𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
Закритий канал
887
Підписники
Немає даних24 години
-67 днів
-1830 днів
Архів дописів
Հարսանիք թիկունքում )
Ամենասիրուն ու ամենալացելու ֆիլմերից էր սա ... Հարսանիք, որը կիսատ ա մնում ու սկսվում ա պատերազմ... ու ամբողջ ընթացքում լացել եմ ու հիշել ոնց էի դողում ու լացում, երբ պատերազմ էր, ինչքան վատ ու երբեք չմոռացվող էմոցիաներ ենք ապրել բոլորս ախր ու ինչքան ցավոտ ա էդ վախը, տագնապը, լացը հիշելը ու վերապրելը ) Նայեք էս ֆիլմը, անպայման նայեք 🤍
Ապրիր ինձ հետ 🤍
...
Ամբողջ ընթացքում լացել եմ ուղղակի ֆիլմի միտքը շա՜տ-շա՜տ լացելու ա) Չէի նայել ու ոնց արդեն ասել եմ, ամենասխալ ժամանակն էի ընտրել նայելու համար, դրա համար մի ուրիշ ձև կպավ սրտիս էս ֆիլմը: Երազանքների, անբուժելի հիվանդության, ընկերասիրության, ուժի, հավատի ու ամենակարևորը շա՜տ սիրո մասին էս ֆիլմը սովորեցնում ա ապրել ... ուղղակի ապրել էնքան, ինչքան ամեն մեկիս մնացել ա: Ու ապրել էդ հնարավորինս սիրուն ու լավ ձևով, կատարելով բոլո՜ր իրական ու անիրական երազանքները ... ու, որ ամենակարևորն ա գտնել ու ունենալ մեկին ում հետ կարելի ա ապրել ) 🫂
•
Եթե ինչ, ես էլի մինչև հոգուս խորքը հիվանդ եմ 🫠 ջերմություն, կոկորդի ուժեղ ցավ, թուլություն, գլխացավ ու սենց լիքը ցավեր խառը: Չէ, բայց զգացի՞ք ոնց միանգամից ցրտեց, էս ի՞նչ ձմեռային բուք ա կներեեեք ☃️ Իրականում կատակը մի կողմ, տեղը տեղին ցուրտ ա, հնարավորինս տաք հագնվեք, իմ օրը չընկնեք ) Էսօր էնքան վատ եմ եղել, որ շուտ էի ուզում դուրս գայի աշխատանքից, էն էլ քննություն ունենք, պարապել էր պետք, ինչքան էլ վատ էի, մնացի: Ուղղակի շատ արագ դասավորեցի շա՜տ փոքր արձակուրդ առաջիկա 4 օրը տանը մնալու, լավանալու, հանգստանալու համար : Սենց շատ հավես ա թվում, կլավանամ կարևորը, գիրքս կկարդամ, բայց առաջիկա մարզումներս, անգլերենիս դասը բաց կթողնեմ 🫠, իսկ ես, ամեն անգամ ինձ մեղավոր եմ զգում ամեն բացակայի ու մի բան «պակաս» անելու մտքից:
Ինչևէ ...
Ցուրտ ա, տաք հագնվեք 🫶🏼

Ինչևէ ... Ցուրտ ա, տաք հագնվեք 🫶🏼
+5
🎀
Ուրե՜մն, պրոդուկտիվ օր էր էսօր, արթնացել եմ 5-ին, 7-ից աշխատում էի արդեն ու օրվա ամենատաքուկ ու հավես պահին աշխատանքս վերջացրի ու ջերմանալով գնացի գրադարան: Չեմ հիշում, որ դերասանուհու սթորիներում էի տեսել «Ստամբուլի բիճը» ու իրականում էական էլ չի, պատմում էր գրքի մասին ու ինձ շա՜տ տպավորեց, հիմա շատ մեծ տարածում ունի ու ահավոր լավ կարծիքներ եմ լսել էս գրքի մասին: Ու երբ հարցրել եմ չի եղել գրադարանում, այ տենց պահանջված ա հիմա 😂 էսօր գնացել եմ, ասում ա "միիիի հատիկ գտել ենք, բայց հին ա" մտածեց տենց չեմ վերցնի էլի չգիտեմ ինչի 😂 ) Մի խոսքոոոով վերցրի, հետո լիքը հավես ժամանակ անցկացրի դրսում ու եկա տուն 🫂 Սիրուն, տաքուկ մի օր 🫶🏻