𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
Відкрити в Telegram
966
Підписники
Немає даних24 години
-27 днів
-230 день
Архів дописів
Ինձ համար շատ դժվար ա էս տարվա մասին խոսելը, բայց խորը շունչ եմ քաշում ու սկսում ... Ինձ համար շատ դժվար տարի էր, 17 տարիներիս ընթացքում եղած ամենադժվար տարին էր, չնայած նրան, որ հույսերս շա՜տ մեծ էին էս տարիքի հետ կապված ... դե 17-ը էն սիրուն անցումն ա մանկությունից՝ պատանեկություն ու ես էդ սիրուն ճանապարհը մի քիչ շատ դժվարություններով անցա, բայց անցա ) ✨ Հունվարին կյանքիս ամենաթանկ մարդուն՝ եղբորս ճանապարհեցի բանակ, երևի մի քանի ամիս էդ մենակ մնալու մտքի հետ շատ դժվար եմ ապրել, ու որ տեսնում էին չէին հասկանում լավ ինչի եմ տենց ծանր տանում, կծառայի կգա էլի, եղբայր ա... բայց անբացատրելի ա իմ ու եղբորս ամուր կապը )) ես առանց եղբորս շատ դժվար եմ սովորել ապրել սովորական, նորմալ կյանքով ... բայց սովորել եմ : Հետո սկսեցի աշխատել, շատ դժվարությամբ գտա աշխատանք, լիքը կոտրվելուց հետո, բայց գտա։ Արդեն 10 ամիս սպասարկման ոլորտում աշխատելուց հետո հասկացա, որ չափից դուրս համբերատար մարդ եմ էլի, ու էս ամենաբարդ ու ծանր ոլորտներից ա... ամեն դեպքում սիրում եմ իմ էս նպատակասլաց տեսակը 🫶🏻 մտքիս դրեցի՝ սկսեցի աշխատել ու էդ ամենակարևոր քայլն էր դեպի ինքնուրույնություն գնալու ... Էս տարի շատ մարդիկ եկան իմ կյանք ու նույն ձևով էլ գնացին ։ Եթե թվարկեմ էն բոլոր մտերիմ մարդկանց, որոնց ունեի տարվա սկզբում, մեկ-երկու մարդ կմնա, որ մինչև հիմա կողքիս են, իսկ եթե խորանանք ես մենակ եմ ոնց տարվա սկզբում էի, իհարկե բացառություն ա իմ տարվա ամենամեծ ձեռքբերումը կանաչ սրտիկը 💚 ) Եթե կարողանայի խոսել 2022-ի Հունվարի Ես-իս հետ, կասեի՝ "չվախենաս կորացնել մարդկանց, որովհետև դու գտնելու ես քո կյանքի լավագույն մարդուն ..."🙈 Իմ էս դժվար տարվա ամենալուսավոր ձեռքբերումը Նարեկն ա ու կարծում եմ նաև իմ ամբողջ կյանքի ))) Մի քանի ամիս առաջ փոխեցի քոլեջը... էս երևի ամենաբարդ ու ծանր որոշումներից էր, ինչին գալը շատ ծանր էր ինձ համար, ինչքան էլ որ բոլորը դրան շատ հեշտ էին նայում... Երևի ես ինձ տենց էլ չգտա էդ քոլեջում, անկախ նրանից, որ ընտրել էի իմ սրտի մասնագիտությունը՝ զբոսաշրջությունը 🌎) Ուզում եմ ասել, որ ես էդ մասնագիտությունը շատ-շատ եմ սիրում ու էդ շատ իմ մասին մասնագիտություն ա, ու ես դա շարունակելու եմ համալսարանում ) Հիմա մի ամիս կլինի սովորում եմ ուրիշ տեղում, ուրիշ մարդկանց շրջապատում, ինչին հարմարվելը իմ տեսակի մարդու համար բարդ ա, բայց դրան էլ քիչ մնաց, դիմանում ենք )) 🙃
Դժվար տարի էր հա, բայց Դեկտեմբերը ուրիշ տեսակ բարդ էր ... հոգեպես սպառվելու ամիս էր ) մի քիչ էր մնում, որ գժվեի ինձ շրջապատող մարդկանց տարօրինակ վարքի ու ավելի տարօրինակ մտածելակերպի վրա, բայց դե կյանք ա, պատահում ա ))) Խորը շունչ ենք քաշում նորից, արտաշնչում ենք ու նայում վերև, որ արցունքները չհոսեն ...
Ես ինձ սիրում եմ ու սիրում եմ շատ, ես սիրում եմ իմ էսքան ուժեղ ու համբերատար տեսակը ու երջանիկ եմ անկախ էս բոլոր դժվարությունների ... Ես մենակ եմ, որովհետև տենց էլ չսովորեցի ինձ շրջապատել ինձ արժանի մարդկանցով, կան իհարկե բացառություններ (🐭-իկ ու 🍖-իկ ջան, ձեր մասին էր խոսքը😂 ) 2023-ը կլինի ուղղումների տարի ու ամենակարևորը նոր ձեռքբերումների ... Ձեր շնորհավորանքը կլինի շատ առանձին, որովհետև դուք ուրիշ տեսակ սեր մարդիկ եք ու ես ձեզ կարոտել եմ շա՜տ ) 🤍 Իսկ ես շատ շնորհակալ եմ էս ամենը կարդալու համար ... շնորհակալ եմ լի՜քը ու գրկում եմ ... 🫂✨
Մեկ-մեկ զարմանում եմ իմ էմոցիոնալ համակարգի կարողությունների վրա ))
Լավ ինչքան բանի կարելի ա դիմանալ, ինչքան բան կարելի ա հաղթահարել ու արդյունքում հոգեկան լուրջ խնդիրներ ձեռք բերելու փոխարեն մնալ սովորական, նորմալ ու նենց մարդ ում նայելիս ոչ մեկ չի կարող երբեք պատկերացնի, որ էսքան բանն առհասարակ իմ հետ ա կատարվում.... որ հնարավոր ա դիմանալ էս ամեն ինչին ու չգժվել ) Չգիտեմ ոնց եմ սենց ... սենց դառե՞լ եմ, թե՞ միշտ եմ սենց եղել ... չգիտեմ բայց վտանգավոր չի՞ սենց ամեն ինչ վերցնել դնել ներսում ու պարտադրված դիմանալ, տանել ու ներել միշտ ))) ո՞նց ախր ... սենց ամեն էմոցիա ներսում փակող մարդկանց վերջը ո՞նց ա լինում, երկա՞ր են դիմանում թե տենց ոչինչ )))
1) Երեխեք խելոք չի մնում հեչ, աչքիս կռվեմ 😂🤔
2) https://hayertv.org/multfilm-hayeren/ խնդրեեեմ
Լի՜քը մուլտֆիլմներ կան հայերեն թարգմանությամբ 🥺🍊
1) Էլի են ասեեեել, բայց ես չեմ կարծում 😂🤷🏼♀️ էլ ու՞մ եմ նման, եթե էլի տարբերակներ կան ուղարկեք տեսնեմ մեկնաբանություններում ))
2) Վախ 🥺 ապրե՜ք ի, ժպտացիիիի այ տենց սիրուն միմիկաներով ...
Բաաաարև Ձեեեզ ☁️ եկա՜
1) Վայ, իսկ ես չգիտեմ, որտե՞ղ 😂
2) Մասամբ ճիշտ ա, եսիմ ) բայց կարծում եմ լիարժեք սիրելու համար հարկավոր ա ճանաչել ... Ես առաջին հայացքից կարող եմ շա՜տ հավանել նույնիսկ անծանոթ մարդկանց 🙈 բայց նվիրվելու, սիրելու ու հարաբերություններ ստեղծելու համար հարկավոր ա ճանաչել մարդուն, որի համար կարծում եմ հստակ ժամանակ չկա .. հնարավոր ա մարդուն ճանաչես ամիսների ընթացքում, հնարավոր ա տարիներով շփվես, բայց իսկական երեսը երբեք չտեսնես ))) 🙂
Եվ քանի որ ես հայտնվել եմ ուրիշ մասնաճյուղում և պարապ եմ, եկեք շփվենք մի քիչ ... 🙈🤎
Հարցեր, առաջարկներ, հետաքրքիր մտքեր, չգիտեմ ☁️ ի՜նչ ուզում եք )
http://ngl.link/ssiimpllee
Ժամանակից ուշ էմոցիա,
Ժամանակից դուրս մարդիկ,
Ժամանակից շատ սեր ու էդ ժամանակի մեջ մենակ դու։
Repost from 𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
Լաց չէի լինում, բայց ներսիցս ինչ-որ ահասարսուռ ձայն էր գալիս: Գոնե շենք լինեի ու փուլ գայի ... ) ✨
Երանի իմ գիշերային էս ապուշ սովորությունը մի օր վերանա )) գտնել, կարդալ ու նայել անցած-գնացած մարդկանց հետ բոլոր բարի ու սիրուն հիշողությունները, տխրել, նեղվել ու չկարողանալ քնել ) 🤍
Ամեն դեպքում ես ոչմիբան փոխելու ցանկություն չունեմ, հատակապես երբ ինձ տենց շատ հարազատ ու մտերիմ մարդիկ ինքնակամ են գնացել ու միանգամից մոռացել, բայց էդ մեկ-մեկ հիշել/կարոտելը անխուսափելի ա ցավոք ))))
Հուսամ ` կքնեմ ...
... առանց սեր չկա իմաստ, որովհետև մի շաբաթից ավելի չես դիմանա մի բանին, որը քեզ չի երջանկացնում ... 🫶🏻
