𝑆ℎ𝑜𝑔ℎ𝑒𝑟՚𝑠 𝑑𝑖𝑎𝑟𝑦 🪽
Закритий канал
879
Підписники
Немає даних24 години
-27 днів
-1730 днів
Архів дописів
Քանի որ էլ առավոտ չի ... 😂
Ավելի ճիշտ կլինի ասել սիրում եմ ուղղակի բոլոր էն օրերը, երբ ամբողջ ժամանակս ինձ եմ տրամադրում ու ինքնախնամքին ) 🫂
...
Էնքան ուրիշ հանգստություն ա սենց օրերը :
11 груд 2023, 06:59
11 серп 2024, ~09:30
Բարի լույս 🍊
…
Ուժեղ կոկորդի ցավով եմ արթնացել, բայց 2 օրվա փոխարեն քնել եմ լա՜վ 🙈 Աշխատանքի էի, չեմ գնացել ... այսինքն երեկ գեշեր 4 տարբեր մարդկանց հետ հայտեր եմ բացել ու կարգավորել, որ չգնամ 🪄 շա՜տ էր պետք ինձ էս ազատ օրը ուշքի գալու համար ... Ու սիրում եմ իմ թիմը ամենառաջինը էս անշահախնդիր օգնության համար ) Գիշերը 10-ին եմ ասել, որ չեմ ուզում գնամ ու էնքան արագ արեցինք ամեն ինչ ... Միշտ էնքան պատրաստ ենք իրար օգնել 🫂 Էսօր կգամ ամեն ինչ կպատմեմ Ձեզ : + էսօր մի տեղ պետք ա գնամ, հուսով եմ հավես կլինի ու դա էլ կպատմեմ Ձեզ 🪄
...
Մի հատ անհամ բան ա ստացվել ... քանի որ էսօր աշխատանքի չէի, Սանտաս եկել ա ու գնացել, որովհետև պետք ա աշխատանքի լինեի ու ստանայի նվերիկս 😂 Սանտաս նեղացած նամակ գրեց, հեսա գնալու ա չգա էլ 🎅🏻
11 груд 2023, 05:04
Մի բնավորության գիծ ունեմ, որ, երբ սկսում եմ ինչ-որ բան պետք ա անպայման ավարտին հասցնեմ ... կիսատ բաներ չեմ սիրում 🤍 Ու անսահման շատ սիրում եմ իմ էս բնավորության գիծը, չնայած որ շատ դեպքերում տուժում եմ 😂🥲
…
Արել եմ ինչքան գործ կար ... լվացք երկու անգամ, արդուկ, սենյակս եմ ամբողջ քանդել ու 0-ից հավաքել, դարակներս, գրասեղանս : Բույսերիս բոլոոոոր տերևները հատիկ-հատիկ մաքրել եմ ( նույնիսկ էն բույսինը, որ տերևները մանր են ու շատ, բոլոոոր տերևները 🪴 ) Խնամել եմ, ջրել, չորացած մասերը զգույշ հեռացրել ... Վայ էնքան եմ սիրում ծաղիկներ ու բույսեր խնամել ու էնքա՜ն հաճույքով եմ անում : Ի դեպ լվացքի ժամանակ փչացավ լվացքի մեքենան 😂 ու չեք հավատա ես առանց որևէ բանի օգնության սարքել եմ իրան ... հավելյալ տանջանք էր ու ահավոր նեղվել էի, բայց էդ էլ չէի արել երբեք ու էդ էլ կարողացա 🤍 Լոգանք ընդունեցի, թեյ խմեցի ընթացքում լիքը ու մանդարին կերա 🍊 ... Վերջում էլ մինչև երգում էի, դեմքս, մազերս խնամում/հարդարում տեսա, որ ադեն 5-ն ա ու հասկացա, որ ես չափից շատ եմ տանջում ինձ միշտ : Ու պատճառը իմ չափից շատ պերֆեկցիոնիստ լինելն ա ու դե էն, որ, եթե սկսել եմ պետք ա մինչև վերջ անեմ ու ամեն ինչ մանրամասն, կատարյալ ) 🫶🏻 Ու արեցի ...
…
Արդյուքնում ցավում են ոտքերս, ձեռքերս, աչքերս, բայց ես նենց ուրախ եմ եկել փոստ անելու ոնց որ ես չեմ ուժասպառ 😂🥲 Գուշակեք քանիսին պետք ա արթնանամ ) 💔 Շուտտտ, շաաաատ շուտ ...
...
Լավ, վերջ
Բարի գիշեր կամ լույս, չգիտեմ 🪄
08 груд 2023, 20:31
Էսօր էն կոմֆորտ օրերից էր էլի 🫂
…
Ընկերուհուս եմ տեսել, քայլել ենք լիքը ) Ինչպես տեսնում եք լիքը ժպտացել եմ էլի, կերել
իմ սիրելի բաները ու թոռնիկիս նվերներ գնել էլի ... Miniso, որ գնում եմ էլ դուրս գալս չի գալիս լուրջ : Ամեն ինչ ուզում եմ իմ համար գնեմ կամ նվիրելու համար 🙈 տենց չդիմացա ու էլի գնումներ արեցի ... Հետո շատ լավ օր ունենալուց հետո որոշեցի, որ ուզում եմ մնամ մենակ դրսում ու ինչքան էլ Էլենը համոզեց չգնացի ) Ու հիմա հիվանդ ու հնարավորինս սառած եկել եմ տուն ... Հանգստանալ էր ուզում աղջիկս, թե բա ...
...
Ունեմ անելու 1000 հատ բան տանը, վաղը շուտ պետք ա արթնանամ գնամ Դիլիջան ..., բայց չեմ ուզում ) Անկեղծ էնքան տրամադրված չեմ ու էնքան չեմ ուզում վաղը գա ... չնայած որ սպասել եմ լիքը ) Գնամ փորձեմ վերջացնեմ գործերս ու գամ : 🫂
08 груд 2023, 14:11
Դրսում մենակ նստելու ու երաժշտություն լսելու տրամադրություն ... 🫂
08 груд 2023, 11:37
Չգիտեմ որն ա իմ մոտիվացիան շուտ արթնանալու, եթե ես էլի համարյա չեմ քնել 🫣 բայց բարի լույս ու լավ օր բոլորիս ☁️
08 груд 2023, 02:29
Քեզ կվախեցնեն
կկոտրեն,
կգցեն,
կցավացնեն,
կսովորացնեն զգալ բոլոր տեսակ ցավերը ...
իսկ դու կսովորես ...
կսովորես բոլոր տեսակ ցավերը :
Կսովորես
Վախից չլացել,
Կոտրվածը նորոգել,
Ընկնելուց կանգնել,
Ցավելուց դիմանալ ...
...
Դու ամեն գիշեր նոր ցավ կապրես, նոր վախ կհաղթահարես, նոր դեղ կմտածես քո համար ու կարթնանաս լրիվ ուրիշ Շողեր ) Լրիվ նորը, սիրունը, ժպիտովը, ուրախը ..., բայց էլի մի բան պակաս : Մի մեծ ու կարևոր բան պակաս ...
Բարի գիշեր, քնի ) 🫂
07 груд 2023, 16:53
Զանգելու ու մեկի գլուխը տանելու տրամադրությամբ եմ 😂 անկաաաապ բլբլալու) 🫂
07 груд 2023, 15:42
07 груд 2023, ~16:27
Նենց եմ ուրախանում ինձ սենց ժպիտով եմ տեսնուում 🥹🪄 Ամեն ինչ անում եմ ես էս երեխու ժպիտի համար )
...
Հ.գ. Իմ Սանտա, եթե դու ինձ լսում ես արիիիի 😂🥹 Ես քեզ քո նամակներից արդեն շաաաաատ սիրել եմ ) Ու նոր տարվա հրաշքի պես հավատում եմ ու սպասում 😂🥹🎅
07 груд 2023, 14:52
