𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
Відкрити в Telegram
970
Підписники
Немає даних24 години
+27 днів
+330 день
Архів дописів
Էնքան հավես ա, որ դու քո համար վատ էմոցիաներով նստած ես, գալիս քեզ տանում են ու փոխում օրդ🧚🏻
- Հավատա ամեն ինչ կանեմ, որ վատ էմոցիաներդ գնան ու փոխվի տրամադրությունդ 🫂
Էս սիրուն նկարների տակ մի քիչ էս պահի իմ էմոցիաները էլի ) ✨
Դժվար բաներ միշտ ու շատ-շատ են լինելու: Կարևորը ինքդ քո էմոցիաները չարժեզրկես ու չթողես, որ դիմացինը էդ անի: Ամենաաաահեշտ բանն ա ասել "իմ մոտ եղել ա տենց փուլ, ես էդ սենց եմ անցել ու տարել" ... ե՞րբ ենք ախր հասկանալու, որ էդ յուրաքանչյուրի մոտ տարբեր ձև ա արտահայտվում ու յուրաքանչյուրի մոտ ուրիշ ա ու էդ ավելի քան նորմալ ա: Ես կարամ 1 շաբաթ իմ հնարավոր բոլոր վատ էմոցիաները պահեմ, երգեմ, պարեմ, ուրախ լինեմ ու մի շաբաթ հետո փլվեմ էդ էմոցիաներից, մեկ ուրիշը կարա մի քանի օր լրիվ ուրիշ ձև տանի: Մենք բոլորս շաաաատ տարբեր ենք ու, եթե մի օր սկսենք թույլ տալ, որ դիմացինը ապրի ազատ իրա էմոցիաները, ցավը, տխրությունն ու ուրախությունը, չքննադատենք ամեն էմոցիան, բառը, տառը, արարքը, ապրումը էս կյանքը բոլորիս համար մի քանի անգամ ավելի հեշտ կլինի )
Եկեք գոնե փորձենք չխանգարել ու չազդել մարդկանց էմոցիաների վրա, ամեն մի հատիկ չմտածված կարծիք ու արտահայտություն կարա մի քանի անգամ ավելի վատ անդրադարձ ունենա դիմացինի վրա, հատկապես, երբ ինչ-որ բարդ փուլում ա: Շարժվենք էն բարի սկզբունքով, որ, եթե օգնել, թեթևացնել դիմացինի հոգսը չենք կարողանում զուտ անցնենք առաջ, առաաանց ծանրացնելու ✨
Մերսի շատ, բարի գիշեր 🤍
« Երեք ընկեր » 🤍
Շա՜տ սիրեցի, հատկապես, որ իմ ամենաաասիրելի վեպի ներկայացումն էր ✨
Որովհետև մեկ դարն էլ ոչինչ է թվում, երբ սպասում ես մեկին, ով կյանքդ պիտի լցնի ...
Մեկին, ով կիլոմետրեր այն կողմ քեզ արգելել է հիվանդանալ ու տխրել։ Մեկին, ում հեռավորության վրա ավելի ես կապվելու ։ Մեկին ում հետ կմոռանաս աշխարհը, մարդկանց, խառնաշփոթ առօրյան ։ Մեկին ում խոսքերը երբեք դատարկ ու փուչ չեն մնա օդում ... Մեկին ով քեզ հետ է այսօր, վաղը ու մնացած բոլոր օրերին ։ Մեկին ով միշտ դեպի քեզ կքայլի, ում քայլերը միշտ դեպի քեզ կձգեն ...
Մեկին, ում կարելի է նույնիսկ մեկ դար սպասել ... իմանալով որ կգա )
Вже доступно! Дослідження Telegram за 2025 — головні інсайти року 
