Հիվանդ եմ էլի 🫠
…
Էնքան չեմ սիրում, որ հիվանդանում եմ ) Թույլ եմ, վատ, ոչմիբանի հավես ու տրամադրություն չեմ ունենում ) Նարեկի հետ երեկ գիշեր որոշել էինք կինո կամ սահելու գնայինք ... բայց էնքան վատ եմ եղել, որ ոչմիբան էսօր չէի ուզում ... 🪄
…
Գնացել եմ աշխատանքի, անընդհատ վատ եմ զգացել սկզբի մի քանի ժամը : Հետո եկան երեխեեեքս ... մեկը շոկոլադով, մյուսը մրգերով, մյուսը տաք սուրճով 🫂 ես էնքան շատ եմ սիրում բոլորին : Կարող ա հոգնացնեմ, բայց ամեն օր ուզում եմ ասեմ ինչքան լավ մարդկանց հետ եմ աշխատում ես ... Ինչքան հոգատար, բարի …
- էս մանդարինը հատու՜կ քո համար 🍊
Էնքան հաճելի ա, որ մարդիկ գիտեն, թե դու ինչ ես սիրում ու, եթե մի քիչ վատ կամ անտրամադիր ես տենց փոքրիկ սիրուն քայլերով երջանկացնում են քեզ ... 🫂
Անին եկել դեռ չէր միացել աշխատանքի իմ փոխարեն գործ էր անում ) որովհետև էդ պահին կարող ա ավելի վատանայի ...
Աշխատանքի վայրում, էսօր կողքս նստած երեխեքից մեկը տեսնում էր ոնց եմ անընդհատ վատանում ու գնում սեղանի մոտից ու ամեն անգամ հենց հետ էի գալիս հացնում էր
"Հը՞ Շող, չդզվեցի՞ր", ասում էի չէ, ինձ լավ չեմ զգում : Ասեց "ախր դու էնքաաաան ժպտալով ու պոզիտիվ ես աշխատում, խոսում ու էնքան հանգիստ ես ասում, որ վատ ես, որ քեզ տեսնողը չի կարա պատկերացնի, որ դու հիվանդ ես ... 🫂”
…
Ու, եթե լուրջ, ես չասեմ, որ հիվանդ եմ ինձնից էդ հասկանալը էնքա՜ն դժվար կլինի ...