𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
Відкрити в Telegram
966
Підписники
-224 години
-37 днів
-630 день
Архів дописів
Արդեն քանի օր ա ինձ գրում են ու հարցնում իմ էջը ջնջվել ա թե՞ չէ 😂🫴🏻 էլ չասեմ, որ 50+ մարդ մի քանի օրում լեֆթեց էդ կետիկ վիճակներից ..., բայց ես ուրախ եմ, ինձ թվում ա Իմ մարդիկ մնում են միշտ ու մտածում եմ նույնիսկ էդ Իմ մարդկանց համար փոքր առանձին անկյուն ունենամ .. հիշու՞մ եք, շա՜տ շուտ ունեցել եմ տենց փոքր ալիք, փակ 🥹, բայց քանի որ էս էջը շա՜տ ակտիվ էր ու չէի հասցնում փակեցի ... մտածում եմ քանի մենք մերոնցով ենք, առանձնանանք 🫴🏻, բայց չգիտեմ է:
Մեկ էլ սիրում եմ, որ մարդիկ գիտեն ինչ փոքր բաներով կարող են ուրախացնել 🥹
Նարեկը՝
- քո սիրած գույներով եմ հագնվեեել 🫴🏻
- քեզ համով բաներ եմ բերել, իջի 🫶🏻
- գամ, իրար հետ աշխատենք
- սպասեմ քեզ, տուն տանեմ ✨
Իսկ վաղը կյանք վերադառնալու հաջորդ փորձն եմ անում, վերջապես գնում եմ գրադարա՜ն 😂 գիտեք չէ՞, հատուկ երեխեքից մեկից շիֆթ եմ վերցրել, որ հասցնեմ գնամ հետ գամ աշխատանքի: Իմ արձակուրդի ընթացքում, որ ամենաառաջինը դա պետք ա անեի նույնիսկ չեմ արել, չեք կարա ախր պատկերացնեք ինչ ահավոր օրեր են եղել, ինչքան արագ են անցել ու ինչքաաաաան վատ 😂, թե մի քիչ հանգստացել եմ, ամոթ ինձ լուրջ ... անհանգստացել եմ ավելի շատ : Սենց, որ մնամ վիճակս ուղղակի ավելի կվատանա լուրջ, պետք ա խորը շնչել, ապրել 🫴🏻
Վաղը գնամ գրադարան ու սկսեմ կարդալ, չկարդալն էլ ահավոր վատ ա ազդում իմ վրա ))) Վաղը էլի կգամ, կխոսենք իմ սրտիկներ 🤍
Իմ սիրած օրերից 🫴🏻
…
Քնել եմ, վերջապես մի քիչ քնել եմ 😂 արթնացել գնացել եմ աշխատանքի ու հենց գնացել եմ մի 10-20 րոպե հետո Նարեկն ա եկել միանգամից, ասում ա հլը մի քիչ կողք գնա նստեմ կողքդ իրար հետ աշխատենք 😂🫂 չէ, կողքի սեղանին չէ է, հենց իմ սեղանին երկու համակարգչով ու + մեկ նոթբուքով աշխատում էինք : Կարոտել էի շա՜տ մեր իրար հետ աշխատելը 🥹 հետո գալիս ա թիմլիդս ասում ա՝ քեզ նվեեեեե՜ր ունեմ 🥹 և գժվում եմ այո 😂 իմ սիրած նվերներից աաաաա ու : Հետոոոոո Նարեկը ինձ լիքը քաղցր համով բաներ ա բերում մինչև լանչ, իսկ դե լանչը սիրելիներիս հետ եմ անում, իմ շա՜տ սիրելիների 🥹 ու կապ չունի, որ հազարից մեկ ենք նույն շիֆթ կամ, որ տարբեր մասնաշենքերում ենք 😂 շատ հավես էր: Հետո մեր բաժնի տղաներին Հունվարի 28-ի առթիվ թույն նվեր ենք անում 😂 այո, բառի ամենաբուն իմաստով թույն, ես էլ կուզեի էդ նվերից : Հետոոոոո Նարեկին նվեր էին նվիրել ու քանի որ ինձ շատ ա սիրում դե, դա էլ ինձ նվիրեց 😂 ինքնակամ, այո : Հետո էլի աշխատանքային հավես օր, համովություններ, ուրախ մարդիկ ու դե Վալենտինայիս մոտիվացնող միտքը 🫶🏻
Սա միակ աշխատանքի տեղն ա, որ գործս վերջանում ա ու հազիվ եմ ինձ համոզում, որ տուն գամ, չմնամ 😂 ու սիրելիկի հետ եմ մնում ու գալիս եմ տուն ✨
…
Կապ չունի ինչքան վատ ա ամեն ինչ, մեզ բոլորիս մի՜շտ կյանք վերադարձնող տարբերակներ կան ու մարդիկ, որ օգնում են չսուզվե՜լ էդ վատ-ի մեջ 🫶🏻
…
Հ.գ. էս պայուսակիս եմ սիրահարվել, սիրուն ա շա՜տ ✨
Հա, էս անկապ կետիկները ես եմ արդեն մի քանի օր ա 🫴🏻 Բոլորից փակված, առանձնացած մեկը ով կորում ա անընդհա՜տ ... Ինձ հիմա դժվար ա շա՜տ, կյանքումս ամեն ինչ իրար ա խառնվել ծնունդիցս հետո ու դեռ շարունակվում ա..., բայց ես կգամ 🫶🏻
…
Էսօր եղել ա մի հատ շա՜տ լավ բան, ինչի համար կարողացել եմ սենց ժպտամ ... սենց հրճվեմ ու հենց նոր ա եղել դա ու ուզեցի մնա էստեղ էս էմոցիան էլ 🤍 Ապրես Շողեր, հպարտացա ...
Կարճատև գովազդ մեր եթերում 😂 աչքերս փակվեցին, մի քանի ժամ քնեմ, արթնանամ ու մնացածն էլ պատմեմ 🫶🏻
21.01 ✨
Արթնանում եմ ⭐️
Ուուուուու աշխարհում բոլո՜ր թարսությունները էլի ինչպես միշտ սկսում են լինել ինձ հետ 😂 Ջուրը վերանում ա, կտրում են հենց էն ժամանակ, երբ պետք ա լողանամ ու պատրաստվեմ, երկու անգամ կորցնում եմ գումար ու երկու անգամն էլ ՉԳԻՏԵՄ ՈՆՑ, ու երկու անգամն էլ քիչ գումար չեմ կորցնում երեխեք ... ասենք ծնունդիս շեմին հենց 😂 ու ես էն մարդն եմ ով կյանքում գումար չի կորցրել է, մի ամբողջ կյանք Հրաչ ջան 🫴🏻 Մինչև ամսի 21-ը պատմել եմ, որ էլի ահավոր էր ամեն ինչ, շոր եմ հազիվ գտնում, մի կերպ 😂 հետո 21-ին ա շարունակվում մնացածը : Գնում եմ մազերս սարքելու վարսավիրս հիվանդ տանը քնած ա լինում ու ես մենաաաաակ չեմ կոպտում իրան նրա համար, որ հիվանդ ա, բայց սա արդեն երկրորդ դեպքն էր, որ ես իրա պատճառով մի ժամ ուշանում եմ 🫠 նստում եմ, սրճում, մազերս լվանում, ամեն հնարավոր բան էլի ու մի ժամ 20 րոպե հետո գալիս ա ❤️🩹 ստանում ենք էն ինչ ուզում էի ու գնում եմ makeupի ... Makeup անողիս մենեջերը ինձ գրանցած չի լինում 😂😂😂😂 շատ խնդալու ա շա՜տ: Հասնում եմ ասում ա Դուք գրանցված չեք, ահավոր սկսում եմ կոպիտ խոսել հատկապես, երբ ինձ փորձում ա համոզել, որ նամակս ա սխալ ձևակերպված եղել ու չի հասկացել : 🥰🥰🥰 Դեհ Շողերս էլ շատ սիրալիր բացատրում ա, որ մեղավորությունը իրենցն ա ու ես անկախ ամեն ինչի գրանցված եմ ու էլի մի 20 րոպե էլ ուշ սկսում ենք makeupս: Makeup անողիս շատ եմ հավանում ու միշտ իրա մոտ եմ գնում 🫶🏻 Ու ստանում ենք շատ նրբիկ մի բան ⭐️
…
Գնում եմ տուն, արագ պատրաստվում ու գնում էնտեղ որտեղ պետք ա նշեինք ծնունդս : Եղբորս հետ եմ գնում ու ինչպես միշտ շուտ 😂 չգիտեմ ոնց եմ էդքան շուտ հասնում էն դեպքում, երբ ամեն ինչը ուշ ենք սկսել ու ավարտել ... ինչևէ հասնում ենք ու սկսում զբաղվել մնացած գործերով:
Գալիս եմ տուուուուն, եղբայրս ու քուրիկս էին ինձ սպասում տորթիկով 🥹 ու իմ ուզած նվերներով 🥹😂 էլի շնորհավորում ենք, բացում եմ նվերս ( էնքան հոգնած էի, որ չեմ նկարել ) քուրիկս ահավոր սիրուն փաթեթավորել էր 🥹 ֆեն էի ուզել իտալական 😂 իմը էլ դուրս չէր գալիս ու շա՜տ էի հենց էդ ուզում, գտել էր ու գնել, շատ էի ուրախացել 🥹 ու տենց մի կերպ քնում եմ շա՜տ ուշ ու շատ երջանիկ 🥹
Вже доступно! Дослідження Telegram за 2025 — головні інсайти року 
