uk
Feedback
𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐

𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐

Відкрити в Telegram

Գեղեցկությունը ` պարզության մեջ 🤍

Показати більше
968
Підписники
Немає даних24 години
Немає даних7 днів
-530 день
Архів дописів
Դուք բոլորդ 🫶🏻

sticker.webp0.11 KB

+4
Բարի լույս ... 🤍 … Էնքան բարի չի ախր 😂🥹 Էնքան Ես ես չեմ էսօր )) Արթնացել եմ շատ շուտ ու մի կերպ ու ինձ համոզել եմ, խնդրել եմ, որ վեր կենեմ ու գամ աշխատանքի ) Հագնվել եմ առանց երկար մտածելու, ինչ առաջինը եկավ մտքիս դա ... հետո սովորությանս համաձայն բարձր երաժշտություն չեմ միացրել ու երգել/պարելով պատրաստվել, այլ ուղղակի ուռած ու կարմրած աչքերով անիմաստ կանգնել եմ հայելու առաջ ու մտածել ... Հետո էլ հասել եմ աշխատանքի խցանումներով ու լիքը նեռվայնանալով ) Պատահում են նաև սենց օրեր, հա ... 🫠 Թող գոնե օրվա շարունակությունը բարի լինի )

sticker.webp0.13 KB

sticker.webp0.03 KB

Ինչ-որ մեկը լացելը նոր վերջացրեց, պիտի քնի, որ կարողանա շուտ արթնանա, գնա աշխատանքի ) ❤️‍🩹
Ինչ-որ մեկը լացելը նոր վերջացրեց, պիտի քնի, որ կարողանա շուտ արթնանա, գնա աշխատանքի ) ❤️‍🩹

Չգիտեմ մարդ ինչքան կարա դիմանա ... ուզում եմ հավատամ, որ իմ կյանքում լինող ոչ մի բան մեծ հետք չի թողի իմ կյանքում, ուզում եմ հավատամ որ ես վատը չեմ դառնա էս ամեն ինչից հետո, ուզում եմ հավատամ որ անկախ հոգեկան անկայուն վիճակի ես չեմ փոխվի դեպի ավելի վատը : Ուզում եմ հավատամ, որ ինձ էս ամեն ինչը վերջնականապես չի փոխի մի օր ու իմ կյանքի վրա մեծ սև բիծ չի թողի ... Հոգնել եմ ինձ հույս տալուց արդեն ) շատ եմ հոգնել ...

Մի քանի օր տանից դուրս չգալու տրամադրությամբ եմ ... Էլի մտքերս են եկել ճնշող, ներսից քայքայող ) Էլի անիմաստ ու ծանր մտքեր, որ
+4
Մի քանի օր տանից դուրս չգալու տրամադրությամբ եմ ... Էլի մտքերս են եկել ճնշող, ներսից քայքայող ) Էլի անիմաստ ու ծանր մտքեր, որոնք սովորաբար լուծում չունեն ... իրանց ուղղակի դիմանալ ա պետք ու թույլ չտալ որ կառավարեն էմոցիաներս 🤍 Ու ես էլի հոգնել եմ, հոգեպես, ֆիզիկապես ու բոլոր ձևերով էս պահին հոգնել եմ ... Երևի հեշտ կլիներ էս աշխարհն առանց կյանքը բարդացնող մարդկանց : Հեշտ կլիներ երբ ամեն մեկը պատասխանատու լիներ իր արածների համար ու բոլոր էն հետքերի, որ թողում են մեր կյանքում ) Հեշտ կլիներ երբ մտածեին մարդիկ իրար մասին ու ամեն բառից ու գործողությունից առաջ մի քանի անգամ մտածեին, երկար մտածեին... Հեշտ կլիներ ուղղակի երբ մարդիկ սևագրություն չանեին ուրիշի կյանքում, երբ մարդիկ հասկանային ինչքան չի կարելի փչացնել ուրիշի աշխարհը ... ինչքան զգույշ պետք ա լինել ... Ինչի՞ ենք էսքան սառել, ինչի ենք էսքան անտարբեր մարդկանց ներաշխարհի հանդեպ, ինչի՞ ենք էսքան անջատ իրարից, էսքան հոգնած իրարից, էսքան հեռվացած, սառած, զզված իրարից ) ... Լավ ինչի՞ ենք մենք բոլորս էսքան վատը դառնում իրար հանդեպ: Ինչի՞ չի ստացվում սիրել իրար ...

Բարի գիշե՜ր ) 🫶🏻

Սնվելուց հետո սկսում ենք քայլել ամբոոոողջ կենտրոնով ու ամեեեեն ինչից խոսել, ոնց երկու մեծ ընկերուհիները 😂 ուտում ենք Նարեկի նեռվերը լիքը, ծիծաղում ենք, խաղում, նկարվում ու քայլում դեպի Կասկադ՝ մայրամուտը դիմավորելու 🥹 Շատ սիրուն մայրամուտ էր, շաաաատ: Նստում ենք, կինդեռները բացում, շոկոլադը ուտում ու խաղալիքները հավաքում միասին: Հետո գնում ենք կարուասեեեեել : 😂 Մեր երեքից ամենամանուկը աշխարհով մեկ ա լինում էդ մտքից ու արդեն հասկանում քանի կարուսել պետք ա նստի ու որը որից հետո 😂 Մի խոսքով ահագին խաղում ենք, ծիծաղում, վախենում ու ստանում ադրենալինի մեծ պաշար, հետո նորից զբոսնում ենք, ադիբուդի ուտում ու էլի ամեեեեն ինչից խոսում 😂 շատ իրար նման բաներ ունեինք ես ու Սյուզկաս, դրա համար մեզ իրար հետ հեշտ էր ու կոնֆորտ: Ընթացքում Նարեկին գրում ա Սյուզկայի փոքր քուրիկը, 5 տարեկան 😂🥹 ու ասում, որ Շողերից նեղացել ա, նրա համար որ էդ պահին Շողերի հետ չի 😂🥹 Համ սկսում ենք ծիծաղել ես ու Նարեկը, համ վատ ենք զգում մեզ 😂😂😂 Պատկերացնում եք չէ՞, Նարեկից շատ ինձ Նարեկի քուրիկներն են սիրում 🥹 ... Ահագին ժամանակ անցկացնելուց հետո նորից գալիս ենք Կասկադ արդեն սոված ✨ Պատվիրում ենք Սուշի, ուտում ու նորից սկսում քայլեեել ու ծիծաղել 🪄 Դե իսկ օրն ավարտում ենք Հյուսիսային պողոտայի նկարիչների նկարները նայելով, վերլուծելով ու սմուզի խմելով 🍓: Ի դեպ Սյուզիկս նկարչուհի ա ու իրա աչքից ոչ մի գունային համադրություն չէր վրիպում: Նայում էր ու մեկ էլ ժպտալով ասում - Ես օրինակ էս գույնը էս մեկի հետ չէի համադրի էս պատկերում ... ա՜յ սենց կանեի ես 🙈 Չեք պատկերացնի ինչքան հաճելի երեխա էր : Վան Գոգի նկարներից մի քանիսը քննարկելով էլ քայլում ենք դեպի տուն ... Վերջում էլ Սյուզիկս մեր օրը գնահատում ա 10/10😂, ասում որ ինձ ավելի շաաաատ սիրեց ու կկարոտի տուն գնալու առաջին պահից սկսած 🫶🏻 … - Մենք էլի կհանդիպենք չէ՞ 🥹 - Մենք անպայմաաա՜ն էլի կհանդիպենք, Սյուզիկս 🪄 ... Էսօր ես հազարերորդ անգամ համոզվեցի որ սիրում եմ երեխեքին շաաաատ, անբացատրելի մեծ սիրով ու սիրում եմ ինձ՝ երեխեքի հետ ... շա՜տ եմ սիրում 🫂