uk
Feedback
Ազատազէն

Ազատազէն

Відкрити в Telegram

Ազատազէնը կրթական հասարակական կազմակերպություն է: Մեր առաքելությունն է համախմբել մարդկանց զենքի մշակույթի և զինագործության զարգացման շուրջ՝ հանուն ինքնիշխան հայկական պետականության շարունակականության և հզորացման։ https://linktr.ee/azatazen ☎️ 041542002

Показати більше
1 898
Підписники
+224 години
+57 днів
-930 днів
Архів дописів
🧡 Դրամահավաքի 13-րդ շաբաթվա ընթացքում հատեցինք 20 միլիոն դրամը։ Այս պահին հավաքվել է 20,425,308 դրամ, նպատակին հասնելու համա
+2
🧡 Դրամահավաքի 13-րդ շաբաթվա ընթացքում հատեցինք 20 միլիոն դրամը։ Այս պահին հավաքվել է 20,425,308 դրամ, նպատակին հասնելու համար մնացել է 38,512,692 դրամ։ Ճանապարհի կառուցումը կապահովի հրաձգարանի և «Թվանք» ռազմախանութի անխափան աշխատանքը՝ հնարավորություն տալով մարդկանց մարզվել, սովորել, զինվել՝ անկախ եղանակային պայմաններից։ Շնորհակալ ենք բոլոր աջակիցներին, նվիրատուներին և համայնքի անդամներին՝ այս կարևոր նախաձեռնությանը միանալու համար։ Միացի՛ր դրամահավաքին՝ https://rearmenia.com/hy/fundraisers/azatazen-road-construction #ազատազէն #ազատազէնի_ճանապարհ #միասին_կառուցենք_միասին_մարզվենք

Ազատազէնը մարդիկ են։ 🧡 Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Ազատազէնի՝ Երևանի հրաձգարանում տեղի ունեցավ նոր միացած աջակիցների համար նախատեսված հերթական միջոցառումը՝ առիթ դառնալով նոր ծանոթությունների ու ջերմ շփումների համար։ Խոսեցինք մեր գաղափարների ու ծրագրերի մասին, ավելի լավ ճանաչեցինք միմյանց, իսկ «Աջակիցների գավաթ» հրաձգության մրցույթում դարձանք թիմակիցներ՝ մրցելով ու իրար աջակցելով։ 🎯 Հենց այսպես էլ ամրանում է մեր համայնքը՝ ընդհանուր գաղափարների շուրջ համախմբված մարդկանց ծանոթությամբ, մասնակցությամբ ու համատեղ գործով։ Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին՝ այս օրվա և Ազատազէնի մի մասը լինելու համար։ Եթե կիսում եք մեր գաղափարներն ու ցանկանում եք միանալ համայնքին, դարձե՛ք աջակից անդամ։ 👇 Մանրամասները՝ https://azatazen.am/membership

photo content
+9

photo content
+9

photo content
+9

Ազատազէնը մարդիկ են։ 🧡 Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Ազատազէնի՝ Երևանի հրաձգարանում տեղի ունեցավ նոր միացած աջակիցների համար նախատ
+9
Ազատազէնը մարդիկ են։ 🧡 Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Ազատազէնի՝ Երևանի հրաձգարանում տեղի ունեցավ նոր միացած աջակիցների համար նախատեսված հերթական միջոցառումը՝ առիթ դառնալով նոր ծանոթությունների ու ջերմ շփումների համար։ Խոսեցինք մեր գաղափարների ու ծրագրերի մասին, ավելի լավ ճանաչեցինք միմյանց, իսկ «Աջակիցների գավաթ» հրաձգության մրցույթում դարձանք թիմակիցներ՝ մրցելով ու իրար աջակցելով։ 🎯 Հենց այսպես էլ ամրանում է մեր համայնքը՝ ընդհանուր գաղափարների շուրջ համախմբված մարդկանց ծանոթությամբ, մասնակցությամբ ու համատեղ գործով։ Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին՝ այս օրվա և Ազատազէնի մի մասը լինելու համար։ Եթե կիսում եք մեր գաղափարներն ու ցանկանում եք միանալ համայնքին, դարձե՛ք աջակից անդամ։ 👇 Մանրամասները՝ https://azatazen.am/membership

21 տարին լրացած ՀՀ քաղաքացին, օրենքով սահմանված կարգով թույլտվություն ստանալուց հետո, կարող է ձեռք բերել քաղաքացիական ակոսափող զենք։ Ինքնաձիգը օգտագործվում է հրաձգության, սպորտային և տակտիկական մարզումների, ինչպես նաև օրենքով թույլատրված ինքնապաշտպանության համար։ Ինքնաձիգերը միմյանցից էապես տարբերվում են, այս գրառմամբ ներկայացնում ենք Հայաստանում ամենահասանելի տարբերակները։ Ահա չորս տարբերակ՝ 🔸 Սայգա Saiga-030, Saiga-033, Saiga MK Կալաշնիկովի դասական հարթակ է՝ ծանոթ կառուցվածքով և պարզ սպասարկմամբ։ Շատ բան կախված է տրամաչափից՝ 5,45×39-ը կրակոցի ժամանակ ավելի թեթև է զգացվում, 7,62×39-ը՝ ավելի բարձր գնդակային էներգիա ունի։ Saiga-033-ը կարճ փողով է, հետևաբար ավելի կոմպակտ է, իսկ 030-ը՝ ստանդարտ երկարություն ունի։ 🔸 TR3 AK-12-ի հիման վրա ստեղծված նոր սերնդի քաղաքացիական մոդել է։ Ունի ձգվող կոթ և Picatinny ուղղորդիչներ, ուստի օպտիկական կամ կոլիմատորային նշանոցը, լապտերը և այլ սարքավորումներ կարելի է տեղադրել առանց ադապտերի։ 🔸 Վեպր VPO-148 Vepr, Vepr MA-136 Աչքի է ընկնում ամրությամբ։ Որոշ մոդելներ պատրաստված են նախկինում շահագործված ռազմական զենքերի դետալներով։ Ավելի ծանր է, բայց ունի բարձր մեխանիկական դիմացկունություն և երկար ռեսուրս։ 🔸 AR (Perun AR-15, .223 Remington) Աշխարհում ամենատարածված քաղաքացիական հարթակներից է։ Առավելություններն են՝ փափուկ հետհարվածը, բարձր ճշգրտությունը և մոդուլային կառուցվածքը. կոթը, բռնակը և ձեռնակալը կարելի է արագ փոխել՝ զենքը հարմարեցնելով քո ձեռքին։ Ընտրությունը միայն մոդելի անվան հարց չէ։ Կարևոր է՝ ինչ նպատակով ես զենք ձեռք բերում, ինչ տրամաչափ է քեզ հարմար և ինչպիսի մարզումներ ես նախատեսում։ Վերջնական որոշումից առաջ փորձիր զենքը գործնականում՝ պահիր ձեռքումդ, զգա՛ քաշը և հարմարավետությունը։ Առաջին զենքից առաջ պետք է հանձնել տեսական և գործնական քննությունը։ 📅 Մոտակա քննությունը՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 10:30-ից 13:00-ը։ Գրանցվիր azatazen.am/calendly հղումով։ Արի՛ քննության

photo content

Թվանք - Հաղորդում #N190 Beretta 1301 Comp 🎯 Այս հաղորդման ընթացքում ներկայացնում ենք իտալական արտադրության Beretta 1301 Comp կիսաավտոմատ հարթափող հրացանը՝ նախատեսված 12 տրամաչափի փամփուշտների համար։ Blink գազային համակարգի շնորհիվ, ըստ Beretta-ի, այն 1 վայրկյանից պակաս ժամանակում արձակում է 4 կրակոց։ Սա կարևոր է մրցույթներում, որտեղ ամեն վայրկյանը հաշվում է։ Դիտե՛ք հաղորդումը Azatazen TV-ի եթերում👇 https://youtu.be/xwzeAlhOmgM #ազատազէն #թվանք #Beretta

Պատրաստվածությունը մեկ անգամ ձեռք բերվող հմտություն չէ․ այն պարբերական մարզումների արդյունք է։ Մարզվի՛ր պարբերաբար։ Կատարելագործի՛ր հմտություններդ։ Միշտ եղի՛ր պատրաստ։ https://youtube.com/shorts/e_v-69wBd4w?si=X7aGRxWqIn7ib0BS

📍 Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, «Ազատազէն» կրթական հասարակական կազմակերպության հիմնադրման 5-ամյակն է։ Այս ընթացքում բոլորիս քրտնաջան աշխատանքի շնորհիվ՝ 🔸 Ունենք երկու հրաձգարան՝ Երևանում և Վանաձորում, որտեղ վերջին տարիների ընթացքում այցելությունների թիվը անցել է 170,000-ը 🔸 Արդեն երեք տարի է՝ անցկացնում ենք զենքի ձեռքբերման քննություն, որին մասնակցել է ավելի քան 5,000 մարդ, 🔸 Անցկացրել ենք թիմային միջոցառումներ տարբեր մեծության թիմերի համար, 🔸 Ունենք 1,000-ից ավել լիիրավ և աջակից անդամներից բաղկացած համայնք, 🔸 Պարբերաբար անցկացնում ենք զորակոչիկների, փոքր մարտավարական խմբերի, ՔՊԴԵՆ և դիպուկների անվճար դասընթացներ, 🔸 Կազմակերպում ենք ՀՀ ուժային կառույցների անձնակազմի համար հավաստագրման մարզումներ, 🔸 Պարբերաբար իրականացնում ենք դինամիկ և գիշերային հրաձգության միջոցառումներ, 🔸 Պարբերաբար մասնակցում ենք զենքի հետ կապված իրավաօրենսդրական բարեփոխումներին 🔸 Ստեղծում ենք զենքի և հարակից թեմաներով հայալեզու մեդիա բովանդակություն, 🔸Թողարկել ենք «Թվանք» հաղորդաշարի 189 հաղորդում, 🔸 Տարբեր առիթներով կազմակերպում ենք մրցույթներ, վարպետաց դասեր, հավաքներ և այլ միջոցառումներ, 🔸 Երևանի հրաձգարանի տարածքում կառուցել և գործարկում ենք «Թվանք» ռազմախանութը, 🔸Երևանի հրաձգարանի տարածքում հիմնել ենք «Թուր» սրճարանը։ 🎁 «Ազատազէն» ԿՀԿ-ի 5-ամյակի լավագույն նվերը ձեր աջակցությունն է։ Ճանապարհի կառուցումը հնարավորություն կտա հրաձգարանին և «Թվանք» ռազմախանութին աշխատել ամբողջ տարին, իսկ մարդկանց՝ շարունակել մարզվել, կրթվել ու պատրաստվել՝ անկախ եղանակային պայմաններից։ Այս պահին դրամահավաքի շրջանակում հավաքվել է 20,222,389 դրամ, որը կազմում է անհրաժեշտ 58,938,000 դրամի 34.3%-ը։ 🔗 https://rearmenia.com/hy/fundraisers/azatazen-road-construction?tab=story Շնորհակալ ենք բոլորին 5 տարի մեզ հետ լինելու համար և շնորհավորում ենք բոլորիս «Ազատազէն» կրթական ՀԿ-ի տարեդարձի առթիվ։ 🧡 #ազատազէն #ազատազէնի_ճանապարհ #Միասին_Կառուցենք_Միասին_Մարզվենք #Ճանապարհ_Դեպի_Պատրաստվածություն

photo content

🔸 Տարբեր առիթներով կազմակերպում ենք մրցույթներ, վարպետաց դասեր, հավաքներ և այլ միջոցառումներ, 🔸 Երևանի հրաձգարանի տարածքում կառուցել և գործարկում ենք «Թվանք» ռազմախանութը, 🔸Երևանի հրաձգարանի տարածքում հիմնել ենք «Թուր» սրճարանը։ 🎁 «Ազատազէն» ԿՀԿ-ի 5-ամյակի լավագույն նվերը ձեր աջակցությունն է։ Ճանապարհի կառուցումը հնարավորություն կտա հրաձգարանին և «Թվանք» ռազմախանութին աշխատել ամբողջ տարին, իսկ մարդկանց՝ շարունակել մարզվել, կրթվել ու պատրաստվել՝ անկախ եղանակային պայմաններից։ Այս պահին դրամահավաքի շրջանակում հավաքվել է 20,222,389 դրամ, որը կազմում է անհրաժեշտ 58,938,000 դրամի 34.3%-ը։ 🔗 https://rearmenia.com/hy/fundraisers/azatazen-road-construction?tab=story Շնորհակալ ենք բոլորին 5 տարի մեզ հետ լինելու համար և շնորհավորում ենք բոլորիս «Ազատազէն» կրթական ՀԿ-ի տարեդարձի առթիվ։ 🧡 #ազատազէն #ազատազէնի_ճանապարհ #Միասին_Կառուցենք_Միասին_Մարզվենք #Ճանապարհ_Դեպի_Պատրաստվածություն

📍 Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, «Ազատազէն» կրթական հասարակական կազմակերպության հիմնադրման 5-ամյակն է։ Այս ընթացքում բոլորիս քրտնա
📍 Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, «Ազատազէն» կրթական հասարակական կազմակերպության հիմնադրման 5-ամյակն է։ Այս ընթացքում բոլորիս քրտնաջան աշխատանքի շնորհիվ՝ 🔸 Ունենք երկու հրաձգարան՝ Երևանում և Վանաձորում, որտեղ վերջին տարիների ընթացքում այցելությունների թիվը անցել է 170,000-ը 🔸 Արդեն երեք տարի է՝ անցկացնում ենք զենքի ձեռքբերման քննություն, որին մասնակցել է ավելի քան 5,000 մարդ, 🔸 Անցկացրել ենք թիմային միջոցառումներ տարբեր մեծության թիմերի համար, 🔸 Ունենք 1,000-ից ավել լիիրավ և աջակից անդամներից բաղկացած համայնք, 🔸 Պարբերաբար անցկացնում ենք զորակոչիկների, փոքր մարտավարական խմբերի, ՔՊԴԵՆ և դիպուկների անվճար դասընթացներ, 🔸 Կազմակերպում ենք ՀՀ ուժային կառույցների անձնակազմի համար հավաստագրման մարզումներ, 🔸 Պարբերաբար իրականացնում ենք դինամիկ և գիշերային հրաձգության միջոցառումներ, 🔸 Պարբերաբար մասնակցում ենք զենքի հետ կապված իրավաօրենսդրական բարեփոխումներին 🔸 Ստեղծում ենք զենքի և հարակից թեմաներով հայալեզու մեդիա բովանդակություն, 🔸Թողարկել ենք «Թվանք» հաղորդաշարի 189 հաղորդում,

photo content
+7

Այսօր Ազատազէն ԿՀԿ-ի լիիրավ անդամների ամենամսյա հերթական հանդիպումն էր 🔥 Հանդիպումը սկսեցինք սեպտեմբերի 27-ի և Ազատազէն ԿՀԿ-
+9
Այսօր Ազատազէն ԿՀԿ-ի լիիրավ անդամների ամենամսյա հերթական հանդիպումն էր 🔥 Հանդիպումը սկսեցինք սեպտեմբերի 27-ի և Ազատազէն ԿՀԿ-ի հիմնադրման օրվան անդրադարձով։ Այնուհետև խոսեցինք կազմակերպության ընթացիկ աշխատանքների, առաջիկա ծրագրերի և համայնքի զարգացման ուղղությամբ նախատեսվող քայլերի մասին։ Հատուկ արարողակարգով ողջունեցինք մեր նոր լիիրավ անդամին, իսկ հանդիպումն ամփոփեցինք հրաձգության մրցույթով։ Այսպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս միասին ամփոփելու անցած ճանապարհը, քննարկելու առաջիկա անելիքները և ամրապնդելու մեր համայնքի ներսում ձևավորված կապերը։ Ուժեղացրո՛ւ համայնքը, միացի՛ր Ազատազէնին՝ https://azatazen.am/membership

Սեպտեմբերի 27-ը քաջության, կամքի և հայրենիքի պաշտպանության համար ոտքի կանգնած մարդկանց արժևորման օր է։ Պատերազմ գնալը, վտանգին ընդառաջ քայլելն ու սեփական կյանքը վտանգելը ծանր որոշում է, որը մեծ ուժ և խիզախություն է պահանջում։ Խոնարհվում ենք այդ ճանապարհն անցած բոլորի և իրենց կյանքը հայրենիքին նվիրածների առաջ։ Մարդկության պատմությունը պատերազմների պատմություն է՝ խաղաղության կարճ դադարներով։ Այդ դադարներն առավել պատասխանատու գործելու ժամանակն են՝ սովորելու, մարզվելու և պատրաստ լինելու համար։ Վտանգի պահին քաջության կողքին անհրաժեշտ են գիտելիք և միասին համակարգված գործելու կարողություն։ Պատերազմի վտանգն անտեսելը, ինքնախաբեությամբ ապրելը կամ մարդկանց միտումնավոր համոզելը, թե խաղաղությունն ինքնին երաշխավորված է, մեզ անպատրաստ են թողնում և ավելի մեծ աղետների կհանգեցնեն: Խաղաղություն պահպանելու համար պետք է գիտակցել վտանգներն ու պատրաստ լինել դրանց դիմակայելու։ Այս համոզմունքից է ծնվել «Ազատազէն»-ը։ Պատերազմ անցած մարդկանց փորձը դարձնելով քաղաքացիական կրթություն՝ մենք աշխատում ենք, որ ավելի շատ քաղաքացիներ պատրաստ լինեն պաշտպանելու իրենց, իրենց հարազատներին ու հայրենիքը։ Պատրաստվածությունը ձևավորվում է ամենօրյա աշխատանքով։ Դրա ժամանակն այսօր է։ #Ազատազէն #Սեպտեմբերի27 #Պատրաստվածություն

photo content

Սեպտեմբերի 21-ին Ազատազէնի Երևանի հրաձգարանում հյուրընկալեցինք ԱՏՁՄ համայնքին։ Օրը սկսեցինք հրաձգարանի տարածքում շրջայցով և Ազատազէնի պատմությանը ծանոթանալով։ Այնուհետև թիմերով փորձեցինք մեր ուժերը ինքնաձիգով, ատրճանակով կրակելիս և էստաֆետում։ 🔥 https://youtube.com/shorts/TWQWtoAMYdQ?si=QUixNBv8GwpD2iOw

Սիրելի հայրենակիցներ, Հոկտեմբերի 1-ից սկսած Ազատազէնի Երևանի քաղաքացիական հրաձգարանը աշխատելու է ժամը 09:00-ից մինչև 18:00-ն։ Սիրով սպասում ենք ձեզ🔥