𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
Відкрити в Telegram
969
Підписники
+124 години
+27 днів
-330 день
Архів дописів
1) Ընտիր երեխեքս ✨ ապրե՜ք, իսկ դու՞ք 🫂
2) ըըը, չէ՜ բայց 😂🥲 որ տեսնեք նորից ուղարկեք, հնարավոր ա ուղղակի հավանում են ու տեղադրում )
1) Take away 🙈🪄 մանկական խանութ ա ինչ-որ շատ պուպուշ, սիրուն, հավեսին 🤍 բայց փոխում եմ աշխատանքս ✨
Նենց ա, իմ փոխարեն կարող եք գալ ընդունվել, նենց սիրով կսովորեցնենք ամեն ինչ 🪄 դե ես էլ չասեմ 😂
2) Նենց լաաաավ եմ վայի, մենակ չսկսեմ ընկնել մտածմունքների մեջ ✨
Բարև Ձեեեե՜զ 💕
Զարմանալիորեն ժամը 6-ից ես տանն եմ 😂 Հարցազրույցի երկրորդ փուլը անցել ա հիանալիիիի՜ ու եկել եմ տուն ուրախ-զվարթ : Հիմա պատրաստվում եմ տան բոլոր մրգերի վերջը տալ 😂 ու պատասխանել էն հարցերին, որոնք անընդհատ կուտակվել են էս ընթացքում ու ես չեմ պատասխանել : Դե չենք մոռանում ինչքան զբաղված եմ ես լինում սովորաբար ✨ իսկ էսօր ազատ եմ ու կփորձեմ հնարավորինս շատ հարցերի պատասխանել :
Սկսեցինք դե սրտիկներս ջան, նոր հարցեր էլ կարող եք գրել, եթե կան 🫂 վաղուց չենք շփվել
https://ngl.link/ssiimpllee1 🪄
Մի խոսքով միանում եմ հարցազրույցի, շատ լավ ա անցնում ու գալիս ա պահ, որ սկսում են տալ հարցեր, որոնց պիտի նույն վայրկյանին պատասխանեմ 😂😂😂 ինչ գա մտքիս : Ու մոռացա ասեմ, որ Նարեկը ամբողջ ընթացքում հետս էր ու հարցազրույց վերցնողները ճանաչում էին Նարեկին ու գիտեին որ իր խորհրդով եմ դիմել : Մի խոսքով հարցնում են
- Ի՞նչ կամ ո՞վ է ձեր աշխատելու մոտիվացիան :
Ես էլ առանց մտածելու նայում եմ էդ բոլոր մարդկանց դեմքերին ու ծիծաղելով ասում եմ " Նարեեեեեեկը " 😂😂😂 Ու չգիտեմ բոլորը սկսում են էդ անսպասելի պատասխանից ծիծաղել 😂 Նարեկն էլ կողքս հազիվ էր ծիծաղը զսպում .... լուրջ ու դժվար հարցեր էին տալիս անընդհատ ու իրականում շատ լուրջ պատասխանների էին սպասում, բայց ես ընթացքում բացի լուրջ ու հետաքրքիր պատասխանները, համ էլ շատ թեթև ու անմիջական էի ինձ պահում, դրա համար էլ ամեն ինչ հանգիստ անցավ :
Հետո ասեցին, որ երկու շաբաթ հետո կասեն կանցնե՞մ երկրորդ փուլ թե ոչ, բայց երկու ժամ չանցած զանգեցին 🙈 Մի խոսքով մի դադարեք հավատալ երազանքներին ... նույնիսկ ամենադժվար թվացող երազանքները իրականանալու են երբ շաաա՜տ հավատաք 🫂 իսկ իրականանալուց հետո չդադարեք երազել : Երազելու ամենաբարի ու սիրուն բանն ա էս կյանքում 🪄
Սիրտս գինի ուզեց շա՜տ ... էս ամեն ինչը հաջող ավարտեմ եկեք գնանք խմենք հա՞)🍷
…
Եկեք տխուր բաները մի կողմ դնելով խոսեմ էսօրվա ամենասպասվածի ու ամենաստացվածի մասին ✨ Հարցազրույցի հրավեր ունեի, մի տեղից որտեղ անսահման շա՜տ էի ուզում աշխատել ու չէի պատկերացնի, որ մի օր սենց միամիտ կստացվի ... 🙈 Հարցազրույցի առաջին փուլը օնլայն էր, ինչ-որ ծրագրի միջոցով ու բացի ընդունող մասնագետներից կային նաև ավելի բարձր պաշտոնով մարդիկ, ովքեր բոլորը ուշադիր լսում էին ինձ ու շաաաատ հարցեր տալիս անընդհատ 😂 բայց ազնիվ խոսք ոչ մի գրամ լարված չէի, որովհետև շատ տարբեր ձևաչափերով հարցազրույցների եմ մասնակցել ու դեռ որ անհաջող դեպք չի գրանցվել 😂🙈 ավելին ասեմ նոր CVս ինչ-որ շա՜տ հրաշք ա, ( կամ միգուցե ես եմ հրաշք 😂🪄) ուր ուղարկել եմ էս ամիսների ընթացքում, բոլո՜ր տեղերից հրավիրել են հարցազրույցի, նույնիսկ ամենաանսպասելի տեղերից, բայց դեռ որ չեմ գտել ինձ հաճելի, հարմար, համապատասխան ու լավ պայմաններով աշխատանք ... բայց կարծես թե էդ ճանապարհին եմ ✨
Եթե վաղվա օրն էլ անցնի ու վերջնականապես ուժերս չվերջանան, ահավո՜ր հպարտ կլինեմ ինձնով ✨ ... Մենակ Նարեկը լիարժեք գիտի ինչերի միջով եմ անցնում հիմա ու ինչերի եմ ձգտում ... Ձգտում եմ, որովհետև էնքան վստահ եմ, որ կստացվի ... Ուղղակի գիտեմ, որ էս հերթական դժվարությունն ա, որ կանցնեմ ու մի քայլ առաջ կգնամ էս կյանքում, մի բան ավել կանեմ ինքս ինձ համար, մի բանի ավել կհասնեմ : Էսօր էլ երեկվա պես օրը չափից դուրս լարված ա անցել ու էս ծանրաբեռնվածությունն էլ անհետևանք չմնաց, ամբողջ օրը վատ ու թույլ եմ եղել, նույնիսկ դեղ եմ խմել, որ կարողանամ աշխատել ... բայց անկախ էս ամենի օրը հաջող ա եղել ու ես շատ հպարտ եմ ինձնով ) 🫂
...
Դժվար օրեր են, կանցնե՜ն 🪄
Հիմա մրգեր ուտեմ, վերլուծեմ էսօրվա օրը, նշեմ վաղվա անելիքները, որ չմոռանամ ոչ մի բան ու գնամ քնելու ... որովհետև եթե էսօր խառը օրը էր, ուրեմն վաղը էս օրվա երկրորդ սերիան ա գալու 😂 ավելի՜ խառը ) ու մարտահրավեր ա էլի, ստուգում ենք էս ծանրաբեռնված օրերին ինչքան եմ դիմանալու 😂🪄
Վաղը նորից քննություն, հետո աշխարհի մյուս ծայրը ինչ-որ փաստաթղթի համար, հետո նորից բանկ, հետո էլ որպես բոնուս՝ հարցազրույցի հրավեր նոր աշխատանքի համար, որի մասին էս փոստը գրելուց հիշեցի միամիտ 😂 չգիտեմ ... հետո էլ դե աշխատանքի ✨
Նենց հուսով եմ, որ ամեն ինչ սպասվածից լավ ընթացք կունենա 🙈 դրա համար աշխատում եմ էս ծանրաբեռնված օրերից շատ չնեղվել ... կարևորը հասնեմ էն ամենին ինչին ձգտում եմ հիմա 🪄
Բարի գիշեր, քնե՜ք 🤍
Вже доступно! Дослідження Telegram за 2025 — головні інсайти року 
