𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
Відкрити в Telegram
969
Підписники
Немає даних24 години
-17 днів
-430 день
Архів дописів
Բարի 19:19 🤍
...
Ամենասիրունն ու ամենալավը դեռ առջևում ա, հիշում եք չէ՞ 🫂
Բարի 19:19 🤍
...
Ամենասիրունն ու ամենալավը դեռ առջևում ա, հիշում եք չէ՞ 🫂
Բարի լույս սիրելիներ 🤎
...
Գիշերը ահագին երկար լացելուց հետո հասկացա, որ էս ամառը ու ընդհանրապես տարվա շարունակությունը չափից դուրս սիրուն պիտի լինի ... Զբաղվածությունս շա՜տ, որ ավելորդ բաների մասին ժամանակ չունենամ մտածել ) Նույնիսկ հանգիստ օրերս պիտի զբաղված լինի, որ տուն հասնեմ հոգնած ու մտածեմ միայն շուտ քնելու մասին ... 🫶🏻
…
Էս ամառ հասցրել եմ իրականացնել իմ նպատակներից մի քանիսը ... շա՜տ սպասված նպատակներից : Իսկ մնացածը ընթացքի մեջ են ու հաստատ իրականանալու են, որովհետև ես աշխատում եմ հերթով իրականացնել բոլորը 🙈 ու անհամբեր եմ շա՜տ :
...
Իսկ էս փոստը մինչև գրեցի հասա աշխատանքի 😂 ձեզ սիրուն ու դրական օր սիրելինեեեեեր 🫂
Կիսվել եմ էմոցիաներովս դե 😂 էս անգամ մի քիչ երկար ... Կարդացողներին էն ջերմ գրկախառնություններից 🫂
Էս հրաշք նկարների հեղինակին արդեն գիտեք ) Դե իսկ նկարների աղջիկը ոնց միշտ՝ արևային ☀️ դե լավ ես չեմ, դուք եք 😂 հեսա կասեք էլի սկսեց, բայց ասեք արև նկարներ չեն ի՞նչ են ուրիշ ))
...
...
Եթե չհաշվենք մի քանի կիսատ-պռատ այցերս Լոռի ուրեմն սա առաջին անգամն էր Լոռիում ... Շշմելու բնություն, շշմելու մարդիկ լուրջ ✨ Ամենաառաջին պահից վայելել եմ մինչև հիմա՝ ամեն նկարն ու վիդեոն վերանայելը ու դեռ երկար, մինչև նորից կհանդիպենք ... 🏕️
...
Նախ բացահայտում էր Անին 😂 կյանքումս տեսած ամենահոգատարը լուրջ ) ասենք դիմացիս քարերը առաջինը ինքն էր տեսնում, ձեռքս միշտ բռնում էր, որ հանկարծ չընկնեմ, մորի 🍓 էր տեսնում ինքը չէր ուտում, հավաքում ինձ էր տալիս ... Էլ չասեմ, որ ահավոր հոգատարությամբ ու ջերմությամբ ինձ նկարել ա ամբողջ ընթացքում : Չգիտեմ որն ասեմ էլ 😂 Անի դու ֆանտաստիկ մարդ ես ու գիտեմ, որ հիմա կկարդաս էս, ուզում եմ ասեմ էդքան լավը մի քիչ անհնար ա լինել, բայց դու կաս 😂 ( խոսքը մեր մեջ, գործի տեղն էլ Անին իմ ամեն օրվա ընդմիջումների համով ուտելիքների հովանավորն ա 😂 ու օրական 3 բաժակ սուրճի ) զգացեք էլի, մարդ ինչքան հոգատար կարա լինի 😂 ու ինձ ասել են, որ մենք լավ մարդկանց ենք արժանանում, որովհետև մենք էլ շաատ լավն ենք ու իրենց արժանի 🫂
...
Հետո հաջորդ ֆանտաստիկ մարդը՝ Էդգար Նավասարդյանը ... լսած կլինեք, զբոսաշրջության ոլորտում ամենաներից 🫶🏻 : Ուրեմն պատմեմ ... Երևի 1 տարի առաջ երբ դեռ քոլեջում էի, մի անգամ սեմինար ունեցանք զբոսաշրջության վերաբերյալ ու սեմինարն անցկացնում էր Էդգար Նավասարդյանը : Եկել էր կիսվելու իր փորձով, հաջողություններով ու էն մեծ սիրով, որ ունի զբոսաշրջության հանդեպ ... Ոտքերը վնասված էին, հատուկ հարմարանքով էր քայլում : Ու բոլորիս հետաքրքիր էր ինչի՞ հետևանքով էին վնասվել ոտքերը … Պատմեց, որ Արա լեռան վրա, մնացել ա ձնահոսքի տակ ու վնասել, բայց դա չի խանգարել իրեն թողնելու իր սիրած մանսագիտությունը : Զարմացանք բնականաբար էս մարդու ուժի վրա ) Ուրիշ մեկը իր փոխարեն չէր շարունակի, որովհետև էս մասնագիտությունը շատ անկանխատեսելի ա, հատկապես երբ էդ վիճակում ես փորձում շարունակել : Սեմինարից հետո ահավոր շատ մոտիվացիա ստացանք Էդգարից ... Որ եթե սիրում ես մի բան, ոչինչ չի կարա խանագարի քեզ հետ կանգնել ու չգնալ առաջ : Ինչևէ երեկ
քայլարշավ ունեցանք ու սկսելու սկզբից փորձում եմ մտաբերել թե որտեղի՞ց եմ ճանաչում Էդգարին : Ու հիշեցի, մոտեցա, խոսեցինք ... Մի տարի առաջ չէի պատկերացնի, որ մի օր նորից առիթ կլինի տեսնել ու շփվել էս մարդու հետ ու էսքան պոզիծիվ էներգիա ստանալ ... Ու գիտե՞ք ոչմիբան չէր փոխվել, նույն մոտիվացիայով լիքը, դրական ու ուժեղ մարդն էր 🤍 արդեն երկու ոտքերի վրա ամուր կանգնած՝ առանց հատուկ հարմարանքների🫶🏻
...
Շարունակելով Լոռվա մասին խոսելը վերևում նշեցի, թե որտեղ հասցրեցինք լինել : Վիդեոների միջի էն պստիկին տեսա՞ք 😂 մեզ պատմում էր Սուրբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցու մասին : Ուղղակի Ամրակից գյուղից մի երեխա էր, մոտեցավ ու բոլորին հավաքեց իր շուրջ, սկսեց մանրամասն պատմել : Սա փաստում ա Լոռեցիների Սեր լինելու մասին 🤍 Հետո դե Վարդբլուրի լճերից ամենաաասիրունը՝ Ջրաշուշանների լիճը 🪷 աննկարագրելիիիի սիրուն էր, երբեք էսքան իրական ու շատ ջրաշուշաններ տեսած չկայի : Ի դեպ Կարմիր գրքում են գրանցված ու քաղելը արգելվում ա 🙈 Մեկ էլ սեզոնն ավարտվում ա, քանի կարող եք գնացեք վայելելու էդ սիրունությունը : Եթե Լոռէ ճամբարում բախտ վիճակվել ա լինել ուրեմն հաստատ գիտեք ինչ սիրուն, կոլորիտային ճամբար ա ու մարդիկ ինչքաաաան հյուրաՍեր ու բարի են .... Մթնոլորտը իրոք աննկարագրելի սիրուն ... 🏕️Ճամբարի խարույկը, համովությունները, ծառերը, անտառները, սարերը, լճերը, անտառի սնկերն ու հատապտուղները ու ընդհանուր ամեեեեն ինչ կապված Լոռվա հետ հիասքանչ էր 🥹🪄 Ժամերով կարամ պատմեմ գիտե՞ք, այ էդքան շատ եմ սիրել ...
...
Լոռի ջա՜ն, մերսի 🫂
📍Լոռի ...
• Սուրբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցի 🪄
• Ամրակից գյուղ ✨
• Վարդբլուրի լճեր 🌊
• Ջրաշուշանների լիճ 🪷
• Lor’e camp 🏕️
ու էն բոլոր սարերն ու անտառները, որտեղ հասցրել ենք լինել ... 🤍
Եկեք գնանք սրտիկեեենք լիքը ու մեկնաբանություն թողնենք 🫂 մեկը մեկից արև նկարներ են ☀️
•
https://www.instagram.com/p/CuzX0cPMUU0/?igshid=MzRlODBiNWFlZA==
Вже доступно! Дослідження Telegram за 2025 — головні інсайти року 
