուց
ու չես հասկանում` որ կողմ թեքվես, որ գտնես իրեն,
որ մեջքդ ամուր լինի,
որ ուղղակի մեջք ունենաս,
որ չքանդվես
ու սովորես դուրս գալ բոլոր թակարդներից։
Ինչ֊որ պահի մի բացակայությունը ներսդ ավերում ա,
ու քանդվում ես,
գրողը տանի, մաս առ մաս հավաքվելուց հետո քանդվում ես...
Մի օր անպայման. Երկրից դեպի Երկինք...
Вже доступно! Дослідження Telegram за 2025 — головні інсайти року 
