uk
Feedback
Азат Адамян

Азат Адамян

Відкрити в Telegram

Показати більше
270
Підписники
Немає даних24 години
Немає даних7 днів
-330 день
Архів дописів
Եվ, եթե ես հայ եմ ծնված ուրեմն իմ առաքելությունը Հայկականությունը պահելն է և Հայկականությունն աղբից, կեղտից մաքրելը, պարզաջրելն է, և լիարժեք կերպով հայ ապրելը: Եվ հայի առաքելությունն էլ հենց այդ է՝ Հայկականությամբ ցույց տալ, թե ինչ լավ բան է Քրիստոնեությունը, որովհետև Հայկականությունն առանց Քրիստոնեության դատարկաբանություն է: #սրբազանիխոսքը

Երանի ձեզ, երբ մարդիկ ձեզ նախատեն ու հալածեն, կամ ստելով՝ ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն իմ հետևորդը լինելու համար: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձատրությունը երկնքում: Հիշեցե՛ք, որ նույն ձևով հալածանքի ենթարկվեցին նաև ձեզանից առաջ ապրած մարգարեները: Մատթևոս 5:11-12

Ձեր վրա այլևս դաջված է՝ եկեղեցահալած:

«Հայկականությունն առանց քրիստոնեության դատարկաբանություն է»: Միքայել Սրբազան Աջապահյան Հայկականության դեմ պայքարող իշխանությունների և որոշ «ընդդիմադիրների» համար անընդունելի է Սրբազանը: #սրբազանիխոսքը

Միքայել Սրբազանը կալանավորվեց Ճշմարտությունը բարձրաձայնելու համար: Աստված օգնական Սրբազան Հայր: Այս ապարժեք քաոսում, մեզանից
Միքայել Սրբազանը կալանավորվեց Ճշմարտությունը բարձրաձայնելու համար: Աստված օգնական Սրբազան Հայր: Այս ապարժեք քաոսում, մեզանից պահանջվում է Սրբազանի խոսքերը տարածել:

ՊՎԾ պետն օրեր առաջ ասեց, որ չի բացառվում ՀԷՑ-ը պետականացնելուց հետո հնարավոր է տրվի մասնավորին, այսօր արդեն ՏԿԵ նախարարը Ստամբուլում իր «գործընկերոջ» հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները: «Ինքնիշխանություն» կեզծ լոզունգով Հայաստանը թուրքացվում է, դեռ վաղուց:

Սա է Հայոց ազգային գաղափարախոսությունը, Հայկական երազանքը, Հայկականության անկյունաքարը: «Ցանկացած հայ մարդ, երբ որ փնտրի Աստծ
Սա է Հայոց ազգային գաղափարախոսությունը, Հայկական երազանքը, Հայկականության անկյունաքարը: «Ցանկացած հայ մարդ, երբ որ փնտրի Աստծո կամքը, ինքը կհասկանա, որ Աստված այդպես է կամեցել, որ ես ծառայեմ այս աշխարհագրական միջավայրում երկնքի արքայությունը ստեղծելու և պահելու, պահպանելու համար: Այդ է իմ առաքելությունը: Այս է Հայկական լեռնաշխարհ կոչվածը, Հայկական կենսատարածք կոչվածը երկնքի արքայությունը հաստատելու համար է իմ առաքելությունը, ոչ թե Հնդկաստանում կամ Չինաստանում բարեկեցիկ ապրելը, իմ առաքելությունն այս տարածքում բարեկեցիկ ապրելու միջոցով հոգևոր՝ երկնքի արքայությունը, Աստծո արքայությունը, վերջիվերջո մի միջավայր ստեղծել այս երկրի վրա, որտեղ երկնքի թագավորության մանրակերտը կա: Սա է հայի առաքելությունը, այլապես ինչի՞ համար Հայկը նետահարեց Բելին»: Միքայել Սրբազան Աջապահյան Այս նկարը Մեծ Խորհուրդ ունի:

Օսմանյան սուլթաներն ու պարսկական շահերն այսպիսի բան չէին արել, բայց «հայ արևմտամետները» «ինքնիշխանություն» կեղծ լոզունգով ամեն պղծության պատրաստ են:

Աստված օգնական, Սրբազան Հայր: ...այլապես ինչու Հայկը նետահարեց Բելին:

Սրբազան Հայր

Հայաստանյան քաղաքական դաշտն Արևմուտքը դեռ վաղուց ձևավորել է, Ռուսաստանը փորձեց վերաձևվել, ինչի արդյունքում հանդիպեց Նիկոլի լիրբ դիմադրությանը և Արևմուտքի խաղացողների վերակենդանացմանը:

Քանի որ 2024 թվականին տեղի ունեցածը հիշվեց 2025 թվականին, 2024 թվականի գրառմամբ կիսվեմ 2025-ին:
Քանի որ 2024 թվականին տեղի ունեցածը հիշվեց 2025 թվականին, 2024 թվականի գրառմամբ կիսվեմ 2025-ին:

Հավաքական Արևմուտքի հիմնական պլանի ձախողման մասին:

Մինչ շատերը կանխատեսում էին լայնամասշտաբ, առնվազն տարածաշրջանային պատերազմի սկիզբ, Ազատը պատերազմի հենց առաջին օրը հայտարարեց, որ այն տևելու է 10-12 օր։ Այսօր, երբ պատերազմն արդեն ավարտված է, միջազգային մամուլը այն անվանում է «12-օրյա պատերազմ»։ Սա չի նշանակում, թե իմ ընկեր Ազատը մեր օրերի Վանգան է։ Նա պարզապես տիրապետում է կարևոր հմտության՝ տեղեկատվական աղմուկի, աղմկոտ հայտարարությունների ու քարոզչական թեզերի միջից կարողանում է զտել էականը։ Իսկ ժամանակակից իրականությունում դա չափազանց արժեքավոր կարողություն է։

«Ինքնիշխան» Հայաստանին պակասում է ներքին վտանգի դեպքում Թուրքիայի զինված օգնության պարտավորությունը:

Եվ ով այս վեմի վրա ընկնի, կփշրվի, և ում վրա այն ընկնի, նրան կճզմի: Մատթևոս 21:44 Շնորհավո՜ր տոնդ, Հայկականության, Հայոց ինքնո
Եվ ով այս վեմի վրա ընկնի, կփշրվի, և ում վրա այն ընկնի, նրան կճզմի: Մատթևոս 21:44 Շնորհավո՜ր տոնդ, Հայկականության, Հայոց ինքնության մշտնջենական պահապան և պաշտպան Կաթողիկե Սու՛րբ Էջմիածին:

Ուրեմն մինչև Թուրքիա գնալը, բոլոր հաղորդագրությունների մեջ գրվել էր հունիսի 20-ին Անկարայում տեղի ունենալիք Էրդողան-Փաշինյան հանդիպման մասին, բայց մի կարևոր հանգամանք հաշվի չէր առնվել, միջանցքը Թուրանի համատեքստում է, իսկ Անկարան Թուրքիայի մայրաքաղաքն է, Թուրան կառուցողների մայրաքաղաքը Ստամբուլն է: Նախորդ գրառումներում գրել եմ Անկարա, հղում տալով հաղորդագրություններին, այն ինչ սիմվոլիկա սիրողները չէին կարող Անկարայում նման բովանդակությամբ հանդիպում կազմակերպեին:

Հանձնում է թուրքերին, որ «խաղաղ» ապրեք...

Ոստիկանությունը տեղեկացնում է՝ իրականացնում է ուժեղացված ծառայություն և խոսում է կոշտ հակազդման մասին: Սրանից առաջ լուր է տարածվում՝ Նախիջևանի սահմանադրությունից հանվում է Մոսկվայի և Կարսի պայմանագրերին հղում տալը, այդ պայմանագրերով Նախիջևանն ինքնավարություն է: Ինքնավարության կարգավիճակը կարող է փոխվել այն դեպքում, եթե Նախիջևանը սուվերեն կապով կապված լինի Ադրբեջանին, իսկ սուվերեն կապը միջանցքն է: Այս ամենի մասին նախապես խոսվել էր՝ Նիկոլն Անկարայում «ինքնիշխան» զոհողություններ է անելու:

Տարիներ առաջ սկսված խորը արևմտականությունը ծնեց թույլ թուրքասիրություն, թուրքասիրությունը վերածվեց տոտալիտար թուրքականության,
Տարիներ առաջ սկսված խորը արևմտականությունը ծնեց թույլ թուրքասիրություն, թուրքասիրությունը վերածվեց տոտալիտար թուրքականության, ինչն էլ կծնի կուռ Հայկականություն: