781
Підписники
+124 години
Немає даних7 днів
-130 день
Архів дописів
781
Ու դու չիմացար, որ աչքերս կկոցում էի քո հեռվությունից,
որ գլխացավերս մազերս ծնկներիդ շաղ չտալուց էին
ու մեջքս ուղիղ չէի պահում, որ ինձ մեջք դառնաս.
Չիմացար.
| Լուսանե Ջալալյան |
781
Ես քեզնից ձեռքսեղմումներ ունեմ
և անասելի շատ սրտխփոցներ
և մարմնի դողեր ամեն անգամ քեզ տեսնելիս,
ես քեզնից ունեմ աչքերի մեծ հիացմունք,
որը կորցրի,
և հետո դանդաղ նվազեցիր դու.
#Գայա
781
Վերջին խոսքի իրավունքով
Բոլոր գրքերը, որ կարդացին ինձ,
նույն գիրքն են,
որ դու գրել էիր,
բայց վերնագիրը մոռացա.
| Ներսես Աթաբեկյան |
781
Եվ հիմա անտանելի ցուրտ է,
և չկաս դու արդեն մեկ օր,
արդեն մեկ ամիս,
արդեն մեկ կյանք.
Եվ դժվար է, դժվար է տանել սպասումն այս, բայց իմանալ, որ այլևս չես գալու.
Եվ դժվար է, դժվար է սիրել քեզ, բայց իմանալ, որ այլևս սիրելի չեն աչքերս, որոնք քոնն էին այդքան,
քեզնով էին այդքան.
Ես փակում եմ դուռը, սիրելիս,
ու հավատում, որ դռան ետևում կփոշիանա չգալդ, ու դռնից դուրս կյանքը ծանր չի լինի առանց քեզ.
Եվ ծանր է, ծանր է առանց քեզ ապրել թեթև, ծիծաղել լիաթոք և չսպասել ոչ ոքի.
Եվ դժվար է, դժվար է գիշերները քնել` իմանալով, որ առավոտյան դու հինը չես լինելու
ու չես լինելու իմը,
Իմ հարազատը,
Իմ մոտը.
Եվ դու, որ այդքան հարազատ ես, չկաս արդեն մի կյանքի չափ, ու մեր միջև օտարության անդունդ կա, իմ հարազատ, իմ սիրելի.
Փետրվարի 12, 2023
#Գայա
781
Եվ հիմա անտանելի ցուրտ է,
և չկաս դու արդեն մեկ օր,
արդեն մեկ ամիս,
արդեն մեկ կյանք.
Եվ դժվար է, դժվար է տանել սպասումն այս, բայց իմանալ, որ այլևս չես գալու.
Եվ դժվար է, դժվար է սիրել քեզ, բայց իմանալ, որ այլևս սիրելի չեն աչքերս, որոնք քոնն էին այդքան,
քեզնով էին այդքան.
Ես փակում եմ դուռը, սիրելիս,
ու հավատում, որ դռան ետևում կփոշիանա չգալդ, ու դռնից դուրս կյանքը ծանր չի լինի առանց քեզ.
Եվ ծանր է, ծանր է առանց քեզ ապրել թեթև, ծիծաղել լիաթոք և չսպասել ոչ ոքի.
Եվ դժվար է, դժվար է գիշերները քնել` իմանալով, որ առավոտյան դու հինը չես լինելու, ու չես լինելու իմը,
Իմ հարազատը,
Իմ մոտը.
Եվ դու, որ այդքան հարազատ ես, չկաս արդեն մի կյանքի չափ, ու մեր միջև օտարության անդունդ կա, իմ հարազատ, իմ սիրելի.
Փետրվարի 12, 2023
#Գայա
Вже доступно! Дослідження Telegram за 2025 — головні інсайти року 
