D/V Դեպքի վայրից🔻
Відкрити в Telegram
🔹ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ @lurerDvbot՝ Եթե ունեք լուր կամ տեսանյութ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ ապա կարող եք ուղարկել մեզ. 🔻 Անկուսակցական անկախ միջազգային լրատվական @lurerDvbot 📺 Մեր գովազդային էջը ` @DVgovazd
Показати більше2 754
Підписники
-224 години
-137 днів
-3430 днів
Архів дописів
2 754
Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։
▫️Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։
▫️Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
▫️Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
ՀՀ ԱԱԾ
2 754
1884 թվական, Նորավանք՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու գլխավոր ճակատ։ Քչերը կպատկերացնեին, թե մինչև վերականգնումը ինչ տեսք է ունեցել եկեղեցին։ Լուսանկարը վավերագրում է եկեղեցու-դամբարանի (կառուցված 1339 թվականին, հեղինակն է ճարտարապետ և քանդակագործ Մոմիկը)։ Ուժգին երկրաշարժերի (մասնավորապես 1840 թվականի երկրաշարժի) հետևանքով վերին հարկի գմբեթավոր ռոտոնդան և տանիքի վերնամասն ամբողջությամբ փլուզված էին, իսկ ճակատային քարերի մի մասը՝ թափված։ 19-րդ դարավերջի այս լուսանկարը ծառայել է որպես անփոխարինելի վավերագիր 20-րդ դարի հայ ճարտարապետների և վերականգնողների համար (հետագայում՝ 1980-1990-ականների վերականգնող խմբերի համար)՝ հուշարձանի ճակատն ու ռոտոնդան ճշգրտությամբ վերականգնելու գործում։
2 754
Ադրբեջանը և Հայաստանը դե ֆակտո հասել են խաղաղության:
▫️Խաղաղության օրակարգի առաջմղումը Հարավային Կովկասում կայունության ամրապնդման, տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման և տնտեսական օգուտներ ստանալու հեռանկարներ է ստեղծում:
Ջեյհուն Բայրամով
2 754
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բռնազավթված է Կտրիճ Ներսիսյանի եւ նրան աջակցող մի խումբ հոգեւոր եւ աշխարհիկ անձանց կողմից
Նիկոլ Փաշինյան
2 754
ԵՄ խորհուրդը վերջնական հավանություն է տվել հայկական ապրանքների համար առևտրային արտոնություններին՝ նախատեսելով դեպի ԵՄ արտահանման մոտ 80%-ի ազատականացում։
Ապրանքների լայն շրջանակի, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կկասեցվեն։
📌 Արտոնյալ ռեժիմն ուժի մեջ մտնելուց հետո կգործի 2 տարի, իսկ Հայաստանը նման արտոնություն ստացած ԵՄ թեկնածու չհանդիսացող միակ երկիրն է։
2 754
«Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն տրամադրեց ՀՀ կառավարությունը
«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն նախատեսում է լրացուցիչ 215 մլն դրամի սարքավորումներ և 656,9 մլն դրամի հումք ներմուծել՝ առանց ներմուծման մաքսատուրքի։
2 754
Միանում ենք Ձեզ՝ նշելու Ձեր երկրի հանձնառությունը խաղաղությանը, բարգավաճմանը և ժողովրդավարությանը։ Արդեն 35 տարի է՝ Հայաստանն այս արժեքների հարցում հաստատակամ գործընկեր է։
Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Անկախության 35-ամյակի առիթով
2 754
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
2 754
Հոկտեմբերից Wizz Air-ը կավելացնի Երևան–Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4-ի, իսկ դեկտեմբերի կեսերից՝ մինչև շաբաթական 5-ի։
2 754
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան օբյեկտիվորեն գնահատել եվրաինտեգրման վտանգը.
ՌԴ ԱԳՆ
2 754
Կարճ ասած հայտարարում են,որ 90.000+ ընտրատեղամասերից միայն 2 ընտրատեղամասումա լցոնում գրանցվել.
2 754
Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ, որոնք դարձել են երկրի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ամուր հիմքը։
▫️Մենք բարձր ենք գնահատում մեր պետությունների միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության հարաբերությունները։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Նիկոլ Փաշինյանին
