𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
Відкрити в Telegram
969
Підписники
+124 години
-17 днів
Немає даних30 день
Архів дописів
Սերն իրար ունենալու համար ամեն օր շնորհակալ լինելն ա, գոհանալն ա… ամեն օր իրար երջանկացնելն ու ամեն օր իրար կողքի կանգնելն ա։ Սերը ոչ մի ավել բան չի, լուրջ… Սերն ուղղակի իրար ունենալն ու իրարով երջանկանալն ա։
Սերը պայքար ու կռիվ ա, բայց իրար դեմ չէ, իրար կողք-կողքի։
Սերը մի բան ա, որն իսկապես ունենալուց հետո ամեն ինչ փոխում ա իմաստն ու նոր իմաստ ա ստանում։
Ես չգիտեմ՝ մարդիկ ինչ են փնտրում ու կարևորում սիրո մեջ, բայց մեր սերն իմ ու քո աչքերում ամենապարզի ու սիրունի մասին ա 🤍
Սերը մեր աչքերում ուղղակի իրար գրկելն ա ու ասելը՝ «ես սիրում եմ քեզ»…
Ու ի վերջո, բոլոր էս սենտիմենտալ խոսքերից, ծաղիկներից, նվերներից, ամեեեեեն ինչից էն կողմ մի մեեեեեծ կյանք ա ստեղծված՝ ամենաանկեղծ պահերից, ամենահրաշալի երկու հոգուց, ովքեր մինչև ականջների ծայրը սիրում են ու ամեն օր ավելացնում էդ մեծ սերը։
Ու դա սեր ա, որը մենք ամեն օր իրար ենք խոստանում ու ցույց տալիս, ոչ թե աշխարհին… Մեր սերը ամեն օր նույն վստահությամբ իրար ընտրելու ու «Այո» ասելու մասին ա 🤍
Իմ մեծագույն Սեր 🫂
Million times YES ! 🤍
Ես երազեեեել եեմ, որ իմ առաջարկությունը լինի շաաաատ հանկարծակի, միամիտ, որ անգամ մի քիչ չզգամ ու չգուշակեմ՝ էդ որ պահին ա լինելու, ու երջանկանամ հենց էդ պահին լիարժեք… ու էդպես էլ եղավ 🥺
Ես միշտ մտածել եմ, որ էդ օրվա մանրամասները ես չպետք ա իմանամ․ ես չպիտի ընտրեմ իմ մատանին կամ առաջարկության ձևը, տեղը, չպիտի նախապես պատրաստվեմ, տրամադրվեմ ու սպասեմ… էդ ամենը պետք ա լինի միամիտ ու անակնկալ… ու հենց էդպես էլ եղավ… 🤍
Ու անպայման ասեմ, թե ոնց ա ստացվել, որ ես մի գրամ չեմ կասկածել, որ դա էսօր ա լինելու, որովհետև մենք ամիսներ առաջ մտածել էինք օր՝ նշանվելու համար։ Շատ քննարկումներից հետո էինք ընտրել էդ օրը, ու ես արդեն համակերպվել էի, որ էդ օրն էլ գաղտնիք չի: Ընտրել էինք, բայց համ էլ հոգու խորքում ուզում էի, որ դա անակնկալ լինի…
Ինձ թվում էր՝ մենք միասին օրն ենք ընտրել, իսկ մնացածը կլինի անակնկալ, բայց պարզվեց՝ իմ անակնկալը ինձ ավելի շուտ էր սպասում 🥺🫂✨
Ինչևէ, ես երջանիկ եմ, ավելի քան երբևէ եղել եմ իմ կյանքում 🤍
+1
Մի բան կա՝ միշտ մնայուն ♥️ Սերը։
…
Մնացած բոլոր տակնուվրա օրերը անցնում են, հուզմունքներն անցնում են, բացասական էմոցիաներն անցնում են, ու էն, ինչ մերը չի, անցնում ա։
Ամեն ինչ շատ արագ անցնում ու փոխվում ա, բացառությամբ Սիրո, որի օգնությամբ մենք տանում ու հաղթահարում ենք բոլոր տակնուվրա օրերը, հուզմունքներն ու էմոցիաները... 🫂
Вже доступно! Дослідження Telegram за 2025 — головні інсайти року 
