uk
Feedback

Не попадись на ботовода! Telemetrio знаходить і позначає такі канали мітками 👉 Хочеш бачити мітку, оформляй підписку

Armenian Code Academy

Armenian Code Academy

Відкрити в Telegram

Ամեն ինչ Tech-ի ու Non-Tech-ի մասին: Կապ մեզ հետ 👉 https://t.me/armenian_code_academy

Показати більше
2 348
Підписники
-224 години
-67 днів
-2530 днів
Архів дописів
💡Գիտեի՞ր, որ ՏՏ կազմակերպություններում աշխատանքի ընդունվելու համար տեխնիկական հմտություններ ունենալը բավարար չէ, եթե չունես
💡Գիտեի՞ր, որ ՏՏ կազմակերպություններում աշխատանքի ընդունվելու համար տեխնիկական հմտություններ ունենալը բավարար չէ, եթե չունես անհրաժեշտ soft skill-եր: Արի' ուսումանսիրենք ամենաշատ պահանջվող soft skill-երը. 🗣Հաղորդակցում: Թոփում գրավոր և բանավոր հաղորդակցման հմտությունն է; Բարդ տենխնիկական կոնցեպտները պարզ և հասկանալի բացատրելը կրիտիկական է և՛ ներքին, և՛ արտաքին հաղորդակցման մեջ: 🌀Ճկունություն: ՏՏ կազմ.-երը փնտրում են մասնագետներ, ովքեր ճկունորեն հարմարում են փոփոխություններին և արագ սովորում նոր տեխնոլոգիաներով աշխատել անհրաժեշտության դեպքում: 🎯Քննադատական մտածողություն: Հաճախ շեշտվում է քննադատական և վերլուծական մտածողության միջոցով խնդիրների լուծման հմտությունը, ինչպես նաև կրեատիվ մոտեցումը պրոցեսին: 🧩Թիմային աշխատանք: Կարևորվում են թիմային աշխատանքի և համագործակցության հմտությունները տարբեր անձնային որակներ ունեցող թիմակիցների հետ աշխատելու համար: 🚀Առաջնորդություն և նորարարություն: Անգամ եթե հաստիքը ղեկավար թիմում չէ, առաջնորդության պոտենցիալ և նորարարական գաղափարներ ունենալը կարևորվում է:

🔥Մեր գործընկեր STATECS ընկերությունը սկսում է անվճար SAS լեզվի մեկամսյա դասընթաց, որի ավարտին լավագույն առաջադիմություն ցուց
🔥Մեր գործընկեր STATECS ընկերությունը սկսում է անվճար SAS լեզվի մեկամսյա դասընթաց, որի ավարտին լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողները կստանան STATECS-ի թիմին միանալու հնարավորություն։ 🎯STATECS-ը տվյալների վերլուծությամբ զբաղվող առաջատար միջազգային ընկերություն է։ Այն մատուցում է ծառայություններ մի շարք արտասահմանյան դեղագործական ընկերությունների՝ մասնակցելով տարատեսակ կլինիկական ուսումնասիրությունների բարեհաջող իրականցմանը։ 📌Դասընթացին դիմելու համար կարող եք ուղարկել ձեր CV-ն training.sas@statecs.com էլ. հասցեին, իսկ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

❓Ո՞վ է ուզում դառնալ... ACA-ի կանոններով 🤓 Անցի'ր հղումով և պարզի'ր, թե ինչ գիտես ACA-ի մասին։ 🧐 Արդյունքներով կիսվի'ր մեկն
❓Ո՞վ է ուզում դառնալ... ACA-ի կանոններով 🤓 Անցի'ր հղումով և պարզի'ր, թե ինչ գիտես ACA-ի մասին։ 🧐 Արդյունքներով կիսվի'ր մեկնաբանություններում։ Հղումը՝ https://bit.ly/3TJU94B #armeniancodeacademy

ACA-ի քո նախընտրած կուրսի ընդունելության քննություններին պատրաստվելը կարող է սթրեսային լինել, եթե չգիտես, թե ինչ ակնկալել քնն
ACA-ի քո նախընտրած կուրսի ընդունելության քննություններին պատրաստվելը կարող է սթրեսային լինել, եթե չգիտես, թե ինչ ակնկալել քննությանը: 😶‍🌫️ Կարևորելով ընդունելության սահուն ընթացքը՝ մենք ձեզ համար նախապատրաստել ենք ACA-ի քննական cheatsheet: 🤩 📥 Ներբեռնի՛ր անվճար քննական cheatsheet-ը մի քանի վայրկյանում՝ http://bootcamps.aca.am/examcheatsheet

ACA-ի քո նախընտրած կուրսի ընդունելության քննություններին պատրաստվելը կարող է սթրեսային լինել, եթե չգիտես, թե ինչ ակնկալել քնն
ACA-ի քո նախընտրած կուրսի ընդունելության քննություններին պատրաստվելը կարող է սթրեսային լինել, եթե չգիտես, թե ինչ ակնկալել քննությանը: 😶‍🌫️ Կարևորելով ընդունելության սահուն ընթացքը՝ մենք ձեզ համար նախապատրաստել ենք ACA-ի քննական cheatsheet: 🤩 📥 Ներբեռնի՛ր անվճար քննական cheatsheet-ը մի քանի վայրկյանում՝ https://bootcamps.aca.am/

🚀Աշխատանքի հնարավորություն EPAM Systems-ից. 👩🏼‍💻 Հաստիք՝ Junior Java Cloud Engineer ⏳ Դրույքը՝ լրիվ 🎯 Պահանջներ՝ - Java-
🚀Աշխատանքի հնարավորություն EPAM Systems-ից. 👩🏼‍💻 Հաստիք՝ Junior Java Cloud Engineer ⏳ Դրույքը՝ լրիվ 🎯 Պահանջներ՝ - Java-ի գիտելիքներ - Java framework-ներով վեբ հավելվածներ ստեղծելու փորձ - ծանոթ լինել տվյալների բազաների համակարգերին և SQL-ներին - Cloud computing-ի հմտություններ ( e.g., AWS, Azure, Google Cloud Platform) - հասկանալ software development-ի մեթոդոլոգիաներն ու պրոցեսները - գրավոր և բանավոր անգլերենի B1+ իմացություն - ունենալ սովորելու և աճելու մոտիվացիա ու ցանկություն 📌Այլ` Եթե ​​դուք նոր եք սկսել խորանալ այս տեխնոլոգիաների մեջ, կազմակերպությունը պատրաստ է առաջարկել մի քանի ամսյա ուսուցողական ծրագիր՝ աջակցելու ձեր աճին: Դիմելու և մանրամասների համար անցի՛ր այս հղումով:

Հերթական անվճար ռեսուրսը՝ ACA-ից 📚 ♨ Այս անգամ ռեսուրսների շարքում տեղ են գտել Java-ի անվճար ռեսուրսները: Այստեղ կգտնես ճանա
Հերթական անվճար ռեսուրսը՝ ACA-ից 📚 ♨ Այս անգամ ռեսուրսների շարքում տեղ են գտել Java-ի անվճար ռեսուրսները: Այստեղ կգտնես ճանապարհային քարտեզ, գրքեր, հոդվածներ և տեսանյութ Java ծրագրավորման լեզվի վերաբերյալ։ 🔗 Նյութերը ստանալու համար անցիր հղումով՝ https://bootcamps.aca.am/javaresources

📚 Մեր անվճար ռեսուրսների շարքում այս անգամ կարող եք գտել Project Management-ի ռեսուրսները: Այստեղ կգտնես ճանապարհային քարտեզ
📚 Մեր անվճար ռեսուրսների շարքում այս անգամ կարող եք գտել Project Management-ի ռեսուրսները: Այստեղ կգտնես ճանապարհային քարտեզ, գրքեր, հոդվածներ և տեսանյութեր Project Management-ի վերաբերյալ։ 🔗 Նյութերը ստանալու համար անցիր հղումով՝ https://bit.ly/4anpQGz

🚀Աշխատանքի հնարավորություն Junior Manual QA Engineer-ների համար: 👩🏼‍💻 Հաստիք՝ Manual QA Engineer ⏳ Դրույքը՝ լրիվ, բայց հե
🚀Աշխատանքի հնարավորություն Junior Manual QA Engineer-ների համար: 👩🏼‍💻 Հաստիք՝ Manual QA Engineer ⏳ Դրույքը՝ լրիվ, բայց հեռավար և ճկուն գրաֆիկով 🎯 Պահանջներ՝ - առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ - Jira կամ Qase համակարգերով աշխատելու փորձ - գրավոր և բանավոր ռուսերենի գերազանց իմացություն 💰Աշխատավարձ՝ 150.000-200.000 դրամ Դիմելու համար անցի՛ր այս հղումով:

🚀 Internship-ի հնարավորություն SuperAnnotate-ում 💼 Category - Recruiter 🔹Job responsibilities - recruitment operation proc
🚀 Internship-ի հնարավորություն SuperAnnotate-ում 💼 Category - Recruiter 🔹Job responsibilities - recruitment operation processes for AI Data Training Experts and more 📝 Դիմելու համար այցելիր այստեղ: #ACAJobs #Internship #Recruiter

SPEED Dating Yandex-ի մասնագետների հետ 🚀 5 րոպե տևողությամբ անհատական զրույցներ, որի ընթացքում կարող ես տալ քեզ հետաքրքրող բ
SPEED Dating Yandex-ի մասնագետների հետ 🚀 5 րոպե տևողությամբ անհատական զրույցներ, որի ընթացքում կարող ես տալ քեզ հետաքրքրող բոլոր հարցերը Frontend-ի, Backend-ի, Product Design-ի կամ Data Analytics-ի վերաբերյալ, փոխանակել փորձով ու գիտելիքներով ոլորտի ավագ և առաջադեմ մասնագետների հետ: ⌛️ Օր և ժամ՝ 12:00, դեկտեմբերի 10 📍 Վայր՝ Հակոբ Հակոբյան 3, ACA 𝗦𝗽𝗲𝗲𝗱 𝗗𝗮𝘁𝗶𝗻𝗴-ի հիմնական ուղղությունները՝ Frontend Backend Product Design Data Analytics Տևողություն՝ 3 ժ (2ժ speed dating + networking) Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը՝ 5 ր 👨‍🎓 Միջոցառմանը կարող ես մասնակցել, եթե ACA-ի ուսանող կամ շրջանավարտ ես։ 📣 Լեզու՝ անգլերեն կամ ռուսերեն 🎟 Մուտքը միայն գրանցումով: Գրանցվել կարող ես այստեղ։

📝 Ի՞նչ կապ կա Project Management-ի և հնագույն հրաշալիքների միջև Գիտեի՞ք, որ Project Management մասնագիտությունը ծագել է դեռև
📝 Ի՞նչ կապ կա Project Management-ի և հնագույն հրաշալիքների միջև Գիտեի՞ք, որ Project Management մասնագիտությունը ծագել է դեռևս մեր թվարկությունից առաջ՝ Եգիպտական բուրգերի և Չինական Մեծ պատի կառուցման շրջաններում: Այժմ այն դարձել է խաղի կանոններ փոխող մասնագիտություն՝ տարբեր ոլորտներում։ 🧑‍💻 Project Manager-ը թիմի հաջողությունների հետևում կանգնած մաեստրոն է, ով ուղղորդում է թիմակիցներին նախագծերի պլանավորման, իրականացման և ավարտի բարդ գործընթացներում։ Հենց սա է նրա գլխավոր դերը, որը պահանջում է մի շարք հմտությունների համադրություն՝ լավ հաղորդակցման, առաջնորդության, կազմակերպչական և այլն։ Project Management-ի ամենամեծ առավելությունն այն է, որ նա արագացնում է գործընթացները, բարձրացնում արդյունավետությունը և հասնում նշված նպատակներին՝ կոնկրետ ժամկետում: 📈 Անկախ նրանից՝ պատմական գլուխգործոց է ստեղծվում, թե թվային նորարարություն, Project Management-ը դինամիկ զարգացող մասնագիտություն է։ Հետաքրքրե՞ց։ Կարող ես անցնել IT Project Management-ի դասընթացներ ACA-ում։ Մանրամասների համար այցելի՛ր այստեղ։

⏱️ Իսկ գիտե՞ս, որ ժամանակի արդյունավետ կառավարման գաղտնիքը աշխատանքը ոչ թե ըստ ժամերի բաշխելն է, այլ՝ ըստ լոլիկների։ Կմտածես՝
⏱️ Իսկ գիտե՞ս, որ ժամանակի արդյունավետ կառավարման գաղտնիքը աշխատանքը ոչ թե ըստ ժամերի բաշխելն է, այլ՝ ըստ լոլիկների։ Կմտածես՝ ինչ կապ ունի լոլիկը աշխատանքի արդյունավետության հետ։ 🍅 Pomodoro Technique-ը ժամանակի կառավարման հայտնի մեթոդ է՝ կենտրոնացած աշխատանքային սեսիաների վրա, հաճախակի կարճ ընդմիջումներով՝ կենտրոնացումը խթանելու և մտավոր հոգնածությունը կանխելու համար: 👨‍🎓Այն մշակվել է 1980թթ. վերջին՝ ուսանող Francesco Cirillo-ի կողմից, ով դժվարությամբ էր կենտրոնանում իր առաջադրանքների վրա։ Լինելով գերծանրաբեռնված՝ նա ինքն իրեն խնդրեց ընդամենը 10 րոպե տրամադրել կենտրոնացած սովորելուն։ Մարտահրավերից ոգևորված, գտավ լոլիկի (🇮🇹 pomodoro) տեսքով խոհանոցային թայմեր. այդպես ծնվեց Pomodoro տեխնիկան։ Ինչպե՞ս է աշխատում այն։ 📝 Կազմի՛ր to-do list և ձե՛ռք բեր թայմեր 🍅 Սահմանի՛ր 25 րոպե և կենտրոնացի՛ր մեկ առաջադրանքի վրա մինչև թայմերը զանգի: 🍅 Երբ սեսիան ավարտվի, նշի՛ր մեկ լոլիկ և գրանցի՛ր՝ ինչ կատարեցիր։ 🍅 Ապա վայելի՛ր 5 րոպե ընդմիջում։ 🍅 4 լոլիկ նշելուց հետո, կատարի՛ր ավելի երկար՝ 15-30 րոպե ընդմիջում։

👥 Թե ինչպես երկու հայ ընկեր հիմնեցին մոտ 10 մլրդ արժողությամբ միջազգային տեխնոլոգիական ServiceTitan ընկերությունը։ Ամերիկահա
👥 Թե ինչպես երկու հայ ընկեր հիմնեցին մոտ 10 մլրդ արժողությամբ միջազգային տեխնոլոգիական ServiceTitan ընկերությունը։ Ամերիկահայ Արա Մահդեսյանը և Վահե Կուզոյանը քոլեջից հետո` 2012 թ.-ին, միավորվում են հիմնելու ServiceTitan-ը՝ ունենալով պարզ, բայց դժվարին նպատակ. հեշտացնել իրենց հայրերի տնային սպասարկման բիզնեսը։ Իսկ տարիներ անց նրանց ընկերությունը պատասխանատու է դառնում տնային ծառայությունների ողջ ինդուստրիայի վերափոխման համար: 🔧 ServiceTitan-ը առաջինն էր, որ առաջարկեց առևտրի ոլորտի փոխակերպման ամբողջական լուծումներ։ Այն cloud-based հարթակ է, որն աջակցում է տնային ծառայություններ մատուցող ընկերություններին պարզեցնել գործընթացները, բարելավել սպասարկման որակը և զարգացնել բիզնեսը։ Forbes-ի կողմից ճանաչվելով top cloud ընկերություններից մեկը, նրանք կիրառում են ոլորտի խորը գիտելիքներն ու տեխնիկական փորձը՝ մշակելու լուծումներ, որոնք ուժ են տալիս ձեռնարկատերերին զարգանալու և բիզնեսներն ընդլայնելու համար։ Դե ինչ, ոգեշնչե՞ց պատմությունը: Միացիր ServiceTitan-ի թիմին՝ գտնելով քեզ համապատասխան հաստիքը այստեղ։

🔍 Synergy-ն փնտրում է սկսնակ Systems Engineer-ի։ 👨‍💻 Հաստիք՝ Junior Systems Engineer ⚙️ Հմտություններ՝ Linux,Windows օպերա
🔍 Synergy-ն փնտրում է սկսնակ Systems Engineer-ի։ 👨‍💻 Հաստիք՝ Junior Systems Engineer ⚙️ Հմտություններ՝ Linux,Windows օպերացիոն համակարգերի և Nginx, IIS, and containerization-ի իմացություն 〰️ Այլ պահանջներ՝ անգլերենի լավ իմացություն։ 🔗 Դիմելու համար անցի՛ր այս հղումով։

Իսկ դու հետևու՞մ ես OpenAI-ում տեղի ունեցող նորություններին - OpenAI-ի հիմնադիրները կղեկավարեն Microsoft ընկերության ԱԲ հետազ
Իսկ դու հետևու՞մ ես OpenAI-ում տեղի ունեցող նորություններին - OpenAI-ի հիմնադիրները կղեկավարեն Microsoft ընկերության ԱԲ հետազոտական խումբը,- հայտարարել է Microsoft-ի տնօրեն Սաթյա Նադելլան։ Օրեր առաջ OpenAI-ի տնօրենների խորհուրդը աշխատանքից հեռացնում է համահիմնադիր, գործադիր տնօրեն Սեմ Ալթմանին։ Նրա հետ ընկերությունից հեռանում է համահիմնադիր, նախագահ Գրեգ Բրոքմանը։ Ըստ տնօրենների խորհրդի՝ Ս.Ալթմանը ոչ միշտ է անկեղծ եղել խորհրդի հետ շփումներում, ինչը խանգարել է նրան կատարել պարտականությունները։ Իր միկրոբլոգում Ալթմանը գրել է, որ OpenAI-ում անցկացրած ժամանակը անձամբ իր համար հեղաշրջող է եղել, հուսով է՝ մի փոքր էլ աշխարհի համար։ Ավելի ուշ՝ ներդրողների և գործընկերների բողոքներից հետո, տնօրենների խորհուրդը որոշում է բանակցել Ալթմանի հետ և ետ կանչել նրան։ Ըստ The Verge-ի` Ալթմանը երկակի էր տրամադրված առաջարկին և փոփոխություն է ցանկանում ընկերության ղեկավար կազմում։ Այսօր հայտնի դարձավ, որ OpenAI-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Էմմեթ Շեարը։ Իսկ Ալթմանի պաշտոնը տրվում է տեխնիկական գծով տնօրեն Միրա Մուրատիին։

⚙️ ACA-ի անվճար ռեսուրսների շարքում այս անգամ տեղ են գտել Product Management-ի ռեսուրսները: Այն բավական բարդ, բայց և շատ հետա
⚙️ ACA-ի անվճար ռեսուրսների շարքում այս անգամ տեղ են գտել Product Management-ի ռեսուրսները: Այն բավական բարդ, բայց և շատ հետաքրքիր մասնագիտություններից է։ 📚 Այստեղ կգտնես ճանապարհային քարտեզ, գրքեր, հոդվածներ և տեսանյութեր Product Management-ի վերաբերյալ։ 🔗 Նյութերը ստանալու համար անցիր հղումով՝ https://bit.ly/47GZ6Pn #ACA #acaresources #productmanagement

💼 Լինքդինյան պրոֆիլը օպտիմալացնելու 7 խորհուրդ, որոնք կօգնեն գրավել հավաքագրողների ուշադրությունը ▪️Համոզվի՛ր, որ քո LinkedI
💼 Լինքդինյան պրոֆիլը օպտիմալացնելու 7 խորհուրդ, որոնք կօգնեն գրավել հավաքագրողների ուշադրությունը ▪️Համոզվի՛ր, որ քո LinkedIn պրոֆիլը ամբողջությամբ լրացված և թարմացված է։ ▪️Տեղադրի՛ր պրոֆեսիոնալ նկար, գրի՛ր գրավիչ վերնագիր և կարճ ներկայացրու՛ քո հմտությունները, փորձը և կարիերայի նպատակները։ ▪️Օգտագործի՛ր համապատասխան keyword-ներ, որպեսզի հավաքագրողներն ավելի հեշտ գտնեն քո պրոֆիլը։ ▪️Ներկայացրու՛ քո ձեռքբերումները, պրոյեկտները և աշխատանքային փորձը։ ▪️Հնարավորության դեպքում օգտագործի՛ր կետեր՝ կարևորելով հիմնական ձեռքբերումները և թվարկելով արդյունքները: Սա կօգնի հավաքագրողներին հասկանալու քո ներդրումը նախորդ աշխատավայրերում և քո մասնագիտական կարողությունները։ ▪️Պարբերաբար հավանի՛ր, մեկնաբանություններ գրի՛ր և կիսվի՛ր քո պրոֆիլին համապատասխան բովանդակությամբ։ Սա կցուցադրի քո ակտիվ ներգրավածությունը հարթակում և հետաքրքրությունը ոլորտին վերաբերող քննարկումներին։ ▪️Ստեղծի՛ր և կիսվի՛ր քո նյութերով՝ հոդվածներ, հրապարակումներ՝ հաստատվելու որպես ոլորտի բանիմաց մասնագետ։

🤩 Transforming smiles, changing lives - Align Technology-ի կարգախոսն է։ 🏡 1997թ.-ին Կալիֆոռնիայի Ռեդվուդ քաղաքում գտնվող փո
🤩 Transforming smiles, changing lives - Align Technology-ի կարգախոսն է։ 🏡 1997թ.-ին Կալիֆոռնիայի Ռեդվուդ քաղաքում գտնվող փոքր դուպլեքսում 5 աշխատակիցներ հիմնադրում են Align Technology-ն՝ մտքում ունենալով մի պարզ գաղափար՝ ինչպես օգտագործել ժամանակակից տեխնոլոգիան ատամները ուղղելու համար: Ընկերությունն զբաղվում է օրթոդոնտիայում օգտագործվող թվային 3D սկաներների և թափանցիկ Invisalign հարթեցնող սարքերի արտադրությամբ։ 🩵Align Technology-ում հավատում են, որ ավելի լավ ժպիտն ավելի լավ ապագա ստեղծելու ուժ ունի, ուստի, զարգացնելով թվային տեխնոլոգիաները և փնտրելով ինովացիոն լուծումներ, օգնում են մարդկանց առաջ շարժվել կյանքում: Align Technology-ի ազատ հաստիքներին ծանոթանալու և թիմին միանալու համար անցիր հղումով։ #employeroftheweek

🚀 Internship-ի հնարավորություն Synopsys Armenia- ում 👨‍💻 Հաստիք՝ CAD/R&D Software Intern 📚 Սթեք՝ Software development ⚙️
🚀 Internship-ի հնարավորություն Synopsys Armenia- ում 👨‍💻 Հաստիք՝ CAD/R&D Software Intern 📚 Սթեք՝ Software development ⚙️ Հմտություններ՝ unix/linux operating systems & shell scripting, Analog Design, Python, Tcl 〰️ Այլ պահանջներ՝ խնդիրների լուծման հմտություններ։ 🔗 Դիմելու համար անցիր այս հղումով։ #ACAJobs #SoftwareDevelopment