ԿՏԱՎԱՐԱՆ
Відкрити в Telegram
Դասական գեղանկարչության աշխարհ՝ հավաքված մեկ վայրում։ 🎨 Հին վարպետներ, մռայլ ու խոր կտավներ, լռություն ու պատմություն՝ յուրաքանչյուր նկարում։ Այստեղ կգտնես արվեստ, որը խոսում է առանց բառերի։ ✨📤 @gradaransupport_bot-ին
Показати більше375
Підписники
Немає даних24 години
-37 днів
-2030 день
Архів дописів
375
«Բժիշկ Հերման Ֆրիթիոֆ Անթելի դիմանկարը» (1886)
Աքսելի Գալեն-Կալելա (ֆինն նկարիչ, 1865–1931)
375
Մարդը՝ կառք է,
խելքը՝ կառապան,
փողն ու ծանոթությունները՝ ձիեր․
որքան շատ լինեն ձիերը, այնքան արագ ու շուտ կառքը լեռը վեր կսլանա։
Միխայիլ Լերմոնտով
«Բնանկար՝ ջրաղացով և սլացող եռյակով»
մոտ. 1835 թ.
375
Մոտիվացիան է ձեզ ստիպում սկսել, բայց սովորությունն է, որ ստիպում է կանգ չառնել: Ձևավորեք լավ սովորություններ:
Ջիմ Ռոն
375
Այն մարդը, որի բախտը բերել է, մի մարդ է, որն արել է այն, ինչ ուրիշները միայն պատրաստվում են անելՌենար
375
— Մա՛մ, մաթեմատիկայից 19 եմ ստացել։
— Իսկ ինչո՞ւ ոչ 20։
Ամանդան ընդամենը 13 տարեկան էր, երբ հասկացավ, որ իրենց տանը չափից շատ ուրախանալը վտանգավոր է։
Անմիտ էր՝ որքան էլ ջանար,
որքան էլ օգներ,
որքան նվիրված լիներ փոքր եղբայրներին ու քույրերին, երբ մայրը ուշ էր վերադառնում աշխատանքից…
Միշտ մի բան կար, որ նա պիտի աներ,
միշտ մի բան պակասում էր, միշտ մի բան, որ նրան դարձնում էր՝ «գրեթե լավ»։
Այդ պահին Ամանդան դեռ չէր գիտակցում,
բայց արդեն սկսել էր ապրել մի լուռ պատերազմ՝
պայքար «բավարար» չլինելու զգացմունքի դեմ… նույնիսկ երբ նա ամեն ինչ էր տալիս։
15 տարեկանում նա հաղթեց դպրոցի գիտական մրցույթում։
Դիպլոմը այնքան ամուր էր գրկել՝ որ ծալվել էր։
Բայց մայրը միայն մի բան հարցրեց․
— Քանի՞ հոգի էին մասնակցել։
Ու այդ մեկ նախադասությամբ ջնջեց հաղթանակը։
Անխոս մնացած յուրաքանչյուր բառ,
ամեն գրկախառնություն, որ երբեք չեղավ,
յուրաքանչյուր համեմատություն՝ ներկայացված որպես խորհուրդ...
Հավաքվեցին, դարսվեցին՝ ինչպես քարեր մի անհետեւանք ուսապարկի մեջ, որ Ամանդան կրում էր առանց բողոքելու։
Նա չէր ըմբոստանում։
Չեր բարձացնում ձայնը։
Պարզապես սովորեց լռել ու իրենից ավելի ու ավելի շատ պահանջել։
Քնում էր քիչ։
Հիվանդանում հաճախ։
Ժպտում էր բոլոր ընտանեկան լուսանկարներում։
Բայց ներսում՝ ապրում էր մի վերքով, որը ոչ ոք չէր տեսնում․
Սիրված չլինելու՝ այլ միայն գնահատված լինելու ցավը։
Երբ դարձավ 18 տարեկան, հեռացավ...
ոչ դռներ շրխկացնելով, ոչ գոռալով։
Ուղղակի՝ գնաց...
որովհետեւ երբեմն՝ հեռանալն է միակ եղանակը ապրելու։
Նրա համար կրթաթոշակ եղավ՝ այլ քաղաքում։
Սովորեց։
Աշխատեց։
Բուժվեց։
Սովորեց սիրել իրեն՝ առանց թույլտվություն խնդրելու։
Ինքն իրեն ծափահարել՝ թեկուզ ոչ ոք չաներ դա։
Ըմբռնել, որ իր արժեքը ոչ թե մի թվից է կախված կամ մեկի կարծիքից,
այլ՝ իր իսկ ձայնից։
Տարիներ անց, մի սառը տեսազանգի ժամանակ մայրը ասաց․
— Չեմ հասկանում՝ ինչու՞ ես այդքան օտար դարձել։
Ամանդան շունչ քաշեց ոչ թե, որ խոսի չարացած, այլ՝ տարիներով լռության մեջ հասունացած ճշմարտությամբ։
— Որովհետեւ ամեն անգամ, երբ փորձում էի մոտենալ, դու էիր ինձ հեռու մղում։
Կան խոսքեր, որոնք կապտուկ չեն թողնում… բայց ներսից կոտրում են։
Կան հայացքներ, որոնք չեն գոռում… բայց հանգցնում են...
Երբեմն՝ ձգտելով, որ մեր երեխաները լինեն լավագույնը,
մոռանում ենք ասել՝ որ նրանք արդեն արժեքավոր են։
Պահանջելն անհասկանալի է՝ առանց գրկելու։
Սրբելն անբավարար է՝ առանց տոնելու, որովհետեւ նրանք, ովքեր մեծանում են՝ հավատալով, որ երբեք բավական չեն,
վերջում փախչում են հենց այն տեղից, որտեղ ամենից շատ էին ուզում մնալ։
Եվ այդ ամենը այն պատճառով,
որ ժամանակին երբեք չլսեցին այդ մի պարզ նախադասությունը․
«Ես հպարտ եմ քեզանով»։
Շատ շատերին մտածելու տեղիք տվող տողեր են...
375
Պատերազմներ հրահրում են գերտերությունները, պարտվում է թույլ կողմը, մայրերը թաղում են իրենց որդիներին, իսկ զենք վաճառողները հաշվում են գումարները...
375
Մի օր ես զգացի, որ էությամբ շատ չոր մարդ եմ: Երբ մահ եմ տեսնում, գրեթե չեմ հուզվում, ախր բոլորս ենք մահանալու, դա բնության ամենահաստատուն օրենքն է: Բայց կա մի բան, երբ ես անզոր եմ… բավական է կարդամ կամ կինոյում տեսնեմ մի էպիզոդ, որտեղ մարդը մարդուն օգնության է հասնում, հուզվում եմ, արցունքներ են գոյանում աչքերումս… Ամենացնցող բանը թերևս համերաշխությունն է:
Սոս Սարգսյան
